22:12 23.06.2018
Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում […]
20:16 23.06.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում նշվում է. «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:
20:09 23.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր դուստրը՝ Մարիամը, ավարտել է Տարտուի համալսարանը: «Առաջին ոչ աշխատանքային օրս մարտի 31-ից ի վեր»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2070463096607408/?type=3&theater
18:46 23.06.2018
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Ռուսաստանին կոչ է անում Մոլդովայի անջատողական շրջանից զորքերն «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը: Հունիսի 22-ին ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 64 երկիր, դեմ՝ 15, իսկ ձեռնպահ՝ 83 երկիր: Հայաստանը դեմ քվեարկած երկրների թվում է Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի հետ […]
17:38 23.06.2018
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է […]
16:47 23.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
15:59 23.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում Փաշինյանն է՝ զինվորական համազգեստով: Աննա Հակոբյանը նկարին կից մակագրություն է թողել. «22 հունիսի 2018. նկատի ունեմ՝ այսօրվա լուսանկար է»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ համազգեստով էր փողոցային պայքարի ողջ ընթացքում: https://www.facebook.com/photo.php?fbid=1885028488207418&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater
15:56 23.06.2018
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն […]
14:59 23.06.2018
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: Այս ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի նշված խախտումներից, ՊԲ […]
14:33 23.06.2018
Հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ հունիսի 18-ից 22-ը անց է կացվել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն: Այստեղ շոշափված տեսական խնդիրները, մտահղացումներն ու հրամանատարների որոշումները արտացոլվել են զորամասերից մեկի հետ անցկացված մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժության ընթացքում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ զորախաղերի ամբողջ ընթացքին հետևել ու զորավարժության […]
13:35 23.06.2018
Հուլիսի 8-ին կայանալիք Լեգենդների խաղին մասնակցելու համար Երևան կժամանի «Ոսկե գնդակ»-ի դափնեկիր, Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն: Այս մասին հայտնում է «Երևան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Լեգենդների հանդիպում՝ Եվրոպայի և Լատինական ամերիկայի լեգենդար ֆուտբոլիստների միջև: Իսկ Երևանի Ազատության հրապարակում հուլիսի 6-8-ը […]
13:18 23.06.2018
Հունիսի 22-ին, ժամը 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Արշալույս գյուղի մի բնակիչ և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով ու հայտարարել, որ հայտնաբերել է իր տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, որը […]
11:56 23.06.2018
Երեկվանից Ջերմուկի, Գնդեվազի ու Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հարակից ճանապարհները և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պայքարում են Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագծի դեմ: Ակտիվիստներից Նարեկ Միրզոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Ամուլսարի հանքավայրում աշխատանքներ իրականացնողները ավտոբուսներով հեռանում այդտեղից: Թե ինչու են նրանք լքում հանքավայրը, […]
11:21 23.06.2018
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը այսօր հորդորել է գյուղացիներին սնկային հիվանդությունների դեմ սրսկումներ սկսել: «Ցորենի վրա հստակ երեկ նկատվում էր Շիրակի գոտում, ժողովուրդը ժանգ է ասում այդ հիվանդությանը: Խաղողն էլ կարող է վնասվել», – ասել է Բերբերյանը: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը հավելել է, որ տարին խոնավ է, իսկ դա նպաստում է հիվանդության տարածմանը:
11:00 23.06.2018
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի կտրած-ծակած վերք արտաքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 14.30-ի սահմաններում, իրենց շենքի դիմացի պուրակի չգործող լողավազանի մեջ ընկնելու հետևանքով: Ոստիկանության Մուշի […]
10:47 23.06.2018
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/arcrun/posts/1787937054575228
10:14 23.06.2018
Econews.am-ը գրում է․ «Նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, ով 2016թ.-ին վաճառեց ընկերությունը և հեռացավ Հայաստանից, վերջերս ուշագրավ գրառումներ է կատարում իր ֆեյսբուքյան էջում: Ներկայացնենք դրանցից մեկը, որը, ըստ էության, պարզաբանում է, թե ինչն է եղել հեռանալու պատճառը. «2013 թվականի առաջին երամսյակից սկսյալ Պետ Եկամուտների կոմիտէի ստուգումներ […]
09:10 23.06.2018
Չնայած Հայաստանից դեռ արձագանք չկա, Հայ դատի գրասենյակն արդեն մտավ թեմայի մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «Bell-412» ուղղաթիռներ վաճառելու մասին տեղեկություններին։ «Ուղղաթիռների վաճառքի դեմ բողոքն արդեն ԱՄՆ Կոնգրեսում, Պետդեպում ու Պենտագոնում է: Երեկ առավոտյան կապվել էի Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի հետ: Ընկերոջս` Արամ Համփարյանին ուղարկել էի […]
07:38 23.06.2018
Թեհրանը պահանջում է եվրոպական երկրներից ցուցաբերել սկզբունքային դիրքորոշում՝ ի պատասխան միջուկային գործարքի հետ կապված ԱՄՆ-ի քաղաքականության։ Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նախազգուշացում է արել Եվրոպային «սոսկալի ապագայի» վերաբերյալ այն դեպքում, եթե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկվի։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ «Եթե ԵՄ-ն և այլ երկրներ, որոնք աջակում են Գործողությունների […]
07:11 23.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ամենափորձառու քաղաքական գործիչներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ նշելով, որ իրենք շատ ընդհանուր բան ունեն։ Այս մասին նա հայտնել է TRT-ի հետ հարցազրույցում։ «Խոսելով փորձի մասին՝ կարող եմ ասել, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում երկու առավել փորձառու քաղաքական գործիչ կա, այլոց չեմ հիշում, հնարավոր է՝ […]
22:38 22.06.2018
Հունիսի 22-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին «Կինոյի տան» մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Փրկարարների կողմից նախորդ օրերին իրականացված որոնողական աշխատանքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
21:20 22.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել «Միր» հեռուստաընկերությանը: Հարցազրույցի ժամանակ չի շրջանցվել նաև վերջին շաբաթվա կարևորագույն թեման՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: – Բարև ձեզ, պարոն Փաշինյան: Շնորհակալ եմ, որ Ձեր հագեցած օրակարգում ժամանակ գտաք հարցազրույցի համար: Մոսկվայում վերջերս Դուք մասնակցեցիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: Դուք երկրպագո՞ւ եք: Ո՞ր թիմի երկրպագուն եք: – Ես […]
20:57 22.06.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ծառայության աշխատակիցների կողմից երեկ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի տանը կատարված խուզարկության հետ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է […]
20:31 22.06.2018
Մի շարք լրատվամիջոցներ այսօր տեսանյութ էին հրապարակել այն մասին, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերթական՝ հատուկ գործողությունն է իրականացրել «Գլոբուս» բիզնես կենտրոնի հարևանությամբ: Որոշ կայքեր անգամ ուղիղ հեռարձակում էին իրականացրել «դեպքի վայրից»: Իսկ իրականում առևտրի կենտրոնի մերձակայքում այդ պահին նկարահանումներ էր իրականացնում «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը: Այդ պահին նկարահանվում էր հեռուստաընկերության նոր՝ «Այրված անուրջներ» հեռուստասերիալը, […]
19:34 22.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ, երկամսյա կալանքի մեջ գտնվող Մանվել Գրիգորյանի փաստաբանները բարձրաձայնում են իրենց հասցեին հնչող սպառնալիքների մասին: SHANTNEWS.am-ն այս առնչությամբ խոսեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ մանրամասները ճշտելու համար: Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: Նա իր ֆեյսբուքյան էջին սպառնալիքներ պարունակող նամակներ է ստանում, սպառնում են գալ, մորթել իրեն և ընտանիքի անդամներին: […]
19:22 22.06.2018
Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում պարարտանյութերի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել` պետական ծրագրերի շրջանակներում պարարտանյութի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից խարդախությամբ պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու վերաբերյալ։ Արագածոտնի մարզային քննչական […]
19:04 22.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության, ԵԱՏՄ շրջանակներում առևտրի զարգացման և հարևան Վրաստանի հետ հարաբերությունների մասին: – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայացավ Ձեր աշխատանքային այցը Մոսկվա: Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորվել Ձեր և ՌԴ առաջնորդի միջև: – Մեր միջև ձևավորվել են անկեղծ, շիտակ հարաբերություններ, և ես […]
16:34 22.06.2018
Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ: Դրանից բացի՝ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն […]
15:26 22.06.2018
Քիչ առաջ Araratnews.am կայքը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի քաղաքապետի տեղակալները հրաժարական են տվել և իրերն են հավաքում: SHANTNEWS.AM-ը տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ նման տեղեկատվություն չունի:
14:37 22.06.2018
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը տեսանյութ է տարածել, որում ԵԿՄ վարչության նախագահը անդրադառնալով իրեն վերագրվող «ապօրինություններին», նշում է՝ իր ընկերներն իրեն սխալ են հասկացել, ինքը մեղավոր չէ: «Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, պետությանն ու արդարադատությանը»,- նշել է Գրիգորյանը: