10:31 21.08.2018
Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝ հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև, մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական […]
09:07 21.08.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]
00:17 21.08.2018
Ադրբեջանը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել երկիր մուտքի հարցում։ Ինչպես հայտնում է Bild-ը, 52-ամյա Վայլերը Անդրկովկասի երկրների հետ համագործակցության հարցերով խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է։ 2014 և 2016 թվականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքական գործիչը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի […]
21:09 20.08.2018
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև […]
19:30 20.08.2018
Հայկական սպառազինության նորագույն մշակումների, զենքի արտահանման հեռանկարային ուղղությունների և սեփական բանակին մատակարարումների ոլորտում վերջին երկու տարում զգալի փոփոխություններ են եղել։ Հայաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի աշխատանքները հունիսի վերջից ղեկավարում է Ավետիք Քերոբյանը, որ մինչ այդ պաշտպանության փոխնախարարի օգնականն էր։ ShantNews.am-ն այս բոլոր թեմաներով խոսել է պաշտոնյայի հետ։ – Պաշտպանության բանակի հրամանատարը վերջերս լրագրողներին տեղեկացրել է, որ […]
19:23 20.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության հետ: «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված […]
18:27 20.08.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի հայրենակիցներ ուշադրությամբ հետևել եմ ՀՀ կառավարության 100 օրերի գործունեությանը և, որպես խորհրդարանի ղեկավար, գործընկերոջիցս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ակնկալել եմ տեսնել ծրագիր` ուղղված երկրի անվտանգության ապահովմանը, տնտեսական զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և, իհարկե, ժողովրդավարության էլ ավելի ամրապնդմանը: 100 օրը գուցե […]
18:21 20.08.2018
Ընտրակաշառք վերցնելը կդառնա քրեորեն պատժելի արարք: Այս մասին տեղեկանում ենք E-draft տեղեկատվական համակարգից: Հանրային քննարկման են դրվում «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Նախատեսված փոփոխություններն ուղղված են ընտրական տեղամասերում կարգուկանոնի, օրինականության մթնոլորտի ձևավորմանը: […]
17:40 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է մայրաքաղաքի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին կուսակցությունից: Երևանի ավագանու ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի և Հայ իրավաբանական միության համահիմնադիր Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին […]
17:31 20.08.2018
Հանգստյան օրերին մի շարք երկրներում տեղի ունեցան ազգային առաջնության հանդիպումներ: SHANTNEWS-ն առանձնացրել է այն հանդիպումները, որոնց մասնակցել են Հայաստանի հավաքականի և հավաքականի թեկնածու ֆուտբոլիստները: ԱՊԼ-ի 2-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով պարտվեց «Չելսի»-ին: «Զինագործներ»-ի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հայ կիսապաշտպանը այս խաղում դարձել է գոլի և գոլային […]
17:25 20.08.2018
Այս տարի առաջին դասարանցիների թիվը Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ ավելին է։ Մարզում գործող 147 հիմնական և միջնակարգ դպրոց է հաճախելու 3233 առաջին դասարանցի, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելին է 220-ով: Սրանք դեռ նախնական տվյալներ են։ Ակնկալվում է, որ թիվն ավելանալու է, և, ինչպես միշտ, առաջին դասարանցիների տեղաբաշխվածությունը Գյումրիի դպրոցներում անհամաչափ է: Որոշ դպրոցներ հազիվ […]
16:35 20.08.2018
Գյուղատնտես Արարատ Մորիկյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ներկայացրել է շուկայում մրգերի և բանջարեղենի գնաճի հնարավոր պատճառները: Ըստ գյուղատնտեսի՝ գնաճը պայմանավորված է մի քանի գործոնով: Նրա խոսքով՝ գնաճի առաջին պատճառը այն է, որ ձմեռը սակավաջուր էր, ձյուն չկար. այդ իսկ պատճառով գարնանն արդեն Արմավիրի, Արարատի և այլ մարզերում կառավարությունը հայտարարություն էր տարածել, որպեսզի գյուղացիները բանջարաբոստանային կուլտուրաներ շատ […]
16:15 20.08.2018
ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում ստեղծված արտակարգ իրավիճակին: Նա նշել է, որ խնդրին, իրավիճակին տեղեկացել է անմիջապես՝ առաջին իսկ վայրկյաններից. իրեն զեկուցել են, լուսանկարներ, տեսանյութեր ուղարկել: Մարզպետի հանձնարարությամբ փոխմարզպետը և գյուղատնտեսության վարչության պետն անմիջապես այցելել են անձրևից վնասված համայնքներ: Առաջինը այցի են գնացել […]
15:25 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ լուրերը: «Խուզարկությունը տեղի է ունեցել մոտ 2-3 շաբաթ առաջ, բայց ես ենթադրում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը հիմա է հաստատել այդ տեղեկատվությունը, որպեսզի ևս մեկ անգամ ուշադրություն գրավի խնդրի վրա»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը: Ավելի […]
15:16 20.08.2018
Այսօր Արարատի մարզի Այգեստան և Հնաբերդ համայնքների բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի առջև: Գյուղացիները կառավարությունից պահանջում էին լուծել իրենց ոռոգման ջրի հարցը: Նրանց խոսքերով՝ արդեն տևական ժամանակ է՝ իրենք ոռոգման ջուր չունեն, ինչի հետևանքով բանջարեղենն ու մրգատու ծառերի բերքը չորացել է: Կառավարությունից գյուղացիներից 2-ին հրավիրել են հարցը քննարկելու ու վստահեցրել՝ ոռոգման ջրի հարցը […]
15:09 20.08.2018
Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակաբար աճում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին: 2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Ինչպես […]
14:56 20.08.2018
Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Եվրոպական որոշ երկրներ արտահանվում […]
13:56 20.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել, միայն հայտնեցին, որ խուզարկությունն այսօր չի կատարվել:
13:38 20.08.2018
Օգոստոսի 21-ին Մոսկվայում բացվում է Армия-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցելու է նաև Հայաստանը։ Հայկական ընկերություններն այնտեղ ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու, քան նախորդ տարիներին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Ներկայացվելու է անօդաչու թռչող սարքերի հինգ տեսակ, որոնք այս պահին գտնվում են սպառազինությունում կամ մշակման վերջին […]
13:32 20.08.2018
Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը՝ Ամբիկ Գևորգյանին, ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՄԵղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու համար: Նշվեց նաև, որ Ամբիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով […]
13:24 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «վերադարձի» մեջ քաղաքական վտանգ չկա: «Թեպետ ոմանց դա ինչ-որ հույս է տվել՝ ռևանշի կամ այլ տեսակի վերադարձի, այս փուլում անհարկի խուճապի կարիք չկա»,- օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ հեղափոխությունն անկատար է, չի ամբողջացել, մտահոգության տեղիք կա դեռ, բայց ինքը չէր ցանկանա […]
13:07 20.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ Այդ մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։ Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ […]
12:52 20.08.2018
Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Քիչ առաջ բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, բողոքն ընդունվել է»,- ասաց Զորայր Հարությունյանը: Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ […]
12:43 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություն է: Այս մասին Հովհաննիսյանը նշեց օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Նա, ուղղակի, իշխանությունից դե ֆակտո հեռացված կուսակցություն է, ամեն մեկը կարող է ինքնագնահատական տալ՝ ինքն ով է. շատ լավ է, որ տեղերը փոխվում են, և այս արտասովոր փորձի միջոցով ամեն մեկը կարող է պարկեշտանալ […]
12:35 20.08.2018
Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]
12:25 20.08.2018
«Ժառանգություն» կուսակցության վարչությունը ժամեր անց լիագումար նիստ կհրավիրի, որի ընթացքում կորոշվի, թե ով է զբաղեցնելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց ցուցակի առաջին հորիզոնականը: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, մինչև այսօր ժամանակ տվեցինք և հույս ունեինք, որ միասնական ցուցակի մեր առաջարկը […]
12:23 20.08.2018
Ժամը 11:46-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989թ.) մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է: Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ էր հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի […]
10:23 20.08.2018
Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]
10:14 20.08.2018
«Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցություն ունենալու վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության վարչությունից: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն ընդգրկված է եղել ՀԱԿ դաշինքի կազմում: Կուսակցության հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր Մանուկ Գասպարյանն է, որի մահից […]