14:33 25.09.2018
Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած անձը բուժկենտրոնի երկարամյա աշխատակիցն էր` Վահրամ Գասպարյանը, որը մինչև 2018 թ. հուլիսը համատեղությամբ եղել է նաև մանկական պոլիկլինիկայի վարորդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը:
Նա պատմել է, որ կեսօրին` ժամը 12:00-ի մոտակայքում, պայթյուն է տեղի ունեցել թթվածնի արտադրման կայանում: Տնօրենն ընդգծել է` բալոնը չի պատկանել իրենց բժշկական կենտրոնին: Հովակիմյանի խոսքերով` թթվածնի արտադրման կայանը այս տարի հուլիսին անցել է շահագործման փորձաքննությունը, բոլոր աշխատակիցներն ունեցել են իրենց տեխնիկական հավաստագիրը, որ կարող են աշխատել այդ կայանում:
Տնօրենը նշել է, որ թթվածնի արտադրման կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, և նոր աշխատակիցը պետք է ներքին համատեղությամբ համալրեր այդ պաշտոնը: Հովակիմյանն ասել է, որ կայանում ամենօրյա ստուգումներ են անցկացվում, ընդ որում՝ միայն կայանի տնօրենը չի անցկացնում, այլև տնտեսական գծով փոխտնօրենի տեղակալը, ընդունող-հանձնող տեխնիկ-օպերատորները:
«Ես ընդամենը փաստն եմ ասում. այդ բալոնը չի պատկանել մեր բուժկենտրոնին: Վարկածներ չեմ ուզում նշել, փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կարող էր այն հայտնվել հիվանդանոցի տարածքում: Կարծում եմ` նպատակը լիցքավորելը պետք է լիներ: Պայթյունից անմիջապես հետո մենք տեղում ենք եղել և տեսել ենք, որ այդ բալոնը եղել է փոքր չափի, ոչ այն բալոններից, որ տեղակայված են հիվանդանոցում»,- ասել է նա:
Հովակիմյանը նշել է, որ պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Վիրավորն այսօր շուրջօրյա հերթապահություն իրականացնողն է, որն այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Նա, տնօրենի պնդմամբ, վտանգավոր վնասվածքներ չի ստացել, ձախ ուսի հատվածում մի փոքր վնասվածք է ստացել: Հովակիմյանը նշել է` կատարվածը դժբախտ պատահար է:
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...