17:52 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերի: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից։ Երկու երկրների վարչապետների ելույթները ներկայացնում ենք ամբողջությամբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան […]
15:48 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին, ընդգծել է, որ քաղաքապետարանում ներկայացված իրենց թիմի ամենակարևոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, ազնվությունն ու սեփական սխալներն ընդունելու, սխալվելու դեպքում ներողություն խնդրելու կարողությունը: Հենց այս սկզբունքով էլ, ըստ Փաշինյանի, պետք է աշխատի նոր Հայաստանի մայրաքաղաքի նորընտիր ավագանին ու քաղաքապետը: Վարչապետը նաև ընդգծել է, որ իրենք պետք է […]
15:20 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ մի դրվագ հիշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կյանքից: «Վերջերս շատ հաճախ հիշում եմ Տիգրան Մանսուրյանին: Անկեղծ ասած, ինքն այդ մասին չգիտի, հիշում եմ մի հոդված նրա մասին. հերթական անգամ, երբ նա ինչ-որ տեղ մրցանակ էր ստացել, այն ներառել էր դրամական պարգև, այդ ժամանակ […]
13:10 13.10.2018
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիսավորությամբ երդվեց Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն […]
12:58 13.10.2018
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը […]
12:44 13.10.2018
SHANTNEWS.AM-ը խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ և հետաքրքվել՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ. «Դեռևս չենք քննարկել Ռոբերտ Քոչարյանի հետ իր մասնակցության հարցը, կարծում եմ, երբ վերջնական որոշում կայացվի, կա՛մ հաղորդագրության տեսքով, կա՛մ էլ նախագահն իր հարցազրույցներից մեկում անպայման կհայտնի իր տեսակետը […]
12:04 13.10.2018
Ինչպես խոստացել էին, Հայաստանի և Կանադայի վարչապետներն այսօր Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հագել էին եռագույնը խորհրդանշող գուլպաները: Երեկ Shantnews.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը յուրօրինակ նվեր է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ մատուցելով այն Կանադայի վարչապետի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։ «Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի […]
11:04 13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Հայոց ցեղասպանության թանգարանում նվերներ տվեց թանգարան-ինստիտուտի տնօրենը: Shantnews-ի հարցին ի պատասխան՝ Հարություն Մարությանը մանրամասնեց՝ առաջին նվերը հուշամեդալն էր, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Դա, ավանդույթի համաձայն, շնորհում են տարբեր երկրներից ժամանած նախագահներին ու վարչապետերին: «Նվիրեցի նաև երկու աշխատություն: Առաջինի կազմողը Հայկ Դեմոյանն է, կոչվում է «Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի […]
10:33 13.10.2018
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև Թրյուդոյին ուղեկցել են Հայոց ցեղասպանության թանգարան: Շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք երբեք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի»,-գրել է նա:
08:40 13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկ խոնարհելուց հետո վարչապետն այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նրա հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը։
00:17 13.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրիգինալ նվեր է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը մատուցել է Կանադայի վարչապետի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։ «Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ […]
23:58 12.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի […]
21:18 12.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով […]
20:45 12.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք […]
19:50 12.10.2018
«Մոխրագույն» կամ «գորշ տարածքներ» (Grey Zone). գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն այսպես է ձևակերպել այն չճանաչված պետությունները, որտեղ երբևէ չի իրականացվել մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգ: Գերմանացու բանաձևի հիմնական նպատակն էլ չճանաչված պետություններում, այդ թվում՝ Արցախում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումն է։ Ի սկզբանե Շվաբեի փաստաթղթում ձևակերպված էր «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք»: Հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը, սակայն, […]
19:26 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել […]
19:22 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17 -րդ գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջին տիկիններն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ շարունակել են շրջագայությունը Երևանով, ծանոթացել մշակութային կյանքին: Հիշեցնենք՝ երեկ Աննա Հակոբյանն ու Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն այցելել էին Մատենադարան՝ մասնակցելու հայ-ֆրանսիական ցուցասրահի բացմանը: Այսօր նրանք այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, ժամանակակից արվեստի «Գաֆէսճեան» թանգարան, որի ցուցասրահի առաջին […]
18:52 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցությունից հետո վարչապետ Թրյուդոն կհանդիպի ՀՀ վարչապետին, կքննարկվեն Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրվեն […]
18:45 12.10.2018
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու Թալին-Մաստարա հատվածում. միմյանց են բախվել բեռնատար «Զիլ» և մարդատար Opel մեքենաները։ Բախման պատճառով միրգ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է, ինչի մասին վթարի վայրից հայտնում է ShantNews.am-ի լրագրողը։ Ավտովթարի հետևանքով զոհեր չկան։ Բախումից հետո երկու մեքենաներն իրարից մոտ 150 մետրի վրա են կանգնել, ու երթևեկությունն այդ հատվածում փակվել է։ Ոստիկանությունը […]
18:34 12.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթնաժողովի արդյունքները: Վարչապետի խոսքով` այն դրական դեր խաղաց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար: Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովն անցավ բարձր մակարդակով, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Բացի գործող կառավարության անդամներից, ոստիկանությունից, ողջ պետական համակարգից, Փաշինյանը նշեց նաև ՀՀ […]
18:26 12.10.2018
Ամերիկացի հոգևորական քարոզիչ Էնդրյու Բրանսոնը (Andrew Brunson) թուրքական իշխանությունների որոշմամբ բաց կթողնվի կալանքից, ու նրա վրայից կհանվի նաև Թուրքիայից հեռանալու արգելանքը։ Հոգևորականը, որ մեղադրվում էր թուրքական իշխանությունների կողմից վերագրված բոլոր «մահացու» մեղքերում, կկարողանա վերադառնալ ԱՄՆ։ Այս մասին քիչ առաջ հայտնեց թուրքական մամուլը։ Թուրքիայում վերջին տարիներին բնակվող ամերիկացի հոգևորականը, որ մեղադրվում էր լրտեսության, գյուլենական շարժմանն անդամակցելու […]
18:25 12.10.2018
Դասական իմաստով՝ Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում այս տարի չի շնորհվել։ Պատճառը նախորդ տարվա սեքսուալ սկանդալն է եղել, ինչի պատճառով այս տարի այդ ոլորտում Նոբելյան մրցանակաբաշխությունը չեղարկվել է։ Շվեդական ակադեմիայի տված մրցանակի փոխարեն այս տարի հիմնվել է «Նոր ակադեմիայի» մրցանակը՝ որպես այլընտրանք, ու դրան արժանացել է Մարիզ Կոնդեն։ Ֆրանսախոս կին գրողը հեղինակել է պատմական ոճի արձակ […]
18:04 12.10.2018
Մարալիկում տեղի ունեցած միջադեպին է այսօր անդրադարձել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17.00-ին, բաժին են հրավիրվել հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ […]
17:48 12.10.2018
Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:
17:43 12.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին, ամփոփեց գագաթնաժողովի այս երկու օրերին իրականացված աշխատանքը: «Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց […]
17:35 12.10.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, «բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ ևս ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարից՝ զվարճանքի առիթ տալով հայ օգտատերերին։ Այս անգամ, սակայն, այդ հեռավորությունը որոշակիորեն կրճատվել է։ Վերջին տարիներին այս խորհրդի հավաքները հայկական լրատվադաշտի համար ավելի հետաքրքիր են հենց այս պատճառով։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել […]
17:24 12.10.2018
ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը, որով կազմակերպությունը մտադրություն է հայտնում մարդու իրավունքների թեմաներով մոնիթորինգ իրականացնել նաև չճանաչված պետություններում, ընդհանուր առմամբ ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար, միայն թե ձևակերպումներն անհաջող են այդ զեկույցի մեջ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Ի՞նչ է նշանակում մոխրագույն զոնաներ կամ տարածքներ։ Սա իր մեջ պարունակում է բացասական […]
17:10 12.10.2018
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ: 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են […]
17:03 12.10.2018
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում «SOS, ահազանգ քաղաքապետին» խորագրով գրառում է կատարել՝ ահազանգելով, որ կանաչ խոտածածկույթ է սալիկապատվում Կողբացի փողոցում: «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ այս պահին սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի […]
16:29 12.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը կապ է հաստատել […]