22:59 03.12.2018
Այսօր հայտնի կդառնա «Ոսկե գնդակ»-ի նոր տիտղոսակրի անունը: Պաշտոնապես հաղթողը կհայտարարվի Երևանի ժամանակով 00:00-ին, սակայն արդեն համացանցում են հայտնվել քվեարկության արդյունքները: Ըստ հրապարակված նկարի՝ այս տարվա հաղթողը Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչն է։ Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երկրորդն է, լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը։
20:45 03.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց, բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ […]
19:45 03.12.2018
Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով առևտրի ծավալների աճն ու ակտիվացումը, նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում ձևավորել է մասնագետ-տեսուչների աշխատանքային խմբեր, որոնք 2018 թվականի դեկտեմբերի 4-27-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում և մսի վաճառքի կետերում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ […]
19:16 03.12.2018
Ադրբեջանը Պակիստանից գնում է ինքնաթիռներ ու ավիացիոն ռումբեր, Ֆրանսիայից՝ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Այս տեղեկությունները տարածել է ռազմական թեմատիկայով ադրբեջանական կայքերից մեկը, որն էլ հղում է անում վաճառող ընկերությունների ներկայացուցիչներին, տեղեկությունները հայտնում է ոչ հաստատաբար, բայց կասկած ու աղմուկ է ստեղծում, որն էլ տիրաժավորվելով դառնում է հաստատական տեղեկություն։ Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում է այսպիսի […]
19:08 03.12.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 542 դատապարտյալ: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են: «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ […]
19:03 03.12.2018
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է անհապաղ հեռացնել չնախատեսված վայրերում փակցված կամ կախված նախընտրական քարոզչական պաստառները: «Բոլոր պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խնդրում եմ՝ անհապաղ հեռացնել բոլոր այն պաստառները, որոնք փակցված են ապօրինի, չթույլատրված վայրերում, և կապ չունի, թե դա որ կուսակցությանն է: Մենք այս առումով ապակուսակցական մարմին ենք և պետք […]
18:58 03.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները նոյեմբերի 3-ին նախընտրական իրենց ծրագիրը սևանցիներին են ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին Սևանում աղ ու հացով են դիմավորել: Սևանցիներին ներկայացվել է ծրագիրը, որում ներառված են տարբեր դրույթներ՝ Արցախյան հիմնահարցից մինչև արտաքին քաղաքականություն, տարածքային համաչափ զարգացումից մինչև պետական կառավարման ինստիտուտների կայացում ու զարգացում: «Անելու ենք հնարավոր ամեն բան, որ ապագա […]
18:26 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Այսօրվա նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ժամանակ դատախազությունը ներկայացրեց իր առարկությունները: «Բոլոր ներկաներն իրենց առարկությունները ներկայացրին, դատախազության առարկությունների քննարկման փուլն ավարտվեց: Դատախազության առարկությունը վերաբերում էր հետևյալին. նրանք ենթադրում […]
18:06 03.12.2018
Այսօր Մասիսում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ քարտուղարի նշանակման հարցին: «Ամսի 6-ին Սանկտ Պետերբուրգ իմ մեկնել-չմեկնելու մասին ես ասել էի, որ ՌԴ նախագահը ինձ հետ հեռախոսազրույցում ասել է՝ քանի որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում կոնսենսուս չունենք, ապա դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնենք, մինչև աշխատանքային կարգով […]
17:44 03.12.2018
Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. […]
17:34 03.12.2018
Երևանի կենտրոնում այսօր իրականացրած քարոզարշավի ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է այն 3 առաջնահերթությունների մասին, որոնք պետք է իրականություն դառնան: «Մենք ԱԺ մտնում ենք արմատական փոփոխությունների՝ մեր պատկերացրած ծրագրով, որը պայմանականորեն ասում ենք անցումային փուլ, ժամանակավոր կառավարում: Որևէ փոփոխություն, եթե մենք ցանկանում ենք իրականացնել, նախ և առաջ պետք է նախադրյալները ստեղծենք: […]
17:18 03.12.2018
ՀՀ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը, «Իմ քայլը» դաշինքը քարոզչություն չի անի, կլինի աղետի գոտում: Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է Մասիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 7-ին գործադիրը արտագնա նիստ կանի Գյումրիում: Վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին կայցելի նաև Սպիտակ և Վանաձոր:
17:14 03.12.2018
2018թ. բյուջեով ԵՄ-ն Հայաստանին 36 մլն եվրո ֆինանսական աջակցություն կտրամադրի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության թվիթերյան էջից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցները նախատեսվում է ուղղել կրթության, էներգիայի արդյունավետության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներ: Աշխատանքներ կկատարվեն նաև ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծման ու ՓՄՁ ոլորտի աջակցման ուղղությամբ: Մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրվի 5.5 մլն եվրո: EU will […]
17:06 03.12.2018
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը շարունակում է համայնքներում և մայրաքաղաքում հանդիպել ընտրողների հետ: Կիրակի, բացի համայնքային հանդիպումներից, նախատեսված էր ՀՅԴ հանրահավաքը Իջևանում: Մինչ այդ, քարոզչական խմբերը այցելել էին Տավուշի մարզի այլ համայնքներ, տարածել կուսակցության նախընտրական ծրագրերը, զրուցել բնակիչների հետ: «Ընտրել փորձված քաղաքական ուժի, որն ունի ասելիք, ծրագիր, ընտրողի կողքին է՝ անկախ ընտրություններից և ունի կադրեր, որոնք […]
16:44 03.12.2018
«Ամենասարսափելին այն է, որ հասարակության մեծ մասը վստահ է, որ Արամ Հարությունյանը արել է դա, և ոչ միայն Արամ Հարությունյանը։ Ճի՞շտ է դա, սխա՞լ է, սո՞ւտ է․ էականը դա չէ։ Էականն այն է, թե ինչ մթնոլորտ է ստեղծվել։ Մթնոլորտը ստեղծողը, ի դեպ, ամենևին նոր իշխանությունները չեն։ Մթնոլորտ է ստեղծվել, որ հասարակությունը մի վայրկյան անգամ չի […]
16:38 03.12.2018
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկ ժամով ընդմիջվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ վերջին 40 րոպեն հիմնականում գլխավոր դատախազն էր առարկություններ ներկայացնում: «Նա դետալ առ դետալ բոլոր փաստարկներին փորձում է անդրադառնալ: Չէի ասի, թե համոզիչ էին հակափաստարկները, բայց, համենայնդեպս, […]
16:14 03.12.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, Իսրայելում ձերբակալվել են հայկական բուհերի կեղծ դիպլոմներ ունեցող 40 բժիշկներ: Իսրայելական կողմը հետաքննությամբ պարզել է, որ կասկածյալները սովորել են արտերկրի տարբեր ուսումնական հաստատություններում: Այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ավարտել ուսումը և հանձնել բոլոր քննությունները, նրանք կապի մեջ են մտել խարդախի հետ, որը նրանց ուղղորդել է «Սուրբ Թերեզա», «Մխիթար […]
16:06 03.12.2018
Դեկտեմբերի 2-ին Դուբլինում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց J խմբում, որտեղ մրցելու է Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ: Հայաստանի ընտրանին իր պատմության ընթացքում հանդիպել է խմբում ընդգրկված բոլոր մրցակիցների հետ: Ավելի շատ հանդիպումներ մեր ընտրանին անցկացրել է Հունաստանի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների հետ՝ չորսական հանդիպում: Իտալիայի, Բոսնիայի և […]
15:56 03.12.2018
«Ես երեկ Շիրակի մարզում ասել եմ, որ մենք պատրաստ ենք աջակցել նոր կառավարությանը, միշտ պատրաստ ենք, միշտ աջակցում էինք ու պատրաստ ենք նաև ԱԺ-ում աջակցել»,- այսօր քարոզարշավի ժամանակ ասել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ ցանկանում է հստակություն մտցնել, քանի որ երեկ Գյումրիում իր ասվածն աղավաղվել է: Ըստ Գրիգորյանի՝ իրենք գիտեն, […]
15:10 03.12.2018
Ընտրություններից հետո առաջին տեղով խորհրդարան կանցնի «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սրանում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքները համընկնում են։ Նրանց վերլուծությունները, սակայն, տարբերվում են հաջորդ տեղերի մասով։ Երկրորդ-երրորդ տեղերով անցնելու հնարավորությունները դիտարկվում են և՛ Հանրապետական, և՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների, և՛ «Մենք» դաշինքի համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
15:04 03.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ […]
15:02 03.12.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի 7-րդ օրն անցկացրել է Արմավիրի մարզում: Մինչ հանրահավաքի սկիզբը Գագիկ Ծառուկյանը քայլել է Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցով: Քայլերթի ընթացքում ԲՀԿ առաջնորդին մոտեցել են քաղաքացիներ ու նամակներ հանձնել: Հանրահավաքի ընթացքում, իր ելույթի ժամանակ անդրադառնալով կուսակցության ծրագրերին, Գագիկ Ծառուկյանը կարևորել է երիտասարդների հիմնախնդիրները, այդ թվում՝ ուսման վարձավճարների հարցը: «Այսօր ուսանողն […]
14:58 03.12.2018
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է նախօրեին Իսրայելում՝ իբրև հայկական բուհեր ավարտած 40 բժիշկների ու դեղագործների կեղծ դիպլոմների հետ կապված միջադեպին: Նա հայտարարել է, որ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվելու դեպքում մեղավորները ծանր պատասխանատվության են ենթարկվելու: «Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ […]
14:50 03.12.2018
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում 57-ամյա կնոջ մահվան դեպքի հանգամանքները: Դեկտեմբերի 2-ին Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961 թվականին ծնված Շիրակի մարզի բնակիչը, որը հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, […]
14:35 03.12.2018
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ է տեղադրվում: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրությամբ (գագաթի հետ […]
13:20 03.12.2018
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացրել է, թե ինչ ընթացակարգ ունի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կարգը: «Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները՝ ներկայացնում եմ ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը. Հոդված 108. Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն […]
13:00 03.12.2018
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժառանգած կարևոր ստրատեգիական նշանակության ձեռքբերում, որը լուրջ դիվանագիտական ջանքերի արդյունք էր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը: «Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս ընթացքում ձախողել է բոլոր ոլորտներում, բացի մեկից: Ասֆալտին փռելու մեջ չեմպիոն […]
12:34 03.12.2018
«Այս պահին բերման ենթարկվածներ, կասկածյալներ չկան: Կան վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ տարվում են օպերատիվ-քննչական գործողություններ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքին, ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, որ դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչի, որը մարմնական բազմաթիվ […]
12:20 03.12.2018
ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Միլանում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի թվիթերյան էջից: On Dec5, by mediation of #OSCE MG Co-Chairs meeting btw FMs of #Armenia and #Azerbaijan will take place in […]
12:08 03.12.2018
«Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նշեց, որ քրեական գործերը պետք է լինեն հիմնավորված, ու դրա համար անհրաժեշտ է, որ անցնեն օրենքով սահմանված կարգով: Նա հայտնեց, որ քննչական մարմիններն այսօր ծանրաբեռնված են անհավատալի, անհնարինության չափով, քննիչներ կան, ովքեր վարույթում ունեն 20-30, նույնիսկ ավելի քրգործեր: «Մի կողմից` հանրությունը մեր առաջ […]