14:14 28.08.2018
Խորհրդարանն օգոստոսի 28-ի արտահերթ նիստում առաջին ընթրեցմամբ հաստատեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այս նախագիծն ընդունվեց ձայների՝ 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:
12:16 28.08.2018
Համացանցի աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն այցելել է Արցախի Հանրապետություն: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Դեն Բիլզերյանի հետ: Լուսանկարին կից նա կատարել է հետևյալ գրառումը. «Զրույցը կարծես ստացվում է»: Դեն Բիլզերյանն Արցախում այցելելու է հրաձգարան:
12:05 28.08.2018
Երեւանի մէջ հոգեհանգստեան պաշտօն կատարուած է Սուրիոյ մէջ տարի մը առաջ զոհուած Նուպար Օզանեանի յիշատակին։ Այս մասին Shantnews -ին յայտնեցին Օզանեանի հարազատները։ Սուրիոյ քրտական շրջանակներուն մօտ մեծ յարգանքի արժանացած հայ մարտիկը ծնած է Թուրքիա։ Նախնական կրթութիւնը ստացած է Պոլսոյ Սկիւտար շրջանի Սուրբ Խաչ դպրեվանքէն մերս։ Քէմալական իշխանութիւններուն օրօք Թուրքիոյ փոքրամասնութիւններուն հանդէպ ընթացք առած բռնաճնշումներուն դէմ պայքարելու […]
11:30 28.08.2018
ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նա նաև անդրադարձել է Անգելա Մերկելի այցին. «Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը պիտի ներկայացնի հստակ առաջարկներ, քննարկվել է վիզաների ազատականացման հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պետք է նշեմ, որ Գերմանիան […]
11:06 28.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու է Սիփան Փաշինյանը: Այս որոշումը կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում: Ի դեպ, Սիփան Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։
10:33 28.08.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բոլոր հարցերը ներկայացվել են Պաշտպանի կարգավիճակի տեսանկյունից: Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում […]
09:47 28.08.2018
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի չորրորդ փուլի՝ «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի վերջին տուրը: Հաղթողը, սակայն, դեռ չի որոշվել: Վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, իսկ Մագնուս Կարլսենը՝ Հիկարու Նակամուրային: Մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ֆաբիանո Կարուանան վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոի հետ: Այսպիսով, վերջին տուրից հետո երեք շախմատիստները՝ Կարլսենը, Կարուանան […]
08:00 28.08.2018
Վերջին 10 տարում աշխարհում անհետ կորածների թիվը հասել է գագաթնակետին։ Հաճախ մարդկանց կորելու պատճառ է դառնում միգրացիան։ «Կարմիր խաչ»-ը ողջ աշխարհում որոնում է մոտ 100 հազար մարդու, ովքեր անհետ կորել են ռազմական գործողությունների, բռնի վերաբնակեցման կամ երկրից փախչելու հետևանքով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ անհետ կորածների թիվը կարող է ավելին լինել։ […]
07:44 28.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր չեղարկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա նամակի պատճառով, որն ագրեսիվ տոնով գրված է եղել Կորեայի Աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի պետ Կիմ Հոն Չհոլի կողմից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, պետքարտուղար Պոմպեոն նամակն ստացել էր անցած ուրբաթ։ Այն բանից հետո, երբ դրա բովանդակությանը ծանոթացել է Թրամփը, […]
07:27 28.08.2018
Ազդեցիկ սենատոր Ջոն Մակքեյնը մահից առաջ ուղերձ է գրել հայրենակիցների համար, որում ընդգծել է, որ ապրել և մահացել է որպես հպարտ ամերիկացի։ Ուղերձից մեջբերում է ներկայացում NBC-ն։ Հրաժեշտի ուղերձն ընթերցվել է երկուշաբթի, Մակքեյնի մոտ ընկեր և 2000 ու 2008 թվականներին նրա նախագահական արշավի ղեկավար Ռիկ Դևիսի կողմից։ Սենատորն ասել է, որ երկրի մեծությունը թուլանում է, […]
23:24 27.08.2018
Թուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով: Եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատեր հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ 1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցամատյանում նշված է, […]
23:01 27.08.2018
«Պոկերի արքան» այսօր վաղ առավոտյան ժամանել էր Երևան։ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել, ճաշել Լևոն Քոչարյանի հետ, ընտանիքի անդամների՝ եղբոր, հոր հետ զբոսնել Երևանում: Նա հասցրել է նաև լինել Սևանում։ Երեկոյան Դենն ընկերուհու՝ Սուելի Մեդեյրոսի, Սամվել Ալեքսանյանի և այլոց հետ ընթրել է «Փարվանա» ռեստորանում: Միլիոնատերը Հայաստանը կլքի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը։
21:00 27.08.2018
Վերջին շրջանում շատ է խոսվում միրգ-բանջարեղենի գնաճի մասին: Այդ էր պատճառը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց «ԳՈՒՄ-ի շուկա»՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Վարչապետը համոզվեց՝ իրոք, շուկայում միրգ-բանջարեղենի որոշ տեսակների գները բարձրացել են: Թե որքան է միրգ-բանջարեղենի թանկացումը նախորդ տարվա համեմատ՝ հստակ պարզ կլինի մի քանի շաբաթից. Ազգային վիճակագրական ծառայությունը դեռ նոր է կազմում 2018-ի 3-րդ եռամսյակի […]
20:54 27.08.2018
«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման […]
20:30 27.08.2018
Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության կարգախոս «Դուխով»-ը դարձել է տարբեր ապրանքատեսակների շուկաներում հաճախ հանդիպող բառ: Շամպայն, հեռախոսի պատյան, բաժակներ, նաև հնաոճ գլխարկներ, շապիկներ, մեքենայի բույրեր, ժամացույց, վզնոցներ, կախազարդեր, թևնոցներ, փայտե և ոչ փայտե մագնիսներ, տետրեր, նոթատետրեր ու տակառ … «Դուխով»-ին հավասար՝ բաժակների, շապիկների և այլ իրերի տպագրության մեջ օգտագործվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
20:20 27.08.2018
ԵԿՄ-ն պատրաստվում է նախագահի նոր ընտրության, որը տեղի կունենա սեպտեմբերին։ 1993 թվականին հիմնադրված կառույցը շուրջ 20 տարի ղեկավարում էր Մանվել Գրիգորյանը, որի լիազորությունները հանրությանը քաջածանոթ դեպքերից հետո ԵԿՄ վարչության անդամները կասեցրին, իսկ առաջադրված թեկնածուներն առայժմ երկուսն են։ Նրանցից մեկն Արցախյան պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանն է, որը երեկ իր թիմակիցների հետ եկել էր […]
19:55 27.08.2018
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է այն բանին, որ տեղեկություններ են տարածվել, թե Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ «Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, […]
19:30 27.08.2018
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման են դրվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Տվյալ նախագծերի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն […]
19:19 27.08.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն դաշինքով: Քիչ առաջ կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ դաշինքը կոչվում է «Լույս»: Հայտնի է, որ «Լույս» դաշինքի առաջին համարը կլինի Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, երկրորդ և երրորդ համարները կլինեն համապատասխանաբար Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Այս […]
18:58 27.08.2018
Այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները։ Պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների գործունեությունն է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր գործադուլավորներին հանդիպել և առկա խնդիրները նրանց հետ քննարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որը ներկա պահին բանակցություններ է վարում երթուղին սպասարկող «Գալակտիկա […]
18:23 27.08.2018
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն, Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ավելի վաղ հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: […]
18:19 27.08.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում կայացրել է որոշում՝ Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
18:12 27.08.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Այս մասին ասված է ՀՀ նախագահ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ՝ ի պատասխան այն հարցադրումների, որոնք վերաբերում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին Արմեն Սարգսյանի գնահատականին: «Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող […]
17:33 27.08.2018
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանն իր աշխատասենյակում պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարով: Պարզվում է՝ Փաշինյանի լուսանկարն այլևս Խաչատրյանի աշխատասենյակում չէ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են այսօր զանգել և ասել, որ լուսանկարը հեռացնի աշխատասենյակից. «Վարչապետ դառնալուց մի քանի օր հետո […]
17:12 27.08.2018
«Գումարները մինչ այս ճիշտ չէին բաշխվում հիվանդանոցների միջև և հիվանդանոցների ներսում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ: Նախարարը նշել է, որ մեծ ջանքեր են թափում, որ ոլորտին ավելի շատ ուշադրություն դարձնեն, և հույս է հայտնել, որ բոլոր այդ կոչերն ու հորդորները չեն մնա օդում, կստանան համապատասխան արձագանք: «Ու արդեն […]
16:50 27.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, որը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից: Բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով […]
16:33 27.08.2018
«Ինձ համար միշտ դժվար է առանձնացնել ամենաները և չեմ կարող առանձնացնել անցած 100 օրից ամենակարևոր գործերը, որ արել ենք: Սա դեռ սկիզբն է, առաջիկայում շատ կարևոր բաներ ունենք անելու: Ես կարող եմ ասել՝ մեր հիմնական ուղղություններից մեկն է առողջության առաջնային պահպանման դերի բարձրացումը, մենք ձգտելու ենք հիվանդանոցից բժշկությունը տեղափոխել դեպի առաջին օղակ, հիվանդաբուժությունից անցնել կանխարգելիչ […]
16:23 27.08.2018
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը շարունակել է շրջայցը շուկաներում՝ գյուղմթերքի գներին ծանոթանալու նպատակով: Նա ֆեյսբուքյան իր էջում կրկին ուղիղ միացմամբ տեղեկացրել է. «Նաև երրորդ մասում եմ ծանոթանում գյուղմթերքի գներին»: Գարեգին Նժդեհի հրապարակում գտնվող շուկայում վարչապետը ծանոթացել է միրգ, բանջարեղենի գներին ու դրանք համեմատել «Գումի շուկայի» գների հետ: Նա արձանագրել է, որ «Գումի շուկայում» կային մթերքներ, որ ավելի […]
16:22 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել Տիգրան Սուրիկի Խաչատրյանին կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական քննության տվյալներով՝ Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին […]
15:40 27.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած եռօրյա այցը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ի տարբերություն իր շատ գործընկերների, պատմական չի համարում: Ըստ նրա՝ այցը պատմական կարող են բնութագրել քաղաքական գործիչները՝ ելնելով իրենց հռետորաբանությունից, իսկ ինքը՝ որպես քաղաքագետ, այդ ամենին նայում է մասնագետի աչքերով ու տրամաբանությամբ: Իսկանդարյանի պնդմամբ՝ Մերկելի այցը վաղուց պլանավորված արարողակարգային միջոցառում էր ու առավելապես տարածաշրջանի […]