TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Գլխավոր

Հայ դատի հանձնախումբը ցավակցություն է հայտնել Արցախի ազատության կողմնակից Մակքեյնի մահվան կապակցությամբ

15:49 26.08.2018

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր ֆեյսբուքյան էջում խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնի մահվան կապակցությամբ: «Ջոն Մակքեյնին կհիշենք որպես հայրենասեր սենատորի, ով 1988-1994 թթ ազատագրական պատերազմի ժամանակ իր աջակցությունն է հայտնել Արցախի ազատությանը, եղել է կողմնակից Հայոց ցեղասպանության համար փոխհատուցմանը և աներկբա դատապարտել Թուրքիայի նախագահ Էրդողանի ճնշմանը երկրի ներսում և ագրեսիան երկրից դուրս` […]

̰
«Instagram-ի արքա» Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան

15:05 26.08.2018

«Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը, ով հայտնի է իր սկանդալային խնջույքներով և պոկերային հաղթարշավներով, գալիս է Հայաստան: Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, այնուհետև՝ Թաիլանդ», – գրել է նա։ Նրա այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Մոտոցիկլետներով երթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի

11:38 26.08.2018

«Հայկական բնապահպանական ճակատը» Երևանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար: Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատը»՝ […]

̰
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի․ կա 230-ից ավելի վիրավոր

11:33 26.08.2018

Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2-ի, տուժածների թիվը նույնպես ավելացել է՝ հասնելով 232-ի։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Կերմանշահ նահանգի իշխանություններին։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 1 զոհի և 140 վիրավորի մասին։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր

10:41 26.08.2018

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության և սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ […]

̰
81 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը

09:34 26.08.2018

81 տարեկանում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը՝ ԱՄՆ-ի առավել ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Վիետնամի պատերազմի ընթացքում ռազմագերուց մինչև Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու․  այսպիսին է եղել նրա անցած ուղին։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա տառապել է գլխուղեղի ագրեսիվ քաղցկեղից և վերջին ամիսներն անցկացրել Արիզոնայի իր տանը՝ մտերիմների ու ընկերների հետ շփվելով։ Այս մասին հայտնում […]

̰
Երկրաշարժ Իրանի արևմուտքում․ կա ավելի քան 140 վիրավոր

09:21 26.08.2018

Ավելի քան 140 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից։ Այս մասին հայտնում է Press-TV-ն։ Հաղորդվում է առնվազն 1 զոհի մասին։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է 8․3  կմ […]

̰
Հայաստանում ժողովրդավարության նման մակարդակն անսպասելի է եղել Մերկելի համար․ ռուս բլոգեր

01:00 26.08.2018

Քաղաքական գործիչները ժողովրդի ծառաներն են։ Երկրների մեծ մասում այդ արտահայտությունն ընդամենն արտահայտություն է։ Սակայն, Հայաստանը, կարծես թե մտադիր է այն լուրջ ընդունել։ Ահա վավերագրական ապացույց, հայտնում է լրագրող, բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Newsader-TV-ի լրագրողն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Հայաստան կատարած այցին։ Նա մեծ ոգևորությամբ պատմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մերկելի երեկոյան զբոսանքի, հանրության […]

̰
Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան հաղորդել ԼՂ բանակցություններին․ Մերկել

23:19 25.08.2018

Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է խթան հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Հայաստանում նոր կառավարության ձևավորման փաստը կարող է խթան հանդիսանալ բանակցությունների համար, և Գերմանիան նույնպես կարող է դրան մասնակցել»,-ասել է Մերկելը: Մերկելը […]

̰
Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է գրել

22:57 25.08.2018

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Խառատյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ուզում եմ տեղեկացնել, որ օգոստոսի 23-ին, դիմումիս համաձայն, խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին ինձ ազատել Վարչապետի խորհրդականի պաշտոնից: Որոշումս պայմանավորված է եղել երկու` ինձ համար կարևորագույն հանգամանքներով. 1. Ընտանիքս, որը բնակվում է Թբիլիսիում եւ տարբեր պատճառներով այնտեղ է լինելու առնվազն […]

̰
Կոռեկտ չէ անուններ հնչեցնելը, երբ նախաքննությունը շարունակվում է. «Վեոլիա ջրի» արձագանքը ոստիկանության հայտարարությանը

22:22 25.08.2018

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հերքում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը՝ ընկերության աշխատակիցների կողմից չարաշահումներ անելու և կաշառք տալու դիտավորության վերաբերյալ: «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. ««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի՝ ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու […]

̰
Հայտնի են iPhone-ով արված լավագույն լուսանկարները

21:45 25.08.2018

Լուսանկարիչները կարող են գեղեցիկ և ազդեցիկ կադրեր ստանալ նաև առանց պրոֆեսիոնալ տեսախցիկների: IPPAWARDS ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մասնագետներն առանձնացնում և մրցանակներ են հանձնում iPhone-ով արված լավագույն լուսանկարներին: Shantnews.am-ը ներկայացնում է մրցանակաբաշխության` այս տարվա հաղթող լուսանկարները: «Գրան պրի»  «Գրան պրին» ստացել է փաստավավերագրող լուսանկարիչ Յաշմին Սալամը: Այս նկարն արված է iPhone 7-ով: Նկարում պատկերված են ռոհինջա երեխաները […]

̰
Հայազգի երեսփոխան Կարօ Փայլան յարձակման ենթարկուեցաւ  

20:12 25.08.2018

«Շաբաթ օրուան մայրեր» անունով նախաձեռնութեան  հերթական  հաւաքին ընթացքին Տիարպէքիր շրջանի հայ  երեսփոխան Կարօ Փայլան  յարձակման ենթարկուած է։ Այս  մասին լուրը կը փոխանցէ  թրքական «Տոխուզ հապէր» կայքը։ Աղբիւրը նաեւ կը գրէ, որ  Փայլան, որ տարբեր առիթներով ալ կը մասնակցի այդ հաւաքներուն թիրախ դարձած է ոստիկաններու յարձակման։ https://www.facebook.com/FranceArmenie/videos/317404758995960/ Տեղի ունեցած է պոռչտուք, իսկ ինք Կարօ Փայլան բարձր […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից

19:31 25.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, աշխատանքային այցով այսօր Ստեփանակերտ է մեկնել, որի  օդանավակայանում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել: «Բոլորով, մեր սիրելի Ստեփանակերտում»,- լուսանկարը մակագրել է վարչապետը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, զինծառայությունն անցկացնում է Արցախում:

̰
Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

̰
Ավարտվել է Անգելա Մերկելի պաշտոնական այցը Բաքու

18:37 25.08.2018

Բացի երկկողմ հարաբերություններից, տնտեսական և առևտրային կապերից, կողմերը նաև մի շարք զգայուն հարցեր են քննարկել:

̰
Քանի՞ ընտրող կա Երևանում

17:45 25.08.2018

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ուղղված գրության մեջ նշված է Երևան քաղաքում ընտրողների քանակի վերաբերյալ տեղեկատվություն: «ՀՀ կառավարության 16.08.2018 թ. թիվ 899 «Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թ. դեկտեմբերի […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ

17:41 25.08.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 25-ին, Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:

̰
Հայ ֆուտբոլիստների ամենաբարձր տրանսֆերային արժեքները

17:30 25.08.2018

Եվրոպական մի շարք երկրների ֆուտբալային առաջնություններում դեռևս բաց է ամառային տրանսֆերային պատուհանը: Այս ամռան ընթացքում կատարված տեղափոխություններից միանշանակ առանձնանում է Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»-ից Թուրինի «Յուվենտուս»: Պորտուգալացի 33-ամյա հարձակվողի համար թուրինցիները վճարեցին 117 մլն եվրո, ինչը ռեկորդային է նման տարիքի ֆուտբոլիստի համար: Վերջին տարիներին ֆուտբոլային «շուկայում» ֆուտբոլիստների տրանսֆերների գների զգալի աճ է գրանցվել: Այս […]

̰
Դա բացարձակ սուտ է. ԱԱԾ տնօրենը՝ վարչապետի՝ Տարոն Մարգարյանի հետ ունեցած պայմանավորվածության մասին

17:09 25.08.2018

Դա բացարձակ սուտ է. այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ նշել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադանռալով այն տեղեկություններին, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևան» հիմնադրամի հետ կապված պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: «Նման բան չկա: Գործը ձգձգվում է միայն այն բանի համար, որովհետև պետք են մասնագիտական […]

̰
Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար

17:06 25.08.2018

Google-ը միացրել է ինքնաոչնչացող նամակների ֆունկցիան Gmail-ի բոլոր օգտատերերի համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:  Ըստ գործակալության՝ այժմ Gmail-ով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերերը կարող են ժամանակահտված նշել, թե երբ պետք է այն ջնջվի ստացողի էլ. փոստից։ Ժամանակահատվածը կարելի է ընտրել 1 օրից մինչև 5 տարի։ Google-ը նաև առաջարկել է օգտատերերին ֆունկցիա, […]

̰
Անգելա Մերկելի հայաստանյան այցի խճանկարը

17:00 25.08.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը երեկ մեկօրյա այցով Հայաստանում էր և սա Հայաստանի անկախությունից ի վեր Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Հայաստան: Այցի օրակարգը շատ հագեցած էր և կանցլերը Երևանում հասցրեց լինել մի քանի վայրերում ու դրան զուգահեռ իր Instagram-ի էջում  հրապարակումներ էր անում: Shantnews-ը ամբողջացրել է կանցլերի հայաստանյան այցի հետաքրքիր դրվագները: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]

̰
Վարչապետը Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը

16:40 25.08.2018

Վարչապետն այսօր Հրազդանում մասնակցել է Հայրենական մեծ և Արցախյան պատերազմներում զոհվածներին նվիրված հուշահամալիրի վերաբացմանը: Հուշահամալիրի տարածքում բացվել է հուշաքանդակ՝ արծվի տեսքով: Հուշահամալիրի վերաբացման առիթով ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել: «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ […]

̰
Գերմանիան ցանկանում է միջնորդի դեր կատարել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Մերկել

15:48 25.08.2018

Մերկելի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ բեռ է տարածաշրջանի համար

̰
Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Հայաստանի՝ հնդկական հրթիռային համակարգով հետաքրքրվելու մասին լուրերը

15:47 25.08.2018

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով: «Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ ԶՈւ-երի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,- գրել է նա: Ավելի վաղ PanArmenian.net-ը, հղում անելով […]

̰
Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից. Արթուր Վանեցյան

15:17 25.08.2018

Մանվել Գրիգորյանին ԱԱԾ մեկուսարանում լուսանկարած աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Դեպքը խստորեն դատապարտում եմ և գտնում, որ անընդունելի է նման լուսանկարների հրապարակումը: Ներկայումս ծառայողական քննությունն իրականացված է, քննչական վարչությունը գնահատական կտա: Եթե իր արարքի մեջ կլինի քրերորեն պատժելի արարք, կենթարկվի քրեական պատասխանատվության, եթե ոչ՝ կհեռացվի […]

̰
Բնակվում եմ Եվրոպայում, բայց ապրում եմ Հայաստանում. Հասմիկ Պապյան

15:10 25.08.2018

«Շիրակ» հայրենակցական միությունը հանդիպում էր կազմակերպել արմատներով գյումրեցի հայտնի մշակութային գործիչների հետ: Հանդիպմանը ներկա օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը պատմել է իր հայրենի քաղաքում թողած վառ հիշողությունների մասին: «Ամռան 3 ամիսները Գյումրիում էինք անցկացնում: Տատիկս առաջին հերթին մեզ դնում էր կշեռքի վրա: Եվ գնալուց էր կշռում և վերադառնալուց: Ասում էր՝ երևանցի տատիկը չմտածի, թե այստեղ […]

̰
Անգելա Մերկելն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

15:04 25.08.2018

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նորին Սրբությունն ընդգծել է, որ Գերմանիայի կանցլերի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների գործակցային հարաբերությունների զարգացման և արդյունավորման համար: […]

̰
Բելգիայի թագավորական ընտանիքը քիչ առաջ մեկնեց Հայաստանից

13:47 25.08.2018

Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները մեկնեցին «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: «Հայաստանում իր հանգիստն անցկացնող Բելգիայի թագավորական ընտանիքը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից: Բարի թռիչք»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելգիայի թագավորական ընտանիքի այցը Հայաստան բացառապես մշակութային է: Համացանցում էր հայտնվել նաև թագավորական ընտանիքի՝ […]

̰
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ թեկնածուն Միքայել Մանուկյանն է

13:03 25.08.2018

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններում Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, փոխանցում են կուսակցությունում Aysor.am-ի աղբյուրները։ Այդուհանդերձ, կուսակցությունից պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել են այդ տեղեկությունը՝ նշելով, որ այսօր մինչև օրվա վերջ համապատասխան հայտարարություն կտարածեն։ Ավելի վաղ ՀՅԴ-ն առանց թեկնածուի անունը հրապարակելու, տեղեկացրել էր, որ կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում […]

̰
BACK_TO_TOP