TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

Մանրամասներ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի վերաբերյալ

20:00 22.08.2018

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել Շիրակի մարզի դատախազի տեղակալը, բուհի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի պաշտպանն ու  համալսարանի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը: Պետրոսյանը նշել է, որ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննիչները օրեր առաջ պահանջել են իրենց փոխանցել 2014-2018 թվականների ամփոփաթերթիկները, մատյանների կրկնօրինակներն ու որոշ […]

̰
Հայաստանի առաջնության խաղացանկում փոփոխություններ են եղել. ՀՖՖ

19:15 22.08.2018

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի առաջարկով և Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին հայտնում է  ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: 7-րդ տուրի «Փյունիկ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 1-ին, ՄԶՀՀԿ ՊՈԱԿ մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին: 7-րդ տուրի «Գանձասար-Կապան»-«Բանանց» […]

̰
Ավտովթար Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

18:58 22.08.2018

Օգոստոսի 22-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով կա երկու տուժած, որոնք հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: […]

̰
Հալեպն այսօր. բացառիկ լուսանկարներ

18:05 22.08.2018

Երկու տարի առաջ ծայրահեղական  խմբավորումներից ազատագրված Սիրիայի Հալեպ քաղաքը դանդաղ, բայց հաստատուն վերադառնում է իր նախկին ռիթմին: Մեր տվյալներով՝ քաղաքում գրեթե կարգավորվել է ջրի և էլեկտրականության մատակարարումը, ինչը նախկինում Հալեպի բնակիչների գլխավոր մտահոգությունն էր: Քաղաքի վերականգնման գործը նույնպես ընթացքի մեջ է: Ինչպես տեղեկանում ենք Հալեպից, Հալեպի հայկական թաղամասերի բնակիչները դիմում են տեղում գործող կազմակերպություններին և […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով գլխավոր դատախազության բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան

17:57 22.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության  ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: ՀՔԾ-ն […]

̰
Ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը

17:46 22.08.2018

ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ռեժիսոր Արամ Շահբազյանը դադարեցրել է հացադուլը: Ռեժիսոր Արամ Շահբազյանն այսօր հացադուլ էր սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ, պատճառը նրա «Չնչիկ» ֆիլմն էր, որի արտադրությունը ռեժիսորը սկսել է տասը տարի առաջ, սակայն հանրությանն առ այսօր հայտնի է միայն ֆիլմի անունը: «Ֆիլմը ավարտին հասցնելու գործընթացը ձգձգվում է դեռևս 2010 թվականից: […]

̰
Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում է

17:04 22.08.2018

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այլ մանրամասներ կենտրոնից չհայտնեցին։ Մանվել Գրիգորյանի՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին բարձրաձայնել էր նրա փաստաբաններից Արայիկ Ալվանդյանը, որի հետ խոսել չհաջողվեց։ SHANTNEWS.AM-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ այս պահին նմանատիպ տեղեկության չի տիրապետում։ «Ես […]

̰
Մանվել Գրիգորյանի փաստաբանը տեղեկատվություն չունի իր պաշտպանյալի՝ հիվանդանոց հնարավոր տեղափոխման մասին

16:16 22.08.2018

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: SHANTNEWS.AM-ը կապ է հաստատել նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը նշել է, որ այս պահին նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում: «Ես այս պահին միայն կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մնում է կալանքը»,- ասել է նա:

̰
Վարչապետը երեկոյան կներկայացնի իր տնտեսական ռազմավարության՝ հանրահավաքի ժամանակ չհնչած դրույթները

15:47 22.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է քաղաքացիներին՝ հայտնելով, որ այսօր երեկոյան կներկայացնի տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ։ «Եթե հիշում եք՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ասացի, որ ելույթիս տնտեսական մի հատված հետաձգում եմ և կներկայացնեմ առաջիկայում: Այսօր՝ ժամը 20։00-ին, իմ այս էջի ուղիղ եթերում կներկայացնեմ տնտեսական ռազմավարության մի քանի դրույթներ: Իսկ ստորև բերված պատկերը ձեռքի […]

̰
Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը ԱԺ-ն կքննարկի աշնանը

13:25 22.08.2018

Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը վերջնական տեսքի է բերվում: Նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։ Այս […]

̰
77 հազար քաղաքացու թոշակներն ու նպաստները հունվարի 1-ից կավելանան

13:22 22.08.2018

Կենսաթոշակի և նպաստների նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի, ծերության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։ Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում: Ըստ առաջարկի՝ […]

̰
Եթե որևէ ազդեցիկ անձ փորձի դպրոցը ներգրավել քաղաքական գործընթացներում, խստագույնս կպատժվի․ Արայիկ Հարությունյան

10:52 22.08.2018

Արմավիրի մարզպետարանում 2018-2019 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված քննարկմամբ՝ տրվել է օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մասնակցել են փոխմարզպետներ Ալեքսանդր Ղուկասյանը, Գագիկ Գաբրիելյանը, Կարեն Գրիգորյանը, ԿԳ նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի դպրոցների տնօրեններ: Դիմելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը […]

̰
Արգենտինայում այրել են 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր ՌԴ դեսպանատան շենքերից մեկում

09:45 22.08.2018

Արգենտինայում կրակի են մատնել 400 կգ կոկաինը, որը հայտնաբերվել էր Բուենոս Այրեսում գտնվող ՌԴ դեսպանատան շենքերից մեկում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Թմրանյութը ոչնչացվել է դիակիզարանում՝ երկրի անվտանգության հարցերով նախարար Պատրիսիա Բուլրիչի և ՌԴ դեսպան Դմիտրի Ֆեոկտստովայի ներկայությամբ։ «Դա շատ բարդ օպերացիա էր՝ փոխգործակցության բարձր մակարդակով։ Ռուս ոստիկանները եկել են 7 անգամ»,- ասել է […]

̰
Վթար Թբիլիսիում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

09:20 22.08.2018

Օգոստոսի 22-ին` ժամը 04։26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն […]

̰
Վենեսուելայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

07:12 22.08.2018

Վենեսուելայի հյուսիսային Սուկրե նահանգում 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ականատեսների տվյալներով՝ ցնցումներից հետո տների պատերը ծածկվել են վիթխարի ճաքերով և մասամբ փլուզվել։ Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 00։31-ին։ Օջախը գտնվել է 112 կմ խորության վրա։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ […]

̰
Այսօր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է. հետաքրքիր փաստեր արտիստի մասին

21:25 21.08.2018

Այսօր հայազգի աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի վոկալիստ, քաղաքացիական ակտիվիստ Սերժ Թանկյանի ծննդյան օրն է: ShantNews.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր արտիստի կյանքի և գործունեության մասին: Սերժ Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես և հաճախել տեղի հայկական Rose and Alex Pilibos դպրոցը: Հատկանշական է, որ տարբեր […]

̰
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

18:15 21.08.2018

Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Whoscored.com-ի ԱՊԼ-ի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: Հայ ֆուտբոլիստը «Չելսի»-ի հետ խաղում ստացել է 8.5 գնահատական: Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը 2-րդ տուրում մրցակցի հարկի տակ պարտվել է «Չելսի»-ին, Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

̰
Անտեղի և անհիմն են «ընտրովի արդարադատությամբ» առաջնորդվելու Շարմազանովի ակնարկները. դատախազություն

18:04 21.08.2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում ոստիկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ […]

̰
Գագիկ Ծառուկյանի թիկնապահը գրավի դիմաց ազատ արձակվեց

15:46 21.08.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը:

̰
Զօր. Աուն Երեւանի մօտ Լիբանանի դեսպանին հետ քննարկած է Երեւանի տալիք այցին մանրամասնութիւնները

15:02 21.08.2018

Լիբանանի հանրապետութեան նախագահ Զօր. Միշէլ Աուն  Պաապտայի  նախագահական պալատէն ներս երէկ ընդունած է Հայաստանի մօտ  Լիբանանի  արտակարգ եւ լիազօր դեսպան տիկն. Մայա  Տաղէրը։ Այս  մասին Shantnews  տեղեկութիւն  ստացաւ Պէյրութի «Ազդակ»էն, որ նաեւ կը փոխանցէ, թէ  երկրի նախագահը  դեսպան Տաղէրին հետ քննարկած է յառաջիկայ հոկտեմբեր ամսուան ընթացքին իր Երեւան  կատարելիք այցելութեան մանրամասնութիւնները։ Յիշեցնենք, որ Լիբանանի նախագահը  յառաջիկայ […]

̰
Արտակ Զեյնալյանը գլխավորելու է «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» դաշինքի նախընտրական ցուցակը

13:08 21.08.2018

«Ես գլխավորելու եմ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» դաշինքի նախընտրական ցուցակը։ Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում և արձակուրդում եղած պայմաններում կմասնակցեմ նախընտրական քարոզարշավին և չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ։ Սա մեր 2 կուսակցությունների համատեղ որոշումն է, դաշինքի անվանումը քննարկման փուլում է»,- ասել է արդարադատության  նախարար Արտակ Զեյնալյանը նախարարության 100-օրյա աշխատանքներն ամփոփող ասուլիսի ընթացքում։ Խոսելով շանսերի […]

̰
Փոստային ծանրոցներով թմրամիջոցների և դրանց պարունակությամբ առարկաների առաքման դեպքերով 34 քրգործ է հարուցվել

12:52 21.08.2018

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում,  Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով […]

̰
«Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն սկսելու պայմանագիր է ստորագրվել

12:44 21.08.2018

Այսoր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
100 օրվա ընթացքում կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք է բացահայտվել. Արմեն Ղուկասյան

11:54 21.08.2018

Նախորդ 100 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի բարձր է: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նա հայտնեց, որ վերոնշյալ 746 դեպքից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից: Ղուկասյանի խոսքով՝ առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային […]

̰
Քաղաքացին այլևս չի խուսափում ոստիկանություն դիմել. Արմեն Ղուկասյան

11:50 21.08.2018

ՀՀ ոստիկանությունն ամփոփում է նախորդ 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ թեպետ 100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսով բարեփոխումներ իրականացնելու համար, բայց բավարար է՝ գործունեության գլխավոր ուղղությունները նախանշելու, հետագա կարգավորումները տեսնելու, օրինագծեր նախապատրաստելու, փոփոխությունների պատրաստ ու կարողունակ թիմ ձևավորելու համար: Նա նշեց, որ 2018 թ. մայիսի 10-ից օգոստոսի 20-ը նախորդ […]

̰ ̰
ՄԻՊ-ը ողջունում է առողջապահության նախարարի քայլերը հոգեբուժական կազմակերպությունների ոլորտում

10:31 21.08.2018

Հոգեբուժարաններին առնչվող Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցում տեղ գտած խախտումները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը հաստատել է միջոցառումների ծրագիր։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ՝ հաստատվել է հոգեբուժարաններում գտնվող անձի իրավունքների իրազեկման թերթիկի նոր ձև,  մշակվել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերում են անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնության և սպասարկման կարգին, իրավական […]

̰
Գրավատներին գրություն է ուղարկվել Քոչարյանի, Հարությունյանի ու Խաչատուրովի վերաբերյալ․ «Հրապարակ»

09:07 21.08.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման […]

̰
Արցախ այցելած գերմանացի պատգամավորին Բաքուն հայտարարել է պերսոնա նոն գրատա

00:17 21.08.2018

Ադրբեջանը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն»-ից Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է անցանկալի անձանց ցուցակում և մերժել երկիր մուտքի հարցում։ Ինչպես հայտնում է Bild-ը, 52-ամյա Վայլերը Անդրկովկասի երկրների հետ համագործակցության հարցերով խորհրդարանական խմբի ներկայացուցիչ է։ 2014 և 2016 թվականներին նա այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Քաղաքական գործիչը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի […]

̰
Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

21:09 20.08.2018

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, հայտնում է Armtimes-ը: Տեղեկությունը, մեր հարցմանն ի պատասխան, հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունից: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև […]

̰
BACK_TO_TOP