18:18 30.07.2018
SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ վաղ առավոտյան, Սոչիի ժամանակավոր կացարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը 8 մարդու կյանք է խլել, ևս 3 մարդ այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ զոհվել է երեք հայ, երեքն էլ՝ Գյումրիից: Զոհերն են 28-ամյա Նառա Բարսեղյանը, 49-ամյա Աննա Բարսեղյանը և 7-ամյա Եվա Մկրտչյանը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ […]
18:12 30.07.2018
Բնապահպանները քիչ առաջ ահազանգեցին Ամուլսարի տարածքում հրդեհի բռնկման մասին: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Սարավանի ու Գնդեվազի միջև ընկած հատվածում խոտածածկ տարածք է այրվում՝ ընդհանուր առմամբ 5 հեկտար՝ այս պահի դրությամբ: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից նշեցին, որ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, հրդեհը մեկուսացված չէ: Բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ […]
18:09 30.07.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վլադիմիրսկի մարզի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ քաղաքացի Գոռ Գառնիկի Հովակիմյանի (ծնված՝ 1986թ․) մահվան պատճառների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։ «Նշյալ հարցը գտնվում է դեսպանության ուշադրության կենտրոնում»,- հայտնում է դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ ՌԴ կալանավայրերից մեկում մահացած հայ երիտասարդի՝ Գոռ Հովակիմյանի քույրը պնդում […]
18:02 30.07.2018
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմն այսուհետ որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձևավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը այսօր ներկայացրել է այդ նոր հանձնաժողովի կազմը: Այն ունի 5 անդամ՝ Նազելի Ղարիբյանը ներկայացնում է մշակույթի նախարարությունը, Հովհաննես Հովհաննիսյանը՝ կրթության և գիտության նախարարությունը, Սաթենիկ Սեյրանյանը՝ ստեղծագործական միությունները, Լևոն Բարսեղյանը՝ մեդիա ոլորտը […]
18:00 30.07.2018
Իրանում ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչն անմիջական ազդեցություն է ունենում տնտեսության վրա: Վերջին օրերին Իրանից հասնող լուրերը փաստում են, որ իրանական ռիալը շարունակական անկում է ապրում: Ըստ իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի՝ իրավիճակն անմիջական կապ ունի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի գործի դրած պատժամիջոցների հետ, որոնք օրըստօրե սաստկանում են: SHANTNEWS.am-ին Ռուբիկ Մինասյանը հայտնեց, որ վիճակն ավելի […]
17:11 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է այն մասին, որ Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունը զորավարժության վերաբերյալ նոր պարզաբանումներ է ներկայացրել. «Զորավարժությունը չի կազմակերպվում ՆԱՏՕ-ի կողմից, դրան հրավիրված են մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները շտաբային […]
16:57 30.07.2018
Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, […]
16:50 30.07.2018
Ֆեյսբուքյան օգտատեր Օֆելյա Գրիգորյանն ահազանգում է, որ անհայտ անձինք կոտրել են Արագած լեռան հարավային գագաթին տեղադրված Շուշիի առանձին գումարտակի վետերաններին նվիրված հուշաքարը: Համաձայն գրառման՝ չարագործները հուշաքարը հիմնովին ավերել են, իսկ մնացորդները նետել խառնարանի ուղղությամբ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հուշաքարը չկա: Նշված հուշաքարից բացի, կան վնասված այլ հուշաքարեր ևս: Լուսանկարի հեղինակ՝ Աշոտ […]
16:44 30.07.2018
Բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի տարածքում հրդեհ է բռնկվել: Բնապահպան Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել այդտեղից: Նա հայտնել է, որ ԱԻՆ-ից իրենց պատասխանել են՝ հրդեհի մասին տեղյակ են, զբաղվում են խնդրով: Խաչատրյանը տեղեկացրել է, որ Սարավանի ու Գնդեվազի արանքում է, սարը վառվում է, մասշտաբների մասին տեղեկություններ դեռ չկան, բայց ծուխը գնալով ավելանում […]
16:42 30.07.2018
Վերահսկելի և պատասխանատու իշխանություն ձևավորելու համար, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ, պետք է առաջին հերթին գնալ օրենսդրական ու սահմանադրական լուրջ բարեփոխումների: Ըստ նրա՝ թեև երկրում իշխանափոխություն է կատարվել, ու նոր իշխանությունները աշխատում են չգործել նախորդ իշխանությունների սխալները, սակայն կառավարման համակարգը, ըստ էության, մնացել է նույնը ու նոր իշխանությունները փաստորեն կառավարում են հին իշխանություններից […]
16:01 30.07.2018
Հրդեհը սկսվել է Ադրբեջանական Հանրապետության Ղուբայի շրջանում, որը երկրի հյուսիսային շրջանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ կրակի մեջ են հայտնվել լեռնային տարածքներ։ Ընդ որում՝ սա ադրբեջանական տարածքում սկսված երկրորդ ծավալուն անտառային հրդեհն է այս օրերին։ Լեռնային տարածքը, իշխանությունների հավաստմամբ, դժվարացնում է հրշեջ և հատուկ տեխնիկայի տեղաշարժը և փոշիացնում հրդեհաշիջման ջանքերը։ Հրդեհաշիջման աշխատանքները հիմա էլ ընթացքի մեջ […]
15:55 30.07.2018
Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելայի ինքնաթիռը: Նա Հայաստան է ժամանել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Երկրօրյա պետական այցի ընթացքում նրան կուղեկցի դուստրը՝ Լաուրա Մատարելան: Նախագահ Մատարելայի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, պաշտոնատար այլ անձինք: Սերջիո Մատարելային օդանավակայանում դիմավորել է ՀՀ […]
15:46 30.07.2018
Ինչպես ամռան տապին խուսափել առողջական խնդիրներից, ինչպես պահպանել ֆիզիկական ակտիվությունն ու աշխատունակությունը: Գաստրոէնտերոլոգն ու սրտաբանն այսօր մասնագիտական խորհուրդներ են տվել: Առաջին հերթին՝ չի կարելի արևի ուղիղ ճառագայթների տակ մնալ կեսօրից մինչև ժամը 18։00-ն ընկած հատվածում: Պետք է շատ ջուր խմել և սննդակարգում ներառել ավելի շատ միրգ ու բանջարեղեն: Մասնագետները վստահեցնում են, որ խորհուրդներին հետևելով՝ կարելի […]
15:30 30.07.2018
Քաղաքացիներն օրենքի պահանջով կնքում են ԱՊՊԱ պայմանագիր, բայց հետագայում կանգնում են փաստի առաջ: Այս մասին ասել է փաստաբան Գայանե Պապոյանը՝ անդրադառնալով ԱՊՊԱ ոլորտի խնդիրներին: «Մենք գիտենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների ապահովագրությունը կրում է պարտադիր բնույթ: Ստացվում է՝ քաղաքացուն հերիք չէ, որ չեն տալիս ընտրել՝ ապահովագրե՞լ տրասնպորտային միջոցը, թե՞ չապահովագրել, կրում է պարտադիր բնույթ, ուստի այս […]
15:10 30.07.2018
Հուլիսի 29-ին Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը: Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքների բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը: Նա նաև նշեց, որ 3 տուժածներից մեկն էլ այսօր տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Հիշեցնենք, որ Սասուն Հարությունյանը «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ […]
15:07 30.07.2018
ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: «Ձեռնարկվում […]
14:43 30.07.2018
Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» կոչվող որմնանկարները ոչնչացման եզրին են: Դրանք գտնվում են Գյումրիի նախկին գալվանոմետրերի գործարանում: Վթարային շենքում որմնանկարների պահպանության մասին խոսք լինել չի կարող, թեև Մինասի այս գործերը պահպանվող հուշարձանների ցանկում են: Երկու որմնանկարների առանձին հատվածներ արդեն կորսված են: «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը բարձրաձայնում է դրանց անհապաղ վերականգնման անհրաժեշտության մասին: Դրանք Մինասի այն գործերից են, […]
14:23 30.07.2018
Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր-2018» (Noble Partner-2018) բազմազգ զորավարժություններին: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ Հայաստանը կմասնակցի զորավարժություններին. Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա: Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:
13:29 30.07.2018
Ներքին Չարբախ թաղամասում այսօր բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեկան երեխա: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը մանրամասներ է ներկայացնում դեպքի վայրից: Ներքին Չարբախի բնակելի տներից մեկում այսօր տատիկն է եղել տանը՝ երկու երեխաների հետ: Երեխաները խաղացել են, նրանց մոտ եղել է կրակայրիչ: Երեխաներն ինչ-որ փոքր բան են այրել, տատիկը կրակայրիչներից մեկը վերցրել է, մինչդեռ պարզվում է՝ […]
13:14 30.07.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է՝ Հայաստանում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, […]
12:50 30.07.2018
Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Զոհվածը 1950թ ծնված Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է: Հիշեցնենք, որ այս գիշեր ժամը 5-ն անց 40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Ավելի վաղ հայտնել […]
12:45 30.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով իրենց ուղղվող մի հարցի: «Սիրելի ընկերներ, ի պատասխան ձեր նամակների և հարցադրումների, տեղեկացնում եմ, որ մոտ օրերս կտեղեկացնենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափի և մյուս մանրամասների մասին»,- նշել է նա: https://www.facebook.com/khazhakyan/posts/1323374927796298
12:13 30.07.2018
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ վարչության պետի տեղակալ է նշանակվել […]
12:11 30.07.2018
ՀՀ ԱԻՆ հայտնում է, որ հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: ԱԻՆ-ից […]
11:30 30.07.2018
Հայտնի են դարձել հուլիսի լույս 30-ի գիշերը Սոչիում հրդեհի բռնկման որոշ մանրամասներ: Ըստ ռուսական լրատվամիջոցների հրապարակումների՝ հրդեհը սկսվել է սննդի կետերից մեկում, նախնական վարկածով՝ կրակի բռնկման հավանական պատճառը մանղալի չհանգած ածուխներն են եղել: Սննդի կետից կրակը տարածվել է բնակելի հատվածի ուղղությամբ: Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 3-ը, այդ թվում մեկ դեռահաս, […]
10:36 30.07.2018
Իտալիայի Միլան քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այն անցկացվեց երկու տարիքային խմբերում՝ մինչև 15 և մինչև 17 տարեկան: Հայ ծանրորդներից մրցանակակիր է դարձել ընդհանուր թվով 8 մարզիկ: Տղաների մրցապայքարում իրենց քաշային կարգերում Եվրոպայի չեմպիոն են դարձել Գոռ Սահակյանը (մ15), Հարություն Գրիգորյանը (մ15), Գարիկ Կարապետյանը (մ15), Կարեն Մարգարյանը (մ17), իսկ աղջիկներից՝ Մարգարիտա Առաքելյանը (մ15) և Լիանա Գյուրջյանը (մ17): Մնացական […]
09:48 30.07.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը, ծանոթանալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մեղադրանքին և կալանավորման որոշմանը, հայտարարում է. • Այս գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ • Նման անհիմն մեղադրանքով […]
09:45 30.07.2018
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Մարտի 1-ի գործի քննության ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ: Գործչի խոսքով՝ մտահոգիչ է այն, որ այժմ Հայաստանը դարձել է մի դերասանի թատրոն, համարյա չեն գործում հակակշիռները՝ ընդդիմադիր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մամուլ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. «Մեր կուսակցությունը և անձամբ ես Ռոբերտ […]