18:57 01.12.2018
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի գնաճի հետ, արդեն դուրս են գալիս վերահսկողությունից: Ցուցարարները Փարիզում հարձակվել են ոստիկանների վրա և այրել նրանց մեքենաները: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Ոստիկանության գործողությունների հետևանքով 122 մարդ բերման է ենթարկվել: Ցույցերի պատճառով Փարիզում կաթվածահար է եղել երթևեկությունը: […]
18:35 01.12.2018
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությանն այս տարի այլևս չեն անդրադառնալու։ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ի հանդիպման օրակարգում այդպիսի հարց չկա։ Այս մասին ռուսական մամուլին տեղեկացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հանդիպելու են ԵԱՏՄ բարձրագույն` Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման […]
17:41 01.12.2018
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ռուսական մամուլի ներկայացուցիչներին ու նրանց հարցերին պատասխանելիս տեղեկացրել, որ Հայաստանն իր թեկնածուին առաջադրելու է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս մասին հայտնի է դառնում ռուսական «ՌԻԱ Նովոստիի» հրապարակումից։ ՀՀ ՊՆ ղեկավարը նշել է, որ հարցն այն է, որ ՀԱՊԿ կանոններում կարգավորված չէ այն դեպքը, երբ գլխավոր քարտուղարը […]
17:34 01.12.2018
Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին` Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև […]
17:32 01.12.2018
Այս պահին Հայաստանի զինված ուժերի սպառազինության 90 տոկոսը բաղկացած է ռուսական արտադրության զինատեսակներից։ Մյուս 10 տոկոս սպառազինությունը, որ ռուսական չէ, հիմնականում խաղաղապահության ու կապի ոլորտում օգտագործվող ռազմական արտադրանքն է։ Այս մասին ռուսական լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։ Այս մասին նա ասել է այն համատեքստում, որ Հայաստանը չի բացառում ռազմական […]
17:23 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ ուղևորվել է Կապան, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ: «Կապան քաղաքը մեզ հնաարվորություն է տվել ապացուցելու, որ մենք լիարժեք հավատարիմ ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորություներին: Հոկտեմբերին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում իշխանության պաշտպանած թեկնածուն […]
17:14 01.12.2018
Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը չի բացառում, որ Հայաստանը կարող է ամերիկյան ռազմական արտադրանք ներկրել արևմտյան պետություններից ու մասնավորապես Միացյալ Նահանգներից։ Այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է՝ պատասխանելով ռուսական մամուլի համար անցկացված մամուլի ասուլիսի մասնակցների հարցերին։ «Կան հարցեր, որ վերաբերում են տեխնոլոգիաների, որոնք իրենց հերթին գնվում են նաև մեր դաշնակից պետությունների կողմից, դրանք եղել են նաև […]
17:06 01.12.2018
Կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկի անկման դեպքը օրերս հանրության ուշադրության կենտրոնում էր: Քննության արդյունքներն արդեն պարզ են: Կենդանաբանական այգու աշխատակազմը հայտարարել է, որ այս անգամ արտառոց որևէ բան չկա: Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հյուրընկալել է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոնին: Հյուրը նկատեց, որ նախկինի համեմատ այգին ավելի բարվոք վիճակում է: Երևանի կենդանաբանական […]
16:40 01.12.2018
Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններն օրինական չեն։ Այս պնդումը հիմնավորվում է նրանով, որ Արցախի բնակչությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «29 տարի առաջ այս նույն օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի և […]
16:38 01.12.2018
Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։ Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց […]
16:28 01.12.2018
Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Մենուա Հարությունյանը Կապանից ուղիղ եթերի ընթացքում առաջարկով դիմել է կապանցիներին: Նա նախ՝ շեշտել է, որ Սյունիքի ամենավեհ հերոսներից մեկի՝ Դավիթ Բեկի արձանի մոտ է, ապա նշել. «Ես էլ ինձ հետ ձի բերեցի, որ ես էլ Դավիթ Բեկի նման ձիով շրջեմ քաղաքում: Կարծում եմ` մենք պետք է Դավիթ Բեկից […]
16:26 01.12.2018
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանում դատապարտված, ԱՀ քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանի իրավունքների ոտնահարման վերաբերյալ՝ դատապարտելով վերջին օրերին Ադրբեջանի կողմից նրան հանրային հետաքրքրասիրության առարկա ու քարոզչական գործիք դարձնելու դեպքերը: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «2018թ. նոյեմբերի 26-ին ադրբեջանական ԶԼՄ-ները (https://haqqin.az/comics/140435) տարածել են […]
16:08 01.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Հայաստանում է «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդը, որն այսօր մասնակցել է «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությանը: «Պարոն Թրուշարդի ոտքը Հայաստան խերով է, կհիշեք՝ բոլոր ազգային ինժեներական լաբորատորիաները ԱՄՆ զարգացման գործակալության և «Նեյշնլ ինսթրումենթս»-ի աջակցությամբ են ստեղծվել: Դրանք այօր փայլում են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար՝ […]
16:04 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Այս ընթացքում մարդկանց հետաքրքրում է, թե ինչ կոնկրետ արդյունքներ է բերում կոռուպցիայի դեմ պայքարը: Ուզում եմ հայտնել մի քանի օրվա նորություն: Մանվել Գրիգորյանի քրեական գործի […]
15:49 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների հետ ուղևորվել է Քաջարան, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ և ելույթ ունեցել. «Հայաստանում 1999թ. ընտրությունները հանած՝ դեռ տեղի չեն ունեցել ընտրություններ, որ ժողովրդի կամքը հստակ արտահայտվի: Մենք ասում ենք, որ ՀՀ -ում մեր անելիքն […]
15:12 01.12.2018
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
15:04 01.12.2018
Խորհրդային Միության վաղ տարիներին տարածքների վերաձևումները, Նախիջևանի ու Ղարաբաղի տարածքներն առանց հիմքերի Ադրբեջանին կցելու քաղաքականությունը բերել է նրան, որ այժմ պատերազմներ են հետխորհրդային տարածքում։ Սակայն դրանք, ի վերջո, պետք է լուծել, իսկ պատերազմով այդ հակամարտություններին լուծում չկա։ Երևանում «Լազարևյան ակումբի» նիստի ժամանակ հատկապես ռուսաստանցի բանախոսներին ուղղված իր խոսքում ասաց հայ պաշտոնաթող գեներալ, հայկական բանակի նախկին […]
14:50 01.12.2018
Մեծ Բրիտանիայի Սասեքս քաղաքում գտնվող կենդանիների պաշտպանությամբ զբաղվող International Animal Rescue կազմակերպությունը Հայաստանում երկու արջի է ազատել վանդակներից: Այս մասին հայտնել է BBC-ն: International Animal Rescue կազմակերպությունն էլ հայտնել է, որ երկու սիբիրյան արջերն ազատ են արձակվել մեկ տարվա երկար ու համառ աշխատանքից հետո: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 4 անասնաբույժ Հայաստանից, Իրանից և Մեծ Բրիտանիայից: […]
14:41 01.12.2018
«Լեռնային Ղարբաղի հարցի հետ կապված` ռուսական իշխանություններն առաջին հերթին հիշում են ԽՍՀՄ փլուզումը, իսկ երկրորդ հերթին՝ միշտ խոչընդոտ էր այս թեմայով հրապարակային խոսելն Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու համար»,- այս մասին «Լազարյան ակումբի» նիստի ժամանակ ասել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինն իր խոսքում նաև ընդգծել է, որ […]
14:24 01.12.2018
SHANTNEWS.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի թվային պատկերը: Այսօր ներկայացնում ենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Այն բաղկացած է 56 էջից: Համեմատության համար նշենք՝ ՀՀԿ նախընտրական ծրագիրը 11 էջանոց է: «Իմ քայլի» ծրագրում ամենից շատ մեջբերվող բառը «Հայաստանն» է, իսկ ամենից շատ հիշատակվող բառակապակցությունը՝ «Հայաստանի Հանրապետություն», այնուհետ՝ […]
14:10 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքով ուղևորվել է Մեղրի, որտեղ հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Հայաստանի Հանրապետություն տեղի է ունենում տնտեսական տրանսֆորմացիայի գործընթաց: Մեր տնտեսական նախկին աճերը կառուցված էին հետևյալի վրա՝ հանքարդյունաբերություն. ընդերքը քանդում և արտահանում էին, երկրորդը՝ խաղադրույքներ, երրորդը՝ […]
14:07 01.12.2018
Վրաստանի խորհրդարանը երրորդ ու վերջին ընթերցմամբ ընդունեց մարիխուանայի օգտագործումն օրինականացնող օրենքը։ Սակայն օրինագծի հիմնական կարգավորումները վերաբերում են թմրանյութը օգտագործելու սահմանափակումներին, որովհետև դրա կիրառման թույլտվությունը մինչ այդ երաշխավորվել էր Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Հիմնական միտքն այն է, որ մարիխուանա կարելի է օգտագործել «անձնական» տարածքում, առանց հանրայնացնելու, առանց գովազդելու և այլն։ Այս կետերի բոլոր հնարավոր խախտումների համար նախատեսված […]
13:56 01.12.2018
«Հայաստանի Հանրապետությունը խեղճի և չզարգացածի պիտակը պետք է ջարդուփշուր անի: Հայաստանը պետք է լինի աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Հայաստանի քաղաքացին պետք է լինի աշխարհի ամենաբարեկեցիկ, երջանիկ քաղաքացիներից մեկը: Հեղափոխության իմաստներից մեկը այն է, որ մենք մեր տունը ծաղկեցնելու հնարավորություն ենք սսացել, մենք բաց չենք թողնելու այդ հնարավորությունը»,- հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող […]
13:55 01.12.2018
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի երկու հիմնական առանձնահատկություն: Առանձնահատկություններից մեկն, ըստ նրա, այն է, որ եթե մյուս հակամարտություններում երկու կողմ կա, այստեղ՝ երեք, քանի որ ԼՂ-ն իրեն որպես կողմ է առաջարկել: Նրա խոսքով` պաշտոնական Բաքվի դիրքորոշումը փակուղի է ստեղծում: «Նրանք պահանջում են «օկուպացված» տարածքների վերադարձը` հինգից մինչև յոթ շրջանի: Բաքուն […]
13:48 01.12.2018
«Սիրելի՛ ֆեյսբուքցիներ, ողջունում ձեզ իմ փոքր հայրենիքից՝ Լոռու մարզից, գտնվում եմ այս պահին հռչակավոր Սանահին կամրջի վրա, որը միջնադարյան ճարտարապետության գլուգործոցներից մեկն է՝ հետևի ֆոնին երբեմնի արդյունաբերական հսկա Ալավերդու պղնձաձուլական կոմբինատն է: Գործարանը չի աշխատում և չի աշխատում նոր իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ և ապաշնորհ քաղաքականության պատճառով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀԿ կուսակցության խոսնակ, ԱԺ […]
13:47 01.12.2018
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին և ընտրողներին կոչ անելով հավատալ իրենց ձայնի կարևորությանը: «Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Քո ձայնը կարևոր է։ Հաշված շաբաթների ընթացքում Նիկոլին հակադարձեցին Արցախի Նախագահի և Մայր Աթոռի մամուլի պատասխանատուները, Բելառուսի […]
13:36 01.12.2018
Ի՞նչ ճանապարհ է անցել մեր երկիրը վերջին երկու տասնամյակներում, ո՞ր փուլում ենք մենք այժմ, որո՞նք են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառները: Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները` դեկտեմբերի 2-ին՝ ժ. 22.30-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատգամավորի երկու թեկնածուների` «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Մենուա […]
13:26 01.12.2018
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղևորվել է Մեղրի, որտեղ համայնքապետարանի հրապարակում հանդիպել է քաղաքացիներին և ելույթ ունեցել. «Շատ կարևոր է, որ մենք մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովենք: Մեր նախընտրական ծրագրի դրույթներից մեկը այն է, որ պետք է երեխաներին 4 տարեկանից սկսած […]
12:17 01.12.2018
Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը: «Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ […]
12:17 01.12.2018
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման տարեդարձի առթիվ. «1989թ. դեկտեմբերմեկյան որոշման տարեդարձի առթիվ նշեմ, որ վաղ թե ուշ Արցախը վերջիվերջո պետք է միանա Մայր հայրենիքին: Այս նպատակի շուրջ շատերն են միակարծիք, քննարկման ու բանավեճի ենթակա է ավելի շատ լավագույն մեխանիզմի ու պահի ընտրության հարցը: Մեկ ազգ, […]