13:02 12.06.2018
Այնթափում կորած երեխան դեռ չի գտնվել: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ աուտիզմով տառապող տղային դեռ շարունակում են փնտրել: Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեխան տնից դուրս է եկել հունիսի 8-ին` ժամը 17.00-ի սահմաններում: Հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխայի մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում։ Երեխան եղել է ոտաբոբիկ : Երեխային տեսնողներին կամ գտնողներին խնդրում ենք շտապ […]
09:50 12.06.2018
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը։ «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել […]
21:26 11.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Բակո Սահակյանը խոսել է Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և վերջին զարգացումների մասին: Ստորև ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարոն Նախագահ, բնական է, որ ներկա […]
20:27 11.06.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցած միջադեպին: «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում […]
19:32 11.06.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Թարմացված ցուցակները հրապարակվել են գերատեսչության կայքում: Պատժամիջոցներ են սահմանվել երեք ռուսի և երեք ռուսական ընկերությունների՝ Digital Security, «Дайвтехносервис», «Քվանտ» նկատմամբ: Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվում են նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ուժեղացման վերաբերյալ մեկ տարի առաջ ընդունված օրենքի հիման վրա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
19:12 11.06.2018
«Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե ինքը կողմ քվեարկի, կստացվի, թե ինքը դեմ է իր համոզմունքներին, քանի որ ԱԺ-ում դեմ է արտահայտվել այս նախագծին: Այդուամենայնիվ, ըստ Մինասյանի, ինքը գիտակցում է, որ այս պահին լուծման այդ տարբերակն […]
19:03 11.06.2018
Քաղաքական փորձագետ Ստեփան Սաֆարյանը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈւ սպաների ուղեկցությամբ օրերս այցելել է Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր: Այս մասին հայտնում է քաղաքագետն իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր մի քանի ռազմական-քաղաքական փորձագետներ, բլոգերներ, լրագրողներ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյան-ի ու ՀՀ ԶՈՒ սպաների ուղեկցությամբ այցելեցին Հայաստան-Նախիջևան սահմանային դիրքեր՝ տեղում ստուգելու ադրբեջանական քարոզչամիջոցներով շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունը, որոնք են […]
18:24 11.06.2018
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը կրկին դժգոհության առիթ է դարձել: Ակտիվիստ, «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը, որը կառավարություն էր եկել՝ իր դժգոհությունը հայտնելու, լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղյակ է՝ սոցապնախարար Մանե Թանդիլյանը հանդես էր եկել պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախաձեռնությամբ, իսկ թե ինչու այն ընթացք չստացավ, չգիտի: SHANTNEWS.AM-ի այն դիտարկմանը, թե գուցե քննարկումների […]
17:18 11.06.2018
Մոսկվայում նախատեսված չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան մեկնի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացմանը մասնակցելու համար: Ավելի ուշ, լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Մոսկվա կմեկնի նաև […]
15:40 11.06.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է արցախա-ադրբեջանական սահմանին Բաքվի սադրանքների փորձերին: ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Երեկ երեկոյան Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով սպանվել է Արցախի ՊԲ զինծառայող։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և ծառայակիցներին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]
15:38 11.06.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, պատասխանելով երկրպագուների հարցերին, ասել է, թե որ թիմերին է համարում 2018 թվականի Աշխարհի առաջնության ֆավորիտներ: «Բոլոր թիմերը շատ լավ պատրաստված են, և չկա բացարձակ ֆավորիտ, ինձ թվում է՝ բոլոր թիմերն են ուզում հաղթել Աշխարհի առաջնությունում: Իմ համար ֆավորիտներ են Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան:
14:55 11.06.2018
Ժամեր անց տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում երկու հարց է: Դրանցից մեկը վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին: Համաձայն դրա՝ 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 % համամասնությամբ. […]
14:44 11.06.2018
Ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Երևանում այսօր ընթացող «Կովկաս-2017» գիտաժողովին զեկույց է ներկայացրել Ադրբեջանի թեմայով՝ նշելով, թե քանի որ Հայաստան՝ ադրբեջանցի, իսկ Ադրբեջան՝ հայ փորձագետներ չեն գալիս, այդ բացը լրացնում են երրորդ երկրների ներկայացուցիչները: Մինչ զեկույցը ռուս քաղաքական վերլուծաբանը պատասխանել է SHANTNEWS.AM-ի հարցերին: – Ձեր կարծիքով՝ արդո՞ք պատրաստ է ադրբեջանական կողմը բանակցել Հայաստանի նոր […]
14:34 11.06.2018
Ադրբեջանի նախագահն այսօր այցելել է երկրի զինված ուժերի զորամասերից մեկը, դիտել է զինտեխնիկան ու նկարվել ղեկին նստած։ Միջոցառման մասին ադրբեջանական կայքերի տարածած լուսանկարներում երևում են Ադրբեջանի՝ Բելառուսից վերջերս գնած «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Ադրբեջանի կողմից «Պոլոնեզ» համակարգեր գնելու մտադրության մասին խոսակցությունները հայտնվեցին այն ժամանակ, երբ երկրի պաշտպանության նախարարին Բելառուս այցի ժամանակ ներկայացրել էին նաև այդ համակարգերը։ […]
14:06 11.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար, հայտնում են Քննչական կոմիտեից: Ա. Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել […]
14:00 11.06.2018
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, այսինքն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այն եղել է 875 011: Գրաֆիկայում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքերը միասին: Ինչպես երևում է ամենաակտիվ ամիսը հենց մայիսն է եղել: Այդ ժամանակ ՀՀ երկու […]
13:51 11.06.2018
Երվանդ Մանարյանին հիվանդանոց են տեղափոխել: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է դերասանի թոռնուհին՝ Լիլիթ Մանարյանը: Լիլիթը հետևյալ գրառումն է կատարել․ «Պապիկ ջան, հուսով եմ՝ շուտ կապաքինվես ու հիվանդանոցում երկար չես մնա… ու ամեն ինչ լավ կլինի… առողջություն քեզ, քեզ շատ-շատ-շատ ենք սիրում»։
13:20 11.06.2018
Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրենը կալանավորվել է պետությանը ավելի քան 11 մլն դրամի վնաս պատճառելու համար: Shantnews.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մայիսի 5-ին դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ ենթադրյալ […]
21:33 10.06.2018
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի՝ թվով 18 համայնքներում այսօր անցկացվեցին ՏԻՄ հերթական ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվեցին ժամը 20։00-ին: Նախնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։ Ըստ ԿԸՀ տվյալների՝ ամենամեծ ակտիվությունը դրսևորվել է Վանեվան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 75,95 տոկոսը (199 ընտրող՝ 262-ից): Ամենաքիչ մասնակցությունը գրանցվել է Նոր Արտամետում (20.70%): Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է […]
09:31 10.06.2018
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի թվով 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համայնքներից 8-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Մայիսի 31-ի ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի […]
09:27 10.06.2018
Այսօր ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» […]
20:57 09.06.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որտեղ հայտնել է, որ այսօր անսպասելի հանդիպում է ունեցել իրանցի հայտնի իրավաբան, դատավոր, մարդու իրավունքների ակտիվիստ, գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003), նախկին քաղբանտարկյալ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Շիրին Էբադիի հետ: «Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ […]
20:28 09.06.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է 11,000 հա մակերեսով տարածք գրավելու մասին ադրբեջանական կողմի տարածած հայտարարությանը: «Ինչի՞ համար է այդ համեստությունը: Միանգամից հայտարարեք 110 000 հեկտարի մասին: Ինչ-որ մեկը ծարավ է հաստատելու և լայքելու»- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել Նախիջևանում ադրբեջանական […]
18:11 09.06.2018
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը խոստացել է Նախիջևանի ուղղության դիրքեր այց կազմակերպել նրանց համար, ովքեր, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, իրենց բացատրում են, թե ինչ պետք է անել։ «Հարգելի ընկերներ, անհանգստացողներ, «մասնագետներ» ու հատկապես իմ «ՊԱՌՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ» ինձ բացատրողներ, անկախ նրանից, որ ձեզանից շատերով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, առաջիկայում , մինչև մեկ շաբաթվա ընթացքում, խոստանում եմ կազմակերպել այց […]
17:04 09.06.2018
Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը կատարել է առաջին նշանակումները հայեցողական պաշտոններում: Մարզպետի խորհրդական է նշանակվել Վանիկ Սերոբյանն, ով մինչ այս արդեն մոտ 9 տարի աշխատել է մարզպետարանում՝ զբաղեցնելով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը։ Օգնականի հայեցողական պաշտոնը ստանձնել է Էմմա Պալյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» […]
14:29 09.06.2018
Վրաստանի իշխանությունները սիրիահայերի համար խոչընդոտներ են ստեղծում՝ Վրաստան մուտք գործելու առումով: Այս մասին Shantnews.am-ին հայտնեց օրերս ցամաքային ճանապարհով Թբիլիսի մեկնել փորձած մի սիրիահայ` նախընտրելով չներկայանալ: «Անցակետի պատուհանին մոտեցանք, երբ հայկական անձագիրս ներկայացրի, ոստիկանը թերթեց էջերը, նայեց դեմքիս, հասկացա, որ մի բան այն չէ: Հետո բարձրախոսով կապվեց իր վերադասի հետ ու մոտենալով ինձ, անգլերենով ասաց, քանի […]
12:31 09.06.2018
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել Նախիջևանի սահմանամերձ հատվածներ ադրբեջանցի խաղաղ բնակիչների այցի և դրանց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին: «Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներ։ Նման խնդրանք այդ հատվածում […]
12:19 09.06.2018
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին՝ հրապարակումներ են արել Նախիջևանում 2018թ. մայիսին առաջ բերած դիրքերի և վերցրած բարձունքների մասին՝ նշելով, որ դրանք ունեն ռազմավարական նշանակություն ինչպես Նախիջևանի անվտանգության, այնպես էլ ՀՀ միջպետական ճանապարհները վերահսկողության տակ վերցնելու առումով: Մասնավորապես, հրապարակումներում ներկայացված են լուսանկարներ, որտեղ երևում են ադրբեջանցիներ՝ սահմանամերձ դատարկ բնակավայրեր կամ գերեզմաններ այցելելիս: Հրապարակումներում նշված են […]
19:23 08.06.2018
Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր բավարարել է Սարի թաղի գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոցները փոխելու վերաբերյալ միջնորդությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրայր Իսախանյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը: «Սարի թաղի գործով պաշտպանյալիս՝ Հրայր Իսախանյանի և մյուսների՝ Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ կիրառված կալանանքը որպես խափանման միջոց, փոխվեց […]