TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Գլխավոր

̰
Եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այդ քայլով վնաս տված կլինի ինքն իրեն. Թուրքիայի ԱԳՆ խոսնակ

14:52 26.05.2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, որ եթե Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այդ քայլով վնաս տված կլինի հենց ինքն իրեն՝ խախտելով «Հոլոքոստի հատուկ կարգավիճակը»։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է թուրքական «Սաբահ»-ը։ Ըստ նրա՝ Իսրայելը չպետք է և չի կարող նույն հարթության վրա դնել Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը։ «1915-ի դեպքերը քաղաքական թեմա […]

̰
Տրամադրված չեմ հրաժարական տալու. Տարոն Մարգարյան

14:38 26.05.2018

Ինչպես հայտնի է, 2016 թվականից մեկնարկել է կենդանաբանական այգու վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը: Արդյունքում՝ այգում գերիշխում են մեծ ու ընդարձակ ազատավանդակները, իսկ այցելուները հնարավորություն ունեն կենդանիներին տեսնել առավել բնական միջավայրում՝ հարմարավետ դիտահարթակներից: Այսօր կենդանաբանական այգի այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին լրագրողները նաև ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր են ուղղել: Հարցին՝ տրամադրվա՞ծ եք արդյոք հրաժարական տալու, Տարոն […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահի հետ

13:15 26.05.2018

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Ֆինլանդիան թևակոխեցին դիվանագիտական հարաբերությունների քառորդ դարը, նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ այդ տարիների ընթացքում հայ-ֆիննական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել։ Արմեն Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի […]

̰
Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

11:40 26.05.2018

ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարավորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել […]

̰
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

10:48 26.05.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: «Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և […]

̰
Դատարանը կրկին  բռնագրավել է  Ավակովի որդու գույքը

10:02 26.05.2018

Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը, ՆԳՆ-ի համար բաճկոնների ձեռքբերման քրեական ընթացակարգի շրջանակներում, կրկին բռանագրավել է  ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու ունեցվածքը: Այս մասին ասվում է դատարանի որոշման մեջ, հաղորդում է   УНН-ը: «Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դետեկտիվի միջնորդությունը բավարարել:  Անձի 6-ին (Ալեքսանդր Ավակով)  պատկանող գույքը բռնագրավել», – գրված է որոշման մեջ: Մասնավորապես, դատարանը բռնագրավել է  երեք ավտոկայանատեղի, […]

̰
Ավելի քան 3 մլրդ 300 մլն դրամի չարաշահում է բացահայտվել. ԱԱԾ

21:45 25.05.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ […]

̰
Բուսաբանական այգում բիզնես նպատակով մոնտաժման աշխատանքները դադարեցված են. Դավիթ Սանասարյան

21:40 25.05.2018

Պետական վերահսկողական ծառայության նորանշանակ ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անդրադառնալով մի շարք քաղաքացիների դիմում-բողոքներին, այսօր Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչն արագ-արձագանքման կարգով մեկնել է Բուսաբանական այգու տարածք, տեղում ծանոթացել խնդրին և հանդիպել Բուսաբանական այգու տնօրինությանը և բիզնես նպատակով մոնտաժային աշխատանքներ իրականացնող ընկերության տնօրենին։ Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, ի պատասխան մի շարք […]

̰
Սահմանամերձ գյուղերի շրջանավարտների «Վերջին զանգը» կառավարական ամառանոցում

21:13 25.05.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Հայաստանի սահմանամերձ գյուղերի մոտ 100 շրջանավարտ այսօր իր «Վերջին զանգը» նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը՝ վարչապետի ու նրա կնոջ հետ միասին: Միջոցառմանը մասնակցում են հիմնականում Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի շրջանավարտները: Լրագրողներին առանձնատան տարածք չի թույլատրվել մտնել: Համացանցում արդեն տեսանյութ է հայտնվել վարչապետի առանձնատանը տեղի ունեցող «Վերջին […]

̰
Վարչապետի առանձնատանը սահմանամերձ գյուղերի շրջանավարտները նշում են «Վերջին զանգը»

20:41 25.05.2018

Հայաստանի սահմանամերձ գյուղերի մոտ 100 շրջանավարտ այսօր իր «Վերջին զանգը» նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը՝ վարչապետի ու նրա կնոջ հետ միասին: Միջոցառմանը մասնակցում են հիմնականում Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի շրջանավարտները: Նրանց համար կազմակերպվել է հատուկ շոու ծրագիր, որին մասնակցում են շոու բիզնեսի հայտնի դեմքեր: SHANTNEWS.am-ի հետ զրույցում շրջանավարտները նշել են, որ […]

̰
Հստակեցվում է ապրիլի 22-ին Էրեբունիի անկարգություններին մասնակցածների շրջանակը

20:08 25.05.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները, դրանց մասնակից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել են […]

̰
Վերջին զանգի այս տարվա առանձնահատկությունները. շրջայց մայրաքաղաքի դպրոցներով ու փողոցներով

19:57 25.05.2018

Վերջին զանգի միջոցառումներ են տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա ուսուցմամբ 12 կրթօջախներում և 143 հիմնական դպրոցներում: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ակնհայտ էր սովորաբար Վերջին զանգի օրերին Երևանում ու մարզերում տիրող մթնոլորտը՝ դպրոցն ավարտող պատանիների պահվածքն ու հատկապես անվտանգության կանոնները անտեսելու մոլուցքը, այս տարի, բարեբախտաբար նման երևույթները քիչ էին: Տարիներ շարունակ հնչող հորդորնե՞րն են […]

̰
Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրեական գործը

19:31 25.05.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ 17.05.2018թ.-ին ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, որով նախաքննություն է իրականացվում 2016-2017թթ ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մի շարք դրվագներով: Մասնավորապես, հիշյալ քրեական գործի տվյալների և ՀՀ վերահսկիչ […]

̰
Կոնգրեսական Սթիվ Նայթը միացել է հայկական հանձնախմբին

17:53 25.05.2018

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սթիվ Նայթը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով  հանձնախմբին, այս մասին հայտնում է The Signal պարբերականը: «Ես հպարտ եմ միանալու համար Կոնգրեսի հայկական հարցերով հանձախմբի իմ գործընկերներին: ԱՄՆ-ն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես կրոնի և անձի ազատությունների հանձնառության տեսանկյունից»,- ասել է Նայթը: Նայթը նշել է, որ պետք է չմոռանալ Հայոց ցեղասպանության նման […]

̰
Նոր Հայաստանում «Կիսաբաց լուսամուտներ» չպետք է լինեն. ՀՀ վարչապետ

17:34 25.05.2018

Մշակութային գործիչները վարչապետին ասել են, որ իրենք դժգոհ են այն բանից, որ հեռուստաընկերությունները քիչ ժամանակ են հատկացնում ազգային մշակույթի պրոպագանդմանը: Ինչպե՞ս է պատկերցնում վարչապետը խնդրի լուծումը: «Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դորս հանեն: Մենք իհարկե որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների […]

̰
Դատախազությունը ուսումնասիրելու է Հանրային հեռուստաընկերության չարաշահումները

15:57 25.05.2018

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ Hetq.am-ի հրապարակումները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության […]

̰
Բնակիչները կանգնեցրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինաշխատանքները․ բողոքի ակցիա Դավիթաշեն գյուղում

14:59 25.05.2018

Դավիթաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով առաջացած անհարմարությունների դեմ: Տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով, որ շինաշխատանքները շարունակվեն, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցների համար նախագծով նախատեսված չէ ճանապարհ, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են երկար ճանապարհ հաղթահարել քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, իսկ նախատեսված […]

̰
Մենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան. Նիկոլ Փաշինյան

12:25 25.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Ներկայացնում ենք վարչապետի ելույթն ամբողջությամբ. Ուրախ եմ այս հնարավորության համար և ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ Երևան մայրաքաղաքում: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ Հանրապետությանը: Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր: Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես […]

̰
Հայտնի է, թե ով կլինի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետը

20:51 24.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով այն հարցին, թե ով է փոխարինելու Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում:

̰
Առաջարկել եմ սոցիակալան վճարի պարտադիր նորմը հետաձգել մեկ տարով. Մանե Թանդիլյան

20:47 24.05.2018

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգում առկա խնդիրներին:

̰
Սոլսբերիում և Սիրիայում քիմիական զենքի օգտագործումը, ինչպես նաև հայաստանյան վերջին իրադարձությունները լուրջ հարցեր են. Մեծ Բրիտանիայի պատասխանը ռուս պրանկերներին

20:35 23.05.2018

Ռուս պրանկերներ Վովան և Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցով և Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և 18-րոպեանոց զրույց ունեցել նրա հետ, հայտնում է The Guardian-ը:

̰
BACK_TO_TOP