14:32 17.10.2018
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս պահի դրությամբ քննարկում չի եղել, թե ինչ ցուցակով են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն Նաիրա Զոհրաբյանը պնդելու է, որ այդ ցուցակը անպայման գլխավորի Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց ինքը՝ Զոհրաբյանը։
14:12 17.10.2018
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի «Լույս» դաշինքի կազմով։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն այս մասին ասել է ինքը՝ Մարուքյանը, և բացատրել, որ տրամաբանական կլինի Երևանի ավագանու ընտրություններից հետո էլ պահպանել այդ ձևաչափը։ Մարուքյանի խոսքերով, սակայն, իրենց միանալու համար դիմում են նաև այլ ուժեր, և հնարավոր է, որ դաշինքի մեջ լինեն նաև […]
14:04 17.10.2018
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում անդրադարձել է «ԱԺ Կանոնակարգ օրենքի» քվեարկության միջադեպին, երբ ինքն իր կողմ քվեն ներկայացրել էր մինչև արտերկիր մեկնելը, սակայն դրանից հետո նախագծում կատարվել էին փոփոխություններ ու իրեն նախապես չէին հայտնել։ Ուրիխանյանի խոսքերով՝ նորություն չէ, որ «իրենց խմբակցությունում կան անազնիվ, անպարկեշտ մարդիկ»։ Նրա այս հայտարարությանը ShantNews.am-ի […]
14:02 17.10.2018
Անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու կառաջադրվի՞, թե՞ ոչ, ձայն կհավաքի՞, թե՞ ոչ, եթե վարչապետ երկու անգամ չընտրվի, ապա խորհրդարանը ցրվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ իրավաբանների մի խումբը կողմ է, որ դրվի թեկնածություն, մյուս խումբը պնդում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։
13:58 17.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` հոկտեմբերի 16-ին, հրաժարական տվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Կառավարության հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ նախագահը մի շարք նախարարների նշանակման հրամանագրեր էր ստորագրել: SHANTNEWS.am-ն առանձնացրել է ամենից կարճ «պաշտոնավարած» նախարարների անունները: Նախագահի հրամանագրով՝ հոկտեմբերի 15-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվել Տիգրան Խաչատրյանը, […]
13:38 17.10.2018
«Եթե խոսում ենք անարդար դատավարությունների մասին, ապա ասեմ, որ Հայաստանում մոտ 3000 դատապարտյալ կա, եթե ամեն մեկի գործը առանձին-առանձին վերանայվի, անկախ այն բանից՝ նա իսկապե՞ս կատարել է այդ հանցանքը, թե՞ ոչ, եթե առաջնորդվենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշներով, ապա համոզված եմ՝ նրանց մեծ մասի դեպքում այդ բոլոր գործերը խախտված են»,- ամենամասշտաբային համաներմանը նվիրված քննարկման ժամանակ […]
13:36 17.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-ից 800 դատապարտյալ համաներմամբ ազատ կարձակվի: Հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ին, օրինագիծը կբերվի Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախապես հայտնել էր, որ սա լինելու է մեր երկրի ամենածավալուն համաներումը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տվյալներով` Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված […]
13:01 17.10.2018
Այսօրվա իր շրջայցի ավարտին Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Չինաստանի կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենաների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը։ Հայաստանում Չինաստանի դեսպանը ներկայացրել է մեքենաների հնարավորությունները, իսկ ՀՀ առողջապահության նախարարն էլ իր հերթին ներկայացրել է, թե ինչպես են բաշխվելու այդ մեքենաները։
13:01 17.10.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Դատարանը բավարարել է Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, օգոստոսի 11-ին 2 ամսով կալանավորվել է. դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության՝ կալանավորումը […]
12:43 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ: Ինչպես տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական […]
12:35 17.10.2018
Հայաստանում 3 տարի պաշտոնավարումից հետո իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, նշել էր, որ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե որ լուծմանն է պատրաստ, սակայն «դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է որոշակի գրավյալ տարածքների վերադարձ»: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից […]
12:34 17.10.2018
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահման: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու […]
12:30 17.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողի դիտարկմանը, թե «սկանդալային դեմք» է նշանակվել այդ պաշտոնին, Փաշինյանն արձագանքեց. «Ինչպե՞ս եք տարբերում` դեմքերը սկանդալայի՞ն են, թե՞ ոչ»: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց` երկիրը նոր փուլ է մտնում. կա բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակ, մենք հիմա […]
12:28 17.10.2018
«Մեր առաջարկները մի քանի տասնյակից ավելի են եղել»,- երեկ խորհրդարանում ԸՕ-ի վերաբերյալ կայացած քննարկումից հետո ասել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ խոսքն այն առաջարկների մասին է, որոնց դեպքում համաձայնություն է եղել նաև այլ քաղաքական ուժերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ: «Մենք ներկայացրել ենք 3 առաջարկություն, որոնք լուրջ խնդրահարույց վիճակ են առաջացնում: […]
11:59 17.10.2018
Սյունիքի մարզում`Գորիս-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածում, բնակիչները հոկտեմբերի 16-ին բողոքի ակցիա իրականացրին` ընդդեմ նոր մարզպետի` Հունան Պողոսյանի նշանակման: Լրագրողներն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին հիշեցրին` սյունեցիները երեկ ճանապարհ էին փակել, բողոքում էին նոր մարզպետից: «Սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներն էին»,- ասաց Փաշինյանը: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը […]
11:33 17.10.2018
Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32․600-րդ-ից մինչ 36․000-րդ կմ հատվածի և 64․174-րդ-ից մինչև 67․150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՏԿՏՏ նախարարության լրատվական ծառայությունից: Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից հետո աշխատանքները կընթանան երթևեկելի գոտու ձախակողմյան մասում։ Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց […]
01:00 17.10.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ արտայերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մենաշնորհի հաստատման հանգեցնել։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանը հայտնել է РИА Новости-ին։ Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ «Տակտիկապես հասկանալի վարքագիծ է՝ հաջողության հասնել հիմա, երբ ժողովրդականություն վայելելու գագաթնակետին ես: Մարտավարական առումով խնդիրներ եմ տեսնում։ Այսինքն՝ որպես […]
00:44 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Ազգերի Լիգայի խաղարկության խմբային փուլի Հայաստան – ՆՀՀ Մակեդոնիա խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղյա մամուլի ասուլիսը։ -Պարոն Գյուլբուդաղյանց, շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։Ինչպե՞ս է իրեն զգում Մարկոսը։ -Այս պահին մեր բոլոր բժիշկները հիվանդանոցում նրա կողքին են։Ես նույնպես այստեղից գնալու եմ հիվանդանոց։ […]
23:25 16.10.2018
Այսօր տեղի է ունեցել «Թումո Փարիզ»-ի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Բացման արարողությանը կարող եք հետևել ստորև։ Լուսանկարները՝ Լուսինե Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:
22:30 16.10.2018
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մակեդոնիայի ընտրանու հետ խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 4:0: Խաղի 12-րդ րոպեին Մարկոս Պիցելին հեռահար հարվածից հետո գրավեց Մակեդոնիայի հավաքականի դարպասը։ 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, որը հավաքական վերադառնալուց հետո իր առաջին գոլն է խփել: 70-րդ րոպեին ընդհարում տեղի ունեցավ Մակեդոնիայի հավաքականի […]
21:07 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին ուղիղ եթերով հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով, որի ժամանակ հայտնեց իր հրաժարականի մասին․ «Սիրելի՜ հայրենակիցներ, սիրելի՜ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՜րտ քաղաքացիներ, Ինչպես և ասել էի, ես այսօր հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Այս հրաժարականի նպատակը սակայն վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ […]
20:28 16.10.2018
«Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այս հրաժարականի նպատակը, սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», – այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի որոշման […]
20:01 16.10.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի մասին, ինչի մասին արդեն իսկ ակնարկել էր France24-ին տված հարցազրույցում ու հաստատել այս օրերին ունեցած ելույթների ժամանակ։ Այս պահին Փաշինյանը շարունակում է ներկայացնել հրաժարականի պատճառն ու իրենց մտահղացումը։ Այսօր տված մեկ այլ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ իր հրաժարականի տեքստի մեջ ոչ մի սենսացիա չի […]
19:41 16.10.2018
Թե ինչ է առաջին դեմքի հրաժարականը, Հայաստանի երրորդ հանրապետությունում գիտեն հենց առաջին նախագահի օրինակով: 1991 թվականի ճիշտ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պաշտոնը ստանձնած Լևոն Տեր- Պետրոսյանը առաջին 5 տարին հաջող պաշտոնավարեց: Բայց երկրորդ ժամկետի երկրորդ տարում հրաժարական տվեց: Ասաց, որ դա անում է երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստն ամբողջությամբ այստեղ: […]
19:10 16.10.2018
Վիգեն Սարգսյանը սխալ եզրահանգում է անում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այն դիտարկմանը, թե իշխանություններն ԸՕ-ի նախագիծն այնպես են բերում, որ հետո ասեն՝ ներկայացրին խորհրդարանին, այն չընդունեց: «Իմ տպավորությամբ, համենայնդեպս, Հանրապետական խմբակցության և կուսակցության ոչ բոլոր անդամներն են կիսում Վիգեն Սարգսյանի դիրքորոշումը»,- հավելել է Միրզոյանը: SHANTNEWS.am-ն […]
19:04 16.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հարցազրույց է տվել Bloomberg-ին, որտեղ անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին, իր մտահոգություններն արտահայտել: Սա երկրորդ նախագահի առաջին հարցազրույցը չէ օտարերկրյա լրատվամիջոցին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրանք առավելապես ինքնապաշտպանական հարցազրույցներ են: Խառատյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ էլ հակասություններ կան, մեկ նա վերադառնում […]
18:50 16.10.2018
Ազգությամբ ռուս լրագրող Սերգեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների քաղաքական իրադարձություններին անդրադառնում է իր սեփական բլոգում, հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և զրուցել վարչապետի հրաժարականի մասին: «Պաշտոնական առումով այսօր իմ վերջին օրն է որպես ՀՀ վարչապետ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենը արվել է նրա համար, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել արտահերթ […]
18:33 16.10.2018
Այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ունեցած քննարկումից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասաց, որ իրենք Ընտրական նոր օրենսգրքի վերջնական տարբերակը 1,5 ժամ առաջ են ստացել և չեն հասցրել ծանոթանալ դրան: «Իրենք ընդունեցին, և մենք պայմանավորվեցինք, որ նաև կարող է այդ 24 ժամյա ռեժիմը վերանայվել, որ առաջին և երկրորդ ընթերցմանը կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»,- […]
18:20 16.10.2018
Ռուս հայտնի լրագրող և հաղորդավար Դմիտրի Դիբրովի կինը՝ ֆոտոմոդել Պոլինա Դիբրովան, Instagram-ում պատմել է Հայաստան կատարած ուղևորությունից ստացած տպավորությունների մասին: Դիբրովի ընտանիքը եղել է մի քանի տեսարժան վայրում և բազմաթիվ լուսանկարներ հրապարակել: «Անհավանական պատմություն: Հրաշալի մարդիկ: Մենք եղանք Հայաստանի մի քանի կարևոր վայրերում, իհարկե, այցելեցինք նաև Գառնի և Գեղարդ: Դրանք շատ հզոր տեղեր էին: Ես […]