13:00 18.09.2018
Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն:
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը:
Հայտարարում են՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն է, առանց որի չեն կարող գոյատևել բազմաթիվ ընտանիքներ: Ավելի վաղ վարորդները բողոքի ակցիա են իրականացրել երկրի ֆինանսների նախարարության մոտ:
Եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընթացող ակցիայի պատճառով «Գեզի Թբիլիսի» ընկերության գործունեությունը կաթվածահար վիճակում է։
«Հատկանշական է, որ ֆինանսների նախարարը մասնակիցներին դեռ նախարարության տարածքում անցկացված ակցիայի ժամանակ առաջարկել է բանակցություններ սկսել, սակայն առաջարկված ձևաչափը մասնակիցները նպատակահարմար չեն համարել: Այս պահի դրությամբ եկամուտների ծառայության գրանցման տնտեսական գոտին դադարեցրել է աշխատանքը, սա վերաբերում է նաև արագ փչացող ապրանքի ներմուծմանը: Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում դադարեցնել ակցիաները, հարցը լուծել կառուցողական ճանապարհով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ավտոճանապարհներով ցորենի տեղափոխումը պաշտոնական Թբիլիսին արգելել էր սեպտեմբերի 15-ից, սակայն օրերս հայտնի դարձավ, որ արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
13:49 02.05.2025
Կենսաբազմազանության միջազգային օր 2025Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ Օրվա միջոցառումների արդյունավետ համակարգման և սոցիալական ցանցերում առավել լայն տեսանելիության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գործադիր քարտուղարությունը մշակել է պաշտոնական տարբերանշան, կարգախոս և թվային նյութերի փաթեթ, որոնք կարող […] ...
13:43 02.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին […] ...
13:30 02.05.2025
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումըԷկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...
13:00 02.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ըԲացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...
12:54 02.05.2025
Կրթաթոշակի տրամադրման մրցույթ՝ ՀՀ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համարԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև […] ...
12:44 02.05.2025
Գերագույն ռադան ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման վերաբերյալ քվեարկությունը կանցկացնի մայիսի 8-ինՎաշինգտոնի և Կիևի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը վավերացման քվեարկության կդրվի Գերագույն ռադայում մայիսի 8-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման քվեարկությունը նախատեսված է մայիսի 8-ին», – գրել է նա իր Telegram ալիքում։ ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին հայտնի դարձավ մայիսի 1-ի […] ...