18:34 25.06.2018
Ընտրական գործընթացն աչքի էր ընկնում մրցակցությամբ խակ լինելով, խախտվում էին հիմնարար իրավունքներ, մասնավորապես՝ խոսքի, արտահայտվելու, մամուլի ազատությունները, այդ թվում և ցանցում աշխատող լրագրողների մասով։ Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին այսպիսի գնահատական է այսօր ԵԽԽՎ-ում հնչեցրել կառույցի դիտորդը, որ նշանակվել էր որպես Ադրբեջանի ընտրությունների դիտորդ-զեկուցող։ «Ընտրությունների օրը մեծաթիվ խախտումներ են եղել, ներառյալ թափանցիկության բացակայությունը, հաճախ […]
18:29 25.06.2018
Համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որում բերման է ենթարկվում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Այս լուրն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք կրելու կասկածանքով, Երևանի Սայաթ-Նովա փողոցից»,- ասել է նա: Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը […]
18:27 25.06.2018
Նոր ձևավորված կառավարության անդամներն արդեն հրապարակել են իրենց եկամուտներն ու ֆինանսական միջոցները։ SHANTNEWS.am-ը որոշեց ներկայացնել ամենաերիտասարդ նախարարի՝ 28-ամյա Մխիթար Հայրապետյանի հայտարարագրի տվյալները: Այսպիսով, Հայրապետյանը որևէ անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել: ՀՀ սփյուռքի նախարարը որպես դրամական միջոց ներկայացրել է ընդամենը 4.500 եվրո։ Ըստ հայտարարգրի՝ հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը Մխիթար Հայրապետյանը որևէ եկամուտ […]
17:44 25.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին, որը բոլորին հայտնի է «Սերժի Վաչո» անունով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Հաստատում եմ տարածված լուրը: Ավելի ուշ կհաղորդենք մանրամասները»,- ասաց նա:
17:42 25.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս լուրը հաստատել են ՀՔԾ մամուլի ծառայությունից: Այլ մանրամասներ, սակայն, չեն հրապարակվում: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 25-ին, Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ապացույցների բավարար համակցության հիման վրա հունիսի 22-ին Մանվել Գրիգորյանի […]
17:38 25.06.2018
Երևանի ընդհանուր իրավսության դատարանի Կենտրոն-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատարանը Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը: Հիշենենք` ամբաստանյալի համար երաշխավորել են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը: Պետական մեղադրողը չառարկեց միջնորդության դեմ: Պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ […]
16:02 25.06.2018
Լեոնել Մեսսիի ծննդյան 31-րդ տարեդարձը շատ ճոխ էին որոշել նշել մերձմոսկովյան Բրոննիցիի բնակիչները: Բանն այն է, որ հենց Բրոննիցիում է հանգրվանել ու մարզվում Արգենտինայի հավաքականը: Մեսսիի ծննդյան օրը այստեղ հսկայական տորթ էին պատրաստել: Նմանակ տորթը նաև հոբելյարի հասակի բարձրության էր: Իր ծննդյան տարեդարձի միջոցառումներին Մեսսին, սակայն, չի մասնակցել: Ոչ միայն Արգենտինայի հավաքականը, այլև թիմի ուժեղագույն […]
15:54 25.06.2018
Էրդողանը նախազգուշացրել է, որ որևէ մեկը չփորձի կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:
15:43 25.06.2018
Ոստիկանության 6-րդ վարչությունը կրկին խուզարկություն է իրականացրել «Էլլիպս» ընկերությունում: SHANTNEWS.am-ի հարցին՝ ի՞նչ նպատակով է կրկին խուզարկվում ընկերությունը, ոստիկանությունից մեզ որևէ մանրամասներ չհայտնեցին. միայն ասացին՝ սպասեք պաշտոնական հաղորդագրությանը: Հիշեցնենք, որ ոստիկանության 6-րդ վարչությունը վերջերս հատուկ գործողություններ է իրականացրել «Էլլիպս» և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություններում: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է, որ արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի […]
13:44 25.06.2018
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց քաղաքապետի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը: Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է խուլիգանություն համար, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Համբարձումյանին մեղադրանք առաջադրվել է ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: «Միանշանակ, Դավիթ Համբարձումյանը որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ՝ թե՛ նոր առաջադրված […]
12:19 25.06.2018
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ ապացույցների բավարար համակցության հիման վրա հունիսի 22-ին Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Հունիսի 23-ին Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Մանվել Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով իրենց վստահված […]
11:46 25.06.2018
Այսօր առավոտվանից ակտիվիստները փակել էին Երևանի քաղաքապետարանի մուտքերը: Նրանց բողոքի ակցիայի պատճառը երեկ համացանցում հրապարակված տեսանյութն է, որտեղ ներկայացված է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը և այս տարիներին կատարած բանկային փոխանցումները: Դրանք, ըստ տեսանյութի, եղել են այնպիսի կազմակերպությունների հաշվին, որոնք կապ ունեն Մարգարյանի հետ փոխկապակցված անձանց հետ: Ակտիվիստների խոսքով` քաղաքապետարանը փակել էին որպես հանցագործության վայր: Ժամը […]
10:24 25.06.2018
«System of a Down» ռոք խմբի հանրահայտ մենակատար Սերժ Թանկյանն «Instagram»-ի իր էջում հրապարակել է «Time» ամսագրի շապիկի լուսանկարը, որում պատկերված է ծնողներից բաժանված, լացող հոնդուրասցի փոքրիկն ու նրան անտարբերությամբ նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Երբեմն նկարը խոսում է ամենի մասին: ԱՄՆ-ը բացարձակ հետադիմության մեջ է: Հայկական ոճով խաղաղ հեղափոխության ժամանակն է, այդպես չէ՞»,- գրել […]
10:15 25.06.2018
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն՝ սրտի ստենտավորման վիրահատության գնագոյացման վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին հանձնաժողովից, նկատի ունենալով այս ծառայության համար հիվանդանոցների կողմից սահմանված բավականին բարձր գինը, որը դրա կարիքն ունեցող հիվանդների մեծ մասի համար անմատչելի է, հանձնաժողովը կարևորել է այս տեսակի վիրահատության գնագոյացման ուսումնասիրությունը: ՀՀ մրցակցային մարմնի կողմից կատարված հաշվարկները փաստում են, որ […]
09:42 25.06.2018
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արմավիրում ծիրան արտահանողները հավաստիացնում էին, որ «Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում»: https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/2223221597718561
07:30 25.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընտրություններում հաղթանակից հետո ելույթ ունենալով Անկարայում հավաքված կողմնակիցների առջև, խոստացել է նրանց աշխատել գիշեր-ցերեկ՝ վերածելու իր երկիրը ողջ աշխարհի համար օրինակի։ «Մենք ժողովրդից մանդատ ենք ստացել։ Եվ առաջիկայում մենք կշտկենք մեր բոլոր թերությունները։ Մեծամասամբ մենք ավարտել ենք նախագահական համակարգի անցման նախապատրաստությունը»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ ընտրություններում գլխավոր […]
07:15 25.06.2018
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո Էրդողանն ստացել է 52․5 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Ինջեն՝ 30․7 տոկոս ձայն։ Դեմիրթաշը գրանցել է 8․4 տոկոս արդյունք։ Խորհրդարան անցնելու […]
00:30 25.06.2018
Թուրքիան ողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ «Ժողովրդական միասնություն» բլոկի («Արդարություն և զարգացում» կուսակցություն և «Ժողովրդական շարժում» կուսակցություն) կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Էրդողանը նշել է, որ ընտրություններին 90 տոկոս (87,9) մասնակցությունը հանդիսանում է շատ կարևոր գործոն։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդն օգտվել […]
23:49 24.06.2018
Երևանի Ավան համայնքի Ծարավ-Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: «Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը: Այս մասին գրում է hetq. am-ը։ Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության […]
23:31 24.06.2018
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը: 2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար […]
22:40 24.06.2018
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից հետո քվեաթերթիկների 80․1 տոկոսի հաշվարկման արդյունքում արձանագրել է 54․3 տոկոս արդյունք։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալները ներկայացնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանի հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկանծու Մուհարեմ Ինջեն, ստացել է ընտրողների 29․9 տոկոսի աջակցությունը։ Մնացած թեկնածուների հավաքած ձայները դեռևս ցածր են 10 տոկոսից։ Վերջնական արդյունքում Էրդողանը պետք […]
19:54 24.06.2018
Փարիզում ավարտվեց «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը։ Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր՝ զիջելով Հիկարու Նակամուրային (12 միավոր): Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել՝ ընդհանուր հաշվում վաստակելով 20 միավոր։ Առաջատարների ցուցակում նրան նախորդում են ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ-ից Ուեսլի Սոն։
18:56 24.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ նշելով, որ բուռն քննարկում են ունեցել։ Նա հրապարակել է նիստում ընդունված հայտարարությունը․ «ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ – խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, – […]
17:14 24.06.2018
«Իհարկե, դեմ ենք ԵԿՄ լուծարմանը: Վաղը որ պատերազմ լինի, ո՞վ է գնալու կռվի»,-ասում է Ստեփանավանի ԵԿՄ ղեկավար Գագիկ Վարդումյանը: Հարցին, թե առանց միության հնարավոր չէ՞ գնալ կռվելու, Վարդումյանն ասաց`«Մի մարդով չի երկրապահը: Ի՞նչ ենք պատասխանելու վաղվա տղաներին: Էդ երեխեքի աչքերին ո՞նց ենք նայելու: Վազգեն Սարգսյանի ժամանակ Մանվել Գրիգորյանի ընտրությունը կատարվեց բաց քվերակությամբ: Վարչության անդամներ ընտրվեցին: […]
16:46 24.06.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրել է անձնագրային համակարգում առաջիկայում կատարվելիք կարևոր փոփոխության մասին: Հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը կբարելավվի: Այս մասին Բիչախչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ […]
16:05 24.06.2018
Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։ Քրդաբնակ նահանգներից ահազանգում են լուրջ ընտրախախտումների և անվտանգության ուժերի կողմից ընտրողների հանդեպ ճնշման դեպքերի մասին։ Ըստ artigercek.com-ի աղբյուրի՝ որոշ բնակավայրերում ընտրատեղամասերի հասցեները դիտավորյալ փոխվում են՝ ընտրողներին ապակողմնորոշելու համար։ Իր հերթին Cumhuriyet-ը հայտնում է, որ Ուրֆայի տեղամասերից մեկում անհայտ անձիք ծեծել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության վստահված անձին և […]
15:49 24.06.2018
ԵԿՄ-ում անցկացվում է վարչության արտահերթ, դռնփակ նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»: 1993 […]
15:30 24.06.2018
Բրիտանական Telegraph պարբերականի մարզական բաժնի խմբագիր Փոլ Հեյվորդն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ Վոլգոգրադում իրեն սպասարկած տաքսու վարորդը, ինչպես պարզվել է՝ հայ է։ Նրանք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, այնուհետև տաքսիստը նրան նարինջ է տվել թռիչքի համար։ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից՝ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից […]