TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Գլխավոր

Չեմ կարծում, որ Արցախյան ազատամարտն ավելի կարևոր էր թավշյա հեղափոխությունից. Ռուբեն Ռուբինյան

14:10 30.11.2018

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության կարևորությունն ընդգծելու համար «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու, ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանն այն համեմատել է Արցախյան ազատամարտի հետ՝ որոշակի խմբագրելով Սասուն Միքայելյանի նմանատիպ միտքը։ Հեռուստատեսային բանավեճի ընթացքում ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը Ռուբինյանին հարցրել է, թե նա ինչ կարծիք ունի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված Սասուն […]

̰
Մեր երկրի ղեկավարը, որ Ալիևին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա. Շարմազանով

12:34 30.11.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է իր էջի հետևորդներին, խոստացել առաջիկայում մանրամասներ ներկայացնել Լոռու մարզում ընտրողների հետ կայացած հանդիպումներից: Մինչ այդ նա արձագանքել է որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ անտարբեր լինելը, նրա խոսքով, անթույլատրելի է: «Այլևս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն Ալիևն […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի. Փաշինյան

12:28 30.11.2018

«Մենք երկար տարիներ կռիվ ենք տվել և հավատացել ենք, որ ՀՀ-ն փոխվելու է, ՀՀ-ի կոռումպացրած համակարգը ապամոնտաժվել է: Մենք իմացել ենք, որ պետք է իրար հետ դա անենք: Այո՛, մեր շատ փորձեր ձախողվել են, պարտվել ենք մի քանի անգամ: Մեր հաղթանակը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մենք մեր անցած ճանապարհին նայել ենք ու վերլուծել […]

̰
Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլև վրաններում. Լևոն Քոչարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին

12:00 30.11.2018

SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում՝ ընտրողների հետ հանդիպմանը, հայտարարել էր, թե ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, որի որդին ծառայել է Արցախում։ Նա հիշեցրել էր, որ Սերժ Սարգսյանը որդի չունի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին ծառայել է Տավուշում։ «Հա ասում են՝ վա՜յ, շահարկում են, էժան, նախընտրական շահարկումներ, Ռոբերտ Քոչարյանի […]

̰
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը՝ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն

10:46 30.11.2018

Սլովենիայում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Այն անցկացվում էր 50-ից և 65-ից բարձր տարիքայինների խմբերում: 50-ից բարձր տարիքայինների խմբում վստահ խաղ ցուցադրեց Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը: Հայ շախմատիստը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր, հաղթեց 6 պարտիայում, 5-ն ավարտեց ոչ-ոքի և դարձավ Շախմատի վետերանների աշխարհի առաջնության չեմպիոն: Հիշեցնենք, որ այս տարիքային խմբում աշխարհի առաջնությանը մասնակցում […]

̰
Կրակոցներ Երևանում. հարուցվել է քրեական գործ

10:18 30.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում: Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով  […]

̰
Բողոքի ցույցերի պատճառով Փարիզի հյուրանոցները մի քանի միլիոն եվրոյի վնաս են կրել

07:47 30.11.2018

Փարիզի հյուրանոցները մոտ 11 մլն եվրոյի կորուստ են կրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցույցերի մեկնարկից հետո հյուրանոցային մեծաթիվ ամրագրումներ չեղարկվել են։ Այցերը հիմնականում չեղարկել են զբոսաշրջիկները, որոնք ծրագրել էին հանգստյան օրերը կամ տոնական սեզոնն անցկացնել Փարիզում։ Հյուրանոցայի և ռեստորանային ոլորտները ներկայացնող GNI միավորումը հայտարարել է, որ հաստատությունների եկամուտներն […]

̰
Ինքնաթիռի անսարքության պատճառով Մերկելը բաց կթողնի G20 գագաթնաժողովի առաջին օրը

07:17 30.11.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի առաջին օրը՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով։ Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Մերկելը չի կարող անցկացնել ծրագրված հանդիպումներն ըստ գրաֆիկի։ Այս մասին փոխանցում է Die Welt-ը։ Նշենք, որ տեխնիկական խոտանի պատճառով կառավարական օդանավը երեկ Քյոլն էր վերադարձել թռիչքից մեկ ժամ անց։ Նման որոշում էր ընդունվել […]

̰
Սիրիայի ՀՕՊ համակարգը ոչնչացրել է իսրայելական ինքնաթիռ և 4 հրթիռ

01:08 30.11.2018

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը Դամասկոսի հարավում գտնվող Ալ-Քիսվա բնակավայրի օդային տարածքում իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել՝ նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգը ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել` նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին»,- հայտնել է աղբյուրը։ Սիրիայի հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրում է Սիրիայի […]

̰
«Արսենալ»-ի հերթական հաղթանակը Եվրոպայի լիգայի խմբային փուլում

00:25 30.11.2018

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում  կայացավ «Վորսկլա»-«Արսենալ» հանդիպումը: «Արսենալ»-ին հաջողվեց հանդիպման 10-րդ րոպեին խաղի հաշիվը բացել: Գոլի հեղինակն էր Սմիթ-Ռոուն: Խաղի 27-րդ րոպեին Ռեմսին կրկնապատկեց հաշիվը՝ 11 մետրանոցն իրացնելով: Խաղի 41-րդ րոպեին Ուիլկոկը խփեց երրորդ գոլը: Այսպիսով՝ խաղն ավարտվեց 0:3 հաշվով՝ «Արսենալ»-ի հաղթանակով։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես […]

̰
Մարդիկ ինչ-որ բան նվիրելու ցանկություն են հայտնում, երբ չի բացառվում՝ դատական գործընթացի հետևանքով այդ նույն բանը բռնագանձվի. Նարեկ Բաբայան

20:15 29.11.2018

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում 40 գույք կվերադարձվի համայնքներին. «Քանի որ խոսքը վերաբերում է համայնքներին վերադարձվող գույքին, մենք այստեղ ոչ մի տեղեկություն կամ դերակատարություն չունենք, քանի որ համայնքների հետ կապված հարցով այլ մարմին է զբաղվում և […]

̰
Նոյեմբերի 29-ին համաներմամբ ազատ է արձակվել 529 դատապարտյալ

20:10 29.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 536 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացի է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից […]

̰
Սևանի ափամերձ տարածքները վարձակալության են տրված ծիծաղելի գումարներով. Փաշինյան

20:01 29.11.2018

«Մեր երկիրը իսկապես շատ կարևոր հանգրվանի առաջ է կանգնած, մենք կանգնած ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի առաջ, մենք կանգնած ենք նոր ներդրումներ գրավելու, նոր աշխատատեղեր ստեղծելու հրամայականի առաջ: Այս հրամայականներին ընդառաջ մենք պիտի համախմբենք մեր պետական ու ազգային ներուժը և լծվենք Հայաստանը վերափոխելու, աղքատության ճիրաններից ազատելու կարևոր գործին»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջին համար […]

̰
Իմ ամենամեծ մեղքն այն է եղել, որ ծայրահեղ հանդուրժողականություն եմ ցուցաբերել. Վիգեն Չալդրանյան

19:50 29.11.2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանն արձագանքել է թատրոնի ստեղծագործական կազմի` իրեն ուղղված պահանջին, այն է՝ լքել թատրոնի տնօրենի պաշտոնը: Չալդրանյանն արդեն հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, թատրոնն ունի նոր գեղարվեստական ղեկավար՝ Սուրեն Շահվերդյանը: Նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում Չալդրանյանը նշեց, որ հրաժարական է տվել ոչ թե շանտաժի ուժի ներքո, այլ […]

̰
Թատրոնը միանձնյա չի կառավարվելու, ես այդպես եմ տեսնում. Սուրեն Շահվերդյան

19:33 29.11.2018

Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում բեմադրիչը խոսել է ապագա ծրագրերի մասին: – Ինչպե՞ս եք Դուք՝ իբրև թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, պատկերացնում հետագա աշխատանքը: – Շատ պարզ: Ե՛վ նպատակներ ունեմ, և՛ ծրագիր ունեմ, որը մոտ ապագայում կներկայացվի թատրոնի խմբին: Մի քանի շատ կարևոր քայլեր […]

̰
Հարկադիր ու կամավոր վերադարձողների համար Հայաստանը վերաինտեգրման ծրագրեր ունի. պարզաբանում SHANTNEWS.am-ին

19:14 29.11.2018

Հարկադիր ու կամավոր վերադարձողների համար ՀՀ-ն վերաինտեգրման ծրագրեր ունի, որոնց կարող են մասնակցել նաև Նիդեռլանդներից վերադարձող երեխաներն արտաքսման պարագայում: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ և ԵՄ անդամ երկրների քաղաքացիների՝ միմյանց տարածքում գտնվելու կարգը սահմանվում է երկկողմ համաձայնագրերով, իսկ […]

̰
Մարդկության տեսանկյունից ողբերգություն է այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, Ադրբեջանում և ԼՂ-ում. նախագահի պատասխանը ադրբեջանցի ուսանողի հարցին

19:10 29.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանում այսօր հանդիպել է դասախոսների և ուսանողների հետ։ Խոսելով երիտասարդ լինելու կարևորության և առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Մենք սկսում ենք ծերանալ այն ժամանակ, երբ դադարում ենք սովորել: Դադարում ենք ուրախանալ նոր բացահայտումներով: Դադարում ենք հայտնաբերել ու հայտնագործել: Ի՞նչ է նշանակում լինել երիտասարդ: Կարծում […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց

19:03 29.11.2018

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դռնփակ նիստում այսօր շարունակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Նիստը, սակայն, այսօր չի ավարտվել և կշարունակվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11.00-ին: Հիշեցնենք՝ երեկ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, և բողոքի քննությունը դարձյալ իրականացվում է դատավոր Ռուբեն Մխիթարյանի […]

̰
ՀՀ-ում ամեն քաղաքացի պիտի հնարավորություն ունենա զրոյից սկսել իր բիզնեսը. Փաշինյան

18:55 29.11.2018

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Գավառում իր ելույթի ժամանակ նշել է, որ իրենց քաղաքական մրցակիցները մեղադրում եմ ներկա կառավարությանը առաջնահերթություն չունենալու մեջ: «Հիմա ասում եմ ծայրահեղ պարզ՝ մենք ունենք 2 առաջնահերթություն՝ առաջինը մեր զինված ուժերի և մեր անվտանգային համակարգերի բնականոն զարգացումն է, երկրորդը՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը, ավելի կոնկրետ՝ Արցախի հարցի արդարացի կարգավորումը, […]

̰
«Սասնա ծռեր»-ի և ՀՀԿ-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել

18:41 29.11.2018

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ է ընթանում: Օրակարգում հինգ հարց է: Օրակարգային առաջին հարցն ԱԺ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների թեկնածուների ինքնաբացարկի դիմումների մասին է: Հարցերը ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, նիստին ներկա են բոլոր անդամները, քվորում կա: Այսպիսով, ինքնաբացարկի դիմում են ներկայացրել «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորության […]

̰
Էլի ասֆալտ, էլի պատեր, էլի ծեփեր… դաշնակցական գործիչը՝ քարոզարշավի մասին

18:37 29.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ քարոզչության չորրորդ օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքում դաշնակցական գործիչները խոսել են այն խնդիրների մասին, որոնք նկատվել են մրցապայքարը գաղափարական հենքի վրա իրականացնելու հարցում: «Դաշնակցությունն առաջին օրից կոչ արեց գաղափարական, ծրագրային քարոզարշավ տանել: Վախ կար, որ կրկնվելու էին Երևանի ավագանու ընտրությունները, երբ «սև» ու «սպիտակով» գնացինք ընտրությունների: Ապագայի ծրագրերի մասին որևէ մեկը ոչինչ չկարողացավ […]

̰
Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ժողովուրդը նախընտրական այս շրջանում ապրում է լավատեսությամբ. Փաշինյան

18:24 29.11.2018

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: «Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ ժողովուրդը նախընտրական այս շրջանում ապրում է լավատեսությամբ, վստահ վաղվա օրվա նկատմամբ: Մենք ջարդուփշուր ենք արել Հայաստանը տարիներով համակած հուսալքությունը: Մենք տապալել ենք Հայաստանի ժողովրդին տարիներով կեղեքող բռնապետությունը և կոռուպցիոն համակարգը: Առաջիկա շրջափուլում […]

̰
Այս պահին Հայաստանում 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում. Փաշինյան

18:06 29.11.2018

«Իմ քայլը» դաշինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գտնվում է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: «Ես խնդրել եմ, որպեսզի հանեն, դուրս բերվեն այս ընթացքում մեր քաղաքական մրցակիցների կողմից մեր հասցեին հնչող մեղադրանքները և ես քարոզարշավի ընթացքում հերթով դրանց կանդրադառնամ: Խոսում են իբր ներդրումային ծրագրի բացակայությունից, անորոշությունից: Ես ուզում եմ այդ հարցին պատասխանել մի օրինակով, […]

̰
Քաղաքականությունը «Լուսավոր Հայաստան»-ի համար արիստոտելյան սկզբունքով իրականացվող գործողություն է. Մարուքյան

17:45 29.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքի մարզում է շարունակել: «Մեր խնդիրները, ըստ էության, նույնական են»,- ասել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքերով՝ բոլոր համայնքներում կա գործազրկություն, արտագաղթ, սոցիալապես անապահով խավ, աղքատություն, անհավասարություն: Ըստ նրա՝ հաճախ խոսելով այդ թեմաների մասին, մոռանում են նաև իրենց ծրագրերը ներկայացնել: Դրա համար էլ Գավառում «Լուսավոր Հայաստան»-ը ծրագրային մի դրույթին […]

̰
Ողբերգություն չի լինի, եթե վարչապետի ուժը լինի ոչ թե բացարձակ, այլ կայուն մեծամասնություն. Լևոն Շիրինյան

17:34 29.11.2018

Ընդդիմության ու իշխանության կողքին պետք է այլընտրանքային քաղաքական ուժ լինի խորհրդարանում: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը: Կուսակցությունն այսօր քարոզարշավ է անցկացրել Շիրակի մարզում: Իրեն այլընտրանքային ուժ համարող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը բացառում է համագործակցությունը նախկին իշխանության հետ: «Մեր այլընտրանք լինելն այն այլընտրանքը չէ, ինչին սովոր են ՀՀ-ում, այսինքն՝ իշխանությունը […]

̰
Նիդեռլանդներում հայ ընտանիքին արտաքսումից «փրկելու» համար եկեղեցին 1 ամիս է՝ պատարագ է մատուցում

17:06 29.11.2018

SHANTNEWS-ը փորձեց այս մասին մեկնաբանություն ստանալ Արտաքին գործերի նախարարությունից:

̰
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց իրենց բողոքի բովանդակությունը

16:28 29.11.2018

«Որպեսզի դատարանը կարողանար, իրավունք ունենար պարոն Քոչարյանին կալանավորել, նախ՝ պետք է ապացուցված համարեր, որ պարոն Քոչարյանը էս գործով չպիտի օգտվի անձեռնմխելիությունից։ Դա մեկ։ Այսինքն՝ եթե սա չապացուցվի, էլ մնացածը չէր էլ քննարկվելու, պետք է ուղղակի բաց թողնեին։ Եթե ապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր պետք է դրանից հետո քննարկեր՝ առկա՞ է հիմնավոր կասկած, որ պարոն […]

̰
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողի դին գտնողները ՊՆ աշխատակիցներն են եղել. Սաթենիկ Ասիլյան

16:24 29.11.2018

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին ևս ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]

̰
Քոչարյանի պաշտպանի նոր բողոքը պայմանավորված է նոր երևան եկած հանգամանքով

16:10 29.11.2018

«Բողոքն առաջին ատյանի դատարանի դեմ է՝ նաև նոր երևան եկած հանգամանքով եմ բողոք ներկայացրել, որովհետև գիտեք, որ էն բանից հետո, երբ մենք սկզբնական բողոքները ներկայացրինք և Վերաքննիչում արդեն գործը քննվեց, էդ ամեն ինչից հետո հանկարծ պարզվեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել որոշակի ճնշումների ազդեցության տակ»,- Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք […]

̰
Փաշինյանի կառավարությունը 7 ամիս է՝ իշխանություն է, ժողովուրդն իր վրա որևէ էական ազդեցություն չի զգացել. «Մենք» դաշինքն Արաբկիրում էր

16:08 29.11.2018

«Մենք» կուսակցությունների դաշինքը քարոզարշավը միևնույն ժամանակ և՛ մարզերում և՛ Երևանում է անցկացնում: Շրջում են բակ առ բակ, փողոցից փողոց ու քաղաքացիներին իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնում, իրազեկում՝ իրենք քվեաթերթիկում 8-րդ համարն են, ցուցակն էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է գլխավորում: Ասում են՝ քաղաքացիներն իրենց հետ զրույցում ամենաշատը տնտեսական ու սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում: Իրենք […]

̰
BACK_TO_TOP