10:26 10.07.2018
Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում […]
10:12 10.07.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 9-ին պաշտոնական ընթրիք-հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և տարբեր երկրներից փառատոնին մասնակցող հայտնի կինոգործիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
09:00 10.07.2018
«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է։ Նա մասնակցում է քեֆ-ուրախությունների ու կուսակիցներին համոզում չլքել շարքերը, չհանձնվել։ Օդիոզ ՀՀԿ-ականներից շատերը հավատում են կուսակցապետին, աջուձախ ասում են, թե իշխանությունը մի քանի ամսով են հանձնել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենցից լավը չկա, նորից հետ կանչի իրենց։ Ի դեպ, ՀՀԿ-ական տուսովկան […]
08:07 10.07.2018
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են զբոսաշրջիկների համար բացել Քըրշեհիրի 12 ստորգետնյա քաղաքները: Այս մասին հայտնում է Lonely Planet-ը: Ստորգետնյա վանքերով, դարպասներով, ջրհորներով, ախոռներով և օդափոխությամբ ապահովված այս քաղաքները կառուցվել են հռոմեական իշխանությունների հետապնդումներից փրկված առաջին քրիստոնյաների կողմից: Ամենամեծ բնակավայրը Դերինկույուն է, որտեղ տեղավորվել է 20 հազար մարդ՝ անասուններով և պաշարով:
07:12 10.07.2018
Բրիտանացի երկու նախարարների պաշտոնաթողոթյունից հետո Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Թերեզա Մեյի ելույթը ծիծաղով են ընդունել։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երեկ լիազորությունները վայր դրած ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին Մեյը երախտիքի խոսքեր է ուղղել՝ այն «ոգեշնչության համար, որով նա առաջ էր մղում Մեծ Բրիտանիայի շահերը»։ Նրա այդ խոսքերին հաջորդել է դահլիճի սաստիկ ծիծաղը։ Պատգամավորները քիչ […]
21:13 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահի հասցեին հնչող տարբեր մեղադրանքներին: «Մենք որևէ մտավախություն չունենք որևէ հարցով, որն առնչվում է Ռոբերտ Քոչարյանին, ինչ հարց էլ լինի, ինչպես էլ որ շահարկվել է, մեզ համար որևէ խնդիր այդ հարցերը չեն ներկայացնում, սակայն, եթե մենք խոսում ենք […]
20:46 09.07.2018
2018թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.9% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 26.5% գնանկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ գրանցվել է 22.6%, իսկ 2018թ. մայիսի համեմատ՝ 26.5% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի […]
20:15 09.07.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հուլիսի 9-ին հրաժարական տվեց: Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա հրաժարական է տվել: Քաղաքապետի լիազորությունները կառավարության կողմից վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ: Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ […]
20:00 09.07.2018
Իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը հայտարարություն է արել հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական զարգացումների, Ադրբեջանում կազմակերպված ռուս քաղաքագետների և քաղաքական գործիչների մասնակցությամբ քննարկումների, նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին: Էսկինի խոսքերով` այն հայտարարությունները, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ուկրաինական մայդանի շարունակություն է և դրա հետևում կանգնած են ամերիկացի լրտեսներ, առնվազն խելամիտ չեն, քանի որ նախ որևէ կապ չունեն Ուկրաինայում տեղի […]
19:54 09.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: «Սիրելիներս, վերջապես ս.թ. հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը «Մարտիկ» հիմնադրամի չարաշահումների կապակցությամբ հարուցեց քրեական գործ և կատարելու է նախաքննություն»,- գրել է նա: Անահիտ Բախշյանը խոստացել է ընթացքի մասին տեղեկացնել:
19:01 09.07.2018
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի […]
18:35 09.07.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմել է երևանցիներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս […]
18:16 09.07.2018
Դաունինգ Սթրիթի խոսնակի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը:
18:15 09.07.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Yerevan.today կայքին: Ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարոն Քոչարյան, վերջին օրերին Մարտի 1-ի գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա: – Խորհրդակցություն, որպես այդպիսին, չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ […]
17:57 09.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Նիկոլայ Գաբրիելյանի մահվան դեպքի առթիվ։ 2018 թվականի հուլիսի 9-ի առավոտյան ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել առ այն, որ իր բնակարանում ատրճանակով կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել Նիկոլայ Գաբրիելյանը: Անմիջապես դեպքի վայր […]
17:52 09.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զորակոչվեց Արցախի ՊԲ՝ առանց վիճակահանությանը մասնակցելու՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աշոտ Փաշինյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ ցանկություն է հայտնել ծառայության նշանակվել Արցախում: Կենտրոնական զինկոմիսարիատում պարզ դարձավ, որ նա նշանակվել է ծառայության ՊԲ՝ իր ցանկությամբ՝ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից որևէ մեկում: Աշոտ Փաշինյանը […]
17:41 09.07.2018
ՌԴ նախագահի աշխատակազմում շփոթել են երկու հայտնի հայերի հեռախոսահամարները: Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին զանգահարելու փոխարեն Վլադիմիր Պուտինի աշխատակազմից զանգահարել են Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Այդ մասին Մարգարիտան գրել է իր թվիթերյան էջում: Նա նշել է, որ զանգ է ստացել իր բջջային հեռախոսին: Նրան հարցրել են, թե արդյոք Սիմոնյանի հետ են […]
17:14 09.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց՝ իր կարծիքով՝ նախորդ տարիների համեմատ զորակոչի տրամադրությունն ու տրամադրվածությունն այս տարի ուրիշ է: SHANTNEWS.AM-ի թղթակցի այն հարցին, թե ինչ մեկնաբանություն կտա, որ այսօր զորակոչվում է նաև վարչապետի որդին և արդյո՞ք տարբերություն չի դրվելու իր և այլ զինվորների միջև, Դավիթ Տոնոյանը պատասխանեց հետևյալը. «Ես ուրախ եմ, բայց […]
17:00 09.07.2018
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը, լրագրողների հետ զրույցում քաղաքապետի հետ հանդիպումից մանրամասներ չհաղորդելով, նշեց, որ կոնկրետ հրաժարականի մասին չի եղել խոսակցությունը: Նրա խոսքերով՝ Տարոն Մարգարյանը հանրապետականներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, սակայն հրաժարականի մասին որևէ բան չի ասել: «Եթե հրաժարական լինի, դուք կիմանաք այդ մասին մեզանից շուտ»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետը հրաժեշտի […]
16:48 09.07.2018
Այսօր՝ հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 15:58-ին երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.340 և արևելյան երկայնության 44.870 աշխարհագրական կոորդինատներով: ԱԻՆ-ից հայտնում են որ այն գրանցվել է Գավառ քաղաքից 21 կմ արևմուտք: Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորությամբ, ուգնությունը՝ 2.4 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
16:44 09.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնում է զինվորական ծառայության: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է՝ շատ հպարտ է, որ իր որդին կրում է զինվորական համազգեստ: «Ես առաջին հերթին այստեղ եմ միայն որպես մայր, ես մեծ իմաստով բոլոր զինվորների մասին եմ մտածում: Զգում եմ […]
16:38 09.07.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության Թեհմինա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է լուրերը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշել է, որ թեպետ այդ մասին իրենց պաշտոնապես չի ասվել, սակայն իրենք ներքին աղբյուրներից հետաքրքրվել են և պնդում են, որ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ու շուտով այդ մասին պաշտոնապես կասվի:
16:29 09.07.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 10-ին կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի օրակարգային հարցերից կլինի վերջին օրերին ստեղծված իրավիճակի քննարկումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Հարցին ի պատասխան՝ արդյո՞ք նիստն արտահերթ է, տեր Վահրամն ասել է, որ Համահայկական երիտասարդական հավաքի շրջանակներում Հայաստանում են գտնվում […]
16:26 09.07.2018
2018թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.6% և 0.3% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՎԾ լրատվական ծառայությունը: 2018թ. հունիսին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների՝ 0.6% և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում: […]
15:44 09.07.2018
«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զորացրված զինվորն ունի բոլորիս օգնության կարիքը: Խոսքը 600.000 դրամի մասին է: «Եթե 60 ընկեր 10.000-ական դրամ փոխանցի կամ 120-ը՝ 5000-ական, ապա մեր տղան կանցնի անհրաժեշտ հետազոտությունը»,- գրել է նա: «Տղայի մոտ ծառայության ժամանակ ախտորոշել են Դիֆուզ B խոշոր […]
15:35 09.07.2018
Ոչ մի անձեռնմխելի մարդ Հայաստանում չկա: Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքերով՝ բոլոր գործողությունները պետք է լինեն 100 տոկոսով օրինական, հենց այս խնդիրն է նա դրել օրինապահ մարմինների առաջ: «Նրանք, որոնք անձեռնմխելի են օրենքով, դա հաղթահարելու եղանակները ևս մշակված են, նման դեպք մենք արդեն տեսել ենք Ազգային ժողովում»,- […]
15:16 09.07.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ի էջում իր, կնոջ և արդեն զինվորական որդու լուսանկարն է հրապարակել հետևյալ գրառմամբ. «Մեր որդին զինվոր է արդեն»: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2087599661560418/?type=3&theater&ifg=1 SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կենտրոնական հավաքակայանում այսօր լրագրողների ուշադրության կենտրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին է՝ Աշոտը, ով այսօր մեկնում է ծառայության:
15:10 09.07.2018
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատմություն է հրապարակել Բելառուսի քաղաքացի, հայկական արմատներով Մագա անունով տղամարդու մասին, որը Ռուսաստանից անցել է Ադրբեջան, հասել Բաքու, ապա այցելել իր ծնողների ծննդավայր Գյանջա (Գանձակ), գտել հայրական տունը և հայերի մասին զրուցել տեղացիների հետ: Մագան, ըստ Լապշինի, մեծ ռիսկի է դիմել, քանի որ տեղի բնակիչներից ոմանք վերցրել են նրա անձնագիրը, թաքուն […]
14:42 09.07.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, առաջիկայում մանրամասներ կհրապարակենք:
14:18 09.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր զինծառայության է մեկնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, որը Կենտրոնական հավաքակայանում հայտնվել էր լրագրողների «թիրախում»: Քիչ առաջ հավաքակայան է ժամանել նաև Նիկոլ Փաշինյանը, որը շրջեց հավաքակայանում, ապա գնաց ընդհանուր ճաշարան, որտեղ ճաշում էին նորակոչիկները: Աշոտ Փաշինյանը ճաշեց նույն սեղանի շուրջ, սակայն չնստեց վարչապետ հայրիկի կողքը: Ճաշից հետո SHANTNEWS.AM-ի թղթակցի հարցին, […]