TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Գլխավոր

Նիկոլ Փաշինյանի ու Ջասթին Թրյուդոյի սելֆին

22:57 11.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է հրապարակել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ ՝ մակագրելով․ «Մեր լավ բարեկամի հետ»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2170901416563575/?type=3&theater

̰
Ազգերի լիգայի խաղերն ու ընկերական հանդիպումները՝ «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում

22:25 11.10.2018

Այսօր կկայանան Ազգերի լիգայի խաղերն ու ընկերական հանդիպումները, որը կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում։ Լեհաստան-Պորտուգալիա խաղը կցուցադրվի այսօր՝ ժամը 22:45-ին, «Շանթ»-ի եթերում,  Ֆրանսիա-Իսլանդիա խաղը՝ ժամը 23:00-ին «Շանթ Պրեմիում»-ի եթերում։ Այժմ «Շանթ Պրեմիում»-ի եթերում ընթանում է Թուրքիա-Բոսնիա և Հերցոգովինա խաղը։

̰
Հայերը գնել են իմ պատրաստած ամբողջ շոկոլադը. օրը Ֆրանկոֆոնիայի ավանում

20:02 11.10.2018

Երևանի Ազատության հրապարակը, որտեղ տեղակայված է Ֆրանկոֆոնիայի ավանը, մի քանի օրով վերածվել է մշակութային մի խճանկարի: Ֆրանկոֆոն երկրների ներկայացուցիչները ավանում իրենց հատկացված տաղավարներում ներկայացնում են իրենց ազգային հագուստը, ուտեստները, խմիչքներն և աքսեսուարները: Հրապարակի հենց մեջտեղում բեմն է և իրար հաջորդելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչները հանդես են գալիս իրենց ազգային երգ ու պարով: ShantNews.am-ը ավանում զրուցել է […]

̰
Հայտնի են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամները

18:20 11.10.2018

Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը: «Գամբիան, Իռլանդիան, Մալթան և ԱՄՆ-ի նահանգ Լուիզիանան հիմա Ֆրանկոֆոնիայում դիտորդ են»,- հավելել է նա:

̰
Մի քանի օր առաջ Շառլ Ազնավուրը սկսեց իր երկրորդ կյանքը, և այդ կյանքն արդեն ընթանում է դեպի անսահմանություն. Արմեն Սարգսյան

18:02 11.10.2018

«Իրականում Շառլ Ազնավուրը 100 տոկոսով ֆրանսիացի էր և 100 տոկոսով հայ, ինչպես նաև 100 տոկոսով աշխարհի քաղաքացի էր, և ահա սա է պատճառը, որ ես որոշեցի ելույթ ունենալ անգլերեն՝ Ֆրանկոֆոնիայից դուրս գտնվող աշխարհի համար նույնպես»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրի կեցավայրում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Ազնավուրի որդու՝ Նիկոլայի հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով […]

̰
Արհեստական բանականությունն ավերիչ տարրեր է պարունակում. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար

16:50 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն հայտարարել է, որ հավաքված պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացնում են բազմաթիվ երկրներին հատուկ խնդիրներ: «Ժողովրդագրական մեծ շարժերի իրավիճակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի իր պատասխանները որոշ հարցերի համար: Դրանք համընկնում են Ֆրանկոֆոնիայի որդեգրած սկզբունքներին: Այսօր շատ մեծ ուշադրություն է դարձվում գիտության դերին, նաև արհեստական բանականությանը, որն իր դրական […]

̰
Վերնիսաժում աշխատող կանանցից մեկը Մակրոնի փոխարեն համբուրել է թիկնապահին

16:47 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ Վերնիսաժում էր։ Նա թիկնապահների ուղեկցությամբ զբոսնում էր Վերնիսաժի տարածքում` ուղեկցող մի տղամարդու հետ թևանցուկ։ Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին նռով վզնոց և թևնոց նվիրեց, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչը տիկնոջ և […]

̰
Ֆրանկոֆոնիայի նախագահությունը Մադագասկարից փոխանցվեց Հայաստանին

16:36 11.10.2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախագահության լիազորությունների փոխանցումը Մադագասկարից Հայաստանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է համախմբվել համամարդկային արժեքների շուրջ, խթանել փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքների տարբեր հատվածների միջև: «Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասին»-ը, և […]

̰
Հայաստանն այսօր ապրում է և հարուստ իր սփյուռքով. Միկայել Ժան

16:20 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը այսօր հայտարարել է, որ հայ ժողովուրդը զոհ է դարձել սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության: «Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը, և ես այս պահին մտածում եմ այն բոլոր նահատակների՝ կանանց և երեխաների և նաև նրանց մասին, որոնց հաջողվեց ողջ մնալ։ Հայաստանն այսօր […]

̰
Բոլոր մեր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը. Փաշինյան

15:16 11.10.2018

«Զինված ուժերը լիարժեք գտնվում են իմ վերահսկողության ներքո, և որևէ մեկը չի համարձակվի չենթարկվել իմ հրամաններին»:

̰
Ադրբեջանի քաղաքական թիվ 1 խնդիրն է Ղարաբաղը մաքրել մարդկանցից. Նիկոլ Փաշինյան

14:04 11.10.2018

Փաշինյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

̰
Տիեզերագնացներին ուղեծիր տանող «Սոյուզ-ՖԳ» կրող հրթիռը վթարվել է

13:58 11.10.2018

Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայացնող տիեզերագնացներին ուղեծիր՝ Միջազգային տիեզերական կայան տանող «Սոյուզ-ՖԳ» հրթիռը վթարվել է երկրորդ աստիճանի անցման ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Տիեզերագնացները ողջ են մնացել՝ չնայած ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությանը, որը համադրելի է թռիչքի առաջին վայրկյանների ծանրաբեռնվածության հետ։ Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում ու կապ հաստատել իրենց ղեկավարության հետ։ https://twitter.com/RT_com/status/1050311170819874816

̰
Սա չափազանց կարևոր քայլ է, որ արվել է ԼՂ իշխանությունների կողմից. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽ-ում

13:50 11.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում («գորշ գոտիներում»), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։  « Նախ և առաջ ցանկանում եմ […]

̰
Երևանի 2800-ամյակի դրոշը հասել է տիեզերք

13:40 11.10.2018

Երևանի դրոշը հասել է տիեզերք: Դրոշները տիեզերք են ուղարկվել մարտի 21-ին տիեզերագնացներ Օլեգ Արտեմևի, Էնդրյու Ֆոյթելի և Ռիչարդ Առնոլդի հետ: Կայանում վերջիններիս դիմավորել են տիեզերագնացներ Անտոն Շկապլերովը, Սքոթ Թինգլը, Նորիշիգե Կանային: «Հայաստանում և Երևանում ապրող սիրելի՛ բնակիչներ: Իմանալով, որ նշում եք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և ողջ հայ ժողովուրդը ուրախանում է այս առիթով, մենք ուրախանում ենք […]

̰
«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ». Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

13:18 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է Ծիծեռնակաբերդի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը […]

̰
Փաշինյանը «Ֆրանս 24»-ին հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր օրը

12:40 11.10.2018

Փաշինյանը խոսել է իր առաջիկա հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին:

̰
«Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» սիրված նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի

12:24 11.10.2018

«Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագիծը շուտով դարձյալ հեռուստաէկրաններին կլինի՝ երկրորդ եթերաշրջանով։ Հեռուստանախագիծը խոստանում է բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ: Կապուտաչյա Կարինային Հայաստան է բերել «Շանթ» ՀԸ-ի «Մեծ փոքրիկներ» նախագծի նոր եթերաշրջանը: Մինչ փոքրիկը բեմին կմոտենար, աղջկա հայրիկը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ 20 տարի Հայաստանում չի եղել: «Աղջիկս ինձ Հայաստան բերեց»,- ասաց հուզված տղամարդը: «Շանթ» ՀԸ-ն ձեռքբերում […]

̰
Բոլորդ Ձեր դերն ունեք խաղաղության, համերաշխության հաստատման գործում. Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

12:07 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր սկսվեց Հայաստանի վարչապետի ելույթով, որում Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին հիշեց Շառլ Ազնավուրին՝ նա հարյուր տոկոսով հայ էր, և հարյուր տոկոսով ֆրանսիացի։ Նա Հայաստանի դեսպանն էր աշխարհում ու մեր երկրի անունը հնչեցնողը։ Հայաստանը հավերժ երախտապարտ է նրան։ Փաշինյանի առաջարկով՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի ծափեր հնչեցին։ «Բարի գալուստ Հայաստան» խոսքերով Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ […]

̰
ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող 3 բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

10:48 11.10.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական […]

̰
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

10:23 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեկ ուշ երեկոյան Մակրոնը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահ Մակրոնին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆրանսիայի նախագահը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այնուհետև Ծիծեռնակաբերդի […]

̰
Հայաստանը 55-րդն է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների հարյուրյակում

07:11 11.10.2018

«Global Firepower» միջազգային վերլուծական ընկերությունը կազմել է ամենահզոր տանկային ուժեր ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Ցանկում ներառված 100 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 55-րդ, Թուրքիան` 10-րդ, Ադրբեջանը՝ 34-րդ,  Վրաստանը՝ 57-րդ, Իրանը՝ 15-րդ հորիզոնականները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Իսկ լավագույն տասնյակում հաջորդաբար տեղ են գտել հետևյալ պետությունները՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Հյուսիսային Կորեա, Եգիպտոս, Սիրիա, Հնդկաստան, Իսրայել, […]

̰
Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

23:48 10.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը: Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր […]

̰
Մենք պետք է թոթափենք հինը, թոթափենք այն անցյալը, որտեղ հնարավոր էր Արայիկ Խանդոյանի հրաժարումը մարտական պարգևներից․ Նիկոլ Փաշինյան

23:07 10.10.2018

Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր, երբ մեր պետությունն […]

̰
ԵԽԽՎ-ում նշում էին, որ հեղափոխությունն ի սկզբանե սահմանադրական ճանապարհով է ընթացել. Էդմոն Մարուքյան

21:52 10.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով օգտատերերին տեղեկացրեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի համար կարևոր իրադարձությունները: Մարուքյանը տեղեկացրեց, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  մոնիթորինգի հանձնաժողովի համապատասխան ներկայացուցիչների հետ: «Մենք քննարկել ենք ՀՀ-ում ներկա քաղաքական իրավիճակը, դրանից ելքերը: Մի հետաքրքիր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ռոբոտ Սոֆյայի հետ սելֆի է արել

21:40 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» է այցելել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Իր ելույթից հետո վարչապետը մոտեցել է արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակել նրա հետ: Վարչապետը հարցրել է Սոֆյային՝ կարո՞ղ ենք լուսանկարվել, ինչին Սոֆյան պատասխանել է՝ իհարկե: Ինչպես ավելի վաղ ShantNews.am-ը հայտնել էր, […]

̰
Կանադայի վարչապետը ժամանեց Հայաստան

21:04 10.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանել է Երևան, նրան դիմավորել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

̰
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի ավանում կազմակերպված միջոցառմանը

20:33 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մի շարք պաշտոնյաներ այս պահին գտնվում են Երևանի Ազատության հրապարակում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում: Ավանում կազմակերպված միջոցառման ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից ֆրանկոֆոն պաշտոնյաների և հասարակական գործիչների կողմից հնչում են ուղերձներ և շնորհավորանքներ: Միջոցառմանը իրենց երաժշտական կատարումներով հանդես են գալիս տարբեր երաժշտական ու պարային խմբեր: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/155652702048484/  

̰
Շիրակի մարզում անչափահասների կողմից կատարվող հանցագործություններն էականորեն նվազել են

20:17 10.10.2018

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. ընթացքում անչափահասների կողմից կատարված իրավախախտումների,  հանցագործությունների, դրանց կանխարգելման, ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ դատախազությունում իրականացված միջոցառումների արդյունավետությունը: 2018 թվականի առաջին ինն ամիսների կտրվածքով մարզում արձանագրվել է ինչպես անչափահասների կողմից հանցավոր արարքներ կատարելու դեպքերի, այնպես էլ կատարողների թվաքանակի էական նվազում: Մասնավորապես՝ արձանագրվել է 15 անչափահասի կողմից կատարված 21 դեպք, […]

̰
Ալիևի պնդմամբ՝ Արցախի բանակցային ձևաչափը չի փոխվել, բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև են

19:40 10.10.2018

«Հայկական կողմի փորձերը անարդյունք եղան, հայ- ադրբեջանական հակամարտության հետ կապված բանակցային ձևաչափը մնում է անփոփոխ։ Այդ բանակցությունները անցկացվել են, անցկացվում են և անցկացվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս խոսքերն է Ադրբեջանի նախագահն ասել իրենց կառավարության նիստի ընթացքում։ Իլհամ Ալիևը սրանով պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ բանակցային գործընթացին որպես կողմ պետք […]

̰
Առաջարկում եմ ազատել գյուղմթերքի իրացումն ավելացված արժեքի հարկից. Գևորգ Գորգիսյան

19:18 10.10.2018

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այսօր շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։ «Առաջինով առաջարկում եմ ազատել գյուղմթերքի իրացումը ավելացված […]

̰
BACK_TO_TOP