14:51 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրան ուղեկցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
14:15 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: ՀՀ վարչապետ Նիկոլ […]
14:13 24.08.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ ինքը և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Այս տարվա փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցած «2008 թվականի Մարտի 1, […]
12:46 24.08.2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔՆ պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով: Այս մասին հայտնում են ՀՀ ռազմական ոստիկանությունից: Վերը նշված ժամանակահատվածում կեղծ […]
12:35 24.08.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել, որ չնայած Պրեմիեր լիգայի առաջին երկու տուրերում կրած պարտությանը, թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ,: «Ես իմ ամենամեծ քննադատն եմ, ուստի լրացուցիչ քննադատության կարիք չունեմ: Լավ գիտեմ՝ ինչ եմ տալիս թիմին և ինչ է տալիս թիմն ինձ: Մենք նոր գլխավոր մարզիչ ունենք: Փորձում ենք հարմարվել նրա փիլիսոփայությանը և […]
11:43 24.08.2018
Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով, տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:
11:27 24.08.2018
Փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության 100 օրը: Մատնանշվում են նաև որոշ բացթողումներ, գրում է «Ամերիկայի ձայնը»: «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի կարծիքով՝ այսօր Հայաստանում պահպանվում է հեղափոխական էյֆորիան: Նոր իշխանությունները հաճախ դիմում են խորհրդանշական քայլերի, որոնց մի մասը, ըստ փորձագետի, կարևոր են, սակայն անհրաժեշտ են խնդիրների երկարաժամկետ լուծումներ: «Կառավարության 100 […]
10:50 24.08.2018
Վրացական Ուրեկի հանգստավայրում փրկարարները ծովից դուրս են բերել խեղդվող 5 զբոսաշրջիկների, որոնցից 3-ը՝ ՀՀ քաղաքացիներ։ Փրկարարներն ափ են դուրս բերել հայ ամուսիններին և նրանց 15-ամյա դստերը, ովքեր լողալով հեռացել էին ափից և չեն կարողացել վերադառնալ։ Մյուս երկու զբոսաշրջիկները, որոնց համար օգնություն է պահանջվել, եղել են ՌԴ քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման […]
10:40 24.08.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օգոստոսի 23-ին այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել կին դատապարտյալների պահման պայմաններին և ԱՄՆ աջակցությամբ ՔԿՀ-ում իրականացվող մասնագիտական ուսուցման ու վերականգնողական մի շարք ծրագրերի արդյունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարարն ու դեսպանը արդարադատության փոխնախարար […]
10:22 24.08.2018
«Մարաթուկ» տուրիստական ընկերությունում խուզարկություն է իրականացվել դատարանի որոշման հիման վրա: Այս մասին հայտարարություն է տարածել ՊԵԿ-ը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարուցված քրեական գործի շրջանակում, ընկերություն նախապես խուզարկության է գնացել 6 աշխատակից՝ հետաքննիչներ և օպերատիվ հետախուզության վարչության ներկայացուցիչներ: Նրանք ներս են մտել, սահմանված կարգի համաձայն ներկայացել և հետաքրքրվել են, թե որտեղ է գտնվում ընկերության տնօրենը: […]
08:37 24.08.2018
Օգոստոսի 24-ին՝ ժամը 01:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) դուրս է եկել ճանապարհի […]
00:25 24.08.2018
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հոդված է հրապարակել թուրքական տնտեսության, մասնավորապես երկրի ազգային արժույթի՝ լիրայի խնդիրների մասին։ Հոդվածագիր Էսթեր Օուենսը նշում է, որ չնայած թուրքական արժույթի փոխարժեքի անկման օբյեկտիվ պատճառներին, նախագահ Էրդողանն ու նրա դաշնակիցները դրանում մեղադրում են ԱՄՆ-ին, Apple-ին, «կեղծ նորություններին» և առաջարկում բոյկոտել ամերիկյան ապրանքները։ Ինչ վերաբերում է iPhone սմարթֆոնների բոյկոտին, ապա, ըստ ամենայնի, […]
22:29 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է սփյուռքահայ բոլոր երիտասարդների Հայաստան վերադառնալը: Այս մասին նա հայտարարել է Ծաղկաձորի Գրողների միության հյուրատանը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի երիտասարդներն այստեղից տանեն Հայաստան վերադառնալու գիտակցությունը: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և պատիվ ունեմ ձեզ դիմել` սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է, և շատ կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրի և հեռավոր սփյուռքում ապրող յուրաքանչյուր ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին»,- […]
21:54 23.08.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում մեկնարկել է Մոնտերեյի ավտոմեքենաների ցուցադրության շաբաթը, այնտեղ նաև զուգահեռ ընթանում է ավտոմեքենաների աճուրդը: Ավտոսիրահարների համար չափազանց սպասված ցուցադրություն է: Ներկայացվել են հին ավտոմեքենաների մի քանի մոդելներ: Կան նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք շատերին ծանոթ են ֆիլմերից: 1986 թվականի կուլտային դասական «Ferrari 250 GT»-ն մինչ այս մի քանի ցուցադրություններում է ներկայացվել և մի […]
20:37 23.08.2018
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով լրագրողի հարցին, թե երբ կարող է Մոսկվայում հանդիպում կայանալ երկու երկրների ԱԳ նախարարների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի քննարկման շուրջ, Զախարովան տվել է հետևյալ պատասխանը. «Եթե հանդիպումներ լինեն, մենք կտեղեկացնենք այդ մասին: Մեր միջնորդական ջանքերը շարունակվում են, մենք կապի մեջ ենք […]
20:13 23.08.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում գազի […]
15:32 23.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում՝ ժամը 15.30-ին: Պատվավոր հյուրին օդանավակայանում դիմավորելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության վարչությունում անցկացվելու է դիմավորման պաշտոնական արարողությունը: Անգելա Մերկելի պաշտոնական այցը Վրաստանում կսկսվի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ, որից հետո Անգելա […]
13:14 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ոստիկանության զորքերի՝ սահման մեկնելու հանդիսավոր արարողությունը։ Նա նշեց, որ ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են բանակին, և ինքը եկել է նրանց ճանապարհելու։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար։ Նշենք, որ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնելու Տավուշի դիրքերում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/
11:08 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ արձագանքելով երեկվա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերին։ «Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել: Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին: Սա […]
11:00 23.08.2018
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա չհայտարարված այց է իրականացվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ-ից հայտնում են, որ դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Այս առնչությամբ պարզաբանվել է Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին: Ներկայացվել են նաև դատական ակտը վերանայելու […]
10:40 23.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը: Հինգերորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 36-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով: Տուրի մյուս բոլոր պարտիաները ևս ավարտվել են ոչ-ոքի: Հինգերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են […]
10:30 23.08.2018
Ռուսական «Ձայնը» հեռուստանախագծի հայազգի մասնակից Արմեն Ավջանը բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ Մոսկվայում կողոպտել են իրեն։ Ավջանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երբ Մոսկվայի կենտրոնի սրճարաններից մեկից ուղևորվում էր Նագորնայա փողոց։ Վճարելուց հետո տաքսիստը չի վերադարձրել ուղեբեռը, որում եղել է ջութակ, հագուստ, բարձրախոս։ Փաստի առթիվ ստուգում է անցկացվում։
10:05 23.08.2018
Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությունը, գլխավորությամբ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու և մասնակցությամբ Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի և Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի, օգոստոսի 22-ին այցելեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Շուրջ մեկ ժամ տևողությամբ հանդիպմանը քննարկվեց Թավշյա հեղափոխության արձանագրած դրական անդրադարձները և այդ ուղղությամբ ժողովրդային ակնկալությունները, […]
10:00 23.08.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի 28-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք հայոց անկախ պետականության վերականգնման ուղի ոտք դնելու 28-րդ տարեդարձը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը վավերացրեց մի հիմնարար փաստաթուղթ, որը կրում էր «Հռչակագիր Հայաստանի անկախության […]
08:37 23.08.2018
Սեպտեմբերի 1-ից սոցփաթեթից օգտվողները պետք է ունենան ID քարտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1973785465976439&id=204697426218594&__xts__[0]=68.ARBhiUZyllPeNjRJNVHEWbDKTiueWqzJAcHO4lX8Dyu3zi_g4YZhIjYhnW8xcd4-Rg7p6Nd6whlrje2U2aHS94ZKBC_MY-ep8JTH8nMFodebK2CtUdF68DZdRc4AWxy7hSa3wbw&__tn__=-R
08:24 23.08.2018
Բելգիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է ռեստորանի այցելուների վրա։ Դեպքը տեղի է ունեցել երկրի արևելքում գտնվող Մորեսնե-Շապել բնակավայրում։ Տղամարդը ներխուժել է ռեստորան ու դանակի հարվածներ հասցրել մի քանի այցելուի։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Միջադեպի հետևանքով զոհվել են 2 կանայք և չարագործն անձամբ։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել։ Նախնական տվյալներով՝ […]
21:30 22.08.2018
Համեղ ուտելիքներ, ազգային մոտիվներ և հնագույն ճարտարապետություն․ ահա, թե ինչով է զբոսաշրջիկներին գրավում Երևանը։ Ռուսական Mir24 հեռուստաալիքը Երևանի մասին պատմող ռեպորտաժ է ներկայացրել։ «Հայաստանը գնալով ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում։ Նրանք, ովքեր եղել են Երևանում, վստահեցնում են՝ քաղաքը հատկապես գեղեցիկ է գիշերը»,- պատմում է մեկնաբանը։ Ռեպորտաժում նշվում է․ «Երևանը գրեթե երբեք չի քնում, […]
20:28 22.08.2018
«Մենք պետք է հնարավորություն ունենանք աջակցելու մեր արտադրողին, իսկ տեղականը պիտի լինի այնպիսի որակի և գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործելու»,- այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ այդ հնարավորությունը կա՝ որակյալ կոշիկներ կան, հագուստի տեսակներ։ Վարչապետն անկեղծորեն նշեց՝ ինքը հաճույքով է տեղական արտադրանք-հագուստ կրում։ «Հանրահավաքին, […]
20:26 22.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում այսօր ստացվել և վարույթ է ընդունվել այլ տնտեսվարող սուբյեկտների՝ շուկա մուտք գործելուն խոչընդոտելու, շուկայից դուրս մղելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի տվյալներով՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և […]
20:00 22.08.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել Շիրակի մարզի դատախազի տեղակալը, բուհի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի պաշտպանն ու համալսարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Պետրոսյանը նշել է, որ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչները օրեր առաջ պահանջել են իրենց փոխանցել 2014-2018 թվականների ամփոփաթերթիկները, մատյանների կրկնօրինակներն ու որոշ […]