14:30 08.09.2018
Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից: Ըստ հաղորդագրության՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել […]
14:20 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ժամեր անց կայանալիք հանդիպումը բավական սուր հարցադրումներով է լինելու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` ընդամենը երկու օր առաջ ՌԴ նախագահ Վՙլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը ադրբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում բացահայտ կերպով նշել էր, որ Ռուսաստանը մեծ քանակութամբ հարցեր ունի […]
14:12 08.09.2018
Այսօր լռության օր է հայտարարվել Ռուսաստանի տարբեր շրջաններում, մարզերում ու հանրապետություններում տարբեր մակարդակի 5 հազար ընտրություններից առաջ։ Վաղն այնտեղ ընտրելու են տարբեր երկրամասերի տեղական խորհրդարանների պատգամավորների, համայնքների ղեկավարների և այլն։ Ռուսաստանի իշխանությունները ևս, ինչպես պնդում են ընդդիմադիրները, «պատրաստվում են»: Այսօր մի շարք ձերբակալություններ են եղել Ռուսաստանի գլխավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի համակիրների շրջանում։ Մասնավորապես, մոսկովյան ոստիկանությունը […]
13:17 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է տեսանյութ վարչապետի ինքնաթիռի վայրէջքից: Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Փարիզ:
13:02 08.09.2018
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը՝ Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից: Աստվածաշնչում նկարագրված չէ Մարիամ Աստվածածնի ծնունդը, և այն մեզ փոխանցվել է եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, որ […]
12:41 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելելու է Մոսկվա, որտեղ նրան ընդունելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա երկու ղեկավարների երրորդ հանդիպումն է և սպասվում է, որ լուրջ քննարումներ են լինելու դրա ընթացքում, ինչի մասին հայտարարել են երկու կողմերը։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը Հայաստանի վարչապետի առաջ բարձրացնելու է ՀՀ նախկին ղեկավարների հետապնդման հարցը։ «Մարտի […]
12:35 08.09.2018
Իրաքի հարավում գտնվող Բասրա քաղաքում շարունակվում են ցույցերը, որոնք ավելի են թեժացել գլխավոր ակտիվիտ Մեկի Յասերի սպանությունից հետո: Նշվում է, որ բացի նրանից՝ սպանվել է ևս 5 հոգի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարներն այրել են մի շարք շինություններ, ներառյալ Իրանի հյուպատոսարանը: Հիշեցնենք, որ ցույցեր Բասրայում սկսվել են դեռ հուլիսից և շարունակվում են Իրաքի […]
12:26 08.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը:
12:26 08.09.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Աբրահամյանը։ «Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում […]
12:10 08.09.2018
Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է 2019 թվականին սահմանափակում մտցնել շինարարարական ընկերություններում և թույլ չտալ, որ շինհրապարակներում աշխատողների թվում օտարերկրացիների թիվը գերազանցի 80 տոկոսը։ Այսինքն, եթե այսպիսի նախագիծ ընդունվի, ապա դա շինկազմակերպություններին կպարտադրի աշխատողների 20 տոկոսին ընտրել Ռուսաստանի քաղաքացիներից։ Հայաստանի քաղաքացիների վրա այս նախագծի ազդեցությունը դժվար է գնահատել, սակայն այն ընկերությունները, որոնց հարցում է արել ռուսական «Վեդոմոստի» […]
12:06 08.09.2018
«Մենք կշարունակենք հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին, և ես հուսով եմ՝ Հայաստանի վարչապետը կհարգի օրենքի գերակայությունն ու օրենսդիր մարմնի անկախությունը»,- այս մասին իր Facebook-ի էջում գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը: «Քաղաքացիական դրսևորումները միշտ լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է փոխարինեն կամ խոչընդոտեն խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին»,- նշել է ԵԺԿ նախագահը: Նա նշել է, որ չորեքշաբթի օրը […]
11:43 08.09.2018
Հանրապետության ամբողջ տարածքում այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մեկնարկել է համապետական շաբաթօրյակ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից հայտնում են, որ շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային […]
11:32 08.09.2018
«Մի կողմից նրանք փորձում են ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա, մյուս կողմից ամեն օր տարբեր կապուղիներով մեզ նամակ են ուղարկում, թե մենք պետք է բանակցենք միասին»,– Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը հեռուստատեսության ունեցած ելույթի ժամանակ բնորոշել է հարևան երկրի նախագահ Հասան Ռոհանին։ Մինչ այս երկու երկրների համարաբերությունները կտրուկ լարվել են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները […]
11:08 08.09.2018
Սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի՝ ժամը 12:00-ից մինչև 19:00-ն հանրապետության նախագահի նստավայրի դարպասները բաց կլինեն հանրության համար: Ըստ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին քաղաքացիների համար կարող են դառնալ այցելության և զբոսանքի հետաքրքիր վայր: Հիշեցնենք, որ այս ավանդույթը ձևավորվեց բոլորովին վերջերս՝ սեպտեմբերի 1-ին, երբ […]
00:45 08.09.2018
Գերագույն հրամանատարի կարևորագույն հմտությունն և հատկությունը` դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, Զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է։ Եվ ես կարծում եմ` սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որը ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը` դա ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է։ Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, […]
00:13 08.09.2018
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի մեջ։ Նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին: Նույն օրը դատարանը կհրապարակի որոշում` կալանքը գրավով փոխարինելու՝ փաստաբանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shantnews.am-ը, Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար։
20:53 07.09.2018
Այսօր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախագահ Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Աննա Հակոբյանը ծանոթացել է վերականգնողական տան պայմաններին, զրուցել կենտրոնում վերականգնվող տղաների և նրանց ծնողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում, բազմաթիվ հարցերից բացի, քննարկվել է նաև կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:
20:20 07.09.2018
Թուրքիայի՝ քրդերին հարող Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Սելահեդդին Դեմիրթաշն այսօր թուրքական դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել 4 տարի 8 ամիս ժամկետով։ Թուրքիայի դատարանը գործչին մեղադրում է ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։ Դեպքը, որի համար մեղադրում են Դեմիրթաշին, եղել է 2013 թվականին, երբ նա աջակցության խոսքեր է ասել քրդական կառույցներին։ […]
20:02 07.09.2018
Անցնող օրերուն սկիզբ առած բողոքի ցոյցերը չեն դադրիր Իրաքի Պասրա քաղաքին մէջ։ Այս մասին լուրը հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]
20:00 07.09.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը պնդում է, որ հայտնի տեսանյութի այն հատվածում, որտեղ ասում է, թե «իրենց դեմ խաղ չկա», նկատի է ունեցել ժողովրդին, այսինքն՝ ժողովրդի դեմ խաղ չկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում հայտնեց ինքը՝ թեկնածուն։ «Սա, այսպես ասած, կորպորատիվ էր։ Գիտեք՝ ինչ է լինում կորպորատիվների […]
19:56 07.09.2018
Ռուսաստանը ոգևորությամբ է հետևում Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Շատ ծրագրեր իրականացվել են, շատերն էլ դեռ իրականացման ընթացքում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ադրբեջանցի լրագրողի խնդրանքով մեկնաբանելով երկու երկրների հարաբերությունները։ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ադրբեջանը գործակցություն ունի նաև Ռուսաստանի կազմի մեջ մտնող առանձին մարզերի ու հանրապետությունների հետ։ Ներկայումս կա այդպիսի […]
19:49 07.09.2018
Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանը չի ուզում դավադրապաշտապան երանգ և ուղղորդում տեսնել այն հարցում, որ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութն այդքան տարածվեց։ Այս մասին ինքը՝ Մարությանը, հայտնեց «Ազատության» ռադիոկայանի եթերում իր հարցազրույցի ընթացքում։ Խոսքն այն հայտարարության մասին է, որում Մարությանը առանձնացրել էր «սև ու սպիտակ ուժերին» և նշել, թե իրենց դեմ խաղ չկա։ «Իմ ձևակերպումը […]
19:46 07.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ: Որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ […]
19:35 07.09.2018
«Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարկել, որ հրդեհի մասին է ահազանգում: «Ժամ առաջ «Արևիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գևորգյանը ահազանգել է, որ հրդեհ է սկսվել Մեղրու տարածաշրջանի Վարհավար գյուղի մոտակայքում (Սյունիքի մարզ)։ Հրդեհը արագ տարածվել է, ոչնչացնելով արդեն իսկ մոտ 2 հա տարածք և անցել ազգային պարկի տարածք։ Ըստ Գևորգյանի՝ […]
19:26 07.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդներ հավատարմագրելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն է ս. թ. սեպտեմբերի 8-ը՝ մինչև ժամը 18:00-ն: ԿԸՀ-ից հայտնում են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատելու է շաբաթ օրը ներառյալ՝ չնայած այն հանգամանքին, որ […]
19:20 07.09.2018
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել և հաստատվել է երկու թեկնածություն ԿԲ-ում և Հաշվեքննիչ պալատում առկա թափուր պաշտոնների համար: Երկու թեկնածուներին էլ ներկայացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը: Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար հաստատվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար հաստատվել է […]
19:04 07.09.2018
«Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ոնց որ ասացի, Ծառուկյանին թող գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է, որ հրապարակում իրեն գնդակահարեն»,- Հովիկ Աբրահամյանի՝ Մարտի 1-ի հետ կապ ունենալու մասին լրագրողների հարցին պատասխանելիս այսպես արտահայտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Միաժամանակ, Ծառուկյանը պնդեց, որ մարդկանց շանտաժի ենթարկելը ճիշտ չէ՝ չմանրամասնելով, թե ում է […]
18:58 07.09.2018
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում, ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական […]
18:51 07.09.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված ընկերություններում ստուգումներ են անցկացվել երեք նախագահների իշխանության շրջանում։ Այս մասին ինքը՝ Ծառուկյանը, այսօր հայտարարեց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե այս օրերին ստուգումներ են սկսվել նրան պատկանող երեք ընկերությունում։ «Եվ ես ասել եմ, որ առաջինը, ես չեմ խուսափում, թող իմ մոտ ստուգեն, նոր մյուսների մոտ ստուգեն։ Մենք չենք խուսափում, մենք […]
18:14 07.09.2018
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն է հրապարկել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների առնչությամբ: «Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին նախօրեին «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, ինչպես նաև այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան […]