18:44 18.09.2018
Հայ և քուրդ ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկած Սինան Նարինին Թուրքիայում ընդունել են ինչպես ազգային հերոսի: Խոսքը 2017-ի մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկի մասին է, երբ խաղաղ ցույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի ենթարկեցին հայ և քուրդ ակտիվիստներին: Սինան Նարինը այս հանցագործության համար դատապարտվել էր 11 ամսվա ազատազրկման և պատիժը կրելուց հետո վերադարձել […]
18:07 18.09.2018
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված […]
18:01 18.09.2018
Հայաստանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացի Ումութ Ալիի հայրը՝ Մուսթաֆա Օզմենը, հայտնել է, որ իր որդուն բանտում այցելել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Օզմենի հայտնած տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ: Որ նախկին պատգամավորն այցելել է ձերբակալված Ալիին, Ախոյանն ինքն էլ հաստատեց, ավելին, նշեց, որ շատ հետաքրքիր հանդիպում էր։ «Սովորական պատանի […]
17:53 18.09.2018
Այսօր Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Հովհաննես Քաջազնունու կյանքին և գործունեությանը: Միջոցառումը կրում է «Երկու Հովհաննես՝ երկու մեծ հայ» խորագիրը: Տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս միջոցառմանը պատրաստվել են գարնանից: «Իրականում սա ձոն է Հովհաննես Քաջազնունու 150-ամյակին և եկող տարի սպասվող Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Այս երկու գործիչների […]
16:04 18.09.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, թե ՀՅԴ-ն մտադիր է դուրս գալ Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունից: Ըստ տարածված լուրի՝ փաստաթուղթն արդեն պատրաստ է, շուտով կհանրայնացվի: Տեղեկությունը պարզաբանելու համար Shantnews.am-ը զրուցեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: «Անպատասխանատու մամուլի հերթական անպատասխանատու հրապարակումն է: Դա ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Մեր այն հարցին, թե արդյո՞ք նա բացառում է մեկ ամիս […]
15:53 18.09.2018
Այսօր «Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից, թե ինչ փուլում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բնակարանի հարցի լուծումը: «Երրորդ նախագահի առանձնատան հետ կապված հետևյալ իրավիճակն է. ինչպես գիտեք, կառավարության ձևավորման ժամանակ դեռ վարչապետն անձամբ ինձ հանձնարարել էր, որ զբաղվեմ երրորդ նախագահին տուն կամ բնակարան տրամադրելու գործով: Մենք տարբեր տարբերակներ ենք […]
15:42 18.09.2018
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից, թե արդյոք հրավիրվելու են ՀՀ նախկին նախագահները սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին: Էդուարդ Աղաջանյանի գրասենյակից մեզ փոխանցեցին, որ ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ևս հրավիրվելու են: «Դեռ հրավիրատոմսեր չեն ուղարկվել, երբ սկսենք դրանք ուղարկել, կուղարկենք նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու […]
15:09 18.09.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Հանրապետության հրապարակում անցկացվել է ասուլիս` նվիրված Հայաստանի Անկախության 27-ամյակի միջոցառումներին: Ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը, որը խոսել է այն մասին, թե որ ճանապարհներն են փակ լինելու Անկախության տոնին: «Ամիրյան փողոցը փակ է լինելու՝ Մաշտոցի պողոտայից սկսած, Աբովյանը՝ Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյան փողոցը փակ […]
14:58 18.09.2018
Հանրահայտ Reuters գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսում հայկական համայնքի պատմությանն ու այնտեղ հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքներին՝ նշելով, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում այստեղ հայերի ունեցած պատմության մասին: Աղբյուրը հայտնում է, որ աշխատանքները գրեթե ավարտված կարելի է համարել, քանի որ գերեզմանների արձաններն ու կիսանդրիներն արդեն մաքրված ու ամրացված են: […]
14:36 18.09.2018
«Չկա վախի մթնոլորտ»,- սեպտեմբերի 18-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նման համոզմունք հայտնեց քարոզարշավի ընթացքում: Նրա խոսքերով՝ իրենք 9 օրերի ընթացքում կարողացել են արդյունավետ օգտագործել ժամանակը, երևանցիներին ներկայացրել են իրենց ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու ուղիները: «Քաղաքացիները հնարավորինս տեղեկացված են ընտրարշավի և մասնակից ուժերի ներկայացրած թեկնածուների կենսափորձից: Այս ընտրարշավում, չնայած կան բացասական երևույթներ, […]
14:23 18.09.2018
Yerevan.today կայքի խուզարկության նախորդող գիշերը ԴԴօՍ հարձակում է եղել կայքի վրա: Այս մասին այսօր տեղեկացրեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքերով` խուզարկության օրվա առավոտյան ինքը շուտ է գնացել աշխատանքի, և այդ ժամանակ խուզարկություն անողները եղել են այնտեղ: Խմբագրին ցույց են տվել դատարանի որոշումը, ըստ որի` թույլատրվել է խուզարկությունը: Հակոբյանի պնդմամբ` ոստիկանությունը կասկածներ է ունեցել կայքում […]
14:20 18.09.2018
2014 թվականին Yerevan.today կայքի բացումից հետո դրա անունը «կապվել է» Հրանուշ Հակոբյանի, Ռուբեն Հակոբյանի, հայտնի մասնավոր ընկերության և Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև նույն շենքում են գործում, որտեղ Քոչարյանի գրասենյակն է տեղակայված: Այս մասին այսօր հայտնեց կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը: Նրա խոսքով` Քոչարյանի հետ կայքը ընդամենը երկու հարցազրույց է արել, որոնք եղել են այս տարվա ամռանից […]
14:15 18.09.2018
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետևանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ «Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են Ղարաբաղյան […]
14:09 18.09.2018
Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:
13:00 18.09.2018
Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Հայտարարում են՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն […]
12:59 18.09.2018
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]
12:56 18.09.2018
Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ` Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Հիմք ընդունելով Տ. Բարսեղյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով` 1.Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ 2.Հանձնարարել […]
12:38 18.09.2018
Գյումրու դրամատիկական թատրոնն ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ գտնվում է Արցախում։ Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացումից տեղադրել է լուսանկարներ և տեսանյութ: Լուսանկարներից մեկում, որը առավել տարածվել է համացանցում, հուզելով բազմաթիվ մարդկանց, պատկերված է մի երիտասարդ զինծառայող՝ Արման Օրդուբեկյանը, որը լաց է լինում, իսկ հրամանատարը, փաթաթվելով նրան, մխիթարում ու ոգեշնչում […]
12:08 18.09.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել գործունեությանն ու իրականացվող ծրագրերին: Նկատենք, որ նորանկախ Հայաստանում նախագահներից ոչ մեկը Ազգային արխիվ չէր այցելել: Տնօրեն Ամատունի Վիրաբյանի ուղեկցությամբ Արմեն Սարգսյանը եղել է փաստաթղթերի ստեղծման և արխիվային փաստաթղթերի թվայնացման բաժիններում, ծանոթացել թվայնացման գործընթացին: Արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքները սկսվել են 2004 թվականից, ու ամեն տարի 250 […]
11:35 18.09.2018
Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 18-ին անցկացվեց ասուլիս` նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակի միջոցառումներին: Հարցին` ինչո՞ւ է ասուլիսի համար ընտրվել հրապարակի գորգը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը: «Այս միջոցառումն իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող ու աննախադեպ, իսկ սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ Հանրապետության հրապարակ տանող […]
11:09 18.09.2018
Սեպտեմբերի 14-ին Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում տեղի ունեցան հանդիսություններ՝ նվիրված քաղաքի տոնին, որի շրջանակներում կայացավ բուլղարահայ հայտնի գեղանկարիչ Բենիկ Պետրոսյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Բուլղարիայի հայ համայնքային կյանքում այս մեծ իրադարձությանը, որը կազմակերպվել էր Սիլիստրայի քաղաքապետարանի և գեղանկարչի ժառանգների և հարազատների կողմից, մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, հայաշատ այլ քաղաքների հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները, բազմաթիվ […]
10:52 18.09.2018
Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել լիովին մարել: Haberler.com կայքի փոխանցմամբ՝ Իգդիր նահանգի ժանդարմերիան հրդեհաշիջման աշխատանքներում գործի է դրել անօդաչու թռչող սարքեր: Հրդեհի օջախները ծայր էին առել դեռևս 3 օր առաջ: Կրակի արագ տարածմանը նպաստել է քամին: Կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 200 հա մակերեսով տարածք։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Հրդեհը […]
07:40 18.09.2018
Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]
07:26 18.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։ Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է […]
00:24 18.09.2018
Սույն թվականի սեպտեմբերի 17-ին` տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18-ին), ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.390 և արևելյան երկայնության 45.990 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ […]
22:18 17.09.2018
Ողջունում եմ ելույթին ներկա երեխաներին, նրանց շնորհիվ է կայացել հեղափոխությունը, և այդ երեխաների ապագան ոչ ոք կասկածի տակ դնել չի կարող: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ավան վարչական համայքնում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք […]
20:55 17.09.2018
Արարատ լեռան վրա մեծ հրդեհ է տարածվում, որը երևում է Երևանի տարբեր կետերից: Այս մասին ահազանգում են բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր։ Shantnews․am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ Թուրքիայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը լավ տեսանելի է Արարատի մարզից։ Հրդեհը սահմանից հեռու է, բավական բարձր դիրքում է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մասիսի լանջերին է։ Այլ մանրամասներ չեն […]
20:39 17.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Կոթիում թշնամու գնդակից վիրավորված Սուրեն Սեփխանյանին, այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Շուշան Դանիելյանը: Ինչպես հայտնել էր Shantnews.am-ը, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը:
20:26 17.09.2018
Հզոր Վրաստանը Ռուսաստանի կողմից պետք է չընկալվի իբրև սպառնալիք. Արևմուտքի հետ առճակատման մեջ Թբիլիսին Մոսկվայի հակառակորդը չէ: Այս մասին, ինչպես հաղորդում է Apsny.ge-ն, ամերիկյան պարբերականներից մեկի հետ զրույցում հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Մենք վստահ ենք, որ ուժեղ և ծաղկուն Վրաստանը Ռուսաստանի ազգային շահերին չի հակասում և պետք է չդիտարկվի իբրև սպառնալիք: Ավելին, Մոսկվան […]
20:11 17.09.2018
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի զինծառայողները պարբերաբար կրակում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Այս ընթացքում այդ կրակոցների պատճառով հայկական կողմից վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ, ինչպես նաև վնասվել են տների տանիքներ ու Չինարի գյուղի մանկապարտեզի շենքը։ Կրակոցների վերաբերյալ մանրամասները ShantNews.am-ին ներկայացրեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնյաներից գնդապետ Սամվել Ասատրյանը։ «Չինարիի մանկապարտեզը ժամանակ առ ժամանակ […]