12:08 10.10.2018
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:
12:04 10.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշմանը ևս երկու պատգամավոր է միացել: ԱԺ 16 պատգամավորների հայտարարության տակ ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարտուն Գրիգորյանը, որն ԱԺ-ում փոխարինում է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ սատարում […]
12:00 10.10.2018
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ թողնում է պաշտոնը: «Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: […]
11:50 10.10.2018
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, որն այսօր անցել է քաղաքապետի պարտականությունների կատարմանը, աշխատանքի է եկել ոգևորությամբ և երևանցիների սպասումներն արդարացնելու տրամադրվածությամբ։ Այս մասին ինքը՝ Մարությանը, ասաց լրագրողների հետ կարճատև զրույցում։ «Իհարկե, հուզված եմ։ Ինչպե՞ս հուզված չլինեմ, եթե սա առաջին աշխատանքային օրն է»,– ասաց Մարությանը։ Նրան հիշեցրին, որ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ […]
11:39 10.10.2018
Երևանի նորընտիր ավագանին այսօր առաջին նիստն է անցկացնում: Նիստի ընթացքում «Ելք» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ներկայացրել է նորընտիր ավագանու կազմը: Այնուհետ ելույթ է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սա շատ հուզիչ պահ է: Եվ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, անկախ […]
01:36 10.10.2018
Մահացել է «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սասնա Ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը․ «Սիրելի ժողովուրդ, խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»»,- գրել է Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ևս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով, […]
01:03 10.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության չորս պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը,Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը և Սամվել Ֆարմանյանը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։ Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս կողմից էլ […]
00:46 10.10.2018
Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ […]
00:01 10.10.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքից։ Թե երբ է հրապարակվելու հարցազրույցը, հայտնի չէ։ https://www.facebook.com/Kocharyan.FanClub/videos/1931751093585415/?__xts__[0]=68.ARCOGqvbVroO8B6W1Dqa3LfvCOeC4KGG4uIWetmc6-uFuIxHKBMOaoAzNae3le2_y8tfH2GCPKVEYZmGHRTGI7yNECm9bdy0VrShjSo8dkEAC5cEL_ItK61xIdc7iljw6uiZCIxJp5_l5AAHB0aWAjJHFEF7GEqaNR4T1SHN6O-ssLwZwx4BNQ&__tn__=-R
23:53 09.10.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: «Սամվել Մայրապետյանը կալանավորվեց»,- այս մասին հայտնել է Սամվել Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը Մայրապետյանը չի ընդունում։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հոկտեմբերի 6-ին ձերբակալել էր […]
21:54 09.10.2018
Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կայանալիք Տնտեսական ֆորումի մասնակիցների: Տնտեսական ֆորումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:
21:32 09.10.2018
Հատուկ քննչական ծառայությունը հերյուրանք է անվանել ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն պնդումը, որ ծառայությունը սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին։ Ծառայությունը հորդորել է կա՛մ հերքել այդ հայտարարությունը, կա՛մ տրամադրել սպառնալիք հնչեցնողի անունը։ ՀՔԾ հայտարարության մեջ ասվում է․ «Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» […]
20:45 09.10.2018
Հենց սկզբից՝ Հայաստանը ծովափ չունի, ըստ այդմ՝ մեր հանրապետության տարածքին որևէ ուղղակի սպառնալիք չկա ջերմաստիճանի բաձրացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացումից (անուղղակի վտանգներ․ անշուշտ, կան)։ Ադրբեջանին նույնպես դա ուղղակիորեն չի սպառնում։ Իսկ Վրաստանում մոտավոր հաշվարկով 175 հազար բնակչության պատկանող տներ կհայտնվեն ջրի տակ։ Միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ փորձում են աշխարհում ջերմաստիճանի աճը 2100 թվականի համար կանխատեսելի […]
19:50 09.10.2018
Հայաստանը 80-րդ տեղն է զբաղեցրել 2018 թվականի 4-րդ եռամսյակի անձնագրային ինդեքսի աղյուսակում: Մեր երկրի քաղաքացիները հնարավորություն ունեն ճանապարհորդելու աշխարհի՝ թվով 61 երկիր՝ առանց մուտքի արտոնագրի: Այս մասին տվյալները հրապարակել է Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունը: Աղբյուրը հայտնում է, որ այս տարի Հայաստանը երկու նիշով հետ է ընկել նախորդ տարվա ցուցանիշից (78-րդ հորիզոնական): Հարևան երկրներից […]
19:28 09.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է . «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն […]
19:24 09.10.2018
Այսօր Երևանի Ազատության հրապարակում բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը: Բացմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Իր ելույթում նախարարը նախ ողջունել է ներկաներին և նշել, որ Ֆրանկոֆոնիան հիրավի կարող է հպարտանալ իր ընտանիքով, որն ուժեղ է իր արժեքներով և մշակույթների իսկական խճանկար է ստեղծում: «Որքան գեղեցիկ է, որ այսօր Երևանում միասին հավաքվել ենք […]
19:14 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր պաշտոնավարման տարիներն ամփոփելիս, անդրադառնալով Հայաստանում ներդրումներ կատարելու հարցին, ասաց, որ վերջին տարիներին շատ ռեսուրսներ ուշադրություն են հրավիրում լրատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ ներդրում է ունեցել 2005-ից սկսած՝ համագործակցելով առաջատար ամերիկյան ընկերությունների հետ: «Եթե Հայաստանը ցանկանում է ձևավորել տնտեսությունը, որը հնարավորություն է ստեղծում բոլորի համար, […]
18:54 09.10.2018
Ֆեյսբուքյան ուղիղ կապով ՀՀ առողջապահության նախարարը քիչ առաջ հայտնեց, որ անձամբ ինքը և նախարարությունը հաճախ մեղադրանքներ են լսում այն մասին, թե ինչու բժշկական ծառայությունների գները չեն նվազում։ Նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ որևէ ծառայություն չի կարող լինել անվճար, դրա համար որևէ մեկը պետք է վճարի։ Այլ ոլորտների վրա օրինակով Թորոսյանը ֆիքսեց, որ ցանկացած ծառայության համար […]
18:48 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ամփոփել է իր պաշտոնավարման տարիները: SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀՀ անկախության տոնը շնորհավորելիս նշել էր, որ առաջիկա ամիսներին ի հայտ կգան Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար հնարավորություններ և նույնը ասել էր մայիսին Ադրբեջանում, որո՞նք են ուղերձի հիմքերը, Ռիչարդ Միլսը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես կարծում եմ, որ […]
18:38 09.10.2018
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը թողնելով առանց ևս մեկ չափավոր հանրապետականի։ Դեսպանի հրաժարականն այսպես է մեկնաբանել ամերիկյան New York Times պարբերականը։ Նա այս պաշտոնին էր նշանակվել Թրամփի կողմից նրա պաշտոնավարման հենց սկզբում՝ 2017 թվականի հունվարին։ Հրաժարականի պատճառների մասին որևէ տեղեկություն չի տրամադրվել։
18:35 09.10.2018
ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հուշագիր ստորագրեցին, որով ԲՀԿ-ն պարտավորվում է Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու չառաջադրել և որևէ թեկնածուի չաջակցել: Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ և անկախ որոշ պատգամավորներ հայտարարությամբ հանդես եկան, որով հայտնեցին, որ պաշտպանում են վարչապետի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշումը: ՀԱԿ […]
18:27 09.10.2018
Այսօր Երևանի ազատության հրապարակում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ֆրանկոֆոն պաշտոնյաներ: Ելույթով հանդես է եկել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը: «Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ ներկա գտնվելու մի առանձնահատուկ ու խորհրդանշական իրադարձության: Այսօր պաշտոնապես բացվում է Ֆրանկոֆոնիայի ավանը՝ վայր, որը մեկ հարկի տակ է միավորում […]
18:19 09.10.2018
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր իր դիվանագիտական գործունեությունն ամփոփելիս անդրադարձել է նաև հայաստանյան քաղաքական իրադարձություններին: «Այն, ինչ ակնկալում ենք այս ընտրություններում տեսնել, այն է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդարացի, ընտրությունների նկատմամբ լինի վստահություն, բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, հնարավորություն ունենան պատրաստվել և վստահություն լինի ընտրական գործընթացների նկատմամբ, իսկ արդյունքում ձևավորվի խորհրդարան, […]
18:08 09.10.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կողմնակից է: Նա այն պատգամավորների շարքում է, ովքեր այսօր հանդես եկան հայտարարությամբ` տեղեկացնելով, որ այս հարցում պաշտպանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միխայլովը, ով ասորական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում, ասաց. «Քանի որ մեզ Ազգային ժողով են ներկայացրել ազգային փոքրամասնությունների մեր համայնքները, մենք […]
17:50 09.10.2018
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այդ հարցը պետք է քննարկել: «Ես ժամանակին ասել եմ, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Խոսքը կարող էր գնալ միայն այն մասին, թե կարող […]
17:25 09.10.2018
էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու […]
17:16 09.10.2018
Washington post-ը տպագրել է Սաուդյան Արաբիայի ամենահայտնի լրագրողներից Ջամալ Խաշըքջիի վերջին լուսանկարը, երբ նա մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն և անհետացել: Սաուդյան Արաբիայի թագավորության ամենակոշտ քննադատը համարվող լրագրողի ճակատագիրը մինչ այս պահը մնում է անհայտ: 59-ամյա Ջամալ Խաշըքջին անհետացել է հոկտեմբերի 2-ին, երբ անձնական փաստաթղթերի համար մտել է դեսպանատուն: Մուտքի մոտ լրագրողին սպասելիս […]
17:03 09.10.2018
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հնչեցրած այն միտքը, որ իրենք հաշվի են առնելու ժողովրդի կարծիքը և, ըստ այդմ, կողմ են խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ վարչապետի առաջարկին: «Գագիկ Ծառուկյանի առաջին հայտարարությունը եղել է այն, որ մեր քաղաքական թիմը ժողովրդի […]
16:55 09.10.2018
Սիրիայի առաջին տիկին Ասմա Ասադը շարունակում է քաղցկեղի դեմ իր պայքարը՝ բուժում ստանալով Դամասկոսի զինվորական հիվանդանոցում: Սիրիական թերթերը հրապարակում են նրա լուսանկարները՝ ժպիտը դեմքին, հիշեցնելով, որ ծանր հիվանդության դեմ պայքարի ոչ մի օր նա չի ընդհատել իր աշխատանքը: Քիմիաթերապիայի արդյունքում Սիրիայի առաջին տիկինը կորցրել է մազերը, բայց դա նրան չի խանգարում գլխակապով երևալ հասարակության առջև […]
16:49 09.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը կողմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու դիրքորոշմանը և մի շարք պատգամավորների հետ հանդես է եկել հայտարարությամբ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդապետյանն ընդգծեց` որևէ կուսակցության չի անդամակցում, ղեկավարում է բազմահազարանոց հայրենակցական միություն, ջավախքցիների, վիրահայերի այդ հսկա կազմակերպությունը, իսկ մայիսի 31-ին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանի` Ջավախք կատարած այցին: «Ես […]