14:04 22.06.2018
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իր բնակարանը խուզարկվել է «օրենքի տառին համապատասխան»: Նա շնորհակալ է Ազգային անվտանգության ծառայությանը, քանի որ նախկինում ԱԱԾ-ն վայրագություններ է արել, իսկ իրենց տունը խուզարկվել է օրենքի նորմերի պահպանմամբ: «Ազգային անվտանգությունը ներխուժեց իմ բնակարան, իրենց ամեն ինչով: Օրենքի տառին համապատասխան ստուգեցին: Մի հատ […]
13:54 22.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի կողմից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն: Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, […]
13:52 22.06.2018
Այսօր վարչապետի նստավարի առաջ բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ քաղաքացիներ, որոնց պնդմամբ՝ իրենց բնակարաններն ապօրինի կերպով խլել են իրենցից: Խոսքը Երևանի Նորաշեն թաղամասի 14/3 շենքի բնակարանների մասին է, որոնք, ըստ բնակիչների, կառուցապատող ընկերությունը նախնական պայմանագրով՝ մինչ շենքի կառուցումը վաճառել է իրենց: Այնուհետ էլ այդ նույն բնակարաններն առքուվաճառքի պայմանագրով կառուցապատող ընկերության կողմից գրավ են դրվել մասնավոր […]
13:36 22.06.2018
2018թ. հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել վարչապետին և գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավան բնակավայրի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017թթ. ընթացքում կատարել է յուրացումներ: Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009թ քննված քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված և 2009թ. հոկտեմբերին քրեական մի […]
13:30 22.06.2018
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Հայտարարությունում […]
12:07 22.06.2018
Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո վարչապետ, Դուք այսօր վայելում եք ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլ նաև համայն հայության բացարձակ աջակցությունը: Այսօր բազմաթիվ դեմոկրատական երկրների առաջնորդներ կերազեին իրավամբ վայելել ժողովրդի այնպիսի աջակցություն, ինչպիսին որ Ձերն է: Ցանկանում եմ հավատալ, որ […]
11:23 22.06.2018
ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 8-ից հունիսի 21-ը հրապարակված հաղորդագրությունների համաձայն՝ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ յուրացման, պետական գումարների չարաշահման, բյուջեից յուրացման, բյուջեի վատնման և պետությանը վնաս հասցնելու գործողությունների մեջ ներգրավված են ավելի քան 50 պետական հիմնարկներ և մասնավոր կազմակերպություններ: Ampop Media-ն ինտերակտիվ պատկերի միջոցով ներկայացրել է վերը նշված ժամանակահատվածում […]
11:21 22.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հանդես է եկել հայտարարությամբ: Փաստաբանը նշել է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է խոշտանգում, քանի որ պետական լիազոր մարմինները, առանց քննության առնելու անձի հիվանդությունները, նրան վերցրել են արգելանքի տակ, ինչը միջազգային իրավանորմերով դասվում է պետության կողմից կիրառվող անմարդկային ծանր հանցագործությունների թվին և […]
10:44 22.06.2018
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, որ երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, նույն օրը երեկոյան ազատ է արձակվել: Ավելին՝ երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին Tert.am-ին հայտնել է Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: «Երեկ գյուղում պանիխիդա կար, ինքը եկավ, բայց մենք ըտենց թեմայով չենք խոսում ըտենց տեղերը: Այսօր էլ իր եղբայրը վատացավ, Առաքել […]
10:08 22.06.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Կոստանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ չհստակեցնելով պատճառը։ «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/vahan.shirak/posts/2466844190008212
09:24 22.06.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածնում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո այդ քաղաքում պարզապես «բեսպրեդել» է: Այնտեղ մշտապես թշնամիներ համարվող երկու կլանների ղեկավարները` Արթուր Ասատրյանը (ԴոնՊիպո) եւ Մանվել Գրիգորյանը կալանավորված են, այսինքն` չեզոքացված: Սա էլ նշանակում է, որ այժմ քաղաքում թելադրող չեն կարող համարվել նաեւ նրանց կլանի ներկայացուցիչները կամ մտերիմները, եւ այդ պատճառով էլ քաղաքում նոր […]
08:26 22.06.2018
Թուրքիայի Բոդրում քաղաքի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Զոհվել է 2 մարդ, ևս 4-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է RT-ն։ Նշվում է, որ կրակոցներից սպանվել են երգչուհի Թաջեր Թյուլյուն և հաստատության սեփականատերը։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 4 հարձակվողներին։ Հարձակման դրդապատճառների մասին չի հաղորդվում։
07:45 22.06.2018
«Time» ամսագրի նոր համարը թողարկվել է շապիկով, որի վրա պատկերված են լացող հոնդուրասցի աղջիկն ու անտարբերությամբ նրան նայող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կոլաժն ուղեկցվում է «Բարի գալուստ Ամերիկա» գրությամբ։ Երկամյա աղջկան լուսանկարիչ Ջոն Մուրը նկարել էր ԱՄՆ-Մեքսիկա սահմանին կատարված գործողության ժամանակ։ Լուսանկարը նախկինում արդեն հայտնվել է այլ պարբերականների շապիկներին։ Թողարկման թեման է դարձել անօրինական ներգաղթյալների […]
23:41 21.06.2018
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգել, որն անցած տարի Արցախում ամուսնացավ Տաթև Մանուկյանի հետ, ազգանվանը կցել է հայկական «յան» վերջավորությունը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը․ «Հիանալի է հյուրընկալվել Էնգելյաններին՝ նրանց բրյուսելյան բնակարանում»։ Կից հրապարակված լուսանկարում երևում է դռան վրա ամրացված «Էնգելյաններ» գրությունը:
21:42 21.06.2018
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ, հայտնում է Armtimes.com-ը: Խուզարկությունը տևել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, կայքին ասել է` ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ և […]
21:17 21.06.2018
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից հարուցվել է հերթական […]
20:40 21.06.2018
Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի […]
19:59 21.06.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություն է կատարում Արմավիրի մարզի Այգեկ գյուղում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) տանը: ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը՝ նշելով, որ քննչական գործողություններ են իրականացվում: Այլ մանրամասներ Գալստյանը չհայտնեց՝ խոստանալով ավելի ուշ տեղեկություններ տրամադրել:
19:50 21.06.2018
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Facebook-ի էջում գրել է, որ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է անօդաչու թռչող սարքեր կիրառել 2011 թվականից: Այդ պահից առ այսօր ՊԲ-ի կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում շարքից հանվել է թշնամու 22 անօդաչու թռչող սարք: «Նույն ժամանակահատվածում ՊԲ-ն կորցրել է 3 ԱԹՍ»,- գրել է Սենոր Հասրաթյանը: […]
19:34 21.06.2018
Երևան քաղաքում 2018-ի ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն […]
19:08 21.06.2018
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարություններում նոր բան չի տեսնում: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք իրողություն է փոխվել, որը թույլ է տալիս խոսել միջազգային հարմար իրադրության պահին հարձակվելու մասին, նա պատասխանեց. «Գիտեք, Ադրբեջանը երբեք իր նենգ ծրագրից չի հրաժարվել, դրա համար մենք երբեք պետք է չզարմանանք կամ ասենք՝ ինչ է […]
17:52 21.06.2018
SHANTNEWS.AM-ը քիչ առաջ հաղորդել էր, որ «Յանս» ռեստորանում և դրա սեփականատիրոջ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ, և այդ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է տրվել ԿԲ-ին: Քիչ առաջ Քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել «Յանս»-ում կատարված խուզարկությունից:
17:16 21.06.2018
Այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա մարզասրահում «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի շապիկը հագին մարզվում է: Այս լուսանկարը համացանցում արագորեն տարածվեց , և արդյունքում «Բարսելոնա»-ի հայ երկրպագուները շատ ուրախ էին, իսկ նրանց հավերժական հակառակորդ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները` ոչ այնքան: Այս ամենին զուգահեռ շատերի մոտ հարց առաջացավ՝ արդյո՞ք վարչապետը «Qatar Airways» […]
16:59 21.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը հունիսի 19-ին շրջել էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված և 2 ամսով կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող՝ Ակնալճի հարակից տարածքում: Մինչ այս հրապարակել էինք տեսագրության առաջին հատվածը: Այս նյութում առանց մեկնաբանության ներկայացված են մեր տեսախցիկի արձանագրած մյուս կադրերը, որոնք դուրս էին մնացել նախորդ տեսանյութից: Շուրջ 20 րոպե տևողությամբ տեսագրությունում ներկայացված են Մանվել Գրիգորյանի առանձնատները, այգիները, […]
16:52 21.06.2018
Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված փաստաթղթում նշվում է, թե ինչ փոփոխություններ են սպասվում եվրոպական վիզային օրենսդրությունում:
16:30 21.06.2018
«Յանս» ռեստորանում և դրա սեփականատիրոջ բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 1 մլն 100 հազար 400 դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց […]
15:24 21.06.2018
SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ քիչ առաջ Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց, «Մերսեդես» մակնիշի մեքենա է այրվում: Ականատեսների պատմելով՝ վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, փակել ավտոմեքենայի դռներն ու գնացել շուկա: 10 րոպե անց պայթյուն է տեղի ունեցել, ու ավտոմեքենան սկսել է այրվել: Ներկայումս Վարդանանց հրապարակում աշխատում է հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկ, կատարվում են […]
15:02 21.06.2018
Քիչ առաջ Երկրապահ կամավորականների միությունը արտահերթ համագումարի ընթացքում հայտարարություն տարածեց: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ իրադարձությունները չպետք է ոչ ոքի համար հիմք ծառայեն՝ սևացնելու ԵԿՄ-ի անունը: Արված հայտարարության համաձայն՝ ԵԿՄ վարչությանը առաջարկվելու է Մանվել Գրիգորյանին զրկել ԵԿՄ նախագահի պաշտոնից, պաշտոնավարումը ժամանակավորապես իրականացնելու է փոխնախագահը, կառաջարկվի նաև ժամանակավորապես կասեցնել ֆինանսական […]
14:07 21.06.2018
2018թ. հունիսի 21-ին Եվրոպական միությունը և Հայաստանը գումարեցին գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված և միջանկյալ կիրառման մեջ մտած 2018թ. հունիսի 1-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Խորհուրդը ՀԸԳՀ շրջանակներում ստեղծված բարձրագույն մարմին է, որը կոչված է […]