11:04 07.06.2018
ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, Ազգային ժողովում են, մեկնարկել է կառավարության ծրագրի քննարկումը։ Քվորումն ապահովված է։
20:56 06.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու տիկին Նունե Սարգսյանի հետ ներկա է գտնվել Արամ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի բացման արարողությանը: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ համերգային ծրագրով մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով կատարել է Խաչատրյանի […]
19:14 06.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Համաձայն հրամանագրերի՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Արթուր Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։ Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության […]
18:08 06.06.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք դեպքեր: Այս մասին տեղեկացնում է պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից […]
17:07 06.06.2018
Ադրբեջանի պաշտպանության նախարարը, «բարի ավանդույթի» համաձայն, այս անգամ ևս ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հավաքից հետո արվող լուսանկարում հեռու է կանգնել Հայաստանի պաշտպանության նախարարից։ Վերջին տարիներին այս խորհրդի հավաքները հայկական լրատվադաշտի համար ավելի հետաքրքիր են հենց այս պատճառով։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել այս նիստերին մասնակցած Հայաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանից, Վիգեն Սարգսյանից, Արտակ Զաքարյանից (ՊՆ […]
16:39 06.06.2018
ԵՄ-Հայաստան հարաբերություններում 2015 թվականի հունվարից արձանագրվել է զգալի զարգացում: Երկկողմ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ու պայմանական կիրարկման մեջ մտնելը, ինչպես նաև «Գործընկերության առաջնահերթությունների» ամփոփումը, որը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին, նպաստել են այդ հաջողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, այս մասին նշվում է Եվրոպական միության նոր զեկույցում: Զեկույցը թողարկվել է հունիսի 6-ին՝ […]
16:04 06.06.2018
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանն իր նախաձեռնությամբ արդեն իսկ կատարել է 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում է կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում: Այս մասին հայտարարել է անձամբ նա: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել էր հանցավոր սխեմա […]
14:49 06.06.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՍԴ անդամի ընտրության ժամկետին վերաբերող իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահի դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ […]
14:20 06.06.2018
2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 2 միլիոն 969 հազար: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ազգային վիճակագրական ծառայությունից: Հիշեցնենք, որ օրեր առաջ, հակիրճ ներկայացնելով Հայաստանի մշտական բնակչության տվյալները, SHANTNEWS-ը խոստացել էր առաջիկայում մանրամասն անդրադառնալ: Մինչ այդ, նշենք, որ բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա, իսկ Հայաստանում […]
10:22 06.06.2018
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Ա. […]
23:08 05.06.2018
Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:40-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.55 0 և արևելյան երկայնության 46.86 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Զաքաթալա քաղաքից 20կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 […]
21:38 05.06.2018
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնել է իրենց դիրքորոշումը կառավարության ներկայացրած ծրագրի վերաբերյալ: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունումը, անհրաժեշտ ձայները կապահովի, ինչպես վարվեց մայիսի 8-ին, այս անգամ ևս՝ հունիսի 7-ին և 8-ին կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արհեստական խոչընդոտներ չենք հարուցի: Կառավարության ծրագրի բովանդակության մասով մենք գտնում ենք, որ […]
21:21 05.06.2018
«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներն այս պահին հավաքված են Ֆինանասների նախարարության շենքի դիմաց: Նախաձեռնության անդամները սպասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց։ Նրանց հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական հանդիպման է և կազատվի ժամը 22։00 -ին: Մինչ այդ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ է հանդիպել փոխվարչապետի օգնական Միքայել Նահապետյանը: Կախված այն […]
21:04 05.06.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ։ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ […]
20:53 05.06.2018
Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի՝ Կենտրոնական ավտոկայանին հարող հատվածը շարունակում էր փակ մնալ: Պետական նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանի պատգամավորների հետ ցուցարարների հետ հանդիպեց՝ նախագահականում կայացած խորհրդակցության ընթացքում առաջարկված լուծումների փաթեթով: Հարությունյանը հայտնեց, որ ժամանակի ընթացքում լուծումներ կտրվեն ցուցարարների կողմից առաջադրված պահանջներին, որոնք վերաբեորւմ են կադրային փոփոխություններին և այլ բարեփոխումներին: Ցույցի նախաձեռնողներին հարցի կարգավորման այս տարբերակը […]
18:49 05.06.2018
SHANTNEWS.am-ի մոսկավյան թղթակից Վահե Ավանեսյանը հայտնում է, որ այսօր ավարտվել է Մոսկվայում եկեղեցու բակից բերման ենթարկված հայերի դատաքննությունը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 200, իսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ 35 հայեր կալանավորվել էին, նրանց մեղադրանք էր ներկայացրել ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունը: Ապրիլի 22-ին Մոսկվայում բողոքի ակցիա անցկացնող հայերին բերման ենթարկելով ոստիկաններն ասել էին, որ հավաքվածները կոչեր են հնչեցրել մեկնել […]
18:48 05.06.2018
«Սասնա ծռեր»-ը նոր հայտարարություն է տարածել՝ «զինված պայքարի էջը փակելու և կառավարությանն աջակցելու մասին»: Հայտարարության մեջ նշվում է. «Սասնա ծռեր»-ի զինված ապստամբության թիրախը ազգադավ և հանցավոր ռեժիմն էր։ Զինված ապստամբությունը թեև վերջնական արդյունքի չհասավ, սակայն կտրեց ռեժիմի կյանքի թելը, սպառեց նրա փամփուշտները, ինչպես նաև վիժեցրեց Արցախը, իսկ հետագայում նաև մեր ինքնիշխանությունն օտարին հանձնելու ծրագիրը։ Դրա […]
18:42 05.06.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ վաղը բնապահպանության նախարարի գլխավորությամբ կառավարության ներկայացուցիչները կլինեն Ամուլսարում: «Այսպիսով մենք ազդարարում ենք վարչապետի հանձնարարականի կատարմանն ուղղված աշխատանքների սկիզբը: Նախարարի այցից հետո սեղմ ժամկետներում ստուգումներ կսկսի բոլոր կողմերին ներառող մասնագիտացված տեսչական մարմինը: Բնապահպանական խնդիրներով մտահոգ մեր համաքաղաքացիներին ուզում եմ վստահեցնել, որ շրջակա միջավայրին […]
17:32 05.06.2018
Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտոնական կայքը հայտարարել է նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի առաջին տրանսֆերի մասին: Անգլիական ակումբը 1 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենթուս»-ի շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխշտայների հետ: Շվեյցարացու պայմանագիրը թուրինյան ակումբի հետ այս ամռանն ավարտվում է, այդ պատճառով լոնդոնցիները նրա տրանսֆերի համար ոչինչ չեն վճարի: 34-ամյա ֆուտբոլիստն արդեն «Արսենալ»-ի մարզաբազա է այցելել և մասնակցել պաշտոնական շնորհանդեսին:
16:37 05.06.2018
Հայ Բարեգործական ընդհանուր միության Լիբանանի վարժարաններում «կադրային ջարդ» է տեղի ունեցել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են Բեյրութից։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ շուրջ քսան հայ ուսուցիչներ, առանց հիմնավոր պատճառների, հեռացվել են դպրոցներից։ Բեյրութի հայ համայնքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ուսուցիչների աշխատանքից ազատման պատճառը քաղաքական է: SHANTNEWS.am-ին այս մասին տեղեկություն փոխանցած աղբյուրներից մեկը նաև հայտնեց, որ «կադրային ջարդ»-ի պատճառը Լիբանանի՝ վերջին խորհրդարանական […]
15:02 05.06.2018
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները: Այս մասին SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն […]
13:18 05.06.2018
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա: Ծրագրված չէ նաև ՀՀ վարչապետի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպում: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հունիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում: Դա կլինի փաստացի առաջին դեմառդեմ շփումը Հայաստանի նոր իշխանության հետ: Մի բան վստահեցնում եմ՝ եթե […]
12:40 05.06.2018
«Առնվազն չենք բացառում, որ 2018թ.-ի պետբյուջեով հաստատված մի շարք ծրագրերում, որ դեռևս չեն իրականացվել, սակայն արդեն անցկացվել են համապատասխան մրցույթներ, կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր», – այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Հունիսի 17-ին պետք է մեկնարկեր «Արի տուն» ծրագիրը, այնուհետև «Ամառային դպրոց» և «Իմ Հայաստան» […]
12:27 05.06.2018
Ավստրիական ORF հեռուստաընկերության մեկնաբան Արմին Վոլֆը հարցազրույց է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Լրագրողն այսպիսի հարց է ուղղել. «18 տարի Դուք կամ նախագահ եք, կամ վարչապետ: Ոմանք ասում են, որ երկիրը, որը ժողովրդավարության ճանապարհին էր, ավտորիտար համակարգի եք վերածել, որ Դուք, այսպես ասած, «ցար» եք: Դա ճի՞շտ է»: Ի պատասխան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
21:46 04.06.2018
ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ «Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է […]
21:30 04.06.2018
Հունիսի 4-ին Սան Խոսեում մեկնարկել է հնգօրյա WWDC 2018 համաժողովը՝ նախատեսված Apple-ի մասնագետների համար: Սպասվում է, որ միջոցառմանը կներկայացվի մի քանի նոր արտադրանք, սակայն մանրամասները չեն բացահայտվում: Քիչ հավանական է, որ արտադրողը ներկայացնի նոր iPhone: Այնուամենայնիվ, դեռ հույս կա, որ տեղի կունենա iPhone SE 2-ի շնորհանդեսը: Բացի այդ, հնարավոր է՝ ներկայացվի նաև MacBook Pro-ի նորացված […]
20:41 04.06.2018
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է հունիս 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ նշելով, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգության տեղիք է տվել: «Այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա և շատ կոնկրետ հետևությունների և եզրակացությունների բերի: Ես ուշի-ուշով հետևում եմ Արցախում ծավալված իրադարձություններին»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ […]
20:14 04.06.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի և ստացել իրավական գնահատական: […]
18:50 04.06.2018
Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականն իր հերթական ընկերական հանդիպումն է անցկացնում: Ավստրիական «Սպորտպլատս Քեմատեն» մարզադաշտում Հայաստանի ընտրանին մրցում է Մոլդովայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը խաղադաշտ է դուրս եկել այսպիսի կազմով. Դարպասապահ Արամ Հայրապետյան Պաշտպաններ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Հրայր Մկոյան, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ […]