TIME
Ամսաթիվ
17 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Անկախության շրջանում 20-ից ավելի մարդ է դատապարտվել Ադրբեջանի կողմից հավաքագրվելուց հետո

13:16 15.12.2018

Հայաստանում 1993 թվականից մինչև հիմա դատապարտվել է երկու տասնյակից ավելի մարդ, որոնք այլ երկրների տարածքում հավաքագրվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ու նրանց պատվերով աշխատանք են իրականացրել Հայաստանում։ Այս մասին լրագրողների համար նախատեսված սեմինարի ընթացքում տեղեկացրեց հայտնեց ԱԱԾ մայոր Տիգրան Դավիթավյանը։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին պատասխանելիս նա նշեց, որ այդ մարդիկ զբաղվել են ռազմական, քաղաքական, գիտատեխնիկական […]

̰
Միշտ խորհուրդ են տվել դատի տալ, սկսում եմ մտածել՝ գուցե դա է ճիշտը. Աղամյանը` իրեն մեղադրողների մասին

13:00 15.12.2018

Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) գործող նախագահ, ՀՆՄ նախագահի թեկնածու Կարեն Աղամյանն արձագանքեց իր հասցեին հնչած քննադատություններին ու մեղադրանքներին: Նա ներկայացրեց տեսանյութ, որում հրապարակեց մեղադրանքներ հնչեցնող նկարիչների պահանջած փաստաթղթերը: Աղամյանը նշեց, որ շատերն իրեն խորհուրդ են տվել դատի տալ, իր իսկ խոսքով, «անհիմն մեղադրանքներ հնչեցնողներին», հավելեց` ինքը միշտ ասել է, որ դա […]

̰
«Սպիտակցի Հայկոն» կասկածվում է երեկ Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ

12:51 15.12.2018

Երեկ  օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նույն օրը Երևանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդը և նրա ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, որը հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC […]

̰
Ով էդ պարտքը ստեղծել է, ինքն էլ թող փակի. գեղանկարիչը՝ Նկարիչների միության կուտակած պարտքերի մասին

12:33 15.12.2018

«Առաջադրվելու որոշումն իմ կողմից չի եղել, այն եղել է նկարիչ-քանդակագործների կողմից: 90-ական թվականներից սկսած՝ միշտ առաջարկել են, որ դնեմ իմ թեկնածությունը: Մեր երկրում իրավիճակը փոխվեց, հիմա մեզ մոտ հետաքրքիր կյանք և գործունեություն պիտի տարվի»,- նկարիչների 19-րդ համագումարի ժամանակ ասել է Հայաստանի նկարիչների միության նախագահի թեկնածու, գեղանկարիչ Խաչիկ Աբրահամյանը: Նկարչի խոսքով՝ ինքը 30 տարվա փորձ ունի, […]

̰
Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ. Արայիկ Հարությունյանը՝ Լևոն Մնացականյանի մասին

12:21 15.12.2018

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար  Լևոն Մնացականյանի մասին. «Հայրենիքի իսկական նվիրյալ, օրինակելի զինվորականի տեսակ, որով կարող է հպարտանալ աշխարհի յուրաքանչյուր հզոր բանակ: Այսպես կարող եմ բնութագրել Արցախյան պատերազմում թրծված, հայկական զինված ուժերի ստեղծման ակունքներում կանգնած և նրա կայացման ու հզորացման գործում իր ծանրակշիռ […]

̰
Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդը. Լենա Նազարյան

12:07 15.12.2018

Հայկ Մարությանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր հրաժարվել թափառող կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկայից և անտուն կենդանիների գլխաքանակի կառավարման համար կիրառել բացառապես ստերջացման մեթոդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:  «Այս խոստման իրականացման մեկնարկը տրված է: Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդը: Երևանի քաղաքապետարանի և բրիտանական «Փրո Փոուզ» կազմակերպության միջև […]

̰
Արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների գույքահարկին. Կարեն Աղամյան

11:43 15.12.2018

«Նկարիչների արվեստանոցների գույքահարկը հավասարեցված է կազինոների գույքահարկին: Սա աբսուրդ է, աշխարհում չկա ոչ մի պետություն, որ նման օրենք ունենա»,- անդրադառնալով Հայաստանի նկարիչների միության խնդիրներին՝ այսօր միության 19-րդ համագումարից առաջ հայտնել է միության նախագահ Կարեն Աղամյանը: Նա նաև ասել է, որ այսօրվա օրակարգում  դրված է նախագահի, վարչության և ռեվիզիոն կազմի ընտրության հարցը: Բացի գործող նախագահից՝ Նկարիչների […]

̰
Տաջիկստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածությանը

11:30 15.12.2018

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ belta.by-ից: Այդպիսի տեղեկություն կա նաև Տաջիկստանի նախագահի պաշտոնական կայքում: «Կողմերը կարծիքներ են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ: Կարևորվել է […]

̰
Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում

23:58 14.12.2018

Սեպտեմբերի 28-ին «Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Ռեկորդը գրանցել է հատուկ այցով Հայաստան ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային մրցավար Ջոանա Մարի Բրենտը: «Երեմյան փրոջեքթս» ընկերության որոշմամբ գրանցված ռեկորդը նվիրվել է մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին: Ընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ […]

̰
Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ

21:14 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է […]

̰
Ի՞նչ նորությունների սպասել ԿԸՀ-ից հաջորդ շաբաթ

19:50 14.12.2018

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է ներկայացրել հանձնաժողովի առաջիկա աշխատանքի վերաբերյալ: «Տարածքային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) կան ստացված դիմումներ, բացի դրանից, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրը ևս կատարվել են գրառումներ: ՏԸՀ-ները հինգշաբթի-ուրբաթ օրերին կայացրել են նիստեր, այդ նիստերի ժամանակ քննության առարկա են դարձնում տարածքային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում կատարված գրառումները: Այսինքն՝ բոլոր գրառումները […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրգործ է հարուցվել

19:45 14.12.2018

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ թվով 442 դեպքի մասին ահազանգ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դեպքերից 190-ի մասին տեղեկությունները ստացվել են ՀՀ […]

̰
Վրաց-հայկական սահմանը փակած երիտասարդներին կընդունեն ՀՀ կառավարությունում

19:02 14.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Ջավախքի մոտ 200 երիտասարդ փակել էր վրաց-հայկական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս […]

̰
Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անում

18:45 14.12.2018

Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակցիա են անում: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Բանն այն […]

̰
Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին

18:28 14.12.2018

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշմամբ հաստատված զինվորական հաշվառման կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ս.թ. դեկտեմբերի 12-ին հրաման է ստորագրել զինվորական գրքույկի լրացման կարգը սահմանելու մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մինչ ՀՀ կառավարության […]

̰
ԼՂ հակամարտության կարգավորումը իրական ջանքեր է պահանջում կողմերից. Նիկոլ Փաշինյան

18:15 14.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: Նա նշել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության: Կարգավորումը պահանջում է իրական ջանքերի գործադրում բոլոր կողմերից»,- գրել է նա: Peaceful resolution of #NagornoKarabakh conflict remains […]

̰
2019-ը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին․ Ալիև

17:47 14.12.2018

Ադրբեջանի նախագահն իր թվիթերյան էջում գրել է իր սպասումները նոր տարվանից ու կանխատեսել է, որ 2019 թվականը նոր ազդակ կտա Արցախյան հակամարտության կարգավորմանը։ «2019 թվականը նոր ազդակ կտա հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- գրել է Ալիևը։ The year 2019 will give a new impetus to the Armenia-Azerbaijan Nagorno-Karabakh conflict settlement process. — Ilham Aliyev (@presidentaz) […]

̰
Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի մի մասը կհսկեն սահմանապահները․ բանակի շարքերը կարող են խտանալ այլ տեղերում

17:43 14.12.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմի Ղազախի և Ասթաֆայի հատվածի պահպանությունը այսուհետ իրականացնելու է պետական սահմանապահ ծառայությունը։ Այդ շրջանները սահմանակից են Տավուշի մարզին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը։ «Ըստ երևույթին, սահմանապահ զորքերին է փոխանցվում պաշտպանության նախարարության 3-րդ կորպուսի մարտական զորամասերի մի մասը։ Չափազանց հետաքրքիր զարգացում է, եթե դիտարկենք նաև ԼՂ […]

̰
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզված՝ ՀՀ ՊՆ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

17:36 14.12.2018

Ինչպես արդեն տեղեկացվել էր /հղում/ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել […]

̰
Որևէ կողմնակալություն չեմ տեսել. Արմեն Գևորգյանը` դատարանի վրա եղած ճնշումների մասին

17:18 14.12.2018

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ կայացվել է իրոք արդար որոշում` այնքանով, որքանով հաշվի են առել իրենց փաստարկները դատական նիստերի ժամանակ: Գևորգյանը, սակայն, նշել է` դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, իրենք շարունակելու են աշխատել, ներկայացնել նաև իրենց փաստարկները, մոտեցումները՝ հիմնավորելով […]

̰
ԱՄՀ գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է գնահատել, հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր

17:14 14.12.2018

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, իսկ ճկունությունն աճել՝ երաշխիք հանդիսանալով ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման համար: Թեև տարածաշրջանին բնորոշ արտաքին […]

̰
Արդեն 5 տարի է, ինչ այստեղ աշխատում եմ և տնօրինության կողմից վատ վերաբերմունքի երբևէ չեմ արժանացել. Կենդանաբանական այգու աշխատակից

17:12 14.12.2018

SHANTNEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցներից մի քանիսը բողոքի ցույց են իրականացնում կենդանաբանական այգու մոտ և պահանջում տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Աշխատակիցները նաև տեղեկացնում են, որ իրենց հետ շատ վատ են վերաբերվում և թույլ չեն տալիս իրենց մասնակցել ցույցերին: Այս մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների […]

̰
Պուտինի հետ ասացինք՝ «Սե՛րժ, տո՛ւր այդ 5 շրջանները», հրաժարվեց․ Լուկաշենկո

17:00 14.12.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել են Ադրբեջանին հանձնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ ընկած 7 շրջաններից 5-ը, սակայն Սարգսյանը հրաժարվել է։ Այս մասին հայտնի է դառնում Բելառուսի նախագահի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերից։ «Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ էր, մենք Պուտինի հետ միասնական դիրքորոշում հայտնեցինք, ասացինք․ «Սե՛րժ, […]

̰
Հարկային համաներում. ավտոներմուծողների պահանջից մինչև ֆինանսների նախարարության դիրքորոշում

16:44 14.12.2018

Ավտոներմուծողները հարկային համաներում են պահանջում: Պատճառաբանում են, թե հարկային օրենսգրքի  փոփոխություններից տեղյակ չեն եղել և խոշոր չափի  տուգանքներ են ստացել: Նշենք, որ նրանք դժգոհ էին բարձր եկամտահարկից: Այսուհետ, երբ միևնույն հարկային տարվա ընթացքում երկու և ավելի ավտոմեքենա օտարվում է, այդ թվում՝ անհատույց, տվյալ ավտոմեքենայի շուկայական գնի 80 տոկոսի չափով եկամուտ է հաշվառվում, և պետք է […]

̰
Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

16:14 14.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ դատական ակտը դատարանից դեռ չեն ստացել, ակտը ստանալուց, ծանոթանալուց հետո լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: Նա փակագծեր չբացեց, նշեց, […]

̰
Բոլոր պրոցեսներին նայում եմ օպտիմիզմով. Արմեն Գևորգյան

16:12 14.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր կհրապարակվի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության հարցով որոշումը: Դատարան եկած Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ ոչինչ հայտնի չէ հարցերին պատասխանելու համար: «Դատարանը դեռ վճիռը չունի, գոնե ես չգիտեմ այդ մասին, գոնե վճիռն իմանանք»,- ասաց […]

̰
Լուկաշենկոն արդարանում է. «Պոլոնեզ» հրթիռային համալիրներն առաջարկել է նաև Հայաստանին

16:08 14.12.2018

«Այո՛, մեզ համար ադրբեջանցիները օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի – խմբ) հետ միշտ միասին ենք եղել, ու պետք չէ հանդիմանել մեզ, որ զենքի առևտուր ենք անում Ադրբեջանի հետ։ Ու դեռ ինչի՜ համար են քննադատում, հրթիռային համալիրի»,- Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի քննադատություններին այսպես է այսօր արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա […]

̰
Միայն հայ խոշոր գործարարներին չպետք է ներգրավել, այլ ՌԴ-ում բնակվող 2 մլն հայերին. Հայկակ Արշամյանը՝ ռուսաստանաբնակ բարերարների պասիվության մասին

15:58 14.12.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը դեկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ  խոստովանեց, որ երբ ստանձնել է տնօրենի պաշտոնը խոր հիասթափություն կար: «Մարդիկ խոսում էին նախկին տնօրենի մասին և անվստահություն կար, որ իրենց գումարները մսխվել են, բայց երկար բոլորի հետ խոսել եմ, բացատրել եմ, որ այդ գումարները օգտագործվել են և կրկին վերադարձվել: Ասել եմ, որ Հայաստանում […]

̰
Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, բայց շարունակում է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում պնդել իր ներկայացուցչի թեկնածությունը

15:43 14.12.2018

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման իրարանցումը ստեղծել է հայկական կողմը և հենց հայկական կողմը պետք է գնա զիջումների, որպեսզի նոր քարտուղար նշանակվի, քանի որ խայտառակություն է, երբ կազմակերպությունը չի կարողանում նշանակել իր քարտուղարին։ ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակի մասին այսօր այսպիսի տեսակետ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքերով՝ Հայաստանի վարչապետը ներքաշել […]

̰
Կենդանաբանական այգու նախկին և ներկա աշխատակիցները բողոքում են՝ պահանջելով տնօրենի հրաժարականը

15:40 14.12.2018

SHANTNEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Երևանի կենդանաբանական այգու դիմաց մի խումբ կենդանապաշտպաններ ու այգու նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում և պահանջում կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նախկին աշխատակիցները պատմում էին, որ իրենց վատ են վերաբերվել, և այգում վախի մթնոլորտ է և հենց դրա համար մյուս աշխատակիցները չեն կարողանում միանալ բողոքի ակցիաներին: Նշենք, […]

̰
BACK_TO_TOP