19:04 10.10.2018
«Կարծում եմ՝ այդ հայտարարության տրամաբանական շարունակությունը պետք է այն լինի, որ իրենք հեռանում են Ազգային Ժողովից և վայր են դնում իրենց մանդատները, որովհետև իրենց անձնական կարծիքը չի համընկնում ՀՀ ժողովրդի կարծիքի հետ»,- արձագանքելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից երեկ տարածած հայտարարությանը՝ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության […]
18:29 10.10.2018
Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի քննություն կիրականացնի՝ բացահայտելու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նրա ազգականներին մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասել է քրեական գործի վերանայմանը: Աղբյուրը փոխանցում է Լևոն Հայրապետյանի փաստաբանի հայտնած տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 16-ին Հայրապետյանին «ինչ-որ ծանոթ» երկու տղամարդ […]
18:27 10.10.2018
Հոկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի` խորհրդարանի ղեկավարն ու վարչապետն անդրադարձել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: Կողմերը մասնավորապես վերահաստատել են նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է […]
18:08 10.10.2018
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը հիվանդանոց տեղափոխվելիս արդեն մահացած է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից: Խանդոյանը Գյումրիում մասնակցել է հարսանեկան արարողության, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է և ժամը 22:00-23:00-ի սահմաններում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել […]
17:44 10.10.2018
Ռուսաստանի և Ղրղըզստանի զինված ուժերի համատեղ զորախմբի կիրառման պլանի ստորագրումից (2017 թվական) հետո ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների ստորաբաժանումներն առաջին անգամ համատեղ պլանավորել ու անցկացրել են զորավարժություն Ղրղըզստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար Ալեքսանդր Լապինը (այս շրջանի մեջ են մտնում նաև Ղրղըզստանում և Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները)։ Զորավարժությանը, որն սկսվել […]
17:26 10.10.2018
ԱՊՀ Գործադիր կոմիտեի քարտուղար Սերգեյ Լեբեդևը մեկնաբանել է Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: «Ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես մի քանի անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտեցել են իրար և քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Արդյունքն ակնհայտ է: Լարվածությունը սահմանին մի քանի անգամ նվազել է»,- […]
17:13 10.10.2018
«Չկա չլուծվող խնդիր: Ես վստահ եմ, որ քիչ հետո գյուղապետը գալու է էստեղ և ձեզ պետք է խնդրեմ, որ հարգանքը փոխադարձ լինի: Հանդուրժողականությունը, իրար նկատմամբ սերն էսօրվանից հետո պետք է ավելի շատ լինի ու էստեղ պետք է թշնամիներ ման չգալ»,- Ուրցաձորում ասել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Սանասարյանի խոսքից հետո ժողովրդի մոտ է […]
17:12 10.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ […]
16:59 10.10.2018
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ: Այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա ևս մեկ անգամ շեշտել է, […]
16:34 10.10.2018
Անհայտ անձինք հոկտեմբերի 6-ի գիշերը ապակին կոտրելու միջոցով մտել են Մրգաշատի մանկապարտեզի խոհանոց և առանց որևէ իր վերցնելու հեռացել այնտեղից։ Մանկապարտեզի տնօրենը երկու օր անց դիմել է ոստիկանության Մեծամորի բաժին ու տեղեկացրել, որ հնարավոր է՝ երեխաների համար նախատեսված սպասքը թունավորված լինի։ Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանն այսօր ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանկապարտեզ մտածները միայն մի […]
16:32 10.10.2018
Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 25 անձ. պատճառված վնասը կազմում է ավելի քան 587 մլն դրամ: Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության […]
16:24 10.10.2018
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Իտալիայի հավաքականը ընկերական խաղում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ: Ռոբերտո Մանչինիի սաները, սեփական հանդիսատեսի աջակցությամբ, կփորձեն եզրափակել անհաջողությունների շարքը Անդրեյ Շևչենկոյի թիմի հետ խաղում: Իտալիա-Ուկրաինա ընկերական հանդիպումը այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին, կարող եք դիտել «Շանթ»-ի և «Շանթ Պրեմիում»-ի եթերում:
16:23 10.10.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար: Պաշտպանի խոսքերով` Պավել Մանուկյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, և նա լուրջ բուժման կարիք ունի: Պավել Մանուկյանը և Արմեն […]
16:18 10.10.2018
Այսօր՝ ժամը 13.00-ից, Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Մ6 միջպետական ճանապարհն ու երկաթգիծը: Այս մասին SHANTNEWS.am-ին հաղորդեց «Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուրգարյանը: Նրա տեղեկացմամբ՝ գործարանի աշխատակիցները նման քայլի են գնացել՝ իմանալով գործարանի փակման մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները տեղյակ չեն, թե ինչ պատճառով է փակվում գործարանը: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ գործարանի […]
16:16 10.10.2018
Ներքաղաքական զարգացումների մասին է այսօր խոսել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են դեկտեմբերին: Թևան Պողոսյանը հույս է հայտնել, որ ընտրական գործընթացները կլինեն օրենքի շրջանակում և Սահմանադրության ոգուն համապատասխան: Բանախոսի կարծիքով՝ քաղաքական ուժերը պետք է հիմնավոր ներկայացնեն իրենց դիրքորոշումները ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ: […]
16:10 10.10.2018
Երկար մտածելուց հետո ավստրալահայ Աղաջանյանների ընտանիքը որոշել է բնակություն հաստատել Հայաստանում: Այսօր Արա Աղաջանյանն ու Մարինա Օգանեսյանն իրենց երկու զավակների հետ վերադարձան հայրենիք: Դավիթ Աղաջանյանի կարծիքով՝ իրենց՝ վերջնականապես Հայաստանում հաստատվելու գաղափարը նորություն չէր, սակայն վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած դեպքերն ավելի են ոգևորել իրենց և հաստատել որոշումը: Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հայրենադարձ ընտանիքին ծաղիկներով դիմավորեցին Սփյուռքի […]
15:06 10.10.2018
Երևանի բնակֆոնդի մեծ մասը վթարային է կամ շինություններն արդեն հին են։ Այս մասին այսօր Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողները հարցրին քաղաքապետի պաշտոնը ստանձնող Հայկ Մարությանը։ Նա համաձայնեց, որ այդպիսի խնդիր կա, և դա պետք է լուծել։ «Այս առումով ոչ թե ծրագրեր ունենք, այլ անելիքներ ունենք, որովհետև, այո՛, ճիշտ եք ասում, այն շենքերը, որոնք […]
13:48 10.10.2018
«Ես բարձր եմ գնահատել վարչապետի կողմից արված առաջարկն ու վստահությունը և կարծում եմ՝ կարող եմ նպաստել, որ էներգետիկ համակարգը զարգանա և համաձայնել եմ ստանձնել այս պաշտոնը»,- այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողներին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը: Գարեգին Բաղրամյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ գազի գնի իջեցման հետ կապված: Մանրամասները՝ տեսանյութում:
13:39 10.10.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, քննել է նույնանման երկու հայտ, որոնք վերաբերել են ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության ժամկետի ավարտից հետո պարտավորությունների չկատարմանն ու այդ հետևանքով առաջացած տուգանքների փոխհատուցմանը: Գործերից մեկը վերաբերել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Ընկերությունը 2014 թվականի սեպտեմբերի 23-ին ընդհանուր իրավասության դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ընկերությունը, սակայն, չի դիմել Հանրային […]
13:14 10.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը՝ Երևանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը ժամանելու է Հայաստան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la […]
13:05 10.10.2018
Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որի հյուրերի շարքում էր նաև հայտնի ռոբոտ Սոֆյան: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել նրա հետ շփվելու, քանի որ վերջինս ֆորումից անմիջապես հետո տեղափոխվել է այլ վայր: Ռոբոտ Սոֆյան, սակայն, հարցուպատասխանի է մասնակցել հաղորդավարի հետ: Երբ վերջինս խոսում էր, Սոֆյան նայում էր նրա ուղղությամբ ու […]
12:43 10.10.2018
Կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել ոչ աշխատանքային համարել հոկտեմբերի 11-ը և 12-ը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրակարգը՝ նշելով, որ բուն միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 11-12-ին, հետևաբար առաջարկվում է աշխատանքային օրերը տեղափոխել հոկտեմբերի 20 և նոյեմբերի 3: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է հոկտեմբերի 20-ը տեղափոխել հոկտեմբերի 27՝ հաշվի առնելով, որ հոկտեմբերի […]
12:22 10.10.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը դեռ չի անցել քաղաքապետի պարտականությունների լիարժեք կատարմանը և դա կանի հոկտեմբերի 13-ին` երդմնակալությունից հետո։ Այս մասին ինքը՝ Հայկ Մարությանը, այսօր ասաց լրագրողներին։ Իսկ երբ լիիրավ ստանձնի քաղաքապետի պաշտոնը, առաջինը լուծելու է աղբահանության խնդիրը։ Լրագրողները Մարությանին հարցրին՝ կադրային ջարդ լինելո՞ւ է։ Քաղաքապետի պարտականություններն արդեն փաստացի կատարող Հայկ Մարությանը նշեց, […]
12:16 10.10.2018
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ ասվում է, որ «հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը՝ 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 10.4 տոկոսով,aվանդները աճել են 9.2 տոկոսով»: Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, գրել է. «Այստեղ սխալ է […]
12:09 10.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական […]
12:08 10.10.2018
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:
12:04 10.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշմանը ևս երկու պատգամավոր է միացել: ԱԺ 16 պատգամավորների հայտարարության տակ ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարտուն Գրիգորյանը, որն ԱԺ-ում փոխարինում է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ սատարում […]
12:00 10.10.2018
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ թողնում է պաշտոնը: «Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: […]
11:50 10.10.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, որն այսօր անցել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը, աշխատանքի է եկել ոգևորությամբ և երևանցիների սպասումներն արդարացնելու տրամադրվածությամբ։ Այս մասին ինքը՝ Մարությանը, ասաց լրագրողների հետ կարճատև զրույցում։ «Իհարկե, հուզված եմ։ Ինչպե՞ս հուզված չլինեմ, եթե սա առաջին աշխատանքային օրն է»,– ասաց Մարությանը։ Նրան հիշեցրին, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ […]
11:39 10.10.2018
Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է նորընտիր ավագանու կազմը: Այնուհետ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սա շատ հուզիչ պահ է: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, անկախ […]