TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Գլխավոր

Սարդարապատ գյուղում քամին վնասներ է հասցրել

09:53 11.08.2018

Օգոստոսի 10-ին`ժամը 20:31-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը քամուց պոկվել և ընկել է հարևան տան վրա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքը (70 քմ) քամուց պոկվել և ընկել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի […]

̰
Ռումինիայում ցույցերի ընթացքում տուժածների թիվը գերազանցել է 440-ը

08:39 11.08.2018

Բուխարեստի Հաղթանակի հրապարակում ժանդարմերիայի և հակակառավարական ցույցի մասնակիցների ընդհարման հետևանքով 440 մարդ է  տուժել։ 65 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է Agerpres-ը։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաներ և կիրառել արցունքաբեր գազ։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 247 վիրավորի մասին։ Հակակառավարական ցույցի մասնակիցները պահանջել են արձակել գործող կառավարությունն ու արտահերթ […]

̰
Հոլիվուդի Փառքի ծառուղում Թրամփի 50 աստղ է հայտնվել

08:06 11.08.2018

Հոլիվուդի Փառքի ծառուղում հայտնվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միանգամից 50 անվանական աստղեր։ Ինչպես գրում է The Hollywood Reporter-ը, կեղծ աստղերը տեղադրել է փողոցային նկարիչը, ով ցանկացել է անհայտ մնացել։ Հուլիսի վերջին վանդալները քլունգով ոչնչացրել էին Թրամփի աստղը։ Ծառուղում նոր աստղեր ավելացրած նկարիչը հայտարարել էր, որ ապագայում յուրաքանչյուր ոչնչացված աստղի փոխարեն կհայտնվեն մի քանի տասնյակ […]

̰
Երեք ամիս է՝ արտագաղթը դադարել է. վարչապետ

22:34 10.08.2018

Ժողովրդին կամք պարտադրողների ժամանակներն անցել են, այսուհետ քաղաքացիների կամքն է պարտադրվելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերյանցիների հետ հանդիպմանը։ «Այսօր իշխանությունը դուք եք, կառավարությունն ընդամենը ձեր ծառան է, չկասկածեք, որ կառավարությունն անմնացորդ ծառայելու է ձեզ։ Հղփացած, թալանող պաշտոնյաների ժամանակներն անցել են. ով կփորձի ժողովրդին որպես ծառա ներկայացնել, իսկ իրեն՝ տիրակալ, նրա տեղը քաղաքականության […]

̰
Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց․ կալանքի միջնորդություն է ներկայացվել

22:20 10.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից: Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին […]

̰
ՔՊ-ն հնարավոր է` ԵԼՔ-ի հետ չմասնակցի ավագանու ընտրություններին. վարչապետ

20:09 10.08.2018

Նոյեմբերյանում տեղի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Shantnews.am-ի թղթակցի հարցերին: Հարցին, թե սեպտեմբերին սպասվող Երևանի ավագանու ընտրություններին ինչպես է մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, վարչապետը պատասխանել է. ««Քաղաքացիական պայմանագիր»-ը հնարավոր է, որ դաշինքով մասնակցի ընտրություններին, բայց հնարավոր է, որ դա չլինի ԵԼՔ դաշինքը, այլ լինի բոլորովին նոր դաշինք, բայց աներկբա է, որ […]

̰
ԲՈՒՀ-ի պրոռեկտորը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ. ոստիկանություն

19:25 10.08.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի […]

̰
Խաչատուրովի պաշտպանը դիմել է Վերաքննիչ դատարան

16:46 10.08.2018

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ դեմ հանդես գալով առաջին ատյանի դատարանի այն որոշմանը, ըստ որի՝ Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը համարվել է թույլատրելի խափանման միջոց։ «Դատարանը որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին, դրա համար մենք դիմել ենք Վերաքննիչ դատարան` վիճարկելու նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը»,- […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ավարտվեց

16:45 10.08.2018

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին: «Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է […]

̰
Զարուհի Փոստանջյանը բողոքի ակցիա իրականացրեց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ

15:43 10.08.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ու իր կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ: Այնտեղ այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը՝ իրենց պաշտպանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Փոստանջյանին նախապես թույլ չէին տալիս մուտք գործել դատարանի շենք, քիչ անց, սակայն, վերջինիս հետ դատարանի […]

̰
Վարչապետը հորդորել է գյուղացիներին կազմակերպություններ հիմնել

14:23 10.08.2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հանդիպել է վարչական համայնքների ղեկավարների հետ: Ղեկավարները ներկայացրել են վարչապետին իրենց մտահոգությունները: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել համայնքների խոշորացման, գյուղատնտեսական պարարտանյութերի տրամադրմանը: Վարչապետը նշել է, որ գյուղատնտեսության նախարարի հետ այժմ քննարկվում է 1 հեկտար հողին  60 հազար դրամ տրամադրելու հարցը: Ղեկավարները վարչապետին առաջարկել են, որ գյուղմթերքը ոչ թե կազմակերպությունները, […]

̰
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ վատ է. փաստաբան

13:00 10.08.2018

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Գրիգորյանի վիճակը արդեն ծայրահեղ ծանր է: «Ուղիղ 10 րոպե առաջ եմ դուրս եկել Մանվել Գրիգորյանի մոտից, պետք է արձանագրեմ, որ նրա վիճակը շատ վատ է: Շաքարային դիաբետը, մնացած բոլոր հիվանդությունների բժշկական ցուցանիշները շատ վատն են»,- ասաց փաստաբանը: SHANTNEWS.AM-ի հարցին, թե ինչպիսին է Մանվել Գրիգորյանի տրամադրվածությունը. […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

12:04 10.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

10:59 10.08.2018

Օգոստոսի 10-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 10-11-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների […]

̰
ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ

10:15 10.08.2018

Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո իրենց իրավունքների առնչությամբ մտահոգություններ են հայտնել գյուղի մի շարք բնակիչներ և դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ: Պաշտպանի ներկայացուցիչները կհանդիպեն գյուղի բնակիչներին, կլսեն նրանց բարձրացրած հարցերը, ինչպես […]

̰
Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տավուշ

09:51 10.08.2018

Մեկնարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի երկօրյա այցը կլինի բավականին հագեցած, հանդիպումներով լի ինչպես բնակչության, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տեղի գործարարների հետ։ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների շարքը կմեկնարկի Բերդ քաղաքից, վարչապետը կլինի Նոյեմբերյանում, նախատեսվում է նաև այց սահմանապահ Ոսկեպար համայնք։ Աշխատանքային երկրորդ օրվա օրակարգում հանդիպումներն են Իջևան, Դիլիջան […]

̰
Սելավի հոսքը ծածկել է շվեյցարական քաղաքը

08:47 10.08.2018

Շվեյցարիայում սելավի հոսքն իջել է լեռներից և ծածկել փոքր քաղաք Շամոզոնը։ Բնության երևույթի տեսանյութը համացանցում տեղադրել են ականատեսները։ Կադրերում երևում է, թե ինչպես է ցեխի և քարերի զանգվածն իջնում գետի հունով, իսկ այնուհետև դուրս գալիս ափերից ու ճանապարհ փակում։ Այլ վայրում, հանդիպելով կամրջի տեսքով խոչընդոտի, ցեխի զանգվածն օդ է շպրտվում շատրվանի նման։ Բնության տարերից ոչ […]

̰
Թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով նամակ եմ գրել ՀԲ-ին. Միրզոյան

23:50 09.08.2018

Գաղտնիք չէ, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային բանկի […]

̰
«Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ». Հովիկ Աբրահամյան

23:35 09.08.2018

«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ»,- Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի  հետաքննության շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի […]

̰
Թուրքիայի հետ սահմանի՝ Արտաշատի հատվածում կես տարում 10-ից ավելի սահմանախախտ է ձերբակալվել

21:36 09.08.2018

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը կես տարվա ընթացքում ձերբակալել են մեկ տասնյակից ավելի սահմանախախտների։ Դրանց մեծ մասը եղել են Աֆղանստանի, ինչպես նաև Բանգլադեշի քաղաքացիներ։ Այս մասին News.am-ին հայտնել է Արտաշատի ռուսական սահմանապահ ջոկատի պետ Յուրի Ուրվանովը։ Նախորդ տարվա համեմատ` 2018 թվականին սահմանի ապօրինի հատման դեպքերի քանակն աճել է։ Պատճառներից մեկն էլ այն է, […]

̰
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Իրան․ ԱԱԽՔ-ն ընդունել է Իրանի դեսպանին

20:55 09.08.2018

Այսօր ՀՀ ԱԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին: Քննարկման ընթացքում Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը տարիների ընթացքում ապացուցել են բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու երկուստեք ցանկությունը, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում: ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ քաղաքական […]

̰
10 միլիարդ դրամի ապրանք և սպառազինություն չի մատակարարվել ՊՆ-ին կամ անորակ է եղել․ ԱԱԾ-ի նոր բացահայտումը

19:32 09.08.2018

ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ  ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող […]

̰
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողները նույնպես հատուցում կստանան «1000 դրամների» հիմնադրամից

18:33 09.08.2018

2015-2016 թվականներին զոհված զինծառայողների ընտանիքներն ու հաշմված զինծառայողները նույնպես հատուցում կստանան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։ Դրա համար հիմնադրամի հոգաբարձուների նիստում հիմա քննարկվում է հատուցում տրամադրելու կարգը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանն առաջարկում է այս շահառուներին վճարել միայն ամսական վճարումները, քանի որ այս զինծառայողներն ու նրանց ընտանիքները արդեն իսկ որոշ գումարներ ստացել են պետությունից։ Առաջարկվում է ամսական […]

̰
Դավիթ Տոնոյանը նախահարձակ լինելու տրամադրվածություն ունի

18:24 09.08.2018

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի հետ շփման գծում, առաջնագծում հնարավոր սրումների հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում։ Այս մասին ինքը՝ Տոնոյանը, այսօր ասաց լրագրողներին։ Բայց պատասխանեց այն հարցին, թե ինչ կոչ է անում հանրությանը։ «Լավ տրամադրությունով շարժվել դեպի առաջ»,- կարճ պատասխանեց Տոնոյանը։ Արդյո՞ք հայկական կողմում նախահարձակ լինելու տրամադրվածություն կա հարցին, նախարարը ժպիտը դեմքին պատասխանեց. «Ես […]

̰
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են անցկացնում «Վեոլիա Ջուր» ընկերությունում

18:09 09.08.2018

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա Ջուր» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: «Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում […]

̰
Երկրորդ նախագահի կալանքի տակ մնալը բխում է նախաքննության շահերից. ՀՔԾ պետ

17:04 09.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքի տակ մնալու հանգամանքը բխում է նախաքննության շահերից: Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: «Մենք մեր միջնորդության մեջ նշել ենք, ես էլ եմ նշել՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, հնարավորություն ունի ազդելու քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա, թաքցնել ապացույցներ՝ այդ ձևով խոչընդոտելով քննությանը»,- ասաց […]

̰
Լրագրողներն այսուհետ չեն կարող մուտք գործել կառավարության նիստերի դահլիճ

15:29 09.08.2018

Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողների համար այսուհետ կսահմանափակվի մուտքը նիստերի դահլիճ: Հիշեցնենք՝ լրագրողները նոր կառավարության օրոք հնարավորություն ունեին նիստից առաջ դահլիճին հարող միջանցքներում պաշտոնյաների հետ հարցազրույցներ ունենալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը կատարվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ մինչ օրս եթե լրագրողները կարողացել են մուտք գործել այդ […]

̰
«Ազատություն նախագահին» պաստառ՝ Հանրապետության հրապարակում

14:56 09.08.2018

Հաջակցություն Հայաստանի Հանրապետության՝ անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հանրապետության հրապարակի շենքերից մեկում այսօր ցուցանակ է հայտնվել «Ազատություն նախագահին» գրությամբ: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ […]

̰
Նախնական հաշվարկներով՝ «Երևան» հիմնադրամում կա 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում. Արթուր Վանեցյան

14:11 09.08.2018

Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումներին: Նա նշեց, որ արդեն իսկ կա նախնական, այսպես կոչված, «մակերեսային» հաշվարկ՝ իրականացված ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Վանեցյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ «Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում:  

̰
Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, եթե այսկերպ շարունակի․ Պարույր Հայրիկյան

13:01 09.08.2018

ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը խանդավառված է Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությամբ, ժամանակին միացել է այդ շարժմանը, բայց նաև բնական ու անհրաժեշտ է համարում քննադատությունը։ Հայրիկյանի խոսքերով՝ Փաշինյանի իշխանությունը պետք է արագ փոփոխություններ իրականացներ, մինչդեռ նրա քաղաքականությունը «կիսատ-պռատական է», նրա համակիրները պնդում են՝ Փաշինյանն է ու վերջ։ Հենց այդ պատճառով, ըստ Հայրիկյանի, Փաշինյանին ծանր վախճան է սպասվում, […]

̰
BACK_TO_TOP