TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ

10:51 03.12.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ

10:43 03.12.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 277 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 109 կենցաղային կանչ, 58 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 94 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

̰
Գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացրել ԱԺ

10:23 03.12.2018

2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008թ., զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների […]

̰
Հայաստանում կգործարկվի սանավիացիոն ծառայություն 

08:47 03.12.2018

Հայաստանում կգործարկվի սանավիացիոն ծառայություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։ «Առավոտյան թռիչք իրականացրեցինք Armenian Helicopters LLC ընկերության ուղղաթիռներից մեկով, որի հետ պատրաստվում ենք իսկական սանավիացիոն ծառայություն հիմնել 2019թ.՝ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ։ Փորձարկման նպատակը Երևանում երկու խոշոր բժշկական կենտրոնների տարածքում վայրէջքի տեղեր մատնանշելն էր։ Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի […]

̰
Սիրիական բանակը Էս-Սուվեյդա նահանգում ոչնչացրել է ավելի քան 270 ահաբեկչի

07:46 03.12.2018

Սիրիայի հարավային Էս-Սուվեյդա նահանգում հարձակողական գործողության ընթացքում սիրիական բանակի մարտիկները ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 270 գրոհայինների։ Այս մասին հայտնում է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչ Օլեգ Մակարևիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Գործողության ավարտին առգրավվել է մեծաքանակ զենք-զինամթերք։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 17-ին հարձակման ընթացում կառավարական զորքերն ահաբեկիչներից ազատել […]

̰
Մեծ Բրիտանիայում ֆիլմ են նկարահանել մեռած լեզվով

07:32 03.12.2018

Քեմբրիջի համալսարանի լեզվաբանները կարճամետրած ֆիլմ են նկարահանել մեռած՝ բաբելոնյան լեզվով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ «Աղքատ մարդը Նիպպուրից» անվանումով ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000 տարի առաջ։ Հատուկ այդ նախագծի համար գիտնականները վերականգնել են անհետացած լեզուն ընդհուպ մինչև հնչյունները։ «Մեռած լեզվի հնչյունները վերականգնելը որոշ չափով արվեստ է։ Բախտներս բերել է, որ հունական այբուբենում ունենք […]

̰
Մարտի 1-ի համար առաջնայինը Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են մեղավոր․ Մենուա Հարությունյան

01:20 03.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանն այսօր հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ Մարտի 1-ի համար ո՞վ է մեղավոր, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են մեղավոր Մարտի 1-ի համար։ Առաջնայինը իրենք են մեղավոր։ Հասարակության մի հատվածին հանում են, տանում են իշխանության դեմ, որպեսզի իշխանությունը գնան բռնազավթեն, կրակոցներ են […]

̰
Հերիք ա կախվեք իմ մազերից, ակնոցներից, ձիերից․ Մենուա Հարությունյան

00:55 03.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ «Իմ քայլ»-ի մեղադրանքներին պատասխանելու պարտականությունը ինչո՞ւ եք թողել Շարմազանովի ու Աշոտյանի վրա, չեք պատասխանում գրածներին․ «Պատասխանում եմ, ցանկացածի հետ պատրաստ եմ եթերում բանավիճել։ Հերիք ա կախվեք իմ մազերից, ակնոցներից, ձիերից»։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև։

̰
Առաջին անգամ ընտրությունները կեղծվել են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, դրանից հետո չեն կեղծվել․ Մենուա Հարությունյան

00:38 03.12.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանը հյուրընկալվել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ ընդունո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կեղծել է ընտրությունների արդյունքները վերջին 10 տարիների ընթացքում, Մենուա Հարությունյանը պատասխանել է․ «Եղել են թերություններ, բայց ասել, որ կեղծվել են, լեգիտիմ չեն եղել, կատարյալ ապաքաղաքական դիրքորոշում է»։ Արամ Աբրահամյանի ճշգրտող հարցին՝ այնուամենայնիվ, կեղծվե՞լ են, […]

̰
Չպիտի նպաստեմ բանավեճի անլրջացմանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ բանավեճից հրաժարվելու մասին

23:59 02.12.2018

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ ժամը 22:30-ին, «Շանթ»-ի ուղիղ եթերում պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցերին։ Արամ Աբրահամյանի հարցին՝ նախօրոք չե՞ք ծանոթացել՝ ում հետ եք բանավիճելու, Ռուբեն Ռուբինյանը պատասխանել է․ «Հպանցիկ եմ ծանոթացել, այստեղ հարցը ոչ թե բանավիճողի անձն էր, այլ էն գիտակցումը, որ ես չպետք է նպաստեմ քարոզարշավի անլրջացմանը»։ Որպես քաղաքական գործիչ շփվելու […]

̰
Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են․ Արայիկ Հարությունյան

23:16 02.12.2018

Դպրոցական դասագրքերն այսուհետ կսկսեն խոսել բջջային հավելվածի միջոցով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարը հրապարակել է տեսանյութ, որտեղ Arloopa ծրագրի միջոցով մանրամասներ է ներկայացրել մտահղացման մասին: «Այսուհետ դպրոցներում մեր աշակերտների գրքերը խոսելու են. թեորեմները պատմելու են իրենց ապացուցման եղանակների մասին, աստղերն այլևս չեն հուշելու, այլ […]

̰
«Սպանության լիցենզիա»․ Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ

21:38 02.12.2018

Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար […]

̰
«Վրաստանը նախագահ չունի». ընդդիմությունն արտահերթ ընտրություններ է պահանջում

20:45 02.12.2018

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից օրեր անց` դեկտեմբերի 2-ին, Թբիլիսիի Ռուսթավելի փողոտայում՝ խորհրդարանի շենքի դիմաց վրացի ընդդիմադիրերը բողոքի ցույց են անցկացրել և ներկայացրել իրենց պահանջները: Նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեի աջակիցները փակել են Ռուսթավելի պողոտան՝ պահանջելով անվավեր ճանաչել նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: «Մենք նախագահ չունենք» վանկարկող ցուցարարները հայտարարել են, որ ընտրախախտումների […]

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը

20:11 02.12.2018

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկը։ «Այսօր ժամը 22:30-ին Շանթի ուղիղ եթերում կպատասխանեմ Արամ Աբրահամյանի հարցերին»,-գրել է Ռուբեն Ռուբինյանը։ https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2116966461658803 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում […]

̰
Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը

18:14 02.12.2018

Մենուա Հարությունյանն ընդունել է «Շանթ» ՀԸ-ի առաջարկած բանավեճի ձևաչափը։ «Նիկոլական Ռուբենը հրաժարվելով «Շանթ» հեռուստաընկերության եթերում ինձ հետ դեմ առ դեմ բանավիճելու ձևաչափից ընտրության առջև կանգնեցրեց ինձ և «Շանթ» հեռուստաընկերությանը և ահա «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությունը հեռակա բանավեճի ձևաչափ է առաջարկել, որը ես ընդունում եմ … Շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը…»,-գրել է Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում։ Ինչպես ավելի վաղ […]

̰
ՊՆ զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել

17:03 02.12.2018

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն […]

̰
Բանավեճ, այնուամենայնիվ, կլինի

16:40 02.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությունը, նախապես պայմանավորվածություն ունենալով երկու կողմերի հետ, այսօր՝ ժամը 22:30-ին, կազմակերպել էր բանավեճ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի և ՀՀԿ ներկայացուցիչ Մենուա Հարությունյանի միջև: Այսօր առավոտյան Ռուբեն Ռուբինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ հրաժարվում է բանավեճից՝ որպես պատճառ ներկայացնելով Մենուա Հարությունյանի երեկվա գրառումը և ձիով նկարը: Դրան հաջորդել է […]

̰
Կազմվել է աշխարհի «ամենաուժեղ» անձնագրերի վարկանիշային աղյուսակը․ Հայաստանը 63-րդ տեղում է

14:15 02.12.2018

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացու անձնագիրը ճանաչվել է աշխարհում  «ամենաուժեղը»։ Այս մասին հայտնի է դառնում Passport Index ամենամյա վարկանիշից։ Այսօր այդ փաստաթղթի տերը կարող է առանց վիզայի այցելել 167 երկիր։ Երկրորդ տեղը կիսում են Սինգապուրն ու Գերմանիան (166 երկիր), երրորդ տեղում են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Նորվեգիան, Հարավային Կորեան և ԱՄՆ-ը։ Այդ […]

̰
Եթե պետք լինի փոխել խորհրդարանական համակարգը, մենք կաշկանդված չենք․ Փաշինյան

12:17 02.12.2018

Ամեն ընտրությունից հետո Սահմանադրություն չեն փոխում, յոթ ամսվա Սահմանադրությունը պետք է թողնել, որ մի քիչ աշխատի։ Այս մասին Սիսիանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք։Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պարտադիր պետք է փոխել: Ասվում է, օրինակ, որ պատգամավոր […]

̰
G20-ի երկրների առաջնորդներն ամփոփիչ հայտարարություն են ընդունել

10:43 02.12.2018

G20-ի կազմի մեջ մտնող երկրների առաջնորդներն Արգենտինայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունել են ամփոփոիչ հայտարարություն։ Այս մասին հայտնել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին։ Հռչակագիրը կազմված է 31 կետից ու դրույթից։ Այնտեղ թվարկվում են նախարարների և աշխատանքային խմբի մակարդակով ընդունված փաստաթղթերը։ Գլխավոր կետերից մեկը վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու անհրաժեշտությանը։ Նշվում է, որ այժմ ԱՀԿ-ն չի […]

̰
Փարիզում Հաղթանակի կամարը փակել են․ պատճառը ցույցերի հետևանքով պատճառված վնասն է

10:20 02.12.2018

Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթանակի կամարը, փակվել է զբոսաշրջիկների այցելությունների համար։ Փարիզում ցուցարարների իրականացրած անկարգությունների հետևանքով հուշարձանը վնաս է կրել։ Այս մասին հայտարարել է Ազգային հուշարձանների կենտրոնի նախագահ Ֆիլիպ Բելավելը։ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Հաղթանակի կամարը հնարավորինս շուտ բացելու ուղղությամբ։Նա իր թվիթերյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են արձանի՝ կարմիր […]

̰
ԱՄՆ-ը ու Չինաստանը պայմանավորվել են հունվարի 1-ից մաքսատուրքեր չսահմանել

10:03 02.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Բուենոս Այրեսում G20-ի շրջանակում անցկացված բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են հունվարից 1-ից հետո հավելյալ մաքսատուրքեր չսահմանել։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Նշվում է, որ կողմերի բանակցությունները շարունակվել են մոտ 2․5 ժամ։ Ավելի ուշ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերը հստակեցրել է, որ […]

̰
ԱՄՆ Սենատը С-400-ների պատճառով Թուրքիային կանգնեցրել է ընտրության առաջ

09:35 02.12.2018

Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև, հայտարարել է ԱՄՆ Սենատի ԶՈՒ հարցերով կոմիտեի ղեկավար Ջեյմս Ինհոֆը։ «Թուրքիան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև։ Եթե Թուրքիան շարունակի С-400-ների գնման գործընթացը, ապա նրան հետևանքներ են սպասվում։ Եթե նա ցանկանում է մնալ F-35 կործանիչների մատակարարման ծրագրում, ապա պետք է հրաժարվի ռուսական С-400 […]

̰
Փլուզման հետևանքով Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միակողմանի փակ է

09:10 02.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, հանրապետական նշանակության Հրազդան-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում։ Մոտ 170-200 խմ ծավալով ժայռաբեկորները միակողմանի փակել են ճանապարհը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

̰
Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող ցանկացած շահարկում․ ԱՀ նախագահի խորհրդական

22:37 01.12.2018

Այսօր մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց, իբր, տարաձայնություններ կան իմ և ուժային կառույցների ներկա և նախկին որոշ հրամանատարների միջև: Հավաստիացնում եմ, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը․ «Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած և պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող […]

̰
Պատրաստվում եմ դատի տալ Արարատ Միրզոյանին․ Արմեն Աշոտյան

22:24 01.12.2018

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հայտարարությանը․ «Արարատ Միրզոյանը քիչ առաջ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես, որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ […]

̰
Տնակը հրդեհվելուց հետո մայրը երեխաների հետ հայտնվել է գյուղերից մեկի լքված շինությունում

22:07 01.12.2018

Քարե շինություն, որի պայմանները, տնակից ոչնչով չեն տարբերվում։ Մի կիսաքանդ ու վթարային շենքում է ապրում  Կատյա Խաչատրյանն իր վեց անչափահաս երեխաների հետ: Քարաշեն կացարանը գտնվում է Շիրակավան գյուղում: Երիտասարդ մայրն իր 6 երեխաների հետ այստեղ է տեղափոխվել Մեծ Մանթաշ գյուղից, երբ հրդեհվել է իրենց տնակը: Ընտանեկան իրավիճակը մորն ու երեխաներին թույլ չի տալիս վերադառնալ Մեծ […]

̰
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո նա իր ընտանիքի անդամներին ուղարկեց Հայաստան. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թրամփին Ջորջ Բուշ Ավագի մահվան առթիվ

20:29 01.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, նշվում է. «Խոր ցավով ընդունեցինք ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի մահվան լուրը։ Նա արժանավոր ամերիկացի էր, մեծ հայրենասեր, ով իր տեսանելի հետքը թողեց ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև համաշխարհային […]

̰
Արցախի հարցում ավելի հայամետ կառավարություն, քան մենք ենք, չի եղել. Նիկոլ Փաշինյան

19:28 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գորիսում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրեն մտահոգող մի թեմայի: Նա հիշեցրեց` մի քանի անգամ ասել է, որ ԼՂ հարցում Հայաստանում երբեք չի եղել ավելի թափանցիկ իշխանություն, կառավարություն, ղեկավարություն, քան ինքն ու իր քաղաքական թիմն են: Փաշինյանը հիշեցրեց, որ ԼՂ հարցի վերաբերյալ բազմիցս արել է հայտարարություններ` հրապարակային, բաց, […]

̰
Տնտեսական հեղափոխությունից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում. ի՞նչ է առաջարկում «Իմ քայլը» դաշինքն ընտրողին

19:00 01.12.2018

«Իմ քայլը» դաշինքը 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» կարգախոսով: Դաշինքը նախընտրական ծրագրում նշում է ընտրապայքարին մասնակցության նպատակը` 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակը ամրագրելու և իշխանությունը Հայաստանում անշրջելիորեն վերադարձնել ժողովրդին։ Ծրագրում շեշտվում է, որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորված է ոչ […]

̰
BACK_TO_TOP