16:14 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է պահուստային ֆոնդից 1 մլն 303 հազար դրամ հատկացնել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Ռուզվելտ Թորոսյանի բուժումը Ֆրանսիայում իրականացնելու նպատակով:
16:08 13.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին՝ Երևանում, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
16:00 13.12.2018
Տավուշի մարզն ընդգրկող 13-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկը այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Հանրապետական ու «ծառուկյանական» թեկնածուների հետ նախորդ տարվա ընտրություններից հետո ռեյտինգայինների առաջատար տասնյակում էր հայտնվել ՀՅԴ-ն ներկայացնող […]
15:36 13.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանից դեկտեմբերի 13-ին լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս է, որ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն անհամեմատ շատ ձայներ են ստացել, քան նախորդ ընտրություններին: Հարությունյանը նշեց. «Ես այդ համակարգում և համապատասխան օլիգարխների համատարած ընտրակաշառքի բաժանման պայմաններում նախորդ անգամ հավաքել էի 4000 ձայն, այս անգամ` 14 հազար: Դա շատ լավ գնահատական […]
15:34 13.12.2018
«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ հայ-ռուսական համաձայնագրի խախտում է տեղի ունեցել: «Ինչպես հայտնի է, ս.թ. դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին: Արդյունքում 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է: Սակայն ռուսաստանյան […]
15:30 13.12.2018
Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող 12-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ հանրապետական մարզպետն էր մեծ թվով ձայներ հավաքում (Վահե Հակոբյան, Սյունիքի արդեն նախկին մարզպետ), հիմա՝ […]
15:14 13.12.2018
Երրորդ օրն է, ինչ ձյան առատ տեղումների հետևանքով փակ է Վերին Լարս տանող մայրուղու Մլեթա-Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը: Վերջին երեք օրերին տեղացած առատ ձյան հետևանքով Կոբիի տարածքում բազմաթիվ բեռնատար ու մարդատար մեքենաներ են կուտակվել: Ավտոճանապարհները երթևեկելի են միայն մինչև Կոբի: Ձնամաքրման աշխատանքներ այս օրերին չեն իրականացվել: Մասնագետներն ուսումնասիրում են ստեղծված սողանքավտանգ իրավիճակը: Նրանց եզրակացությունից հետո, հավանաբար, այսօր […]
14:58 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկման է դրվել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու հարցը, որը անմիջականորեն առնչվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարկացած ասել է, որ պետք է վերջ դնել ԾԻԳ-երին աննպատակ ֆինանսավորելու գործելաոճին, մանավանդ, որ պետական միջոցները, նաև արտասահմանից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցները հատկապես […]
14:30 13.12.2018
Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկը այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ 2017 թվականի ընտրություններում 6-րդ տեղում հայտնված Սասուն Միքայելյանը այս տարվա ընտրություններից հետո առաջինն է ու առաջ […]
14:17 13.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել Է քրեական գործ՝ գույքին վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ԱԺ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգայի ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված «Քաղաքացու որոշումը» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները քարոզչություն են իրականացրել Ապարան քաղաքի սուպերմարկետներից […]
14:00 13.12.2018
Լոռու մարզն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ 2017 թվականին «Ելք» դաշինքով առաջադրված Էդմոն Մարուքյանը, այս տարի ԼՀԿ կուսակցության կազմում ռեյտինգայինների առաջին տասնյակում է հայտնվել Երևանի ընտրատարածքներից […]
13:58 13.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում քննվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողներին հայտնել է, որ նիստը հետաձգվել է մինչև 15:00-ն: «Մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ սահմանադրական կարգը տապալելը: Երկրորդ հոդվածով՝ կաշառք ստանալն է` […]
13:30 13.12.2018
Գեղարքունիքի մարզն ընդգրկող 8-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկը այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Նախկինում այստեղ ՀՀԿ-ական մարզպետն էր մեծ թվով ձայներ հավաքում (Կարեն Բոթոյան, առաջին հորիզոնական), հիմա՝ «Իմ քայլը» […]
13:12 13.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Փարիզում ավարտվել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում էր Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը։ Նիստին մասնակցել են Հայաստանի հարցով համազեկուցողները և ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարն ու այլ անդամներ։ Քաղաքական գործիչը ներկայացրել է իր ելույթը, ապա խոստացել, որ մնացած […]
13:10 13.12.2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր՝ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, տեղեկացրեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացում տեղի չի ունենա, Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, և կողմերն առայժմ որևէ պայմանավորվածության չեն հանգել: Նա նաև հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր […]
13:00 13.12.2018
Արագածոտնի մարզն ընդգրկող 7-րդ ընտրատարածքն այն քչերից մեկն է, որտեղ 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից գոնե մեկն այս տարի նույնպես առաջատար տասնյակում է։ Այս մասին են վկայում ԿԸՀ հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, ապա այս տարվա ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի […]
12:50 13.12.2018
Վերաքննիչ քրեական դատարանը վճռել է բեկանել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ առաջին ատյանի որոշումը և վերացնել նրա նկատմամբ կիրառված կալանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը, սակայն դրական է գնահատել այն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին […]
12:16 13.12.2018
Արմավիրի մարզն ընդգրկող 6-րդ ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին Հանրապետական և ծառուկյանական թեկնածուները, այստեղ էին շատ ձայներ հավաքում Սեյրան (Սեդրակ) Սարոյանն ու Առաքել […]
12:10 13.12.2018
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը Հայաստանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված: Այս մասին հաղորդում է «TASS»-ը: «Խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի նորընտիր խորհրդարանի և նոր ձևավորվելիք կառավարության հետ կառուցողական երկխոսության` մեր երկրների միջև հետագա համագործակցությունն, այդ թվում` ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ […]
12:06 13.12.2018
Այսօր՝ վաղ առավոտից, կառավարության շենքի դիմաց մեքենաների առքուվաճառքով զբաղվող մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք առաջարկում են մեքենայի վաճառքի համար հաստատագրված գումարը վճարել պետբյուջե: «Սկզբից 42 տոկոս տալիս ենք մեքենայի մաքսազերծմանը, դրան գումարած, եթե 20 տոկոս տանք պետությանը եկամտահարկ, 60 տոկոս կդառնա, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ թվի մասին է խոսքը»,- նշեց քաղաքացիներից մեկը: Մեկ այլ […]
11:34 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունից հետո սա առաջին նիստն է, և իրենք պետք է հստակեցնեն, թե ինչ ուղենիշներ կան, որոնց ուղղությամբ պետք է հստակ աշխատանքներ կատարվեն: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախևառաջ պետք է խրախուսել ներդրումների աճը, որը կլինի տնտեսական հեղափոխության համատեքստում: «Կա մեծ հետաքրքրություն, որը կշարունակի […]
11:17 13.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է անմիջական օգնության տրամադրում Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», օրենքի ստորագրմանը ներկա է եղել Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը: «Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։ «Այս օրենքը […]
11:06 13.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ-ն։ «Ոչինչ չեմ ասելու մինչև դատական նիստը չավարտվի։ Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումներն իմ փաստաբանները կերկայացնեն»,- մինչ դատարանի դահլիճ մտնելը լրագրողներին ասաց Գևորգյանը։ […]
10:01 13.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Իջևանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գավառի ավտոճանապարհներին, Մաստարայի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարան-Քուչակ հատվածում և Գավառի ավտոճանապարհներին բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ […]
07:30 13.12.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կմնա իր պաշտոնում և կպահպանի Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնը։ Բրիտանացի խորհրդարանականները քվեարկել են վարչապետ Թերեզա Մեյին անվստահության քվե տալ-չտալու հարցով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Պահպանողական կուսակցության 200 անդամներ քվեարկել են հաջակցություն Մեյի, իսկ 117-ը դեմ են հանդես եկել։ Որպեսզի նա կորցներ Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը, պահանջվել է, որպեսզի […]
22:25 12.12.2018
Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող 1-ին ընտրատարածքում 2017 թվականին ռեյտինգայինով 10 ամենաշատ քվեներ հավաքածներից ոչ ոք նույն առաջատար տասնյակում չի հայտնվել այս տարվա ընտրություններին։ Այս մասին են վկայում ԿԸՀ-ի հրապարակած տվյալները՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների հավաքած ձայների վերաբերյալ։ Եթե նախկինում այստեղ գերիշխում էին ՀՀԿ-ական թեկնածուները՝ Ռոբերտ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը, իսկ տասնյակում կային […]
21:28 12.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն այսօր Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ազատման մասին տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Հիշեցնենք, որ արդեն 12 օր է՝ թատրոնի դերասանները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև […]
20:15 12.12.2018
Դեկտեմբերի 14-ին ավարտվում է քվեների վերահաշվարկի ժամկետը: SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե որոնք են լինելու ԿԸՀ-ի հաջորդ գործողությունները. «Տարածքային ընտրական հանձնաժողովներն ուրբաթ օրը կվերջացնեն վերահաշվարկի դիմումների հետ կապված աշխատանքը: Կընդունվեն որոշումներ գրանցամատյանների վերաբերյալ, ապա ԿԸՀ-ն, սահմանված կարգով, դեկտեմբերի 16-ին, այսինքն՝ քվեարկությունից հետո 7-րդ օրը, նիստ կգումարի, վերջնական արդյունքները կներկայացնի և կընդունի որոշում ընտրությունների վերաբերյալ»,- […]