11:17 13.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է անմիջական օգնության տրամադրում Մերձավոր Արևելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին:
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», օրենքի ստորագրմանը ներկա է եղել Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը:
«Թրամփի հետ էլ առիթ ունեցա խոսելու: Հայ եմ, ասացի, օ, պատասխանեց՝ խելացի, աշխատասեր ժողովուրդ», -պատմում է Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանը։
«Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որը ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղում է հալածվող համայնքներին, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների միջոցով»,- նշել է Դոնալդ Թրամփը:
Սպիտակ տանը կայացած ստորագրման արարողությանը Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից ներկա էր միայն Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Այկազյանը: Մյուս կրոնավորներն արտերկրից էին ժամանել:
Այս փաստաթղթով պետությունը որոշել է, որ հետայսու պիտի թույլ չտա, որ քրիստոնյաները տառապեն և ամեն կերպ նյութական և բարոյական օգնություն տրամադրի նրանց։ Վիգեն արքեպիսկոպոս Այկազյանի խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է բաշխել ինչպես Իրաքում և Սիրիայում բնակվող արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այդպես էլ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև.
«Նրանք, ովքեր գաղթական են և ծանր վիճակում են նույնպես պետք է օգտվեն ամերիկյան նպաստից: 300 միլիոն դոլարի մասին է խոսքը»:
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում Պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից քրիստոնյա գաղթականներին ընդունելու գործում, նշում է արքեպիսկոպոսն՝ ավելացնելով, որ հատուկ տպավորված էր Հայաստան կատարած այցից Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված.
«Ես հայ եմ, ասացի: Օ՜, հայերն, ասաց՝ խելացի և աշխատասեր ժողովուրդ են: Այո, ասացի՝ և բարեկամներդ են»:
08:30 07.08.2025
Լիահույս ենք՝ Եղիշե Մելիքյանի հետ Հայաստանի հավաքականը կհասնի լավ արդյունքների․ Արմեն ՄելիքբեկյանՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Եղիշե Մելիքյանի՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու որոշումը. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, որը շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել […] ...
08:25 07.08.2025
Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքումԻրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը […] ...
08:15 07.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 07.08.2025
Կոչ եմ անում ֆուտբոլային ամբողջ հանրությանը համախմբվել ազգային հավաքականի շուրջ․ Եղիշե ՄելիքյանԵղիշե Մելիքյանն առաջին խոսքերն է ասել Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու կապակցությամբ․ «Հպարտ եմ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գիտակցում եմ պահի բարդությունն ու ամբողջ պատասխանատվությունը, բայց պատրաստ եմ պատվով անցնել այս ճանապարհը: Իմ բոլոր որոշումները կայացնելու եմ ի շահ ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի: Այս պահին ժամանակն է համատեղելու ուժերը: Ես կոչ […] ...
08:00 07.08.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՕգոստոսի 7-ին, ժամը 03։11։-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «Dodge» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...
00:30 07.08.2025
NYT. Թրամփը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ նախատեսում է անձնական հանդիպում ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից անմիջապես հետո՝ եռակողմ հանդիպում Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Թրամփը իր ծրագրերը բացահայտել է չորեքշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարից, […] ...