TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Բակո Սահակյանը ՊԲ  բարձրագույն հրամկազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարարին

14:13 14.12.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Նախագահը Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմին է ներկայացրել իր ստորագրած հրամանագրերի համաձայն պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ նշանակված գնդապետ Ջալալ Հարությունյանին: Նախագահը բարձր է գնահատել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և […]

̰
Ե՞րբ կհանվեն նախընտրական պաստառները. մեկնաբանում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը

13:57 14.12.2018

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններից 5 օր է անցել, սակայն քաղաքը շարունակում է ողողված մնալ նախընտրական պաստառներով: Այս առիթով SHANTNEWS.am-ը խոսել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ: «Ընտրական օրենսգիրքը պաստառների փակցված կամ տեսանելի վայրում մնալու վերջնաժամկետ չի սահմանում: ԸՕ-ն սահմանում է միայն մինչև առնվազն ընտրությունների օրը մնալու ժամկետ, դրանից հետո չի ասում, թե երբ […]

̰
Բակո Սահակյանի հրամանագրով Լևոն Մնացականյանն ազատվել է ԼՂՀ ՊԲ նախարարի պաշտոնից․ նրան կփոխարինի Կարեն Աբրահամյանը

13:31 14.12.2018

Արցախի Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության […]

̰
Լևոն Մնացականյանը` Արցախի ԱԻ նախարար

13:15 14.12.2018

SHANTNEWS.am-ի հավաստի տեղեկություններով` Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նոր պաշտոն է ստանալու: Մնացականյանը նշանակվելու է Արցախի արտակարգ իրավիճակների նախարար:

̰
Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից

13:07 14.12.2018

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Մնացականյանին այդ պաշտոնում կփոխարինի Կարեն Աբրահամյանը, որը մինչ այս Արցախի ՊԲ շտաբի պետն էր: Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում էր 2015 թվականից։

̰
Ջալալ Հարությունյանը` Արցախի ՊԲ շտաբի պետ

13:00 14.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Ջալալ Հարությունյանը մինչև նշանակումը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում:

̰
4 օրվա ընթացքում երկրորդ ավտովթարը Պարույր Սևակի փողոցում

12:00 14.12.2018

Քիչ առաջ Երևանի Պարույր Սևակի 8 հասցեում ավտոմեքենաներ են բախվել: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Միմյանց են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենաները»: Ականատեսները հաղորդում են, որ մեղավորը եղել է «Միցուբիշիի» վարորդը, որը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ: Վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Տոյոտա»-ին: «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը հոսպիտալացվել է: Նշենք, […]

̰
ՌԴ որոշ տարածքներից մսամթերքի և այլ ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ են գործում

11:41 14.12.2018

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «ԱՆԱՊԱՀՈՎ» կամ «ԱՆՈՐՈՇ» կարգավիճակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի […]

̰
Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից

10:47 14.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական […]

̰
Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը ներկարացնում է աշխատանքային ժամերը․ ՊԵԿ

10:27 14.12.2018

2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62․5 հազարի: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների: Պետական եկամուտների կոմիտեն […]

̰
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

10:05 14.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]

̰
ԱՄՆ Սենատը Խաշըգջիի մահվան պատասխանատվությունը դրել է սաուդցի արքայազնի վրա

07:52 14.12.2018

ԱՄՆ Սենատը հինգշաբթի ընդունել է բանաձև, որով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը մեղադրվում է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի մահվան մեջ։ Սենատորները միաձայն աջակցություն են հայտնել բանաձևին։ Հիշեցնենք, որ Խաշըգջին, ով եղել է Washington Post ամերիկյան պարբերականի թղթակիցն ու 2017 թվականից բնակվել ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, […]

̰
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը   

23:19 13.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, որում մասնավորապես ասված է.  «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են […]

̰
Կխաղա՞ արդյոք Մխիթարյանը Ադրբեջանի չեմպիոնի դեմ․ «Արսենալ»-ի մեկնարկային կազմը

23:05 13.12.2018

Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով. Մարտինեզ, Ջենկինսոն, Սոկրատիս, Կոսիելնի, Մայթլենդ-Նայլս, Էլնենի, Ուիլոք, Սակա, Օզիլ, Լակազետ,Նկեթիա։ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում է: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:  

̰
Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը հաստատվել է․ «Ամերիկայի ձայն»

22:34 13.12.2018

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում […]

̰
«Արսենալ»-«Քարաբաղ» խաղն այսօր «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում

21:23 13.12.2018

Այսօր ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն է: Լոնդոնի «Արսենալ»-ը կընդունի Ադրբեջանի չեմպիոն «Քարաբաղ»-ին: 5-րդ տուրից հետո «Արսենալ»-ը 13 միավորով E խմբի առաջատարն է: Լիսաբոնի «Սպորտինգ»-ն ունի 10 միավոր, իսկ ուկրաինական «Վորսկլա»-ն ու «Քարաբաղ»-ը՝ 3-ական: «Արսենալ»-«Քարաբաղ» հանդիպմանն ուղիղ եթերում կարող եք հետևել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում 23։55-ից:

̰
Արդյո՞ք արժեր 71 մլն դրամ արժողությամբ նոր տոնածառ գնել Երևանի համար

20:30 13.12.2018

Հանրապետության հրապարակում նոր տոնածառն են զարդարում, իսկ դրա շուրջ քննարկումներ են ծավալվում: Պատճառը տոնածառի արժեքն է: Ինչո՞վ է առանձնանում այն: Մայրաքաղաքի նոր տոնածառը պատրաստված է բարձրորակ արհեստական եղևնու ճյուղերից, այն կունենա 35 մետր բարձրություն, կզարդարվի շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքով։ Նոր տոնածառ ունենալու լուրը հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց՝ հնչեցին և՛ քննադատություններ, և՛ […]

̰
Կլինե՞ն արդյոք ամանորյա թանկացումներ. մեկնաբանում է Բաբկեն Պիպոյանը

20:13 13.12.2018

Մեկ ամսից ավելի քիչ ժամանակ է մնացել Ամանորին, և մարդիկ սկսում են տոնական սեղանի համար գնումներ կատարել: Կլինե՞ն արդյոք թանկացումներ և հատկապես ո՞ր մթերքներին կարող են դրանք սպառնալ: Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: «Սա այն դաշտն է, որտեղ ամեն տարի կարող է լինել խաղի նոր կանոն, և […]

̰
Քննարկվում է Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղահանման հարցը

20:02 13.12.2018

Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի տեղափոխման հարցը կրկին հայտնվել է օրակարգում: Մի քանի տասնամյակ ձգձգվող հարցը կախված է Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներից, որի շինարարությունն անավարտ է մնացել 1989 թվականից: Ջրամբարի նախատեսված ծավալները հաշվի առնելով՝ դեռևս 1970-ականներին էր խնդիր դրված գյուղը տեղափոխել: Նույն թվերին սկսվել են նոր բնակավայրի կառուցման աշխատանքները, որոնք հետագայում կասեցվել են, իսկ կառուցված մի […]

̰
Դատապարտյալները պետք է աշխատե՞ն, թե՞ ոչ. քննարկում

19:12 13.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018թթ.» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանն անդրադարձել է ՔԿՀ-ում խոցելի խմբերին առնչվող խնդիրներին և ասել, որ ամենից խոցելին շարունակում են մնալ ԼԳԲՏ համայնքի ազատազրկված անձինք: Ըստ Հովհաննիսյանի՝ նրանք կատարում են ամենաստորացուցիչ աշխատանքները՝ կոյուղու մաքրման աշխատանքներից մինչև հավաքարարություն: Դիտորդների […]

̰
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով․ ՀՀ վարչապետի խոսնակի պարզաբանումը

18:49 13.12.2018

«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով՝ կազմակերպության շրջանակներում»,- ՀՀ վարչապետի խոսնակն այս խոսքերով է մեկնաբանել Ղազախստանի նախագահի այն հայտարարությունը, թե ինքը և մյուս պետությունների ղեկավարները պաշտպանում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակումը։ Մինչ այս հայտնի էր դարձել, որ Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ […]

̰
Ջավախքում գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից ու կողաշրջվել

18:23 13.12.2018

Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում դեկտեմբերի 13-ին բեռնատար գնացք է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի մերձակայքում: Այստեղ բեռնատար գնացքի 3 վագոնները դուրս են եկել ռելսերից և կողաշրջվել երկաթգծի երկայնքով: Դեպքի վայրից համացանցում տեսանյութ է հայտնվել: Պատահարի մանրամասներն այժմ ճշտվում են: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դեպքի վայրից տեսանյութ է […]

̰
Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը կալանավորվել է

18:15 13.12.2018

Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման խաչատրյանը: «Որոշումը կայացվել է երեկ երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաանում: Նիստը նախագահել է դատավոր Վահե Միսակյանը»,- մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արման Խաչատրյանը: Նշենք, որ […]

̰
ՍԾՏՀԿ արտգործնախարարների նիստին Հայաստանից կմասնակցի Աշոտ Քոչարյանը. ԱԳՆ

17:46 13.12.2018

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 14-ին Բաքվում կայանալիք նիստին Հայաստանից մասնակցելու էՀՀ արտաքին գործերի նախարարության Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը ևս Բաքու է մեկնում, այցի ընթացքում […]

̰
Ի՞նչ կոռուպցիոն երևույթներ են նկատվում ՔԿՀ-ներում

17:43 13.12.2018

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներից Ռուբեն Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ, ասել է, որ ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումները դեռևս շատ են: Ըստ Սարգսյանի՝ գերբնակեցումը արդեն չի նպաստում կոռուպցիայի զարգացմանը ՔԿՀ-ներում, քանի որ գերբնակեցման հարցն արդեն լուծվել է: «1 ամիս ՔԿՀ-ի բուժմասում գտնվելը 90 հազար դրամ է: Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մասին է: Այլ հիմնարկներում, […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. դատարանը վաղը կհրապարակի վճիռը

17:34 13.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը՝ ժ. 16:00-ին, որոշումը կհրապարակվի: Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն նշեց, որ չի կարող […]

̰
Նազարբաևն ընդունել և աջակցություն է հայտնել Բելառուսի առաջադրած ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուին

17:04 13.12.2018

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում առաջադրված Ստանիսլավ Զասին ու աջակցություն հայտնել նրան ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի կարգավիճակում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահական կայքը։ «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշել են պաշտպանել Ձեր թեկնածությունը, որ առաջադրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների […]

̰
ՊԵԿ պարզաբանումը՝ կապված ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների՝ այլ ֆիզիկական անձանց նվիրատվությամբ տրամադրելու կարգի վերաբերյալ

17:02 13.12.2018

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, օրենքով սահմանված իր գործառույթներն իրականացնելով ծանուցել է հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենաներ ձեռք բերած և օտարած ֆիզիկական անձանց՝ իրենց հարկային պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածները: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է, […]

̰
Աննա Յակոբեանի  այցելութիւնը Ժընեւի Սուրբ Յակոբ Եկեղեցի

16:55 13.12.2018

Ժընեւի Ազգային Առաջնորդարանէն վերահասու կը դառնանք, թէ երէկ 12 Դեկտեմբերին, Ժընեւի Հայկական կեդրոնին մէջ, զուիցերահայութիւնը պատիւը ունեցած է հանդիպելու եւ լսելու Աննա Յակոբեանը։ Նախքան համայնքի հետ հանդիպիլը, Աննա Յակոբեան այցելութիւն տուած է Ժընեւի Սուրբ Յակոբ մայր Եկեղեցին եւ դիմաւորուած Զուիցերիոյ Առաջնորդական Տեղապահ` Հոգշ. Տ. Գուսան Վարդապետ Ալճանեանի եւ Ծխական խորհուրդի անդամներուն կողմէ։

̰
Նոր Գեղիում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել

16:29 13.12.2018

Այսօր՝ ժամը 14:20-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Նոր Գեղի համայնքի բնակիչ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաղորդեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: Նա նշեց, որ ոստիկանության խումբը մեկնել է դեպքի վայր, և այս պահին աշխատանքներ են ընթանում: Հիշեցնենք, որ ավելի […]

̰
BACK_TO_TOP