15:12 09.09.2018
Աղթամարի Սուրբ Խաչ վանքում այսօր մատուցված պատարագին ներկա են եղել մեծ թվով հավատացյալներ ՝ Ստամբուլից, սփյուռքի տարբեր համայնքներից և Հայաստանից, ինչպես նաև թուրք պաշտոնյաներ: Այս մասին Shantnews-ը տեղեկանում է Թուրքիայից: Պատարագի ավարտին խոսքով հանդես է եկել Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: Նշենք, որ անցնող երեք տարիներին թուրք-քրդական բախումների պատճառով պատրիարքարանը դադարեցրել էր 2010 թվականին […]
13:50 09.09.2018
Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են […]
13:18 09.09.2018
Սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։ Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի և Ազգային Ժողովի նախագահի հետ։ Ի […]
12:20 09.09.2018
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց […]
12:13 09.09.2018
«Սպուտնիկ» գործակալության աբխազական ծառայությունը հրապարակել է առաջին կադրերը երկրի վարչապետի կյանքը խլած ՃՏՊ-ի վայրից։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել անցած գիշեր Աբխազիայի 70-ամյա վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան պատճառ դարձած ավտովթարից։ Նշվում է, որ կառավարության ղեկավարը շարասյունով վերադառնում էր Սիրիայից, երբ նրա մեքենան բախվել է հանդիպակաց ընթացող, Աբխազիայի քաղաքացու վարած «ՎԱԶ 21099» մեքենային։ Ինչպես ավելի վաղ […]
10:43 09.09.2018
ՀՀ-ի միակ ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հայ-ռուսական նախագիծը կարող է օպտիմալացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ շփման արդյունքներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Պայմանավորվել ենք, որ կաշխատենք գազի և ատոմային էներգետիկայի ոլորտում մեր համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ […]
09:57 09.09.2018
Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակն առաջին անգամ նվաճել է ֆիլմ, որն ի սկզբանե նախատեսված է եղել ոչ կինոթատրոնների, այլ Netflix հարթակի միջոցով տարածման համար։ 75-րդ կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա»-ն։ Այս մասին հայտնում է euronews-ը։ Ֆիլմն իր անունը ստացել է Մեքսիկայի մայրաքաղաքի համանուն թաղամասից։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում այնտեղ, […]
09:11 09.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կոռուպցիային հակազդելու համար կարող են հայ պաշտոնյաներին պարտադրել «Հիպոկրատի երդման» իրենց տարբերակն արտասանել։ Այս մասին վարչապետն ասել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ Փաշինյանն այդ կերպ է արձագանքել Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանի առաջարկին։ «Ես երաշխավորում եմ, որ որևէ […]
01:39 09.09.2018
Տ. Անուշաւան եպս. Դանիէլեան ընտրուած է Ամերիկայի (Անթիլիասական) Արեւելեան թեմի առաջնորդ։ Այս մասին Shantnews.am-ը տեղեկութիւն ստացաւ նշեալ թեմին մօտիկ կանգնած աղբիւրէ մը, որ նաեւ փոխանցեց, թէ առաջնորդի ընտրութեան համար հրաւիրուած նիստն անցած է համախոհական եւ սիրալիր մթնոլորտի մը մէջ, եւ Սրբազան Հայրն ընտրական առաջին իսկ նիստին արժանացած է ժողովականներուն մեծամասնութեան քուէին։ Նշենք, որ ժողովին մասնակից […]
20:26 08.09.2018
Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ դիմեց վարչապետին` նշելով, որ դա գործարար հանդիպում է, ոչ թե հանրահավաք, ուստի կարելի է խոսել թվերից: «Մենք կարող ենք շատ բան խոսել, բայց բիզնեսը սիրում է կայունություն, կանխատեսելիություն: Ի՞նչ կարող եք անել, որ մեր երկրում, որի ապագայի համար բոլորս […]
20:11 08.09.2018
Հայաստանում մի շարք ապրանքների մթերման ժամանակ հարց է առաջանում` որքան է դրա ինքնարժեքը: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղացիները գալիս են, ասում, որ իրենց խաղողը, ցորենը կամ կարտոֆիլը պետք է մթերեն ոչ թե 50, այլ 80 դրամով, բայց ո՛չ գյուղացին, ո՛չ կառավարությունը չգիտեն` ինքնարժեքը որքան է: […]
20:01 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հայ գործարարների հետ հանդիպմանը, անդրադառնալով անցումային արդարադատությանը, վստահեցրեց` դա չի նշանակում, որ սեփականության վերաբաշխում է լինելու: Վարչապետը նաև չբացառեց, որ եթե կոռուպցիոն դեպք լինի, պարզվի` մի պաշտոնյա միլիոնավոր ակտիվներ ունի գողացած, դրանք պետք է վերադարձվեն ՀՀ-ին, այս ճանապարհով ստիպված են լինելու գնալ, որովհետև կարող է պարզվել, որ մեր ազգային հարստության […]
19:56 08.09.2018
Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է . «Այսօր՝ ժամը 14:20-ին, Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) մահացել է։ Էլֆան Կիրակոսյանի (ծնված 2015թ., ՌԴ […]
19:30 08.09.2018
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) նախօրեին իր մտահոգությունն է հայտնել` կապված ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ իրավիճակը շատ անհանգստացնող է: Հանձնախումբը (ANCA) նաև կոչ է արել Կոնգրեսի անդամներին` զգուշությամբ ուսումնասիրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածությունը: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Բաքվում ԱՄՆ […]
19:21 08.09.2018
«Ես ուզում եմ շատ հստակ ձեզ ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում չունենք ոչ մի պրոբլեմ, զրո է մեր պրոբլեմների քանակը: Եվ մենք ունենք լիակատար ըմբռնում մեր երկրների հարաբերությունների որակի, հետագա զարգացումների իմաստով: Ես ձեզ կոչ եմ անում ուղղակի չհապաղել, չկորցնել այս հնարավորությունը»,- ՌԴ-ում հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստան-ՌԴ հարաբերություններին և խոսելով […]
19:05 08.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կատարած այցի ընթացքում հանդիպել է տեղի գործարար հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մի շարք հարցեր են քննարկվել: Անդրադառնալով Հայաստանում ոլորտային զարգացմանը` Փաշինյանը նշեց, որ Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը պետք է դառնան բարձր տեխնոլոգիական ապրանքների արդյունաբերությունը և ՏՏ ոլորտը: «Մենք հույս ունենք, որ Հայաստանն իսկապես տեխնոլոգիական արդյունաբերական երկիր կդառնա: Բայց սա առաջին […]
18:57 08.09.2018
Երևանի ավագանու ընտրություններին հանրությանը ոչ այնքան ծանոթ ուժերի մասնակցությունը որոշակի նպատակ ունի. նրանք ցանկանում են նոր կազմավորված քաղաքական դաշտում ներկայանալ հասարակությանը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու կայանալիք ընտրություններին: Նրա գնահատմամբ` ներկայում Հայաստանի քաղաքական դաշտը, այնուամենայնիվ, այնպիսին է, որ շատերին հնարավորություն է ընձեռում: «Երկար տարիներ հետո, ձևավորված կամ այլասերված […]
18:17 08.09.2018
Հայ երկու անչափահասները՝ Լիլին և Հովիկը, որոնց Նիդերլանդների իշխանությունները պետք է այսօր վտարեին Հայաստան, կրկին թաքնվել են իշխանություններից՝ արտաքսումից խուսափելու համար, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշվում է, որ արդարադատության նախարարության խոսնակ Մաարթեն Մոլենբեեկը հայտարարել է, թե պատանիները անհետացել են նրանց ապաստան տված ընտանիքից այս գիշեր՝ Ամստերդամի դատարանի որոշումից մի քանի ժամ անց, որը վերջնականապես մերժել էր […]
17:50 08.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարանը, ըստ Trip Advisor կայքի, Ասիայի լավագույն թանգարանների տասնյակում է: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում: «Աշխարհի խոշորագույն ճանապարհորդական TripAdvisor ամերիկյան կայքէջը կազմել է Ասիայի լավագույն 25 թանգարանների ցանկը՝ առաջնորդվելով այցելուների գնահատականներով: Այդ ցանկում Հայոց ցեղասպանության թանգարանը զբաղեցրել է 9-րդ, իսկ Մատենադարանը՝ 25-րդ տեղը»: https://www.facebook.com/hayk.demoyan/posts/1334600910010575?__xts__[0]=68.ARDBp-ssPSCeN2Phrvo7v6BVPXMlJ7i0VJH5lTsd4_4w3gR54RzjZYiK-w5S2bM-VtoAsYdtZIEtXdr72QxkDQDyU7bKK361EnwJoaJH9kqqvCR0-2e6EfKwhK0Y7rfAGiXku-DUcCRn1KE2ftBGSOkYwPkBWH1bd7E-7eIRF_4DOqqO14O1yQ&__tn__=-R
17:38 08.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտից հետո, արդյունքներն ամփոփելով, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2150358325284551?__xts__[0]=68.ARD2KDjA16CGLz1gwnWFqNCQkk9yKXeIEFg7grSpVHb0g0-cPo9E5fKuffmDCoQBnIWALmb8PfMEQ7g-IxkMEijct_gVvFSDYQ9x7UIvYgqPnsapi-X5xPsHHokfspizYy5r78nnYuxGrQAM2_W1uTL6O8VlzK-bdvgxkox6lZ3XTGS4RVrht2R9M3ryDlvhGO_5OOczRJtK6zXh1eEoNMw8XYjVvu5XetES6O2_wg&__tn__=-R
17:34 08.09.2018
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը «911» ծառայություն հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժ. 14.20-ին, Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են ՀՀ 29 բնակիչ Գոռ Խաչատուրյանի վարած «MAN» մակնիշի բեռնատարը և ՌԴ 55-ամյա բնակիչ Ստեփան Կիրակոսյանի վարած «Samara» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: «Samara» մակնիշի […]
17:25 08.09.2018
Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրից հետո Հայաստանի ազգային հավաքականը մրցաշարի ամենաշատ հարված կատարած թիմն է: Ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի՝ մեր ընտրանին Լիխտենշտեյնի հետ խաղում մրցակցի դարպասին կատարել է 28 հարված, որից 13-ը՝ դիպուկ: Այս ցուցանիշով Հայաստանի հավաքականը լավագույնն է եվրոպական հավաքականների մեջ: Մեր ընտրանուն հաջորդում են Ուկրաինան (26 հարված), Սերբիան (23 հարված), Ուելսը (18 հարված) […]
16:48 08.09.2018
Թուրքիոյ ընդդիմադիր ժողովուրդներու Ժողովրդավարական կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայ պատգամաւոր Կարօ Փայլան կոչ ըրած է խորհրդարանին քննելու 1955-ի Սեպտեմբեր 6-7-ին Թուրքիոյ մէջ քրիստոնեաներու դէմ զանգուածային յարձակումներու, կողոպուտի ու սպանութեան դէպքերը: Ինչպէս կը հաղորդէ Demokrathaber.org կայքը, հայ պատգամաւորը շեշտած է, որ թէեւ Սեպտեմբեր 6-7-ի դէպքերէն անցած է 63 տարի` պետութիւնը մինչեւ այսօր ո՛չ դատապարտած է կատարուածը, ո՛չ […]
16:19 08.09.2018
Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը, պատասխանելով Վլադիմիր Պուտինի խոսքերին, առտաջին հերթին շնորհավորեց Մոսկվայի օրվա առթիվ ու նշեց, որ զգում է այն տոնական տրամադրությունը, որ տիրում է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Փաշինյանը գոհունակություն հայտնեց, որ սա արդեն երրորդ իրենց հանդիպումն է 4 ամսվա ընթացքում։ «Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունը ընդգծում է հարաբերությունների հատուկ բնույթը՝ մեր երկու […]
16:06 08.09.2018
«Երևի կարիք չկա խորանալ մեր հարաբերությունների բնույթի մեջ, դրանք կատարելապես հատուկ են ու սպեցիֆիկ։ Եվ դա եղել է դարեր շարունակ, ոչ թե միայն մեր համատեղ աշխատանքի ընթացքում»,– այս խոսքերով Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունեց Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշեց, որ հարաբերությունները առաջանցիկ տեմպերով զարգանում են քաղաքական ոլորտում, ռազմական ու անվտանգային, տնտեսական հարաբերութունների համատեքստում։ Պուտինը […]
16:02 08.09.2018
Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ու դա թաքցնել հնարավոր չէ, որովհետև դառնում են ակնառու: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա մասնավորեցրեց` 100 օրվա ընթացքում տեսնում ենք, որ ՌԴ ԱԳ նախարարը երկու անգամ հայտարարություն է անում, որը ոչ այնքան ցանկալի է ՀՀ իշխանությունների համար: «Կարելի է ասել, եթե նայենք զուտ էթիկայի տեսակետից […]
15:55 08.09.2018
Shantnews.am-ին հայտնի էր դարձել, որ այսօր Երևանի 16-րդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնելու «Սանիթեք» ընկերության անգործության դեմ՝ աղբամաններով փակելով կենտրոնական փողոցը՝ Դավիթաշեն-Աշտարակ հատվածը: Այսօր մեր թղթակիցը եղել է տեղում և արձանագրել, որ «Սանիթեք» ընկերության մեքենաներից մեկը տեղափոխում է աղբը: Ակցիայի կազմակերպման աշխատանքներով զբաղվող բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասել է, որ «Սանիթեք»-ից իրենց խոստացել են մաքրել […]
15:49 08.09.2018
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: https://www.facebook.com/armembrus/photos/a.380124472372696/670061006712373/?type=3&theater
15:20 08.09.2018
ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխումների հարցը քննարկվում է պաշտպանության նախարարությունում ընթացող գիտական կոնֆերանսում: Այսօրվա քննարկումները հիմնականում վերաբերել են անձնակազմի իրային ապահովման արդիականացմանը, զինված ուժերի հեղինակության բարձրացման խնդրին: Մասնակիցների կարծիքով՝ զինվորականներին պետք է հնարավորություն տալ բջջային հեռախոս ու ինտերնետ հասանելիություն ունենալ, բայց զուգահեռաբար անհրաժեշտ է ապահովել բարձր վերահսկողություն: «Այսօր կան խոցելի խնդիրներ: Օրինակ՝ տագնապ է հայտարարվում, իսկ դրա […]