12:18 16.10.2018
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։ Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
12:12 16.10.2018
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչից հետո այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը, որտեղ, ըստ նախնական հայտարարությունների, խմբակցությունները, ընդհանուր առմամբ, համաձայն են հիմնական փոփոխությունների հետ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում նախորդի համեմատ հիմնական փոփոխություններից են ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու […]
11:55 16.10.2018
Արտակարգ դէպք մը գրանցուած է Իրան-Փաքիստեան սահմանային հատուածին վրայ: Այս մասին տեղեկութիւն կը հաղորդէ «Ալ Արապիա» կայանը՝ նշելով, որ անծանօթ զինեալներ յարձակում գործած են երկրի արեւելեան շրջանի «Լոլքտան» անունով յայտնի անցակէտին վրայ եւ առեւանգած իրանցի 14 սահմանապահներ: Աղբիւրը կը նշէ, որ առեւանգուածներուն մէջ կան իրանեան «Ալ Պասիճ» մասնայատուկ ջոկատի զինուորներ: Լրատուական այլ աղբիւրներ յայտարարած են, […]
11:51 16.10.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկում է պահպանել գործող օրենքի այն դրույթը, համաձայն որի` խորհրդարանում պատգամավորների տեղերի առնվազն 1/3-ը պետք է բաժին հասնի ընդդիմությանը։ Այս մասին Զեյնալյանը պարզաբանում ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խնդրանքով։ Նա նաև նշեց, որ իրավական կայություն ապահովելու նպատակով պահպանվում է նաև կայուն […]
11:34 16.10.2018
Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն ասաց, որ իր հրաժարականի տեքստում կա այն հարցի պատասխանը, թե ինչու ընդունեց մարզպետ նշանակվելու առաջարկը: «Հայրենիքը որտեղ կկանչի, ես նոր Հայաստանի կողմնակից եմ, ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի»,- ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետը: Լրագրողների այն հիշեցմանը, թե նա երկար […]
11:29 16.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին վարչապետն ասել է կառավարության արտահերթ նիստում: «Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ, որի արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր սպասվում է […]
10:12 16.10.2018
Տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վարչապետի հրամանագրով նշանակվել է նախարարի առաջին տեղակալ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով նշանակվել եմ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ: Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ամենակարևորը՝ սիրով»,- գրել է նա:
10:10 16.10.2018
Սէուտական hawk տիպի ռազմական օդանաւ մը ջախջախուած է։ Այս մասին լուրը կը փոխանցէ Սէուտական «Ուաս» պաշտօնական գործակալութիւնը։ Աղբիւրը նաեւ կը նշէ, որ դէպքը տեղի ունեցած է այս առաւօտ երկրի հիւսիս-արեւմտեան շրջանին մէջ։ Կը հաղորդուի նաեւ, որ օդանաւին մէջ գտնուող զինուորականները զոհուած են։
08:23 16.10.2018
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Հանդիպումը կայացել է «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակում, որն ընթանում է Լյուքսեմբուրգում։ Այս մասին հայտնում է Sputnik.az-ն: Կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ընթացիկ վիճակը և մտքեր փոխանակել եռանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:
00:23 16.10.2018
Չեչնիայի Ինքնավար Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարը տեսնելուց հետո քաղաքական գործիչներին պարի մարաթոն սկսելու կոչ է արել: Քադիրովն առաջարկել է քաղաքական գործիչներին համացանցում կովկասյան պարեր «հեշթեգ»-ով հրապարակել իրենց պարերը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Չեչնիայի ղեկավարի «Տելեգրամ»-ի ալիքի հրապարակումը: «Փաշինյան-Մակրոն» պարը կարող է հիանալի, բարի և բոլոր կովկասյան ժողովուրդներին օգտակար […]
23:22 15.10.2018
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ավելի վաղ Shantnews.am-ը հայտնել էր, որ «Նորատուսցի Արա»-ի դեմ խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվել։
22:29 15.10.2018
Կառավարության վաղվա՝ հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգում, ընդգրկված է Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետների նշանակման մասին որոշման նախագծերը: Սյունիքի մարզպետ կնշանակվի նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, Արագածոտնի մարզպետ՝ Դավիթ Գևորգյանը, Արմավիրի մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը։
21:13 15.10.2018
Պարզվում է՝ «նոր» Հայաստանում էլ «նոր» մարզերի ղեկավարներն իրենց «հետ գցած» գումարներով, տներով ու հողամասերով այդքան էլ չեն զիջում «հին» Հայաստանի մարզային իշխանություններին: Կուտակած ունեցվածքի առումով տարբերությունը մեկն է՝ միլիարդատերերի փոխարեն հիմա արդեն միլիոնատերեր են: Մեկը միլիոնատեր է, մյուսը «հետ գցած» փող չունի, երրորդը՝ սեփական տրանսպորտային միջոց, մյուսն էլ՝ և՛ «հետ գցած» գումար, և՛ հողամասեր ու տներ, անգամ՝ […]
19:55 15.10.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը լքել է կուսակցության շարքերը և SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել, որ այլևս չի ցանկանում այդ կուսակցության հետ ճանապարհ անցնել: Հարցին, թե նա երբ հասկացավ, որ չի ցանկանում այլևս ԲՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհը շարունակել, Լյովա Խաչատրյանն ասաց, որ ինքը «միշտ էլ հասկացել է, որ կուսակցական չէ»: «Առաջին հերթին՝ ես […]
19:40 15.10.2018
Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: – ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է: – ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի […]
19:30 15.10.2018
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ժամանակահատվածում մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ. անգամ տնտեսական ցուցանիշների առումով դրանք որևէ բան հստակ չեն կարող ասել, թեև կան նաև բավական ձեռքբերումներ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, որ առաջինը ձեռքբերումը, թերևս, այն է, որ պահպանվել է տնտեսական զարգացման շարունակականությունը և ոչ միայն չեն եղել ցնցումներ, […]
19:15 15.10.2018
«Հայաստան-Ջիբրալթար ֆուտբոլային խաղը շատ խորը մասնագիտական վերլուծության է ենթարկվել»,- լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Նրա խոսքերով՝ առաջիկայում կներկայացվի երկարաժամկետ ծրագիր մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար: «Անհրաժեշտ է պատրաստել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, որոնցից գլխավոր մարզիչը կկարողանա ընտրություն կատարել»,- ասել է Վանեցյանը: Նրա կարծիքով՝ այդ երկարաժամկետ ծրագրի առաջին պտուղները հնարավոր կլինի տեսնել […]
19:07 15.10.2018
«Տուժողների տեսանկյունից, իհարկե, թե՛ համաներումը, թե՛ վաղաժամկետ ազատումը ցանկալի չեն, որովհետև ամենափոքր հանցագործության դեպքում էլ մեր հասարակության մեջ տուժողը մահապատիժ է ցանկանում մեղավորին: Փաստորեն տուժողի մասին մտածելիս պետությունը վրեժ է լուծում հանցագործից և դրանով իր պարտքը կատարած համարում: Տուժողը բավարարված է, մինչդեռ հանցագործություն կատարողը գուցե ընտանիքի միակ կերակրողն էր, բայց կարծես պետությունը դրա մասին չի […]
18:58 15.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:
18:53 15.10.2018
«Համաներումը բավականին լայն է լինելու, ենթադրում եմ` կկիրառվի մեծ թվով մարդկանց վրա: Բնույթով լինելու է թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ: Ընդհանուր ասելով՝ նկատի ունեմ կոնկրետ Քրեական օրենսգրքի որոշակի ծանրության հոդվածները, իսկ հատուկը՝ քաղաքական բնույթի հանցագործությունները»,- խոսելով համաներման մասին՝ ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե կոնկրետ որ հոդվածների վրա կտարածվի […]
18:39 15.10.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը նիստ է անցկացրել՝ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնի համար թեկնածու առաջադրելով ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար, ՄԻՊ պաշտոնակատար Արտակ Բեգլարյանին: SHANTNEWS.am-ը զրուցել է առայժմ այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածու Արտակ Բեգլարյանի հետ: Վերջինս նշել է, որ պատրաստ է ստանձնել այդ […]
18:27 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին […]
18:03 15.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը: Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։ Իսկ France24-ին տված […]
17:47 15.10.2018
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ կեսօրից հետո: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանը: «Հանդիպման ժամանակ պարոն Մեջլումյանը ներկայացրել է իր տեսակետը, խնդիրները` կապված պղնձաձուլարանի հետ: Մեր կողմից որևէ առաջարկ չի եղել, մեր նպատակն էր հասկանալ պարոն Մեջլումյանի մտահոգությունները: Առաջին […]
17:34 15.10.2018
Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ: Հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նրա խոսքերով՝ ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից […]
16:28 15.10.2018
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հնարավոր անակնկալ զարգացումներին, նշեց` վստահ չէ, որ ընթացքը կլինի վարչապետի նախագծածով, այսինքն`որ հրաժարականից հետո անակնկալներ չեն լինի նույնիսկ առաջին երկու շաբաթում: «Ես տագնապներ ունեմ, այսինքն` տագնապներ ասելով` նկատի ունեմ, որ չեմ բացառում, որ կարող են առաջադրել թեկնածու, և չգիտեմ` այդ դեպքում ինչ քվեարկություն կլինի, […]
16:18 15.10.2018
«Ո՛չ քաղաքական դաշտը, ո՛չ հասարակությունը պատրաստ չէ այսքան շուտ գնալ խորհրդարանական ընտրությունների»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը, ինչին հակադարձել է հոգեբան Սամվել Խուդոյանը: «Ժողովրդի պատրաստ լինելը ո՞րն է, ասում են` այս ինչ օրը գալու են, պատրաստ լինելը հենց այդ դուրս գալով է»,- իր կարծիքն է հայտնել հոգեբանը, ինչին […]
15:56 15.10.2018
ԵՊԼՀ ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում ՀՀԿ-ական անդամատոմսեր են հայտնաբերվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին համալսարանից: ԵՊԼՀ հասարակայնության հետ կապերի բաժնից Լևոն Բաբամյանը հայտնեց, որ մայիս-հունիս ամիսներին ուսանողների որոշմամբ՝ ԵՊԼՀ-ում լուծարվել է ուսանողական խորհուրդը, որի փոխարեն ձևավորվել է «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը: Այնուհետև համալսարանի ղեկավարությունը դիմել է ուսանողական խորհրդի ներկայացուցիչներին, որպեսզի վերջիններս բուհին հանձնեն գույքն ու բանալիները, […]
14:50 15.10.2018
«Այս տարի լոլիկի սղության ու բարձր գնի պատճառը եղել է ցեցը, վնասատու թիթեռը»,- հոկտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել են Արարատի մարզի ֆերմերները: Ցեցը ներմուծվել է Թուրքիայից 2011թ. գարնանը: Այն միանգամից բազմացել և շատացել է: Ֆերմերների պնդմամբ՝ խնդիրը դեռ այն ժամանակ բարձրացվել է, առաջարկ է արվել կարանտին մտցնելու, համընդհանուր պայքար իրականացնելու: Ծրագրեր կազմվել են, սակայն […]