00:20 03.08.2018
Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարություն է տարածել, նշելով, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը արժանի չէ ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորելու։ «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը՝ գտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի […]
23:45 02.08.2018
Մոսկվայի Օստանկինյան դատարանը կալանավորել է 3 հայ քույրերին, ովքեր կասկածվում են իրենց 57-ամյա հորը՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժանորեն սպանելու մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովային: «Դատավորը բավարարել է միջնորդությունները, Խաչատուրյան քույրերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-նշել է Սելիվանովան: Նախկինում քույրերը մեղադրվում էին «Սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների» […]
20:26 02.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]
20:23 02.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սևան» քարոզարշավը հանուն Սևանա լճի փրկության և ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրառի: Հիմնավորում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է […]
20:00 02.08.2018
Միացյալ Նահանգների Սենատն այսօր 87 կողմ ձայնով հաստատել է օրինագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ չսահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք «զգալի քանակի» սպառազինություն են գնում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերություններից, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ ունեն ԱՄՆ-ի հետ։ Օրինագիծն այժմ ուղարկվելու է ԱՄՆ նախագահի հաստատմանը, որից հետո որոշ երկրներ կազատվեն այդ սպառնալիքից։ Մինչ այս պատժամիջոցներ էին սպառնում բոլոր […]
18:42 02.08.2018
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն են հայտնել առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ Վ. Հարությունյանը 1992-94 թվականներին ԱՊՀ միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալն էր, իսկ 1994-99 թվականներին՝ ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական համագործակցության համադրման շտաբի պետի տեղակալը և ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը: Ըստ լրատվամիջոցի՝ […]
18:31 02.08.2018
2018-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է, հաղորդում է razm.info-ն: Մարտական կորուստներ Հունիսի 10-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Ոչ մարտական կորուստներ Հունիսի 22-ին մարտական դիրքում հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային […]
18:21 02.08.2018
Ադրբեջանի նախագահը հակասական է համարում Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Երեկվա իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ հայկական կողմի պնդումը, ըստ որի՝ ադրբեջանական կողմը բանակցություններ պետք է վարի Արցախի հետ, անընդունելի է։ Ապա հարևան երկրի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ, ինչը, ըստ Ադրբեջանի նախագահի, հակասության […]
17:39 02.08.2018
ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն՝ զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք չեն համապատասխանել ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2017 թվականին փորձ է արվել […]
16:32 02.08.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերջին օրերին առաջին անգամ հայտնվել է հանրության մեջ՝ հերքելով լուրերը, թե առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը: Մինսկում բերքահավաքի ընթացքը ստուգելու ժամանակ Լուկաշենկոն կատակով անդրադարձել է լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին, թե ինքը կաթված է ստացել: «Հաջորդ տարի ինձ կզեկուցես: Դու կապրես մինչև հաջորդ տարի, չէ՞: Բայց առանձնապես վստահ […]
16:20 02.08.2018
Արցախյան պատերազմից հետո տեղի բնակավայրերում ու դրանց հարևանությամբ շարունակում են մնալ ականապատ տարածքներ, որոնք խիստ վտանգավոր են բնակչության ու նաև գյուղատնտեսական աշխատանքներ տանելու համար։ 2000 թվականից սկսած այդ տարածքներում ականազերծում է իրականացնում բրիտանական «Հալո Թրաստ» կազմակերպությունը։ Կազմակերպության սակրավորները Երևանում ցուցադրական ականազերծում էին անում՝ ներկայացնելու համար իրենց բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Բայց երևանյան այգու հարթ ու […]
14:51 02.08.2018
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունն այսօր՝ օգոստոսի 2-ին, հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ ԱՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, […]
14:41 02.08.2018
Հայաստանում է WBA, WBO և WIBF վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Մարդասպան թագուհին» հայտարարել է, որ վերադառնում է մեծ բռնցքամարտ: Սյուզի Կենտիկյանն ասել է, որ մեկ տարի դադարի ընթացքում ինքը հանգստացել է, զբաղվել տարբեր նախագծերով ու մասնակցել շոուների: «Ես այս տարի ուզում եմ մենամարտ ունենալ: Շատ ուրախ եմ: Այս մեկ տարին, որ […]
14:05 02.08.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հնարավոր փոխարինումը Հայաստանի կողմից ներկայացվող նոր թեկնածուով չի լինի ավտոմատ կերպով: Հայկական հաշիվների մաքրումը մեծ վնաս է հասցնում ամբողջ կազմակերպության հեղիակությանը: Տարօրինակ է, որ նրանք չեն հասկանում այդ ամենը»,- գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած զրուցակցին: Ինչպես նշում է պարբերականը, կադրային փոփոխության հարցը կարող է […]
14:00 02.08.2018
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը, որն Արցախի ազատագրված տարածքներն անվանում էր «գրավյալ» ու դրանք Ադրբեջանին վերադարձնելու պատրաստակամություն էր հայտնել, հիմա ներողություն է խնդրում միջադեպի հետ կապված։ Սակայն առիթն օգտագործելով՝ ՀԱԿ անդամը մեղադրանքի սլաքներն ուղղում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների՝ Սերժ Սարգսյանի ու Վարդան Օսկանյանի կողմ, որոնք նույնպես ժամանակին սկանդալային հայտարարություններ են արել այդ տարածքների […]
13:48 02.08.2018
Երևանում երեկ ներկայացրել են ականազերծման աշխատանքների նրբությունները: «Հալո Թրաստ» կազմակերպության սակրավորները կեղծ ականադաշտում բեմադրված ականազերծման ընթացքում ցուցադրել են սակրավորի վտանգավոր աշխատանքը, որն արվում է Արցախի բնակավայրերն անվտանգ դարձնելու համար։ 🍏= cleared minefields 🔴 = #minefields to be cleared in #Nagornokarabakh Our goal is to change the red dots to green by 2020 #minefreenk pic.twitter.com/QloOcUoLYT — […]
13:35 02.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ վարույթ իրականացնող մարմինը, այն է՝ ՀՔԾ-ն, այդ մասին տեղեկացրել է նրան: Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ […]
12:28 02.08.2018
ՀՀ կառավարությունում այսօր որոշվել է, որ երեք համայնքներում արտահերթ ընտրություններ պետք է ացկացվեն: Խոսքն Արմավիր, Էջմիածնին, և Արարատի մարզի Լուսաշող համայնքի մասին է: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին: Այդ ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 2,7 մլն դրամ՝ գրասենյակային նյութերի և կապի ծառայությունների համար։ Հիշեցնենք, որ Արմավիրի համայնքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի […]
11:41 02.08.2018
ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ- վերադարձնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծին, որի քննարկման ժամանակ հետաքրքրվել է, թե ինչ նվեր կարող են ստանալ բարձրաստիճան պաշտոնյաները, նախարարները, հանրային ծառայողները նաև դատավորները և ինչ նվեր ստանալը թույլատարելի չէ: «Այդ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածով: […]
10:27 02.08.2018
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս: Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ […]
10:23 02.08.2018
2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և […]
10:18 02.08.2018
Ընթացիկ տարվա վեց ամսվա կտրվածքով Պետեկամուտների կոմիտեն առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրել է 445 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մուտքերի 68.6 տոկոսը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը նշել է նաև, որ 2017 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378 միլիարդ դրամ, որը կազմել է ընդհանուր մուտքերի 67.4 տոկոսը: «Պետեկամուտների կոմիտեն […]
09:14 02.08.2018
Հայտնի փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը դերասան Վարդան Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորությունների մասով համեմատական է անցկացրել։ «Դերասան Վարդան Պետրոսյանի գործով, ում մեղսագրվում էր միջին ծանրության արարք կատարելը, դատարանը մերժեց շուրջ 20.000 անձնական երաշխավորություն տրված անձանց խնդրանքը՝ Վարդանին ազատ արձակելու և անձնական երաշխավորություն խափանման միջոց ընտրելը։ Նախկին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում մեղսագրվում է […]
22:10 01.08.2018
Հոլանդիայում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Արմեն քահանա Մելքոնյանը հեռացել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունից։ Այս մասին Տեր Արմենը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Կը յայտնեմ թէ հետ այսու առնչութիւն չունիմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման հետ՝ սկզբունքային պատճառներով»։ Shantnews-ի թղթակիցը Տեր Արմեն քահանա Մելքոնյանից փորձեց պարզել շարժումից հեռանալու պատճառները: Նա մասնավորապես նշեց, որ […]
21:57 01.08.2018
Շուտով լույս է տեսնելու «Հայկական թավշյա հեղափոխություն» անվանումով կոմիքսային գիրքը: Այն պատվիրելու համար պետք է գրանցվել նախատեսված կայքում ու վճարում կատարել: Նախաձեռնողները զրուցել են հեղափոխության առաջնորդների հետ, հավաքագրել ամենահետաքրքիր փաստերն ու ստեղծել հայկական առաջին կոմիքսային գիրքը: Գրքի հեղինակներից մեկը պատմել է, որ բաց ձեռքերի հեղափոխությունը ցանկանում են ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհին: Հիմնական թիրախը լինելու է […]
21:46 01.08.2018
Հռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանն այսօր հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել: 72 կգ քաշայինների կարգում Մալխաս Ամոյանը, երրորդ տեղի համար մրցապայքարում, 9-1 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Նիկոլոս Չիկաիձեին: Իսկ 60 կգ քաշայինների կարգում, դարձյալ երրորդ տեղի համար մրցապայքարում, Արարատ Մանուչարյանը 6-0 հաշվով հաղթել է նույնպես Վրաստանը ներկայացնող Իրակլի Ձիմիստարիշվիլիին: Մանուչարյանը և Ամոյանը […]
21:44 01.08.2018
Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի և կալանավորման առնչությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Միայն նշում է, որ ամբողջությամբ համակարծիք է ՀՀ արտաքին գործերի նախարարության արձագանքին: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է այն հիշեցմանը, որ Քոչարյանի կալանքը որակում են որպես «քաղաքական հետապնդում», Միրզոյանը պատասխանել է. «Կտրականապես […]
21:06 01.08.2018
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են քննության աջակցության վարչության գործառույթները, դերակատարությունը՝ տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով քննիչներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու գործում։ «Աջակցության վարչության գործառույթների բովանդակությունը հենց իր անվան մեջ կա. պետք է աջակցենք տեղերում գործեր քննող քննիչներին։ Այսօր ՔԿ վարույթում քննվող քրեական […]
20:45 01.08.2018
Ազգային մարմինների ներկայացուցիչները քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների ճանապարհներին անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացած հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են արտադրված ավտոմեքենաների նախագծման բարելավման հեռանկարները, ավտոմեքենաների նկատմամբ նախատեսվող պահանջներն ու տրանսպորտային միջոցների սարքավորումների վերազինմանը, ավտոմեքենաների ինքնակամ վերափոխմանը վերաբերող հարցեր: Միջոցառման մասնակիցները պայմանավորվել են խստացել այդ ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունները, […]
19:10 01.08.2018
Մոսկվայում հայազգի աղջիկների կողմից դաժանաբար սպանված հոր թաղմանը սկանդալ է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Միքայել Խաչատուրյանի թաղման արարողությունից հետո տղամարդու մտերիմներից մեկը հայտարարել է, որ մահացածի բանկային հաշիվներից անհետացել է ողջ գումարը:Նա չի բացառել, որ աղջիկների կողմից սեփական հորը սպանելու պատճառը նաև կարող էր լինել նրան թալանելու ցանկությունը, սակայն աղբյուրը նշում է, որ հայրը ժամանակ […]