21:24 30.07.2018
Թուրքական լրատվամիջոցներում մեծ հետաքրքրություն է առաջացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանի ու Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու պատրաստակամության մասին:
Թեմային անդրադարձել են թուրքական լրատվադաշտի գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ արձանագրելով, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների ֆոնին նման հայտարարությունն անսպասելի էր:
«Վերջին ամիսներին տեղի ունեցած փողոցային ակցիաներից հետո վերջ դնելով նախորդ իշխանությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իրենք պատրաստ են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- գրում է, թուրքական Haber7 լրատվամիջոցը՝ «Հաղորդագրություն Հայաստանից Թուրքիա: Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել» խորագրով հոդվածում:
Այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են Milliyet-ը, CNN Turk-ը, A Haber-ը, NTV-ն, մեջբերում են հայ-թուրքական սահմանի վերաբերյալ ՀՀ վարչապետի խոսքերն այն մասին, որ Թուրքիայի հետ սահմանը մեր կողմից միշտ էլ բաց է եղել և այն փակելու միակողմանի որոշում է կայացվել Թուրքիայի կողմից:
Milliyet պարբերականը մեջբերել է վարչապետի՝ տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ապահովման գործում պատրաստակամության մասին խոսքերը։
Նմանատիպ անդրադարձ է կատարել նաև Թուրքական Haber7-ը՝ ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀ վարչապետի կատարած մեկնաբանությունն այն մասին, որ «հայկական կողմը ցանկություն ունի այդ հարցը լուծել միայն խաղաղ ճանապարհով, և, որ այդ նպատակով պատրաստ է բանակցությունների, սակայն, բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտը չպետք է միակողմանի լինի»:
Նույն աղբյուրը ներկայացրել է նաև հայկական Թավշյա հեղափոխությունից հետո հարևան Ադրբեջանում տիրող մթնոլորտի ու դրա հետևանքով այդ երկրի իշխանությունների վախի վերաբերյալ ՀՀ վարչապետի անդրադարձը:
«Փաշինյանը, որ 6 օր տևած փողոցային պայքարից հետո իր ձեռքն էր վերցրել Սարգսյանի կառավարությունը և այն անվանել «Թավշյա հեղափոխություն», նշել է, որ նմանատիպ փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաև Ադրբեջանում»,- գրում է աղբյուրը՝ մեջբերելով Փաշինյանի տեսակետն այն մասին, որ նմանատիպ իրավիճակներից զերծ մնալու ցանկությունից ելնելով էլ ադրբեջանական իշխանությունները լարված էին պահում իրավիճակն առաջնագծում:
Արաբական լրատվամիջոցին տված հարցազրույցին անդրադարձել են ոչ միայն թուրքական լրատվամիջոցները: Հուլիսի 28-ին թվիթերյան իր էջում հրապարակում է արել նաև թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուստաֆա Սարիգյուլը:
«Հայաստանի վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Մենք պետք է տեսնենք այն ձեռքը, որը Հայաստանը մեկնել է որպես դիվանագիտական նշանակության պատմական հնարավորություն»,- գրել է թուրք քաղաքական գործիչը:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի Talk to Al Jazeera ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Նա ասել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին19:00 23.07.2025
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 24-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 2-րդ, Արփենիկ Նալբանդյան, Գ. Հովսեփյան, Ա. Արմենակյան, Բուժաշխատողների փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհինՀուլիսի 23-ին, ժամը 08։49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ունեցել է ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է, […] ...
18:50 23.07.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...
18:42 23.07.2025
Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել էՔննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...
18:41 23.07.2025
Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
18:30 23.07.2025
Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբԳերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...