12:19 09.06.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Նախիջևանի անվտանգության, այնպես էլ ՀՀ միջպետական ճանապարհները վերահսկողության տակ վերցնելու առումով: Մասնավորապես, հրապարակումներում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանցիներ՝ սահմանամերձ դատարկ բնակավայրեր կամ գերեզմաններ այցելելիս: Հրապարակումներում նշված են […]
19:23 08.06.2018
Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր բավարարել է Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցները փոխելու վերաբերյալ միջնորդությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը: «Սարի թաղի գործով պաշտպանյալիս՝ Հրայր Իսախանյանի և մյուսների՝ Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ կիրառված կալանանքը որպես խափանման միջոց, փոխվեց […]
19:16 08.06.2018
ԱԺ արտահերթ նիստում կառավարության նոր ծրագրի շուրջ քննարկումները լի էին տարբեր ժամանակաշրջանների փիլիսոփաների ու քաղաքական գործիչների հայտնի աֆորիզմներով, սակայն այդ ամենի մեջ ուշադրություն գրավեցին Արմեն Աշոտյանի և Նաիրա Զոհրաբյանի ակնարկները՝ ելույթներում միմյանց քննադատում և համեմատում էին Վերածննդի ու ռոմատիզմի դարաշրջանի պատմական կտավների կերպարների հետ: SHANTNEWS-ն ուսումնասիրել է և իր ընթերցողներին է ներկայացնում քաղաքական գործիչների ակնարկած […]
18:15 08.06.2018
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական կողմի կրակոցից ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորման դեպքի վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ հունիսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, նրա վիճակը գնահատվում […]
17:43 08.06.2018
Հենց նոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի` Պավլիկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց Աժ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը: «Ելք»-ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը […]
17:22 08.06.2018
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն, հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերուժան Սիմոնյանը ծնվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նա 1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ հարկային տեսչության (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային […]
16:06 08.06.2018
Այսօր կառավարության նիստի վերջում օրակարգից դուրս մեկ հարցի է անդրադարձել առողջապահության նախարարը: Նա հիշատակել է նախորդ օրվա դեպքի մասին: Նորք-Մարաշում կեսգիշերն անց հրավառություն է եղել ու հարուցել է տարածքի բնակիչների զայրույթը: Ոստիկանություն ուղղված բողոքը, դիմում-հայտարարությունները, այս դեպքերում, որպես կանոն արդյունք չեն տալիս: Վարչապետը լսել է ու կոշտ հանձնարարականներ ուղղել ոստիկանապետին: «Եթե պարզվի, որ մինչև հիմա […]
15:10 08.06.2018
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, քաղաքացիներին ներկայանալով որպես ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից, նրանց որդիներին պարտադիր […]
14:08 08.06.2018
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:34 08.06.2018
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, որի հետևանքով կա մեկ տուժած: Դատարանում ընթանում էր Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդու սպանության գործով դատավարությունը: Մեղադրյալը Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդի Մեխակ Հարությունյանն է: Համաձայն որոշ տեղեկությունների՝ դատավարությունը մշտապես լարված է անցնում: Այս անգամ էլ բացառություն չէր: Դատարանի բակում ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել […]
12:14 08.06.2018
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ամդամներ Ալեն Սիմոյնանն ու Հայկ Կոնջորյանը տեսաուղերձ են տարածել ու հայտնել՝ երկու լավ լուր ունեն: Նախ, Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ: Երկար քննարկումներից հետո համաձայնության են եկել` լուսաձայնային նռնակներն այլևս չօգտագործել խաղաղ ցուցարարների նկատմամբ: «Դուք գիտեք՝ մարտի 1-ին Համլետ Թադևոսյանը մահացավ այդ լուսաձայնային […]
12:05 08.06.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը ՀՀ կառավարությունից տեղեկացնում է, որ այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանին պաշտոնից ազատելուն: Որոշման մեջ գրված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Նարեկ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության […]
11:42 08.06.2018
Կառավարության նիստի ժամանակ ներկայացվեց Հայաստանի քննչական ծառայության ղեկավար Վահրամ Շահինյանին պաշտոնից ազատելու որոշումը: Կառավարությունը հաստատեց այն: Վարչապետ Փաշինյանը նշեց, որ Շահինյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն:
00:26 08.06.2018
Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ «Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության […]
21:44 07.06.2018
Կառավարության ծրագրի քննարկումից հետո այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ իրենց ուշադրության կենտրոնում եղել է կառավարության հետ հետագա աշխատանքի ռազմավարությունը: Շարմազանովը չի ժխտել, որ իրենք օգնելու են կառավարությանը իրականացնելու մի շարք ծրագրեր՝ անդրադառնալով նաև իրենց հասցեին խորհրդարանում հնչած քննադատություններին, նաև հաստատել է, […]
21:23 07.06.2018
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, նշել է, որ նախարարությունը շարունակելու է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, սակայն հնարավոր է՝ փոփոխություններ իրականացվեն: «Ես այս ծրագրերին վերաբերվում եմ որպես ժամկետային զինվորական պարտադիր ծառայության տեսակ»,- ասել է նախարարը: Լրագրողները նախարար Տոնոյանից հետաքրքրվել են, թե արդյոք նախարարությունը չի պատրաստվում 1000 դրամների մասին օրենքը կասեցնել: Նախարարն ասել […]
20:56 07.06.2018
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, Սիրելի լրագրողներ, Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր կառավարությունը այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում։ Պատմական այս գործընթացով ձևւավորված կառավարությունն ըստ այդմ, պատմական առաքելություն ունի իրականացնելու և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունը […]
20:13 07.06.2018
ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: Արդյունքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտումների […]
19:14 07.06.2018
«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անձի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներն անհիմն են, և Վեհափառ հայրապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև Մայր աթոռի վեհարանում կայացած փակ հանդիպումից անմիջապես հետո սրբազանն ասաց, որ կաթողիկոսին […]
17:58 07.06.2018
Հունիսի 7-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ ասելով, որ կառավարության ծրագրում նշված չէ, թե ինչ տնտեսական աճ կարձանագրվի, աղքատությունը որքանով կնվազի և ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ: «Այսօր խնդիր ունենք առաջին հերթին գնահատելու տնտեսության ստվերայնության ծավալները: Սա կարևոր հարց է: Ո՞վ կարող է ասել՝ մեր տնտեսությունը քանի՞ […]
15:36 07.06.2018
Հայաստանի կառավարությունը մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել մեկ տարվա ընթացքում, և սա նշանակում է, որ դրանք կարող են անցկացվել 9 ամսվա ընթացքում, 5 ամսվա ընթացքում, և այլն։ Այս մասին այսօր կառավարության ծրագրի՝ ԱԺ-ում քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ իշխող ուժի համար ձեռնտու կլիներ այդ ընտրություններն անցկացնել անմիջապես, ու օգտվելով էյֆորիկ […]
15:21 07.06.2018
Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի գործողություններում դավադրություն և սադրանք չկա Հայաստանի ու հայության դեմ, իսկ Վրաստանն ու վրաց ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ Հայաստանի գործողություններում սադրանք ու դավադրություն չկա Վրաստանի ու վրացիների դեմ։ Հայաստանի վարչապետի խոսքերով՝ այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել իր՝ Վրաստան այցի և այնտեղ տեղի ունեցած հանդիպումների […]
15:10 07.06.2018
Թոշակառուների թոշակները բարձրացնելու վերաբերյալ հարցն այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը նշեց, թե կախարդական փայտիկ չկա՝ ակնարկելով, որ արագ լուծում չի կանխատեսում այս հարցում, բայց նշեց, որ թոշակառուների վիճակն իրոք վատ է։ «Պարո՛ն Ազիզյան, ես Ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ կախարդական փայտիկ կա՛, և կախարդական փայտիկն […]
14:23 07.06.2018
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան: Նա այդ մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: նա պատասխանել է «Նովոյե վրեմյա» թերթի լրագրողի հարցին: Լրագրողի հարցրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ռեզոնանսային հայտարարություն […]
14:14 07.06.2018
Կառավարությունը արտերկրում գտնվողներին կոչ է անում վերադառնալ ու անցնել պարտադիր զինծառայություն, սակայն կառավարության աշխատակիցների մի մասը չունի զինծառայության հետ որևէ առնչություն։ Այս մասին ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։ «Ես ինքս էլ ժամկետային զինվորական ծառայություն չեմ անցել»,- սրան ի պատասխան նշեց Նիկոլ Փաշինյանը և հիմնավորեց, թե ինչու։ Վարչապետը բացատրեց, որ […]
13:12 07.06.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հույս ունի՝ Արցախյան հակամարտությունը մոտ ժամանակներս բանակցային ճանապարհով կկարգավորվի: «Խնդիրը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի նախորդների սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կսկսվեն իրական, ոչ թե իմիտացիոն բանակցություններ»,- հայտարարել է Ալիևը իսլամական Ռամազան […]
12:37 07.06.2018
Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նա, մասնավորապես գրել է, որ հանդիպումն սկսվել է: https://www.facebook.com/photo.php?fbid=10156436805744839&set=a.428752324838.204006.685014838&type=3&theater Ի դեպ, ժամը 13։00-ին նախատեսված է երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
11:58 07.06.2018
Արցախյան հակամարտության բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, քանի դեռ հակամարտության կողմերից մեկի՝ Արցախի ղեկավարությունը, չի մասնակցում բանակցություններին։ Այս մասին ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ նախորդ իշխանությունները՝ ճիշտ, թե սխալ, կարող էին ներկայացնել Արցախի շահերը, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մինչ այդ եղել էր Արցախի ղեկավար, իսկ Սերժ Սարգսյանը եղել […]
11:31 07.06.2018
Կառավարության ծրագիրն այսօր Ազգային ժողովում ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց կառավարության կարևորագույն գործնական քայլը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ինքը՝ Փաշինյանն էլ հարց տվեց՝ ինչո՞ւ է անհրաժեշտ արտահերթ ընտրութուններ անցկացնել։ «Պատասխանը շատ պարզ է՝ ինչպես հեռացել է կեղծիքներով և ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով […]