TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Գլխավոր

Սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը. Արծրուն Հովհաննիսյան

14:20 15.10.2018

Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերված  սահմանախախտը հանձնվել է Ազգային անվտանգության ծառայությանը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: SHANTNEWS.am-ը Ազգային անվտանգության ծառայությունից փորձեց մանրամասներ պարզել, թե ի՞նչ ազգության է եղել սահմանախախտն ու ի՞նչ նպատակներ է ունեցել սահմանը հատելիս, սակայն ԱԱԾ մամուլի ծառայությունից մեզ հայտնեցին, որ այս պահին որևէ տեղեկություն չեն կարող տրամադրել […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տա․ հրաժարականի օրը կախված է ընտրությունների օրվանից

14:17 15.10.2018

Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին հարցին պատասխանելիս վարչապետի խոսնակը պարզաբանեց իրավիճակն ու տեղեկացրեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից: «Վարչապետն ասել է՝ «… նախնական նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 9-ին կամ 10-ին․ եթե դա այդպես լինի, ուրեմն ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»։ Եթե […]

̰
Անքարայի մէջ Իրանի դեսպանատունը ապահովական նկատառումներով դատարկած են

14:13 15.10.2018

Ապահովական նկատառումներով դատարկած են Թուրքիոյ մօտ Իրանի դեսպանատունը։ Այս մասին լուրը կը յայտնէ Sky News կայանը՝ նշելով նաեւ, որ դեսպանատունը այսօր աւելի վաղ անյայտ աղբիւրներէն սպառնալիքներ ստացած է։ Կը նշուի նաեւ, որ Թուրքիոյ մօտ Իրանի դեսպան Մոհամմէտ Իպրահիմ Թահէրեանը փոխադրուած է աւելի անվտանգ վայր մը։

̰
Ֆրանսիական Charlie Hebdo-ն հրապարակել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը և քննադատությունների արժանացել

13:36 15.10.2018

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթը այս համարում պատկերել է Շառլ Ազնավուրի ծաղրանկարը, որում շանսոնյեն իր ձեռքով կտրում է իր կենսապահովման սարքի լարերը: Ծաղրանկարը քննադատությունների է արժանացել: Շանսոնյեի աղջիկը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այդ մասին: «Ազնավուրի ընտանիքը Ֆրանսիայում է՝ անկախ ձեր զզվելի, անդուր Charlie Hebdo-ից: Այնուամենայնիվ, նախանձում եք: Մենք պատվաստված ենք, Charlie: Հուսով […]

̰
Քաղաքագետները` արտահերթ ընտրությունների անհրաժեշտ լինել-չլինելու մասին

12:34 15.10.2018

Երևանի մամուլի ակումբներից մեկում այսօր երկու քաղաքագետներ` Մենուա Հարությունյանն ու Գուրգեն Եղիազարյանը, խոսել են արտահերթ ընտրությունների մասին: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և, պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից, ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստիտուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք»,- ասել է Մենուա […]

̰
Մեգան Մարքլը հղի է

12:25 15.10.2018

Սասեքսի դուքս Հարրին և նրա տիկինը՝ Մեգան Մարքլը, սպասում են իրենց առաջնեկին: Դքսուհու հղիության լուրը տարածել է Քենսինգթոնյան պալատն թվիթերյան պաշտոնական էջում: Երեխայի ծնունդը սպասվում է 2019 թվականի գարնանը: Զույգն ամուսնացել էր 2018 թվականի մայիսի 19-ին: Պսակադրությունը տեղի է ունեցել Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգի ժամատանը:

̰
«Իմ քայլը» դաշինքի 3 անդամ հրաժարվել է իր մանդատից

12:17 15.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամ հրաժարվել են իրենց մանդատներից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դաշինքի ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Սրբուհի Ղազարյանը հայտնել է, որ ինքը ցանկանում է շարունակել իր աշխատանքը՝ որպես վարչապետի խորհրդական: «Այլ գործոններ բացարձակապես չկան: Համատեղելը հնարավոր չէր, պարզապես» , – ասել է Ղազարյանը: Գրեթե նույն պատճառաբանությամբ իր որոշումը հիմնավորեց հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ […]

̰
Կրակոցներ Գլենդելում՝ հայկական ռեստորանի մոտ. կան տուժածներ

12:13 15.10.2018

Ամերիկյան հայաշատ Գլենդել քաղաքի «Արարատ» ռեստորանի մոտ երեկ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս մեկը վիրավոր է։ Այս մասին հայտնում են տեղական կայքերը։ Սպանվածի ինքնության մասին դեռևս չի հաղորդվում, նշվում է, որ նա 40-50 տարեկան է։ Հայտնի չէ նաև կրակողի ինքնությունը։ Նա հրազենով կրակոցներ է արձակել ռեստորանային համալիրի դրսի հատվածում ու […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. փորձել են փակել ատոմակայանը

11:47 15.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]

̰
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

11:44 15.10.2018

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք […]

̰
Լենա Նազարյանը` ԵԽԽՎ-ում ունեցած հանդիպումների արդյունքների մասին

11:21 15.10.2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում ունեցած հանդիպումների արդյունքները: «Հակիրճ ներկայացնեմ անցած շաբաթ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընթացքում իմ ունեցած հանդիպումների արդյունքները: Նախ, հիշեցնեմ, որ վերջերս հրապարակվեց ԵԽԽՎ-ի մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա […]

̰
Սյունիքում գրանցվել է 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

10:45 15.10.2018

Հոկտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ […]

̰
Ռուսաստանը կօգնի Իրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցները․ ԶԼՄ-ներ

08:45 15.10.2018

Ռուսաստանը կօգնի Իրանին ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Mako.co.il պարբերականը՝ հղում անելով Իսրայելի ԱԳՆ-ի գաղտնի փաստաթղթին։ Պարբերականի տվյալներով՝ Իրանն իր նավթը կմատակարարի Կասպից ծովով ռուսական նավթավերամշակող գործարաններ։ Դրանից հետո նավթը միջազգային շուկայում կվաճառվի որպես ռուսական։ Նշվում է, որ նման պլանը հավանության է արժանացել Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի […]

̰
Փոթորիկը «ստիպել» է ջրվեժին հոսել հակառակ ուղղությամբ

08:12 15.10.2018

«Քալում» փոթորիկը, որի գերակայության տակ Մեծ Բրիտանիան գտնվում է հոկտեմբերի 12-ից, «ստիպել է», որ ջրվեժը հոսի հակառակ ուղղությամբ։ Ուշագրավ տեսարանը նկարահանել է Շոտլանդիայի բնակիչ Քրիս Մարտինը, հայտնում է The Independent-ը։ Բնության արտասովոր երևույթը տեղի է ունեցել Շոտլանդիայի արևմտյան Սքայ կղզում։ Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր վերջին 20 տարում տարերային աղետների զոհերի թիվը։ Դրանք խլել են […]

̰
Փարիզում ռեկետ անելու համար ավելի քան 20 չեչեն է ձերբակալվել․ Le Figaro

07:40 15.10.2018

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել է Փարիզում ծագումով Չեչնիայից 23 անձանց ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Արևելյան Եվրոպայից՝ մասնավորապես Լեհաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից ժամանող բեռնատարների վարորդներին ռեկետի ենթարկելու մեջ։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվածները պահանջել են յուրաքանչյուր վարորդից 200 եվրո՝ Փարիզ մուտքի համար։ Մեկ ամսում հանցավոր խումբը կարողացել է ստանալ 200 հազար եվրո […]

̰
«Սուպեր մարդիկ» վտանգ են ներկայացնելու ողջ մարդկության համար․ Հոքինգի վերջին վախը

22:29 14.10.2018

Անգլիացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը մահվանից առաջ կանխատեսել էր, որ ապագայում «սուպեր մարդկանց» տեսակ է ի հայտ գալու, որոնք վտանգ են ներկայացնելու ողջ մարդկության համար։ Այս մասին հայտնում է «Տասս»-ը՝ վկայակոչելով The Sunday Times-ը։ Հոքինգն այս մասին գրել է «Կարճ պատասխաններ լուրջ հարցերին» գրքում, որը կհրատարակվի հոկտեմբերի 16-ին։ Ըստ Հոքինգի՝ հարուստ մարդիկ կարող են փոփոխություններ մտցնել […]

̰
Գերմանիայում ինքնաթիռը մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր

21:12 14.10.2018

Գերմանիայի Հեսսեն երկրամասում մասնավոր թեթևշարժչային ինքնաթիռը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Այս մասին հայտնում է Focus Onlne-ը։ Նշվում է, որ անհաջող վայրէջքից խուսափելու համար օդաչուն ստպված է եղել երկրորդ շրջանը պտտվել։ Չկարողանալով հավաքել համապատասխան բարձրություն՝ ինքնաթիռը կոտրել է աերոդրոմի արգելապատնեշն ու թևով հարվածել մոտակայքում կանգնած մարդկանց։ Միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, առնվազն 8 մարդ […]

̰
Հայկ Մարությանը Նուբարաշենի աղբավայրում անձամբ է հետևում կատարվող աշխատանքներին

19:11 14.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Նուբարաշենի աղբավայր։ Մարությանը նշել է, որ այցելում է աղբավայր արդեն երրորդ կիրակին՝ անձամբ հսկելու կատարվող աշխատանքները։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով։ «Այս պահին արդեն բավական մեծ տարածք հողով փակված է, որպեսզի համապատասխանի աղբավայրի նորմերին, ինչպես նաև աղբատար մեքենաները կարողանան նորմալ կերպով թափել աղբը և չվնասվել, […]

̰
Քաղաքապետն ապօրինի շինարարություն է կասեցրել

18:12 14.10.2018

Երևանի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսանք քաղաքապետի ոչ բոլոր կիրակիները կսկսվեն այսպես. բայց կարևորը՝ կասեցվեց հերթական անօրինական շինարարությունը։ Եվ հարգելիներ, վերջապես հասկացեք՝ իրավիճակ է փոխվել և կարևորը՝ դեպի լավը՝ մեր քաղաքի և բնակիչների համար»։ https://www.facebook.com/viktor.mnatsakanyan/posts/10212317399001308    

̰
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ

17:16 14.10.2018

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ, որտեղ հոկտեմբերի 15-ին մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

̰
Կրակոցներ Երևանի կենտրոնում․ ձերբակալվել է «Նորատուսցի Արան»

13:11 14.10.2018

Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արան»։ Զոհեր և վիրավորներ չկան: Արա Բանդուրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։

̰
Ահաբեկիչները Եփրատ գետի մոտ գտնվող փախստականների ճամբարից պատանդ են վերցրել 130 ընտանիքի 

12:26 14.10.2018

Եփրատ գետի արևելյան ափին գտնվող փախստականների «Էլ-Բահրա» ճամբարի վրա հարձակման ժամանակ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները շաբաթ օրը պատանդել են 130 ընտանիքների։ Այս մասին Al Hadath հեռուստաալիքին հայտնել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ներկայացուցիչ Շուվան ալ-Խաբուրին։ Քուրդ մարտիկները հետ են մղել հարձակվողներին՝ ոչնչացելով առնվազն 20 ահաբեկչի, և կարողացել են պաշտպանել մնացած փախստականներին:«Էլ-Բահրա» ճամբարը գտնվում է […]

̰
Իզմիրում ներգաղթյալների տեղափոխող բեռնատար է շրջվել․ կան զոհեր

11:47 14.10.2018

Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ներգաղթյալների տեղափոխող բեռնատար է շրջվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Տարբեր տվյալներով՝ կա 15-19 զոհ։ Հաղորդվում է նաև 10-ից ավելի վիրավորների մասին։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մենդերես շրջանում։ Բեռնատարը, որը շարժվում էր Այդըն-Իզմիր մայրուղիով, ընկել է Դեգըրմենչայ գետը։ Վթարի պատճառների մասին չի հաղորդվում։

̰
Կայծակը հարվածել է արքայազն Հարրիի ու նրա տիկնոջ ինքնաթիռին

09:36 14.10.2018

Կայծակը հարվածել է ինքնաթիռին, որով Լոնդոնից Ամստերդամ էին թռչում արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռը վնասվել է։ Եթե հարվածը լինել ինքնաթիռի կորպուսին մի փոքր ավելի ձախ, ապա նավիգացիոն համակարգը կարող էր վնասվել, ինչը կհանգեցներ ողբերգության։ Արքայական զույգը չի տուժել։ «Սխինփոլ» օդանավակայանում վայրէջքից […]

̰
Թրամփը հանդիպել է թուրքական բանտից ազատ արձակված հոգևորականի հետ

09:26 14.10.2018

Սպիտակ տան Օվալաձև կաբինետում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հանդիպումը, ում օրեր առաջ են ազատ արձակել թուրքական բանտից։ Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին՝ անմիջապես այն բանից հետո, երբ Բրանսոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող ռազմաօդային ուժերի բազայում, հայտնում է Reuters գործակալությունը։ Թրամփն իր թվիթերյան […]

̰
Հայաստան-Ջիբրալթար խաղի ժամանակ սխալ օրհներգ է հնչել

00:20 14.10.2018

Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի այսօր կայացած  Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ հնչել է Լիխտեյնշտեյնի ազգային հավաքականի օրհներգը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում այդ սխալմունքի համար ներողություն է խնդրել Ջիբրալթարի ֆուտբոլի ասոցիացիան ներկայացնող պատվիրակության ղեկավարից։ Հիշեցնենք, որ Հայաստան-Ջիբրալթար խաղն ավարտվել է 0:1 […]

̰
Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը

23:41 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և իր գեղեցիկ կինը՝ Սոֆիա Գրեգուարը, ամուսնացել են 2005 թ․-ին: Զույգը հաճախ է հայտնվում հանրային վայրերում և սիրում է լինել հանրության ուշադրության կենտրոնում: Ի տարբերություն շատ ղեկավարների՝ Թրյուդոն չի ամաչում իր զգացմունքներն ի ցույց դնել՝ տեսախցիկների առջև համբուրելով կնոջը: Ի դեպ, Կանադայի առաջին տիկինը մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն երկար տարիներ աշխատել […]

̰
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 42-ամյա վարորդը Skoda-ով մխրճվել է բեռնատարի մեջ

23:14 13.10.2018

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևանի բնակիչ, 42-ամյա Կարեն Մկրտչյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19 կմ-ի հատվածում, իր վարած Skoda մակնիշի 07 ՍՍ 780 համարանիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս մխրճվել է իր առջևով ընթացող, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 23-ամյա Ջիվան Հակոբյանի վարած ՄԱԶ մակնիշի 35 DX 858 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի՝ […]

̰
Սաուդցի լրագրողի սպանության ապացույցները գտել են

22:42 13.10.2018

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո անհետացած Ջամալ Խաշըքջին կարողացել է Apple Watch ժամացույցում առկա ձայնագրիչով իր մահվան պահը ձայնագրել։ Այս մասին հայտնում է Sabah թերթը։ Սարքը սինխրոնացված է եղել iPhone-ի և ամպային սերվիսի հետ, որի պատճառով հասանելի է դարձել Թուրքիայի ոստիկանությանը և հատուկ ծառայություններին։ Այժմ նրանք ուսումնասիրում են լրագրողի հարցաքննության, խոշտանգումների և սպանության […]

̰
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն. Արմեն Գյուլբուդաղյանցի հարցազրույցը

22:22 13.10.2018

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0-1 հաշվով պարտվեց Ջիբրալթարի ընտրանուն: Խաղից հետո լրագրողների հարցերին պատասխանել է Հայաստանի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:  

̰
BACK_TO_TOP