TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

19:50 12.12.2018

2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան դաշինք»-ը ստացել էր 428․436 ձայն: 2018-ի դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ոչ վերջնական արդյունքներով, «Ծառուկյան դաշինք»-ի հիմնական ուժը` «Բարգավաճ Հայաստան»-ը ստացել է 103․837 ձայն: SHANTNEWS.am-ն առանձնացրել է 2017-ին «Ծառուկյան դաշինք»-ի, իսկ 2018-ին` «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից մի քանիսին, համեմատել նրանց ստացած քվեները վերջին երկու ընտրությունների […]

̰
Վերահաշվարկի բոլոր դիմում-բողոքները մերժվել են, բայց վերահաշվարկ իրականացվում է. ԿԸՀ

19:42 12.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել: Չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում բողոքներ եղել են միայն 8 ընտրատարածքների պարագայում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ներկայացված դիմումներից և ոչ մեկը ԸՕ սահմանված դրույթներին չի բավարարում, ուստի տարածքային ընտրական հանձնաժողովները մերժել է դրանք: «Վերահաշվարկի […]

̰
Ինչպե՞ս են ընտրվել այն ընտրատեղամասերը, որտեղ վերահաշվարկ է սկսվել

19:41 12.12.2018

Ինչպես արդեն հաղորդել ենք, Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել, չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում-բողոքներ եղել է միայն 8 ընտրատարածքի պարագայում: Իսկ ներկայացված դիմում-բողոքները 13-ն են, որոնք չեն համապատասխանում ԸՕ պահանջներին, ուստի տարածքային ընտրական հանձնաժողովները մերժել են դրանք: SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանից, թե այդ դեպքում ինչպե՞ս են ընտրվել այն […]

̰
Վրաստանի խորհրդարանում կրքերը բորբոքվել են. պատգամավորները քաշքշել ու վիրավորել են միմյանց

19:11 12.12.2018

Վրաստանի խորհրդարանում նախագահական ընտրությունների արդյունքների քննարկման ժամանակ կրքեր են բորբոքվել, գործը հասել է քաշքշուկի: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ Վրաստանի «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլին նախկին՝ իշխող «Միավորված ազգային շարժում» կուսակցությունն անվանել է «հանցավոր ռեժիմ»: «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկի Մելիան վիրավորանքն անպատասխան չի թողել: Վիրավորված Ինաշվիլին վայրկյանների ընթացքում վազել է Մելիայի ուղղությամբ: […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ

19:00 12.12.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ, որպեսզի հանդիպեին և իրենց դժգոհությունը ներկայացնեին կառավարության որոշման առթիվ, որով թույլատրվում է մաքսակետում մնացած աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան, սակայն վեցամսյա ժամկետում ղեկը ձախ տեղափոխելու պայմանով: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ վարչապետը հանդիպման չեկավ, սակայն տեղեկացրել է, որ վաղը նախաձեռնության անդամներին կընդունի […]

̰
Հայաստանի 13 տարածքային ընտրական տեղամասում վերահաշվարկ է կատարվում

18:42 12.12.2018

Հայաստանի 13 տարածքային ընտրական հանձնաժողովներում վերահաշվարկի գործընթաց է սկսվել, չնայած նրան, որ վերահաշվարկի դիմում-բողոքներ եղել է միայն 8 ընտրատարածքի պարագայում: «8 տարածքային ընտրական հանձնաժողովում ներկայացվել է 13 վերահաշվարկի դիմում, որից 12-ը ներկայացվել է թեկնածուների, 1-ը՝ վստահված անձի կողմից»,- ասել է Սմբատյանը՝ հավելելով, որ 5 ընտրատեղամասի պարագայում տարածքային ընտրական հանձնաժողովն ինքն է վերահաշվարկի նախաձեռնություն ցուցաբերել: Խոսքն […]

̰
Քրեական հետապնդումը Հայկ Սարգսյանի նկատմամբ չդադարեցվեց

18:38 12.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը: Դատական նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքվեց, թե ինչու է բացակայում Հայկ Սարգսյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ամբաստանյալ Հայկ Սարգսյանը տեղյակ չէր: Ընդմիջումից հետո պաշտպանը ներկայացավ նիստին: Նիստին ներկա էր նաև տուժողը՝ «Կենտրոնի […]

̰
Թուրքիայում պատգամավորներն իրար ծեծել են հեղաշրջման փորձի մասին բանավիճելիս

18:30 12.12.2018

Թուրքիայի Մեջլիսում մեկ օրվա ընթացքում արձանագրվել են վիճաբանության ու ծեծի մի քանի դեպքեր: Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ), ընդդիմադիր «Լավ», ԺԴԿ և  ԺՀԿ կուսակցությունների անդամները մի հարցի շուրջ չեն եկել ընդհանուր համաձայնության, որի պատճառով վիճել են, ապա քաշքշել իրար: Թուրքական SOZCU-ն գրում է, որ ԱԶԿ պատգամավորը ընդդիմադիրներին մեղադրել է քրդական ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար, ինչը […]

̰
Կիմ Երիցյանի գերեզմանաքարը տեղում է

18:15 12.12.2018

Առավոտից մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ Ըստ տեղեկությունների՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ SHANTNEWS.am-ը եղել է քաղաքային պանթեոնում, տեսախցիկը հստակ ֆիքսել է, որ գերեզմանաքարը տեղում է: Քաղաքային պանթեոնում աշխատող մի կին հայտնել է, որ գերեզմանաքարին ձեռք […]

̰
Նորընտիր ԱԺ առաջին նիստ ու վարչապետի նշանակում. ե՞րբ և ինչպե՞ս

18:07 12.12.2018

Ե՞րբ է տեղի ունենալու նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, ե՞րբ և ի՞նչ կարգով է խորհրդարանի մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն դառնալու վարչապետ:  SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Ոչ թե վարչապետի ընտրություն, այլ նշանակում Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նորաստեղծ խորհրդարանը վարչապետ չի ընտրի: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը պարզաբանում է՝ […]

̰
Նոր Գեղիում նոր համայնքապետի հրաժարականն են պահանջում. կողմերի պարզաբանումները

17:45 12.12.2018

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ամիսներ առաջ համայնքը 32 տարի շարունակ ղեկավարած գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը հրաժարական էր տվել: Մինչև համայնքապետի ընտրությունները համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Վարդան Պապյանը, բայց այժմ համայնքում նախկին համայնքապետի համակիրները ցանկանում են, որ վերջինս նույնպես հրաժարական տա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Նոր Գեղիի համայնքապետարանի հաշվապահը, որը չցանկացավ […]

̰
Կներառվի՞ Հայոց ցեղասպանությունը Քվեբեկի դպրոցական ծրագրում

17:17 12.12.2018

Կանադայի Մոնրեալի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որով Քվեբեկի կառավարությանը կոչ է արվել նահանգի դպրոցական ծրագրում ներառել ցեղասպանությունների պատմության ուսուցումը։ Կանադայի մի շարք նահանգներում այս թեման արդեն ներառված է դպրոցական ծրագրերում: SHANTNEWS.am-ի եթերում թեման ավելի մանրամասն ներկայացնում է կանադահայ գործիչ Հրակ Չինչինյանը:  

̰
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը դադարեցնում է հացադուլը

17:12 12.12.2018

Քիչ առաջ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշել է, որ հանդիպման արդյունքում Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը: Մովսիսյանը հայտնել է, որ մանրամասները կներկայացվեն շուտով` ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին […]

̰
Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ

17:10 12.12.2018

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: […]

̰
Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրի առաջին փուլի ձախողումը՝ ժամկետների խախտումով արված շինարարության արդյունք

17:08 12.12.2018

Գյումրիում փողոցաշինական աշխատանքները ձախողելու նախագծային թերությունների պատրվակն արդեն տեղափոխվեց եղանակային պայմանների դաշտ։ Օգոստոսին սկսված շինարարությունը չի շարունակվի. մայթերն անանցանելի են, հետիոտները ստիպված են քայլել փողոցներով: 12 փողոցից ընդամենը 2-ը, որի երկարությունը չէր հասնում անգամ 1 կիլոմետրի, հասցրեցին վերանորոգել: Ղորղանյան փողոցում 6 ամիս է՝ շինարարն աշխատում էր, բայց մինչև դեկտեմբեր շինարարությունն ավարտելու պահանջը պատվիրատուն ու շինարարը […]

̰
Մենք կարծես միայնակ տանգո պարող լինենք․ Մնացականյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

16:50 12.12.2018

Հայաստանը շարունակաբար ցուցադրել է իր պատրաստակամությունը առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն հայկական կողմը կարծես միայնակ տանգո պարող լինի։ Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղված գործընթացի ներկա փուլին այսպիսի բնորոշում է տվել Հայաստանի արտաքին գործերի նախարարը, երբ պատասխանել է Թուրքիայից ժամանած լրագրողների հարցերին։ Թուրքական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը փորձել է կապել Արցախյան […]

̰
Փաշինյանն այցելել է Չարենցավան՝ տեղում ծանոթանալու, թե ինչու են դասադուլ հայտարարել թիվ 3 հիմնական դպրոցում

15:16 12.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, այցելել է Չարենցավան, հանդիպելու Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչա-մանկավարժական կազմի ու դպրոցականների ծնողների հետ՝ պարզելու և տեղում ծանոթանալու դպրոցում ստեղծված իրավիճակին: Խնդիրն այն է, որ արդեն տասը օր է, ինչ աշակերտները դասադուլ են հայտարարել՝ ի պաշտպանություն դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի: Հանդիպմանը ներկա են եղել  նաև Կոտայքի […]

̰
Նկարիչների միությունում ստուգումներ են պետք, միլիոնների պարտքեր են կուտակվել. ՀՆՄ անդամներ

15:06 12.12.2018

Հայաստանի նկարիչների միության` դեկտեմբերի 15-ին կայանալիք համագումարին ընդառաջ որոշ նկարիչներ հանդես են գալիս ապագա ղեկավարությանն ուղղված պահանջ-կոչով` միությունում անցկացնել ստուգումներ` աուդիտ: ՀՆՄ անդամ Մարթա Այվազյանը դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ՀՆՄ-ն տարիներ շարունակ նկարիչների տունն է եղել, ապա հայտնեց, որ  վերջին քսան տարվա ընթացքում միությունը ղեկավարում է նույն անձը, ինչը տարօրինակ է ցանկացած ընտրովի […]

̰
Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլար փոխանցել պետությանը. հայտարարություն

14:50 12.12.2018

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։ Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից […]

̰
Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց

14:34 12.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Արսեն Մկրտչյանը: Իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։

̰
Հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներ

14:24 12.12.2018

2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին բեռնատարներ են արգելափակվել

14:12 12.12.2018

Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհին ձյուն է տեղում, մառախուղ է ու ցածր տեսանելիություն։ Ճանապարհին արգելափակված են շուրջ 10 վրացական, ռուսական ու թուրքական բեռնատարներ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Դրանց առկայությունը դժվարացնում է մաքրման աշխատանքները։ Ճանապարհը սպասարկող ընկերությունը բեռնատարներն արգելափակումից հանելու համար հատուկ քաշող տեխնիկա է կիրառում։  

̰
Կենդանաբանական այգու բեզոարյան այծերից մեկն անկել է

13:58 12.12.2018

Երևանի կենդանաբանական այգում շարունակվում են ցավալի դեպքեր գրանցվել: Կենդանաբանական այգին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին, այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում: Բեզոարյան այծի այս առանձնյակը […]

̰
Միությունում լճացում է, թարմություն է պետք. նկարիչներն ահազանգում են

13:06 12.12.2018

Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Համագումարից առաջ լրագրողների հետ հանդիպմանը նկարիչները ներկայացրին իրենց մտահոգությունները միությունում տիրող վիճակի վերաբերյալ: Նկարչուհի Մանոն Արմինե Ավետիսյանը նշեց, որ միությունը քսան տարի անընդհատ կառավարում է նույն վարչակազմը, և բնականաբար տեղում կանգնած վիճակ է այնտեղ: Նրա խոսքերով` կան շատ ավելի երիտասարդ, գործունյա ուժեր, որ կարող են նոր ուժ, […]

̰
Թիվ 9 ընտրատարածքում քվեաթերթիկների վերահաշվարկ է

12:56 12.12.2018

Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում այսօր 9-րդ ընտրատարածքային հանձնաժողովը կատարել է քվեաթերթիկների վերահաշվարկ: Հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ 62 տեղամասից 15-ի համար վերահաշվարկ է կատարվում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ որոշումը կայացվել է սեփական նախաձեռնությամբ, իսկ մինչ այդ, 3 ռեյտինգային թեկնածուներ դիմում-բողոքներ էին ներկայացրել՝ 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ԼՀԿ-ից: Դիմում ներկայացրած թեկնածուները տվել են […]

̰
Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի վաղը

12:48 12.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ քննվում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Ենթադրաբար, մեղադրանքն առնչություն ունի Մարտի 1-ի գործի հետ։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնեցին, որ նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին: Դռնփակ նիստը նախագահել է դատավոր […]

̰
Բոլորս պետք է օգնենք․ եթե նա ձախողի, դա աղետ կլինի հայ ժողովրդի համար․ Ռուբեն Վարդանյանը՝ Փաշինյանի տնտեսական բարեփոխումների մասին

12:18 12.12.2018

«Ոչ ոք չգիտի՝ ով է այն «ամենաճիշտ» մարդը, որը պետք է իրականացնի Հայաստանի պես երկրի տնտեսության վերափոխումը, որովհետև այնտեղ այնքա՜ն մարտահրավերներ կան։ Ու երկիրը պետք է վերափոխվի, արդիականացվի շատ ոլորտներում, բոլոր ոլորտներում»,- ընտրություններից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թիմի տարած հաղթանակին ու նրա կողմից տնտեսական փոփոխություններ նախաձեռնելուն վերաբերող հարցազրույցում ասել է […]

̰
Առերևույթ կաշառք ստանալու դեպք՝ Երևանի 192 դպրոցում. հարուցվել է քրեական գործ

12:05 12.12.2018

ՀՀ  քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 […]

̰
Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

11:40 12.12.2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: «Որոշումը կայացվել է երեկ գիշերը: Այսօր՝ ժ. 16:00-ին, քննվելու է կալանքի երկարացումը: Մինչև այդ հայտարարությամբ հանդես կգա Վաչագան Ղազարյանը, դրանից հետո մեկնաբանությունները կներկայացնենք»,-ասաց Հարությունյանը: […]

̰
Իրանը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հարաբերությունների ընդլայնման հույս հայտնել

11:36 12.12.2018

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները ավելի կխորանան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» գործակալությունը: Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակը ողջունել է Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նկարագրելով դրանք որպես հարևան երկրում տեղի ունեցած ժողովրդավարական […]

̰
BACK_TO_TOP