17:06 25.08.2018
Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Ըստ գործակալության՝ այժմ Gmail-ով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերերը կարող են ժամանակահտված նշել, թե երբ պետք է այն ջնջվի ստացողի էլ. փոստից։ Ժամանակահատվածը կարելի է ընտրել 1 օրից մինչև 5 տարի։ Google-ը նաև առաջարկել է օգտատերերին ֆունկցիա, […]
17:00 25.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը երեկ մեկօրյա այցով Հայաստանում էր և սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Այցի օրակարգը շատ հագեցած էր և կանցլերը Երևանում հասցրեց լինել մի քանի վայրերում ու դրան զուգահեռ իր Instagram-ի էջում հրապարակումներ էր անում: Shantnews-ը ամբողջացրել է կանցլերի հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]
16:40 25.08.2018
Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ […]
15:47 25.08.2018
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով: «Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- գրել է նա: Ավելի վաղ PanArmenian.net-ը, հղում անելով […]
15:17 25.08.2018
Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դեպքը խստորեն դատապարտում եմ և գտնում, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը: Ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա: Եթե իր արարքի մեջ կլինի քրերորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի […]
15:10 25.08.2018
«Շիրակ» հայրենակցական միությունը հանդիպում էր կազմակերպել արմատներով գյումրեցի հայտնի մշակութային գործիչների հետ: Հանդիպմանը ներկա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը պատմել է իր հայրենի քաղաքում թողած վառ հիշողությունների մասին: «Ամռան 3 ամիսները Գյումրիում էինք անցկացնում: Տատիկս առաջին հերթին մեզ դնում էր կշեռքի վրա: Եվ գնալուց էր կշռում և վերադառնալուց: Ասում էր՝ երևանցի տատիկը չմտածի, թե այստեղ […]
15:04 25.08.2018
Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: […]
13:47 25.08.2018
Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի թագավորական ընտանիքի այցը Հայաստան բացառապես մշակութային է: Համացանցում էր հայտնվել նաև թագավորական ընտանիքի՝ […]
13:03 25.08.2018
Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։ Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։ Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում […]
10:29 25.08.2018
Օգոստոսի 25-ին՝ ժամը 08:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
09:19 25.08.2018
Օգոստոսի 24-ին`ժամը 14:29-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Շաղափ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շաղափ գյուղի «Փառքի տարածք» կոչվող հատվածից 500 մ դեպի վերև՝ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում` Ուրծի […]
00:44 25.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա տիկին Աննա Հակոբյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան այրեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զբոսանք են կատարել երեկոյան Երևանում։ Զբոսանքից տեսանյութ է հրապարակվել Հայաստանի կառավարության Youtube-ի պաշտոնական ալիքում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է Հյուսիսային պողոտայում Մերկելի հետ շրջելիս։ Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան […]
00:01 25.08.2018
Ավարտվեց ՀՀ վարչապետի անունից տրվող պետական ճաշը` ի պատիվ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի։ Կանցլերը, ի պատասխան վարչապետի խոսքին, շատ կարևոր շեշտադրումներ կատարեց հայ-գերմանական հարաբերությունների զարգացման իմաստով և ՀՀ վարչապետին պատասխան այցով հրավիրեց Գերմանիա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ նման բարձր մակարդակի այց՝ Գերմանիայի կանցլերի հրավերով, դեռևս չի եղել։ https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/2121931867878529/?type=3&theater&ifg=1
23:56 24.08.2018
Ռուսական Lenta.ru առցանց պարբերականը հրապարակել է հոդված իր թղթակցի՝ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան կատարած ուղևորության և անծանոթների հետ հանդիպումների մասին։ Ուսումնասիրելով իրավիճակը Հայաստանում՝ թղթակից Ալյոնա Պետրովա-Վոդկինան եկել է եզրահանգման, որ հայ երիտասարդները սերտորեն կապված են իրենց մայրերի հետ, ովքեր կենցաղային աշխատանքներ են կատարում նույնիսկ չափահաս որդիների փոխարեն։ «Ընդհանրապես, հայ տղաներն ու նրանց մայրերն առանձին հետազոտության […]
23:07 24.08.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պատմել է դժվարությունների մասին, որոնց ստիպված է եղել բախվել Մոսկվայում կյանքի առաջին տարիներին՝ Երևանից տեղափոխվելուց հետո։ «Երբ 50 տարի առաջ Երևանից Մոսկվա տեղափոխվեցի, իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինձ փոխել ազգանունս` կամ բարեհնչության համար, կամ էլի ուրիշ բանի համար։ Եվ այսպիսի տարբերակ մտածեցի. ջիգյար հայերեն նշանակում է լյարդ և ընկերս […]
21:33 24.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ պատկերված է այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իր կնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հայաստան է ժամանել Վրաստանից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի գլխավորությամբ Երևանում կայացել են […]
21:30 24.08.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն առաջիկա օրերին խորհրդարանին կներկայացնի օրենսդրական մի փաթեթ, որով փոփոխություններ է նախատեսվում նաև «Վարչական իրավախախտումների» մասին օրենքում: Փոփոխությունների գլխավոր նպատակն է վերջ տալ, այսպես կոչված, «ամենաթողությանը» ընտրական տեղամասերում: Ավելի քան 2 տասնամյակ հայաստանյան գրեթե բոլոր ընտրություններում՝ անկախ նրանից՝ դրանք համապետակա՞ն, թե՞ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, տեղամասային ընտրական հանձնաժողովներում […]
20:35 24.08.2018
ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, հաշվի առնելով, որ առաջիկայում տեղի են ունենալու Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոշել է «Ընտրական օրենսգրքի» մշակվող նախագծից առավել շուտ խորհրդարանին ներկայացնել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի ընդունման դեպքում, հանձնաժողովի համոզմամբ, ընտրական գործընթացն առավել վերահսկելի կդառնա, հնարավոր կլինի նվազեցնել շատ արատավոր երևույթների ռիսկայնությունը: «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և […]
20:20 24.08.2018
Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի հեղափոխությունից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց էր տալիս, որ Հայաստան եկողների թիվն ավելի շատ է: «Հայաստանի քաղաքական իրադարձությունները պետք է խրախուսեն ոչ թե արտագաղթը, այլ հայրենադարձությունը և, իհարկե, քաղաքական գործընթացների հաջողությունը կերաշխավորի նաև այդ գործընթացը»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանը […]
19:55 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԵՏՄ-ԵՄ միջև հնարավոր համագործակցության պարագայում ինչպես է պատկերացնում Հայաստանի դերակատարումը, նշեց հետևյալը. «Հայաստանը կարող է լինել օրինակ, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել ՌԴ-ի հետ, միաժամանակ լավ համագործակցել ԵՄ-ի հետ: Իհարկե, այստեղ հնարավորությունները շատ չեն. ԵԱՏՄ-ն ազատ առևտրի գոտի է […]
19:38 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձավ հարցին՝ ինչպե՞ս է բացատրում այն հանգամանքը, որ Բունդեսթագի պատգամավորներից մեկին Ադրբեջանը մուտքի արտոնագիր չի տվել: Կանցլերը նշեց, որ այս հարցի առնչությամբ արդեն արտահայտվել է: «Մենք որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը Բունդեսթագի մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Խոսքը Հարավային Կովկասում խորհրդարանական համագործակցության […]
19:28 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց երկկողմ հանդիպման արդյունքների մասին: «Ուրախ եմ առաջին անգամ որպես դաշնային կանցլեր հյուրընկալվել ձեր երկրում: Շնորհակալ եմ ջերմ և հյուրընկալ վերաբերմունքի համար, որ ցուցաբերվեց ինձ: Ուրախ եմ ձեր երկրում գտնվել ոչ միայն 100-ամյա ժողովրդավարությունը՝ Առաջին հանրապետությունը տոնելու շրջանակներում, այլև նոր փոփոխությունների ժամանակ»,- ասաց […]
19:11 24.08.2018
Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդրին: «Ես ուրախ եմ արձանագրել, որ Գերմանիան լիարժեք կերպով աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Անգելա Մերկելը վստահ է, որ Արցախի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
19:03 24.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետ տված համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ մտադիր է զարգացնել հարաբերությունները ԵՄ երկրների, մասնավորապես Գերմանիայի հետ: «Մեր քննարկման ընթացքում ես հասկացա, որ Գերմանիայի համար ընդունելի է մեր արտաքին քաղաքականության օրակարգը, և սա է եղել առանցքայինը»,- ասել է վարչապետը: Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանն ունի ԵՄ-ի […]
18:54 24.08.2018
Տարածաշրջանային այցի շրջանակում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդես է եկել համատեղ ասուլիսով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա Անգելա Մերկելի առաջին այցն է Հայաստան: Վարչապետն ասաց, որ Անգելա Մերկելի հետ քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգային հարցեր: Նա նշել է, որ ուրախ է, որ երկու երկրների տեսակետները համընկնում են շատ հարցերում: […]
18:00 24.08.2018
Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը լուսանկար է հրապարակել նախագահական նստավայրում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմավորման արարողությունից: «Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, հյուրընկալել ենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նրա պատվիրակությանը»,- գրել է նա: Հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել նաև Twitter-ում: Präsident #Armenien‘s ?? Armen #Sargsyan und Kanzlerin #Deutschland‘s ?? Angela #Merkel waren […]
17:55 24.08.2018
Առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի էջի Story բաժնում տեսանյութ է հրապարակվել Հայաստանից: «Հաջորդ կանգառը՝ Հայաստան: Ընդունելություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից»,- ասվում է տեսանյութի մեկնաբանությունում: Այսօր Մերկելը ժամանել է Հայաստան և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այցի շրջանակում կկայանան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ: Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը կմեկնի […]
17:13 24.08.2018
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։ Այցը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը:Այն նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։ Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի ասամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել […]
16:27 24.08.2018
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Անգելա Մերկելին դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ […]