09:42 25.06.2018
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արմավիրում ծիրան արտահանողները հավաստիացնում էին, որ «Դուխով» մակնշմամբ արկղերը խիստ պահանջարկ են վայելում ռուսատանաբնակ հայերի շրջանում»: https://www.facebook.com/suren.papikyan.7/posts/2223221597718561
07:30 25.06.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընտրություններում հաղթանակից հետո ելույթ ունենալով Անկարայում հավաքված կողմնակիցների առջև, խոստացել է նրանց աշխատել գիշեր-ցերեկ՝ վերածելու իր երկիրը ողջ աշխարհի համար օրինակի։ «Մենք ժողովրդից մանդատ ենք ստացել։ Եվ առաջիկայում մենք կշտկենք մեր բոլոր թերությունները։ Մեծամասամբ մենք ավարտել ենք նախագահական համակարգի անցման նախապատրաստությունը»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ ընտրություններում գլխավոր […]
07:15 25.06.2018
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի ղեկավար Սադի Գյուվենը հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկից հետո Էրդողանն ստացել է 52․5 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Ինջեն՝ 30․7 տոկոս ձայն։ Դեմիրթաշը գրանցել է 8․4 տոկոս արդյունք։ Խորհրդարան անցնելու […]
00:30 25.06.2018
Թուրքիան ողջ աշխարհին ժողովրդավարության դաս տվեց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում՝ «Ժողովրդական միասնություն» բլոկի («Արդարություն և զարգացում» կուսակցություն և «Ժողովրդական շարժում» կուսակցություն) կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Էրդողանը նշել է, որ ընտրություններին 90 տոկոս (87,9) մասնակցությունը հանդիսանում է շատ կարևոր գործոն։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի ժողովուրդն օգտվել […]
23:49 24.06.2018
Երևանի Ավան համայնքի Ծարավ-Աղբյուր փողոցում, սոցիալական հատուկ ծրագրով բնակարանով ապահովված երիտասարդ ընտանիքների համար կառուցված բազմաբնակարանների տարածքում, արդեն 1,5 տարի է` գործում է «Նոր զովք» սուպերմարկետը: «Նոր զովք»-ը վարձակալում է տարածքը Ռուզաննա Բեգլարյանից, ով 2016 թվականին դարձել է շինության գերակշիռ հատվածի սեփականատերը: Այս մասին գրում է hetq. am-ը։ Ռուզաննա Բեգլարյանը, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության […]
23:31 24.06.2018
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը: 2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար […]
22:40 24.06.2018
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններից հետո քվեաթերթիկների 80․1 տոկոսի հաշվարկման արդյունքում արձանագրել է 54․3 տոկոս արդյունք։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովի տվյալները ներկայացնում է Anadolu գործակալությունը։ Էրդողանի հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկանծու Մուհարեմ Ինջեն, ստացել է ընտրողների 29․9 տոկոսի աջակցությունը։ Մնացած թեկնածուների հավաքած ձայները դեռևս ցածր են 10 տոկոսից։ Վերջնական արդյունքում Էրդողանը պետք […]
19:54 24.06.2018
Փարիզում ավարտվեց «Grand Chess Tour»-ի երկրորդ փուլը։ Լևոն Արոնյանը կայծակնային խաղում վաստակեց 11 միավոր՝ զիջելով Հիկարու Նակամուրային (12 միավոր): Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել՝ ընդհանուր հաշվում վաստակելով 20 միավոր։ Առաջատարների ցուցակում նրան նախորդում են ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրան, Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ-ից Ուեսլի Սոն։
18:56 24.06.2018
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը՝ նշելով, որ բուռն քննարկում են ունեցել։ Նա հրապարակել է նիստում ընդունված հայտարարությունը․ «ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝ – խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաև երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք, – […]
17:14 24.06.2018
«Իհարկե, դեմ ենք ԵԿՄ լուծարմանը: Վաղը որ պատերազմ լինի, ո՞վ է գնալու կռվի»,-ասում է Ստեփանավանի ԵԿՄ ղեկավար Գագիկ Վարդումյանը: Հարցին, թե առանց միության հնարավոր չէ՞ գնալ կռվելու, Վարդումյանն ասաց`«Մի մարդով չի երկրապահը: Ի՞նչ ենք պատասխանելու վաղվա տղաներին: Էդ երեխեքի աչքերին ո՞նց ենք նայելու: Վազգեն Սարգսյանի ժամանակ Մանվել Գրիգորյանի ընտրությունը կատարվեց բաց քվերակությամբ: Վարչության անդամներ ընտրվեցին: […]
16:46 24.06.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացրել է անձնագրային համակարգում առաջիկայում կատարվելիք կարևոր փոփոխության մասին: Հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը կբարելավվի: Այս մասին Բիչախչյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ «ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել է հանձնարարական բարելավել հաշվառման վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու գործընթացը: Ներկայումս տեղեկատվությունը լրացվում է աշխատակցի կողմից ոչ թե համակարգչով, այլ […]
16:05 24.06.2018
Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։ Քրդաբնակ նահանգներից ահազանգում են լուրջ ընտրախախտումների և անվտանգության ուժերի կողմից ընտրողների հանդեպ ճնշման դեպքերի մասին։ Ըստ artigercek.com-ի աղբյուրի՝ որոշ բնակավայրերում ընտրատեղամասերի հասցեները դիտավորյալ փոխվում են՝ ընտրողներին ապակողմնորոշելու համար։ Իր հերթին Cumhuriyet-ը հայտնում է, որ Ուրֆայի տեղամասերից մեկում անհայտ անձիք ծեծել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության վստահված անձին և […]
15:49 24.06.2018
ԵԿՄ-ում անցկացվում է վարչության արտահերթ, դռնփակ նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵԿՄ կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»: 1993 […]
15:30 24.06.2018
Բրիտանական Telegraph պարբերականի մարզական բաժնի խմբագիր Փոլ Հեյվորդն իր թվիթերյան էջում հայտնել է այն մասին, որ Վոլգոգրադում իրեն սպասարկած տաքսու վարորդը, ինչպես պարզվել է՝ հայ է։ Նրանք կես ժամ խոսել են Հենրիխ Մխիթարյանի մասին, այնուհետև տաքսիստը նրան նարինջ է տվել թռիչքի համար։ Հենրիխ Մխիթարյանը 2016 թվականից՝ 2 տարի խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2018-ից […]
14:18 24.06.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը քաղաքացու ինքնասպանության փորձ են կանխել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահե Էնֆիաջյանը: «Այսօր` վաղ առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում, գործընկերուհիս՝ Նաիրա Զոհրաբյանը, զանգահարեց և տեղեկացրեց, որ հենց այդ պահին «Հաղթանակ» կամրջով անցնելիս նկատել է ինքնասպանության փորձ կատարող երիտասարդի։ Խնդրեց շտապ մոտենամ, որպեսզի միասին օգնենք երիտասարդին: […]
10:39 24.06.2018
«Ելք» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Մոսկովյան 28 հասցեում կանաչապատ տարածքը բետոնապատելու վերաբերյալ: «Ո՞վ, ասենք, ո՞վ է թույլատրել կանաչապատ սիզամարգը քանդել ու բետոնապատել կանաչապատ տարածքը Մոսկովյան 28 հասցե։ Դուք Երևանը ատում եք, բավական է բավական, այ անկուշտներ»,-գրել է նա: https://www.facebook.com/simonyanalen/posts/1599042350222815
09:22 24.06.2018
Թուրքիայում մեկնարկել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտությունները։ Քվեակության համար ընտրատեղամասերն արդեն բացվել են։ Քվեաթերթիկներում ներառված են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից), Մուհարեմ Ինջեն (հիմնական ընդդիմադիր «Ժողողվրդա-հանրապետական կուսակցությունից»), Սելահաթթին Դեմիրթաշը (քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից»), Մերալ Աքշեները («Լավ» կուսակցությունից), Թեմել Քարամոլաօղլուն («Երջանկության» կուսակցությունից) և Դողու Փերինչեքը («Հայրենիք» կուսակցությունից)։ Միաժամանակ անցկացվում են […]
23:46 23.06.2018
ՀՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում տեղադրվել է հայտնի ամերիկահայ ձեռնարկատեր, միլիարդատեր և բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը։ Նա կյանքից հեռացել է 2015 թվականին։ Հուշարձանը կանգնեցվել է Գյումրիի Ալեքսանդրովյան ծառուղում, որը վերջերս վերանվանվել է՝ ի պատիվ Քըրք Քըրքորյանի։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ-ից հայ բարերար, ծագումով Գյումրիից Գրիգոր Բեդիրյանին։ Բրոնզե հուշարձանի հեղինակն է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը։ […]
23:31 23.06.2018
Instagram-ում հայտնվել է տեսանյութ Մոսկվայից, որտեղ ֆուտբոլային երկրպագուները պարում են «Մի գնա» հիթի ներքո։ ՌԴ մայրաքաղաքի Նիկոլսկայա փղոցում երկրպագուները, թափահարելով տարբեր երկրների դրոշները, պարել են՝ բացականչելով երգից հայերեն որոշ արտահայտություններ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից ի վեր Նիկոլսկայա փողոցը դարձել է հազարավոր հյուրերի համար գլխավոր ֆան-գոտին։ Super Sako-ի և «Սպիտակցի Հայկոյի» «Մի գնա» երգն առաջին անգամ […]
22:22 23.06.2018
Ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիության համար դիմելիս ունեն արտոնություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը․ ««ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է. 1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը, 2. հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը, 3. ՀՀ […]
22:12 23.06.2018
Հայաստանի պետական և մասնավոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին կոչ եմ անում շեշտակի ավելացնել կրթական ծրագրերին հատկացվող ժամանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մեզ եկող դիմումներից ակնհայտ է դառնում, որ այս ոլորտի նկատմամբ կա մեծ ուշադրություն, կան բազմաթիվ գաղափարներ, որոնք խնդրում եմ քննարկել այդ գաղափարների հեղինակների հետ, երբ ձեզ դիմում […]
20:16 23.06.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել գործող նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան հոբելյանի առիթով: Ուղերձում նշվում է. «Մեծարգո՛ պարոն Սարգսյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր ձեռքբերումներ»:
20:09 23.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր դուստրը՝ Մարիամը, ավարտել է Տարտուի համալսարանը: «Առաջին ոչ աշխատանքային օրս մարտի 31-ից ի վեր»,- գրել է վարչապետը: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199.1073741830.1378368079150250/2070463096607408/?type=3&theater
18:46 23.06.2018
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով Ռուսաստանին կոչ է անում Մոլդովայի անջատողական շրջանից զորքերն «առանց նախապայմանների և անհապաղ» դուրս հանել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը: Հունիսի 22-ին ընդունված բանաձևին կողմ է քվեարկել 64 երկիր, դեմ՝ 15, իսկ ձեռնպահ՝ 83 երկիր: Հայաստանը դեմ քվեարկած երկրների թվում է Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի հետ […]
17:38 23.06.2018
«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է […]
16:47 23.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ և արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:
15:59 23.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում Փաշինյանն է՝ զինվորական համազգեստով: Աննա Հակոբյանը նկարին կից մակագրություն է թողել. «22 հունիսի 2018. նկատի ունեմ՝ այսօրվա լուսանկար է»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ համազգեստով էր փողոցային պայքարի ողջ ընթացքում: https://www.facebook.com/photo.php?fbid=1885028488207418&set=a.276240722419544.66505.100001008556524&type=3&theater
15:56 23.06.2018
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն […]
14:59 23.06.2018
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: Այս ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց՝ արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառելով նաև ձեռքի հակատանկային նռնականետեր: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Բացի նշված խախտումներից, ՊԲ […]