20:06 17.09.2018
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր, իր դիմումի համաձայն, ազատվել է վարչության պետի պաշտոնից: «Հարգելի գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե այսրոպեական, այլ վաղուց […]
19:59 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող […]
19:35 17.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է ԼՂ խնդրի կարգավորումը երկարաձգելու մեջ: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Էրդողանն այսկերպ զուտ քաղաքական աջակցություն է ապահովում: «Քանի որ Իլհամ Ալիևը շարունակում է թեժացնել իրավիճակը, կարծում եմ՝ Էրդողանը զուտ քաղաքական աջակցություն է ապահովում` այսպես ասած «արդարացնելով» Ալիևին, որ նրա գործողությունները «հասկանալի […]
18:45 17.09.2018
Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Սուրբ Ղազար մայրավանքի եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ միաբանութեան Մայր տունի հիմնադրութեան 300 ամեակին նուիրուած տօնախմբութիւններուն փակման սուրբ պատարագը, որուն ներկայ գտնուեցաւ նաեւ Արեւելեան Եկեղեցիներու Ժողովի կառավարիչը՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրի որ աւարտ պատարագին , ընթերցեց Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին այս առթիւ Միաբանութեան Քահանայապետական պատուիրակին յղած շնորհաւորական պատգամը։ Նորին Սրբութիւնը սրտանց շնորհաւորելով միաբանութեան՝ Վենետիկի Մայր […]
18:15 17.09.2018
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ։ Այս ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական բացահայտումն արձանագրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։ Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների նախապատրաստած նյութերով պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական […]
17:08 17.09.2018
Այսօր Ադրբեջանում մեկնարկել են 20 հազար զինծառայողի մասնակցությամբ վարժանքներ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ կայքում տեղադրվել են տեսանյութ և լուսանկարներ: Դրանցից կարելի է տեսնել, թե ինչ տեսակի սպառազինություն է կիրառվելու զորավարժության ընթացքում, ընդ որում` տեխնիկայի մի մասը կարող է և չկրակել, բայց համարվում է, որ մասնակցում է վարժանքներին: Մինչ զորավարժության մեկնարկն Ադրբեջանի ՊՆ հաղորդումներից հետևում էր, […]
16:40 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ: 2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ […]
16:01 17.09.2018
Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և նշել, որ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: ShantNews.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց լուրի իսկությունը: «Միջնորդել էին և 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել: Այժմ` որոշակի գործընթացներ իրականացնելուց հետո, Դավիթ Համբարձումյանն արդեն ազատության մեջ կլինի»,- ասել է […]
14:34 17.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՄԻԵԴ-ում արդեն պաշտոնապես հրապարակված Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների հրապարակման օրվա մասին: Փաստաբանը տեղեկացնում է, որ սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ Մարտի 1-ի դեպքերին: Ներկայացնենք փաստաբանի գրառումն ամբողջությամբ. «14/09/2018թ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն պաշտոնապես […]
14:12 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր հայտարարել է, որ իրենք ստիպված են եղել հրապարակային մեղադրանքներ հնչեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասցեին, քանի որ վերջինս օրեր շարունակ զբաղվում է իրենց դեմ հակաքարոզչությամբ: Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ժամանակ, Իվետա Տոնոյանի խոսքերով, ՔՊ ներկայացուցիչները մարդկանց դիմում են կոչով՝ չընտրել Նաիրա Զոհրաբյանին, կարճ հաղորդագրություններ են ուղարկում, տարբեր […]
13:58 17.09.2018
Յուրաքանչյուր քաղաքական ուժ ելույթ է ունենում, հանդես գալիս, քարոզարշավն անցկացնում իր ոճով: Այս մասին սեպտեմբերի 17-ին նախընտրական շրջայցի ժամանակ նշեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ արձագանքելով «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի` բանավեճի հրավերին: «Առաջին օրվանից ասել եմ` պատրաստ եմ բանավիճել, բայց նախապատվություն չեմ տալու ինչ-որ ուժի: Մենք 12 մրցակից ենք, ուստի ես […]
13:41 17.09.2018
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել է գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, ով այդ պահին գյուղի կենտրոնում է եղել: Shantnews.am-ն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բանն այն է, որ Սուրեն Սեփխանյանը Նոյեմբերյանի հիվանդանոցից տեղափոխվել է Երևան, քանի որ ոտքի վերականգման համար նեղ մասնագիտական վիրահատություն […]
12:54 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը թվարկել է այն մարդկանց անունները, որոնք, իրենց տեղեկությունների, սերտ կապեր ունեն նախկին իշխանության հետ, սակայն այժմ ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ՝ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու: «Վիկտոր Մնացականյան՝ Միքայել Մինասյանի սանիկը, Իզաբելլա Աբգարյան՝ ՀՀ նախագահական ապարատի նախկին աշխատող, Հակոբ Բալայան՝ Զորի Բալայանի զարմիկը, ամբողջական ցանկը դեռևս […]
12:50 17.09.2018
Թուրքիայի նախագահը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը զբաղված է Արցախյան հակամարտության կարգավորումը ձգձգելով։ Այս մասին նա հայտնել է Բաքվից Անկարա վերադառնալու ճանապարհին, փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փաստորեն, քննադատել է ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերը, որոնք հենց Մինսկի խմբի համանախագահներն են։ Խնդիրն այն է, որ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ […]
12:32 17.09.2018
Օրենքի նախագիծը բաղկացած է երկու փաթեթից. առաջին մասը նախատեսում է կանեփի օգտագործման օրենսդրական կարգավորում:
12:24 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի քարոզարշավին՝ նշելով, որ նա ավելի կարևոր է համարում անձամբ հանդիպել բնակիչների հետ և խոսել մայրաքաղաքի խնդիրների մասին: Մեղադրանքներին, թե Հակ Մարությանը խուսափում է բանավեճերից, Լենա Նազարյանն ասել է, որ թեկնածուն ինքն է որոշում իր քարոզարշավի ձևաչափը: […]
11:51 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի զինված ուժերի տարբեր զորամասերի ու միավորումների մասնակցությամբ սկսվել է հերթական խոշոր զորավարժությունը, որին, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, մասնակցում է 20 հազար զինծառայող։ Ներգրավված է նաև մեծ թվով զինտեխնիկա․ 200 միավոր տանկային ու զրահապատ այլ տեխնիկա, 120 միավոր հրթիռային ու հրետանային միջոց, 30 միավոր մարտական ավիացիա՝ կործանիչ ու ռմբակոծիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Զորավարժության սցենարը […]
11:48 17.09.2018
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, թե Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում կան նախկին իշխանության, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի ազգականների անուններ: «Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ազգակցական որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը անվան […]
11:40 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեն չի հերքում, որ Yerevan.today կայքի խմբագրությունում ստուգումներ են անցկացվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ-ից տեղեկացրին, որ խուզարկությունը քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում է իրականացվում: Խուզարկությունն անցկացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և […]
11:31 17.09.2018
Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գիշերը հանգիստ է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Բարի լույս սահմանապահ Բաղանիսից։ Սիրելի՛ հայրենակիցներ, գիշերը անդորրը պահպանվել է, և ամենակարևորի մասին՝ մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն ու հովանավորը եղել է, կա ու կմնա մեր ազգային բանակը իր հրամանատարական կազմով»,- գրել է նա: Նշենք, որ […]
11:26 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]
10:50 17.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության […]
10:27 17.09.2018
Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե: Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի […]
09:59 17.09.2018
Ստամբուլում 10-րդ անգամ անցկացվել է իրավապաշտպանների համար սահմանված՝ Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնումը։ Այս մասին հայտնում է «Ակոս»-ը: Ժյուրին, որի կազմում է նաև Սերժ Թանկյանը, Թուրքիայում մրցանակը հանձնել է 1970-ականներից մարդու իրավունքների համար պայքար մղող և դրա համար մի քանի անգամ բանտարկված Մուրադ Չելիքքանին։ Օտարերկրացի իրավապաշտպանների շրջանում մրցանակին արժանացել է Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միությունից […]
08:32 17.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Քաղաքացիների մուտքը բնակարան արգելված է, Երևանից սակրավորներ են մեկնել։ Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ […]
23:42 16.09.2018
Ասուանի մոտակայքում գտնվող տաճարի գրունտային ջրերի մակարդակի իջեցման նախագծով զբաղվող հնագիտական Եգիպտական առաքելությունը սֆինքսի արձան է հայտնաբերել, սոցցանցի պաշտոնական էջում այս մասին հայտնում է երկրի Հնությունների հարցերով նախարարությունը։ Եգիպտոսի հնությունների հարցով Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մուսթաֆա Վազիրին ասել է, որ արձանը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Պտղոմեոսների ժամանակաշրջանին (մ․թ․ա․ 331-31 թթ․)։ Արձանը հայտնաբերվել է Կոմ-Օմբո քաղաքի […]
22:14 16.09.2018
Շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ։ Իլհամ Ալիևն ու նրա հայաստանյան կոլեգան հարցազրույց տվեցին՝ միաժամանակ մեղադրելով ինձ բռնապետ լինելու մեջ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ։ «Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Շատ պաշտոնապես մի բան ասեմ․ 3-րդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չի եղել այնքան ազատ, […]
21:56 16.09.2018
Վերջին 3 օրերին ՀՀ ԶՈւ-ն ստիպված է եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին այսօր Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, […]
20:52 16.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր: Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական […]