15:24 27.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ կապված հաղորդագրությանը: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր […]
15:10 27.08.2018
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները […]
15:05 27.08.2018
ՀՀ նախագահի խորհրդական, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը, անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին, նշել է, որ հայկական կողմը պետք է տեղի ունեցած քննարկումներից հետո կարողանա հետևողական և նախաձեռնող լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար: Ըստ Պողոսյանի՝ նկատելի էր, որ գերմանական կողմից կար քաղաքական պատրաստակամություն տարբեր ուղղություններով համագործակցելու համար: «Գերմանական կողմից […]
14:43 27.08.2018
Օգոստոսի 28-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա գարեջրի փառատոն: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Հովհաննես Ղազարյանն ասել է, որ նման նախաձեռնությամբ Արցախում առաջին անգամ են հանդես գալու: «Փառատոնին կազմակերպելու ենք գարեջրի անվճար հյուրասիրություն: Բացի դրանից՝ նախատեսվում է նաև համերգային ծրագիր, որին ելույթներով հանդես կգա Ստեփանակերտի փողային նվագախումբը»,- նշել է Ղազարյանը: Նրա խոսքերով՝ […]
14:33 27.08.2018
ՌԴ Կալմիկիայի Հանրապետության Կասպյան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ: Այս մասին հայտնում է Русарминфо-ն: «ՃՏՊ-ն տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։00-ին, ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրին: Վթարը տեղի է ունեցել Subaru մակնիշի ավտոմեքենայի՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու հետևանքով: Տեղում ստացված վնասվածքներից մահացել են Հայաստանի երկու քաղաքացիներ»,- ասված է ՌԴ […]
14:17 27.08.2018
ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ներկայացրել է, թե որ փուլում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի քննությունը: «Բողոքը արդեն հասել է Վճռաբեկ դատարան, ըստ օրենսդրության՝ այն կարող է քննվել եռամսյա ժամկետում: Բողոքը քննվելու է կոլեգիալ նիստի շրջանակներում, այս պահին այլ տեղեկատվություն չկա»,- ասաց նա: […]
14:10 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս անդրադարձել է Հանրապետության հրապարակում տեղադրվելիք արձանների մասին շրջանառվող լուրերին: «Մեզ եկել էր դիմում, որտեղ նաև թամանյանական էսքիզային նախագիծն էր, համաձայն որի՝ պատկերասրահի այդ մասում նախատեսված էր ունենալ արձաններ, որոշված էր նաև՝ ինչ արձաններ կլինեն, սակայն ոչ թե գիտամեթոդական նիստի եզրակացություն կամ արձանագրություն է տրվել, այլ նիստը […]
13:40 27.08.2018
«Կառավարությունը բարձր է գնահատում աշխատող մարդկանց, իմ գնահատանքը ձեզ: Աշխատանքը միշտ արդյունք է բերում, ճիշտ է՝ դժվար կլինի, բայց իրար հետ կաշխատենք, որ ձեր աշխատանքն արդյունք տա»,- «Գումի շուկա» կատարած շրջայցի ժամանակ, դիմելով գյուղմթերք վաճառողներին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքին արձագանքելով՝ վաճառողները նշեցին, որ իրենք դժվարություններից չեն վախենում: Փաշինյանը մոտենում էր վաճառակետերին, գյուղմթերքի […]
13:27 27.08.2018
Ամենահին ու սիրված անեկդոտներից մինչև Պոլոզ Մուկուչի սրամտություններն ու վերջերս հայտնի դարձած Շիրակի Բազեի հետաքրքրաշարժ պատմությունները հայտնվել են Գյումրիի կենտրոնական հրապարակում։ «Գյումրին մեր տունն է» նախաձեռնության երիտասարդները հավաքել են մոտ 4000 անեկդոտներ, որոնցից 200-ը տեղ է գտել Գյումրիի Շահումյան 188 շենքի պատին: Անեկդոտները եռալեզու են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Դրանց կողքին նաև Գյումրին խորհրդանշող մի քանի […]
13:23 27.08.2018
Այսօր առավոտյան Շիրակի մարզի Ախուրյան ու Մարմաշեն խոշորացված համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհն ու մի քանի ժամ փակ պահել Կամո, Կառնուտ, Հովիտ, Շիրակ ու Բասեն գյուղեր տանող ճանապարհները: Բնակիչները ցանկանում են դուրս գալ Ախուրյան ու Մարմաշեն խոշորացված համայնքների կազմից՝ պնդելով, որ խոշորացումը արդյունավետ չէ ու ավելի շատ վնաս, քան օգուտ է տվել գյուղացուն: Ավելի […]
13:14 27.08.2018
ՀՀ բնապահպանության նախարարությանն առաջարկվել է նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը, հայտնում է Econews-ը: «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր […]
12:50 27.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է «Գումի շուկա»-ում, ծանոթանում գյուղմթերքի գներին, խոսում վաճառողների հետ: Նրանցից մեկը, դիմելով վարչապետին, շնորհակալություն հայտնեց, որ բոլորին հավասար աչքով է նայում: «Առևտուրներդ ընկել ա, էլ ինչի՞ց եք շնորհակալ»,- ասաց վարչապետը: Կնոջ՝ «յոլա ենք գնում» պատասխանին Փաշինյանն արձագանքեց. «Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, ինչքան յոլա գնացինք, հերիք է, պետք է […]
12:47 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին՝ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ինչ կոռուպցիոն բացահայտումներ են եղել: Նախարարը հիշեցրեց՝ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելով՝ իր առաջ իբրև առաջին գերակա խնդիր դրել է չարաշահումների բացառումը: Մակունցն ընդգծեց՝ կան համապատասխան գերատեսչություններ՝ կառավարությունում ու կառավարությունից դուրս, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ և համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով, […]
12:32 27.08.2018
«Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան, փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին տեղեկացանք բնապահպան Վազգեն Գալստյանի ֆեյսբուքյան էջից: https://www.facebook.com/galstyan.vazgen/posts/1960556020668500?__tn__=-R https://www.facebook.com/galstyan.vazgen/videos/1960683213989114/?hc_ref=ARSnP619qgsbKXopzgBUGUKrT3ffbo2poalHfMtakL2djNY_Ubj-7XW_4gXUdgfl4yE&fref=nf&__xts__[0]=68.ARALGrhk24pbClnSMklk7PNZDifhYVMQ3hQGjT8edvXXCWfGHkWreLTOG9VwZuBqVl6znThIhF9jW1TqSXDWIAJwYQaiXqO4iJjEedwfIaVsgHhNbHJuaM0xyf9Qd6mGEeljA5U&__tn__=C-R Իսկ Հայկական բնապահպանների ճակատն իր էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ «Լիդիան Արմենիա»-ն այսօր առավոտ փորձ է արել իր աշխատակիցներին զոռով մտցնել Ամուլսարի տարածք, սակայն լեռան պահապանները […]
12:26 27.08.2018
«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դիակը հայտնաբերվել է նախկին ծննդատան շենքի 3-րդ հարկում: Լքված շենքի 3-րդ հարկում հայտնաբերվել է նաև մահճակալ և իրեր: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, քանի որ պարզվում է մահացածի ինքնությունը և […]
12:18 27.08.2018
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը: Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են […]
12:08 27.08.2018
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Երևանի ավագանու ընտրություններին կառաջադրվի Երևանի ավագանու թեկնածու ԲՀԿ ցուցակով: Այս մասին ծանրորդը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: […]
11:53 27.08.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանը: Բիչախչյանը նշել է, որ Փոլ Բիլզերյանը մի քանի տարի առաջ ՀՀ քաղաքացիություն է ստացել: Իսկ Դենն ու իր եղբայրը՝ Ադամը, այսօր մասնակից են եղել ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ կազմակերպված երդման […]
11:35 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, աշխատանքային 100 օրն ամփոփելիս, հայտնեց, որ նախարարությունը մեծ թվով ու ծավալով աշխատանքներ է իրականացրել: Նա առանձնացրեց այդ աշխատանքներից 15-ը: Մակունցի պաշտոնավարման օրոք 7 կառույց ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, Շիրակի մարզի երկրագիտական թանգարանին 30 տարի հետո նոր շենք է տրամադրվել, վերանայվել, այն է՝ նվազել է դահլիճների վարձակալման վճարը, դպրոցականների՝ մշակութային […]
11:15 27.08.2018
Հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն արդեն Հայաստանում է: Նա եկել է սեփական ինքնաթիռով, և ժամանելու լուսանկարները հրապարակել է «Զվարթնոց» օդանավակայանը: https://www.facebook.com/zvartnotsairport.official/posts/1630970387009648?__xts__[0]=68.ARAhhY1Nh6BbnhcWM9eMFXdUBzFTKX66yk5LsG_xSM4St1RPxHqtCh0OJelOx-lnEam9TGBoPRepycb2fGdEj2XAmdzrOufnJaB5aUaNXnXbyvCPtmeIaQwQbJ4ky_WB8y9eCbg&__tn__=-R Նրան ուղեկցում էր մի սևահեր գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը։ Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի քանի օր Հայաստանում անցկացնելուց հետո նա կուղևորվի Թաիլանդ։ Նրա այցի նպատակը հայտնի […]
11:08 27.08.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
11:00 27.08.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ […]
10:55 27.08.2018
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,- […]
10:48 27.08.2018
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկների և նրանց ծնողների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրվել են 69 գրավոր և բանավոր բողոքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դրանցից 27-ը քննարկվել է գրավոր ընթացակարգով, 5-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 37 քաղաքացու հարցի լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է խորհրդատվության միջոցով։ […]
10:43 27.08.2018
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օգոստոսի 28-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի […]
10:02 27.08.2018
ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դնելու երկու օրենսդրական նախաձեռնություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Մի քանի օրից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Երկու գաղափար, որ օրենսդրական նախաձեռնության կարգով դնելու եմ շրջանառության մեջ և հուսամ, որ գործընկերներիս աջակցությամբ օրենքի տեսք կստանան։ 1. Օրենքով […]
00:00 27.08.2018
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 11-ը վնասվածքներ են ստացել։ Հարձակվողը տեղում ոչնչացվել է։ Այս մասին փոխանցում է Fox News-ը։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին, բաց տարածքում անցկացված համակարգչային խաղերի մրցույթի ժամանակ։ Տղամարդը հրաձգություն է իրականացրել մրցույթում պարտվելուց հետո։ Իրավապահները կոչ են անում […]
21:56 26.08.2018
Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը, ոստիկանության Մարտունու բաժնի […]
21:20 26.08.2018
Իսպանիայի ազգային ոստիկանությունը Մադրիդի մերձակայքում գտնվող մեծածախ պահեստներից մեկում հայտնաբերել է մոտ 70 կգ կոկաին, որը թաքցված է եղել արքայախնձորներում։ Իրավապահները խուզարկություն են անցկացրել MercaMadrid պահեստում և հայտնաբերել Կոստա-Ռիկայից ուղարկված մրգեր։ Թմրավաճառներին հաջողվել էր յուրաքանչյուր արքայախնձորում 800 գրամ թմրանյութ տեղավորել։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են 7 հնարամիտ թմրադիլերներ։ Նրանցից 3-ին բռնել են Մադրիդում, ևս 4-ին՝ […]