Ամրապնդվում է ճգնաժամային և ռազմական իրավիճակներում ՄԻՊ աշխատանքի ուղղությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Ամրապնդվում է ճգնաժամային և ռազմական իրավիճակներում ՄԻՊ աշխատանքի ուղղությունը

10:33 28.08.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ից 26-ը, միջազգային փորձագետների մասնակցությամբ, կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնք նվիրված են ճգնաժամային, կոնֆլիկտային և ռազմական իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բոլոր հարցերը ներկայացվել են Պաշտպանի կարգավիճակի տեսանկյունից:

Դասընթացի ընթացքում քննարկվել են կարևոր հարցեր՝ կապված ճգնաժամային և ռազմական իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական ժամանակակից մեխանիզմների հետ, ինչպես նաև տարբերակներ ու գործիքներ են առաջարկվել նախակոնֆլիկտային, կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու համար:

Միջոցառման մասնակիցները քննարկել են նաև ճգնաժամային իրավիճակներում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներից թույլատրելի շեղումների, Պաշտպանի կողմից Եվրոպական դատարանի չափանիշների կիրառման հետ կապված բազմաթիվ հարցեր:

Միաժամանակ, ներկայացվել են ռազմական գործողություններում կամ ճգնաժամային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ներգրավման առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել Պաշտպանի հաստատությունների կողմից փաստահավաք առաքելություններին, ներկայացվել է ոլորտում միջազգային լավագույն փորձը:

Կարևորվել է Պաշտպանի աշխատանքը Հայաստանի սահմանամերձ համայնքներում քաղաքացիական խաղաղ բնակչության վրա հակառակորդի գնդակոծությունների մշտադիտարկումը և այդ թեմաներով արտահերթ զեկույցների հրապարակումը։ Դասընթացների արդյունքները կօգտագործվեն հենց այդ նպատակների համար:

Նշենք նաև, որ սեմինարը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Սեմինարին մասնակցել են նաև փաստաբաններ, ներկայացուցիչներ Պաշտպանության նախարարությունից, Պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի կազմից և քաղհասարակությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

08:25 30.04.2025

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

Սիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

Թյուրամը  ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

08:06 30.04.2025

Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:00 30.04.2025

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

00:00 30.04.2025

PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա

Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

23:58 29.04.2025

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգեր. Արդյունավետության բարձրացում գյուղատնտեսությունում

Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը կազմում են ժամանակակից գյուղատնտեսական ոռոգման հիմքը՝ խնայելով ջրային ռեսուրսները և բարձրացնելով բերքի որակական և քանակական հատկանիշները: Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Կաթիլային և անձրևացման ոռոգման համակարգերը բաղկացած են հետևյալ հանգույցներից և տարրերից՝ Ջրաղբյուր (պոմպակայան կամ ինքնահոս ճնշումային) Ֆիլտրացման հանգույց Պարարտանյութի պատրաստման և ներմուծման հանգույց Գլխավոր խողովակաշար Ճնշման կարգավորիչներ […] ...

BACK_TO_TOP