TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին օրական 20.000 դրամի ծաղիկ է գնել

12:36 12.07.2018

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասում է, որ  գնումների գործընթացների ուսումնասիության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ կամ ծաղկեպսակ է ձեռք բերել մի Ա/Ձ-ից: «Սիրելի՛ համաքաղաքացիներ,գնումների գործընթացների մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետարանը վերջին տարիներիներին տարեկան 7,200,000 ՀՀ դրամի ծաղիկ […]

̰
Ֆրանսիան հավատարիմ է իր պարտավորություններին՝ չմատակարարել զենք կամ զինամթերք հակամարտության գոտիներ. ՀՀ -ում Ֆրանսիայի դեսպան

11:58 12.07.2018

«Ֆրանսիան հավատարիմ է իր պարտավորություններին` չմատակարարել զենք կամ զինամթերք հակամարտության գոտիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Նա անդրադարձավ օրերս ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք չմատակարարելու արգելքը: «Այդ լուրերին ծանոթանալուց հետո մենք անմիջապես հերքում տվեցինք, մի բան, որը հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծելու մեր […]

̰
ԼՂ բանակցային գործընթացն այլընտրանք չունի․ մանրամասներ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից

09:21 12.07.2018

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի միջև: Սա երկու երկրների արտգործնախարարների միջև առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ […]

̰
«Let’s do պաչիկ»․ Փաշինյանը՝ Բրյուսելում զավեշտալի միջադեպի մասին

08:46 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած զավեշտալի միջադեպին։ «Let’s do պաչիկ»-ի պատմությունը հետևյալն է. Ֆրանսիայի նախագահն ինձ ներկայացրեց իր թիմի հայազգի անդամին: Վերջինիս հարցրի՝ հայերեն խոսո՞ւմ է: Ասաց՝ ոչ, միակ հայերեն բառը, որ գիտեմ՝ «պաչիկ»-ն է: Ես էլ ասացի՝ «let’s do […]

̰
Մոգերինին ԼՂ-ի շուրջ առանց նախապայմանների բանակցության կոչ է արել

08:24 12.07.2018

ԵՄ-ն ԼՂ կարգավորման շրջանակում կոչ է անում բոլոր կողմերին լիարժեքորեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին` առանց նախապայմանների։ Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումից հետո։ Հանդիպման ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Մոգերինին հաստատել է աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Այդ համատեքստում չափազանց կարևոր է, որպեսզի կողմերը […]

̰
Պատրաստ ենք օժանդակելու Ձեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին․ Մոգերինի

07:13 12.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի անկախությունից ի վեր եղել է մեր երկրի վստահելի գործընկերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց […]

̰
Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին

07:08 12.07.2018

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում: Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի […]

̰
Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

01:05 12.07.2018

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]

̰
Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը․ Մակրոն

23:24 11.07.2018

Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Վարչապետը նախ շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային հավաքականի՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ և ֆրանսիական թիմին մաղթել հաջողություններ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Ֆրանսիայի հետ ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների ավանդական […]

̰
Երևանի որոշ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

23:14 11.07.2018

Երևանի որոշ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Այս մասին  հայտնում է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝ 1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը 2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով) 3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը […]

̰
Փաշինյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

22:19 11.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։ Հանդիպումից հետո վարչապետը մեկնելու է «Cinquantenaire» համալիր, ուր ժամանել են նաև մյուս […]

̰
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

21:56 11.07.2018

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը,-  Twitter-իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նշենք, որ դեռևս հայտնի չէ քննարկվող հարցերի շրջանակը: Բրյուսելում մեկնարկել է #Հայաստան|ի և #Ադրբեջան|ի արտգործնախարարների հանդիպումը. First meeting between #Armenia & #Azerbaijan Foreign Ministers after democratic change of Government in ##Armenia pic.twitter.com/cNDFjjCWjb — Tigran Balayan (@tbalayan) July 11, 2018

̰
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

21:26 11.07.2018

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]

̰
Դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

20:04 11.07.2018

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

̰
Ծիրանի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան մեկուկես անգամ

19:10 11.07.2018

Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների աննախադեպ աճ 2018թ. հուլիսի 11-ի դրությամբ. Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 101 492 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 56 856 տոննայի դիմաց։ Այդ թվում՝ արտահանվել է 44 131 տոննա ծիրան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 525 տոննայի դիմաց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են 44 636 […]

̰
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը

18:58 11.07.2018

Րոպեներ առաջ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Այս մասին տեղից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Հիշեցնենք, որ աշխատանքային այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների […]

̰
Ո՞վ է Գանձակի գործադիր իշխանության ղեկավարի վրա կրակած տղամարդը. պարզաբանում է ադրբեջանագետը

18:27 11.07.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ադրբեջանում զանգվածային ցույցեր են անցկացվել` ի աջակցություն Յունիս Սաֆարովի, որը հուլիսի 3-ին զինված հարձակում էր իրականացրել Գանձակի (Գյանջա) գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի և նրա թիկնապահի վրա՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ SHANTNEWS.am-ն ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի հետ զրույցում փորձել է պարզել, թե ով է Յունիս Սաֆարովը և ինչո՞ւ է նա այդ քայլին դիմել: «Ասում […]

̰
Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

17:21 11.07.2018

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-յան էջից: Բալայանը գրել է, որ փաստաթուղթը փոխանցվել է Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման նպատակով։ Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել #Հայաստան– #Եվրամիություն ՀԸԳՀ-ին (#CEPA)՝ […]

̰
Ի՞նչ ակնկալիքներ ունի Դավիթ Բաբայանը Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից

17:11 11.07.2018

Ինչպես հայտնի է, այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից, թե ինչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հիմնահարցի մասով: «Այսպիսի հանդիպումներին պետք չէ ասել բեկումնային կամ երկրաշարժային, բայց պետք է […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ

16:50 11.07.2018

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Կարնեգի» կենտրոնի փորձագետների հետ: Այս մասին Բրյուսելից հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Քրիստինե Ալագուլյանը:  Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել, պատասխանել ներկաների հարցերին: Ավելի ուշ՝  ժամը 18.40-ին, Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հիշեցնենք, որ այցի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների […]

̰
ՊԵԿ-ը չարաշահումներ է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ին պատկանող գազալցակայաններում

16:49 11.07.2018

ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 […]

̰
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Մարտունու զինկոմին

16:25 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Քանի դեռ Ադրբեջանը չի հարգում իր պարտավորությունները, բանակցային գործընթացում առաջընթաց լինել չի կարող. Շավարշ Քոչարյան

16:15 11.07.2018

«Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նման հայարարություն է անում: Այս անհեթեթությունը տարիների ընթացքում միշտ հնչել է: Ադրբեջանի փորձերը՝ շանտաժի ենթարկել Հայստանին, ձախողված են ի սկզբանե»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, որը վերաբերում էր ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխության գործում Ադրբեջանի դերակատարությանը: […]

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել

16:01 11.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այցն աշխատանքային է: Պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը,  պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների […]

̰
Ալեքսանդր Սարգսյանի որդու թիկնապահը ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել

15:00 11.07.2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պողոսյանը, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ժամանակավորապես կղեկավարի Պետրոս Թերզյանը

13:43 11.07.2018

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ հուլիսի 10-ին, նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը նա ներկայացրել էր նախորդ օրը: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը […]

̰
«Լիդիան Արմենիա»-ին սպառնալու համար ակտիվիստները բերման են ենթարկվել ԱԱԾ

13:33 11.07.2018

Ազգային անվտանգության ծառայությունում  հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]

̰
Հալեպում գտնվող ՀՀ ԶՈՒ սպաներն այցելել են «Կիլիկյան» վարժարան

12:44 11.07.2018

ՀՀ զինված ուժերի՝ Հալեպ այցելած պատվիրավությունն օրերս այց է կատարել նաև Հալեպի հայկական «Կիլիկյան» վարժարան։ Պատվիրակությանն ուղեկցել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը: Նրանց ընդունել են Կիլիկյան վարժարանի տնօրինությունն ու վարժարանի հովանավոր համարվող ՍԴՀԿ կուսակցության անդամները: Այս մասին Shantnews.am-ը տեղեկություն է ստացել Հալեպի իր աղբյուրից՝ տեղեկանալով նաև, որ հայ սպաները շրջել են Հալեպի պատերազմի […]

̰
Վարչապետի բարկանալուց հետո Մեղրիի անցակետի աղբամանները փոխվել են

12:25 11.07.2018

Մեղրիի անցակետում նոր աղբամաններ են տեղադրվել: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատերերից Սասուն Դանիելյանի էջից: Նա լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մեղրիի անցակետի նոր աղբամանները»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև Մեղրիի անցակետ: Տարածքի աղտոտվածությունը տեսնելով՝ նշել էր, որ «սա է հենց պետության մասին առաջին տպավորությունը ստեղծում»։ […]

̰
Հայաստանի ԱԳՆ-ն աշխարհի 50 առաջատարներից 18-րդն է. Տիգրան Բալայան

12:17 11.07.2018

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ շնորհակալություն է հայտնում ՀՀ Արտաքին գործերի նախարարության հանրային դիվանագիտության բաժնի «երազանքի թիմին»՝  նվիրված և հիանալի աշխատանքի համար։ Twiplomacy-ի ներկայացրած վարկանիշային ցուցակում՝ աշխարհի 50 առաջատարների շարքում Հայաստանի ԱԳՆ-ն 18-րդ տեղում է։ Տիգրան Բալայանը նաև հավելել է, որ նվաճելու դեռ շատ բաներ կան:   Thanks to […]

̰
BACK_TO_TOP