TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Գլխավոր

Ի՞նչ զինատեսակներ է Ռուսաստանը վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին

21:30 01.06.2018

Ռուսաստանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին է ներկայացրել 2017 թվականին իր արտահանած զինտեխնիկայի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ նշել է և՛ արտահանման ուղղությունները, և՛ զինատեսակները։ Հայաստանին և Ադրբեջանին առաքված զինատեսակները ներկայացնում ենք ստորև։ Հայաստանին Ռուսաստանը մատակարարել է «մեծ տրամաչափի հրետանային համակարգեր» – 6 միավոր Զեկույցներում այս ձևակերպման տակ ընկնում են հրետանային միջոցների մեծ մասը, այդ թվում` փողային հրետանին, համազարկային […]

̰
Հանրապետության հրապարակում նշել են վարչապետի ծննդյան օրը

21:17 01.06.2018

Հանրապետության հրապարակում այսօր, մի կողմից, նշում էին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, մյուս կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը: Քաղաքացիները տարբեր նախաձեռնություններով են հանդես եկել: Նախ` դիսկոտեկ է կազմակերպվել: Հանրապետության հրապարակում արտասահմանյան ու հայկական երաժշտությունների ներքո մարդիկ պարել են, ապա հրապարակ է բերվել վարչապետի պատկերով տորթը, որը կտրվել ու բաժանվել է ներկաներին:

̰
Նախագահը կդիմի ՍԴ. Արմեն Սարգսյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին

20:15 01.06.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է […]

̰
Մասիսի քաղաքապետին ու նրա տեղակալին մեղադրանք է առաջադրվել

19:20 01.06.2018

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել […]

̰
Եվրահանձնաժողովը հայտարարել է Հայաստանի հետ գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին

19:07 01.06.2018

Եվրահանձնաժողովը հունիսի 1-ին հայտարարել Է, որ ժամանակավոր հիմքի վրա ուժի մեջ է մտնում Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ներառում է քաղաքական երկխոսության, տնտեսության և անվտանգության ոլորտները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում  է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին հայտնել է ԵՀ-ի մամուլի ծառայությունը: «ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ստորագրվել Է 2017թ. […]

̰
Դատախազությունը բացահայտել է 8 տնտեսվարող սուբյեկտի կողմից շուրջ 2 մլրդ դրամ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության չկատարելու փաստեր

19:00 01.06.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման  գործընթացում […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը վերսկսեց մարզումները

17:15 01.06.2018

Ավստրիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Մալթայի ընտրանու հետ խաղից հետո, վերսկսել է մարզումները: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել մարզման ֆոտոշարքը: Նշենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի թիմի հետ:

̰
ԱԱԾ-ն նոր բացահայտումներ է խոստանում

15:31 01.06.2018

Այսօրվա կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ ԱԱԾ-ն մոտ օրերս ներկայացնելու է կոռուպցիոն նոր բացահայտումներ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն ավելի քան 3 մլրդ 300 մլն դրամի չարաշահում է բացահայտել: Մի քանի oր առաջ էլ ծառայությունը «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտել էր կեղծ […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ժամկետը

15:27 01.06.2018

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, կկայանա հունիսի 7-ին՝ Մոսկվայում: Սա նրանց առաջին հանդիպումն է Հայաստանում կառավարության փոխվելուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 1-ին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշել Է, […]

̰
Իմ դեմ նոր զրպարտություններ են տարածվում. Արամ Աթեշյան

14:17 01.06.2018

Թուրքիայում լուրեր են տարածվել, թե Պոլսի պատրիարքական շրջանակները հայերին կոչ են անում, որ հունիսին սպասվող նախագահական ընտրություններին զորակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի կուսակցությանը:  Մասնավորապես նման մտահոգություն է հայտնել «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ մամուլին ասելով. «Պատրիարքական շրջանակները կամ որոշակի համայնքային կառույցների շրջանակներ փառաբանում են Էրդողանին՝ նշելով, որ նրա նախագահության ժամանակ համայնքին վերադարձվեցին կալվածքներ, հետևաբար պետք […]

̰
Պետբյուջեն կատարվե՞լ է, թե՞ ոչ, ժողովրդի կյանքը փոխվե՞լ է, թե՞ ոչ. թեժ քննարկում ԱԺ-ում

14:06 01.06.2018

Հայաստանի նախագահի աշխատակազմն այսօր ԱԺ-ին ներկայացրեց իր բյուջետային ծախսերի կատարողականը, որով սահմանված էր գումարների տրամադրում արհմիություններին, ՀԿ-ներին ու կուսակցություններին։ Սակայն այս քննարկումը թեժ բանավեճի վերածվեց, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց բյուջեի կատարողականի մասին իր պատկերացումները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ Ղարաբաղյան խնդրի հարցում. Chatham House

13:58 01.06.2018

«Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կագնեցին լայնամասշտաբ պատերազմի եզրագծին: Հայասատնում կատարված քաղաքական նոր փոփոխությունները նոր հնարավորութուններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել երկու կողմերի համար»,- անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ գրել է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը: Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զգուշորեն խուսափել է […]

̰
Սերգեյ Դանիելյան. Եթերում վախենում եմ հազալ, սպասում եմ ասեն ՝ էլի Նիկոլի նմանակումն եմ անում

13:23 01.06.2018

Իշխանափոխությունից հետո հասարակության մեջ շատերը պատրաստ չեն ընկալել քաղաքական հումորը: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում խոսեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նմանակող հումորային տեսանյութերը հրապարակելուց հետո վիրավորական խոսքեր ու սպառնալիքներ ուղղեցին դերասանին, հիմնականում՝ ֆեյսբուքյան հարթակում: «Տանս մեջ նկարեցի, ծիծաղեցինք ես ու կինս, հետո քննադատությունները թափվեցին վրաս, արագ հեռացրի տեսանյութը: Բայց հետո հասկացա, որ […]

̰
Տիկնիկագործի նվերը վարչապետին

13:07 01.06.2018

Այսօր, մինչ ընթանում էր կառավարության նիստը, քաղաքացիներից մեկը վարչապետին անհամբեր սպասում էր կառավարության շենքի դիմաց, բայց ոչ իր խնդիրները ներկայացնելու համար: Տիկնիկագործ Մարիամ  Աղաջանյանն առավոտյան շտապել էր կառավարության շենք՝ իր ձեռքով պատրաստված տիկնիկներն անձամբ վարչապետին հանձնելու համար: «Երեկ եմ պատրաստել: Մեր սիրելի վարչապետի տարեդարձին նվեր եմ ուզում մատուցել, եթե հաջողվի հանդիպել», – նշել է տիկնիկագործը:

̰
Նշանակվել են նոր մարզպետեր

11:37 01.06.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել են նոր մարզպետերի նշանակման մասին որոշման նախագծերը: Նոր նշանակվող մարզպետերից 3-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 2-ը՝ ՀՅԴ-ն, մեկն անկուսակցական է: Կոտայքի մարզպետ է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի՝ Աշոտ Սիմոնյանը /ՀՅԴ/, Տավուշի՝ Վահե Ղալումյանը, Արարատի՝ Գարիկ Սարգսյանը, Շիրակի՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի՝ Իշխան Սաղաթելյանը /ՀՅԴ/: Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետերին՝ նշելով, որ […]

̰
ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես դասական կուսակցություն. Էդուարդ Շարմազանով

11:29 01.06.2018

Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որ քննարկվել է  նիստի ընթացքում: Նիստը վարել է Սերժ Սարգսյանը, ներկա է եղել նաև կուսակցության փոխնախագահ Կարեն Կարապետյանը: Նիստը տևել է 2.5 ժամ,  քննարկվել է կուսակցության ռազմավարությունն ու մարտավարությունն առաջիկա ամիսներին: «ՀՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը որպես […]

̰
Վլադիմիր Հակոբյանի նշանակման մասին տեղեկատվության տարածումը թյուրիմացություն էր. ԱԱԾ մամուլի քարտուղար

21:45 31.05.2018

Քիչ առաջ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ ավելի վաղ տարածված տեղեկությունն այն մասին, որ  Սերժ Սարգսյանի նախկին օգնական Վլադիմիր Հակոբյանը նշանակվել է ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, թյուրիմացության հետևանք է:  Սամսոն Գալստյանը հայտնեց, որ  նման նշանակում չի եղել և Վլադիմիր Հակոբյանը պարզապես ԱԱԾ կադրերի տրամադրության տակ է:   Հիշեցնենք, որ Վլադիմիր Հակոբյանը 2015 […]

̰
Նախարարը պարզաբանել է «Տաշիր Կապիտալի» հետ կապված կառավարության դիրքորոշումը

20:58 31.05.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»-ը «Տաշիր» Կապիտալ ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելուց հրաժարվելու ՀՀ Կառավարության դիրքորոշումը։ Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կարծում եմ, որ բոլոր կողմերը կարող են արձանագրել, որ Բարձրավոլտ Էլեկտրական Ցանցերում տարիներ շարունակ, տարբեր պատճառներից ելնելով, կառավարման արդյունավետությունը բավարար չի եղել, որի արդյունքում կուտակվել են […]

̰
Շտապօգնության համար ճանապարհ են բացել մարդատարը ձեռքերով մի կողմ քարշ տալով

20:06 31.05.2018

Երևան-Մասիս ճանապարհը շարունակում էր մի քանի ժամ փակ մնալ Մասիսի քաղաքապետի աջակիցների կողմից:  SHANTNEWS.am-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են քաղաքացիները ձեռքերով մի կողմ տեղափոխում ճանապարհին կայանած մարդատարներից մեկը՝ ճանապարհ բացելով շտապօգնության ավտոմեքենայի համար:  Ինչպես արդեն հաղորդել էր SHANTNEWS.am-ը,  մի խումբ մարդիկ փակել են  Մասիս-Երևան ճանապարհը՝ ի պաշտպանություն Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի։  Այս պահին […]

̰
ՀՔԾ-ն միջոցներ կձեռնարկի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերի ուշացման դեպքում

20:00 31.05.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ քննչական կոմիտեի որոշ ծառայողների կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագրերն ուշացումով ներկայացնելու հարցի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Թ.Պետրոսյանը, ներքին անվտանգության վարչության պետ Գ.Նավասարդյանը, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ Ա.Մելիքյանը, […]

̰
Պետք է հասնենք հայ-վրացական հարաբերությունների բոլորովին նոր մակարդակի. Նիկոլ Փաշինյանը՝ Ջավախքում

19:56 31.05.2018

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե մարդիկ ինչպես են աղուհացով ու ցնծությամբ դիմավորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին ու հայկական պատվիրակության անդամներին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում: Տեսանյութում հարյուրավոր մարդիկ ծափահարում են և վանկարկում «Նիկո՛լ, Նիկո՛լ»: Վարչապետը ծաղիկներ խոնարհեց խաչքարի և Ադրբեջանում զոհված անմեղ հայերի հիշատակին կառուցված հուշատախտակի […]

̰
Հունիսի 10-ին 6 մարզի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն. ԿԸՀ

19:19 31.05.2018

2018 թվականի հունիսի 10-ին տեղական ՏԻՄ հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում: Նշված համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին հայտնում է ԿՀԸ լրատվական ծառայությունը: «Մայիսի 31-ին՝ […]

̰
Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը

17:42 31.05.2018

Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը: Այս մասին հայտարարել է  Արցախի հանրապետության պետական նախարարի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության  բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը: Նա նշել է, որ լրագրողների ներկայությամբ Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով: Վահրամ Պողոսյանի փոխանցում է, որ […]

̰
ՀՀԿ-ական ո՞ր պատգամավորներն են միջնորդում Մասիսի կալանավորված քաղաքապետին բաց թողնելու համար

17:29 31.05.2018

Մասիսի քաղաքապետ, այժմ կալանավորված Դավիթ Համբարձումյանին բաց թողնելու համար ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը ստորագրահավաք է նախաձեռնել: Հանրապետական խմբակցության 8 պատգամավոր արդեն ստորագրել է միջնորդության երաշխավորության փաստաթղթի տակ։ Ստորագրողների թվում են Խոսրով Հարությունյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Մուրադ Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մինասյանը, Գագիկ Մելիքյանը, Էդուարդ Շարմազանովը։ Փաստաթուղթն ստորագրած պատգամավորները կարծում են, որ եթե […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ

14:21 31.05.2018

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող ազգությամբ հայ գործարարների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հայ գործարարներին է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի […]

̰
Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը

13:28 31.05.2018

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առիթով Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ դիմակավորված, հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա […]

̰
Փայլանն առաջիկայում Հայաստան կգա

12:59 31.05.2018

Թուրքիայում, Դիարբեքիրից առաջադրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մտադիր է կրկին  Հայաստան այցելել: Այս մասին նա ասել է Akunq.net-ին տված հարցազրույցի ընթացքում: Թայլանի խոսքով՝ նա Հայաստանում կլինի Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Այցի ընթացքում մտադիր է հանդիպել ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Փայլանը խոսել է դեռևս նախորդ տարի Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում […]

̰
Տարոն Աճեմօղլուն պատրաստվում է գալ Հայաստան՝ տնտեսական մարտահրավերները անխուսափելի համարելով

12:28 31.05.2018

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնի հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը կարևորագույն, բայց միայն առաջին քայլն է. «Երկորրդ քայլը կլինի այս խաղաղ սկզբի վրա հիմնվելով համակարգային բարեփոխումներ կատարելը՝ հիմք դնելով ապագա բարգավաճման համար: Այդ երկրորդ քայլը որևէ կերպ երաշխավորված չէ, բայց մենք հիմա գոնե ունենք այն իրագործելու հնարավորությունը: […]

̰
Հունիսի 1-ին Երևանում տեղի կունենան մանկական բազմազան միջոցառումներ

11:57 31.05.2018

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումների մասին. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով և Երևանի հիմնադրման 2800-ամյակի տոնական ծրագրի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվեն բազմապիսի միջոցառումներ երեխաների համար: Ավանդույթի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտյան և կեզրափակվեն ուշ երեկոյան՝ գունեղ ու վառ […]

̰
Թրամփն ու Քարդաշյանը հանդիպել են

09:35 31.05.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան շուուբիզնեսի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտնել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նա մասնավորապես գրել է. «Ես այսօր հրաշալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»: Ավելի վաղ հաղորդվել էր,ո ր Թրամփն ու Քարդաշյանը պետք է հանդիպեն […]

̰
BACK_TO_TOP