09:35 31.05.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ամերիկյան շուուբիզնեսի աստղ հայազգի Քիմ Քարդաշյանին: Այդ մասին հայտնել է անձամբ Դոնալդ Թրամփը՝ գրառում կատարելով թվիթերյան իր էջում: Նա մասնավորապես գրել է. «Ես այսօր հրաշալի հանդիպում ունեցա Քիմ Քարդաշյանի հետ, խոսել ենք բանտային բարեփոխումների և դատավճիռների կայացման մասին»: Ավելի վաղ հաղորդվել էր,ո ր Թրամփն ու Քարդաշյանը պետք է հանդիպեն […]
21:50 30.05.2018
«Այբ» կրթական հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանի՝ Արարատյան բակալավրիատի մասին հարցազրույցին՝ այն որակելով «մտահոգիչ»: «Հարցազրույցը մտահոգիչ է, քանի որ դրանում համադրվում են անհամադրելի թվեր և երևույթներ»,- ասված է հայտարարության մեջ: Ստորև ներկայացնենք այն ամբողջությամբ. «Երեկ ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը tert.am-ին հարցազրույց է տվել Արարատյան բակալավրիատի […]
20:49 30.05.2018
Կառավարության հունիսի 1-ի նիստում ներառված է մարզպետների ազատման և նոր մարզպետների նշանակման հարցերը: Կառավարության անդամներին այդ մասին զեկուցելու է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am պորտալից: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին կփոխարինի Իշխան Սաղաթելյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին՝ Ռոմանոս Պետրոսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին կփոխարինի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, ՀՅԴ-ական Աշոտ […]
20:34 30.05.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Ավան վարչական շրջանում արձանագրված անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով […]
18:19 30.05.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հայտնում է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողների կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն […]
17:36 30.05.2018
Մոսկվայում «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի խորհրդականի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան մատակարարվող լոլիկի ֆիտոսանիտարական անվտանգության հարցերը: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզորի» կայքից: Նշվում է, որ մայիսին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 9200 տոննա լոլիկ: Ընդհանուր առմամբ՝ դրանց տեղափոխումն իրականացվել է 450 բեռնատար ավտոմեքենաներով: Աղբյուրը հայտնում է, որ դրանցից 27-ում արտահանվող խմբաքանակում հայտնաբերվել […]
10:13 30.05.2018
Աժ-ում ընթանում է տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը: Օրակարգում 2017 թվականի բյուջեի կատարողականն է:
22:03 29.05.2018
Ավստրիայում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ուժերը չափում է Մալթայի ընտրանու հետ։ Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը 1-1 է։ Հանդիպման 13-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Իվան Վրեժ Յագանը, ով իր առաջին հանդիպումն է անցկացնում մեր ընտրանու կազմում։ Խաղակեսի վերջնամասում, 45+1 րոպեին 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրել է Անդրեյ Ագիուսը։
20:36 29.05.2018
Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկա իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և հույս ունենք, որ այդ ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը: Նա ընդգծել է, […]
20:09 29.05.2018
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ավստրիայում ընկերական խաղում կմրցի Մալթայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից առաջ հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան։ Հայաստան-Մալթա հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։
19:56 29.05.2018
Երևանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին և միջազգային համալսարանական համայնքի ներկայացուցիչներին։ Հայտարարությունում ասվում է, որ մայիսի 28-ին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և կառավարության վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի անուղղակի մասնակցությամբ, իսկ մայիսի 29-ին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանի և մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի ուղղակի […]
19:20 29.05.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և հենց նրան անձամբ ներկայացրել իրենց պահանջները: Ուսանողներն իրենց առաջնային պահանջների մեջ շեշտել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, ՈՒԽ և արհմիությունների գործունեության դադարեցում: Ուսանողները որոշել են մնալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում և այդկերպ […]
18:52 29.05.2018
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ շաբաթներին Հայաստանում, մտածելակերպի հեղափոխություն էր: Պյոտր Սվիտալսկին միևնույն ժամանակ հավելել է, որ իշխանության ու հանրության առջև այս պահին մեծ մարտահրավերներ կան՝ պահպանելու դրական փոփոխությունները։ «Հայաստանյան վերջին զարգացումները գնահատելու համար դեռ պետք է սպասել, հավանաբար՝ անգամ թողնենք […]
15:58 29.05.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը հայտարարություն է տարածել խմբակցությունից դուրս գալու մասին: Պատգամավորը նշել է, սակայն, որ ինքը կմնա խորհրդարանում՝ արդեն որպես ԱԺ անկախ պատգամավոր: «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս […]
15:24 29.05.2018
Այսօր «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ և հենց նրան անձամբ ներկայացրել իրենց պահանջները: Ուսանողները իրենց առաջնային պահանջների մեջ շեշտել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, աուդիտի իրականացումը, ՈՒԽ և արհմիությունների գործունեության դադարեցում: Այս պահանջների ի պատասխան Արամ Սիմոնյանն ասել է. «Ձեր այդ բոլոր պահանաջները իրավաչափ չեն: […]
13:37 29.05.2018
Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակիչները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում: «Տեղի բնակիչներից շատերը ծանոթ չեն եղել այն անհարմարություններին, որ ունենալու են «Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ 2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով: Ուստի մենք որոշեցինք այսօր տեղեկատվական արշավ անենք, բոլորին տեղեկցանենք և տեսնում եք արդեն իսկ բողոքի ավելի մեծ ալիք է բարձրացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղի […]
13:22 29.05.2018
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում ընդունել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ ակտիվիստների: Կարճատև հանդիպումից հետո կողմերը համաձայնության են եկել, որպեսզի քննարկումը շարունակվի նիստերի դահլիճում, որպեսզի ավելի շատ դժգոհող ուսանողներ ու դասախոսներ կարողանան մասնակցել հանդիպմանը: «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները առանձին մասնաշենքերի մոտ իրազեկման երթ անցկացնելուց հետո էին վերադարձել բուհի կենտրոնական մասնաշենք: Ինչպես ավելի վաղ հայտնել […]
11:52 29.05.2018
Պաղեստինյան զինյալները Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ մեծ քանակով հրթիռներ են արձակել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Իսրայելական հատուկ ծառայությունների տվյալներով հրթիռներն արձակվել են Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, իսրայելական ՀՕՊ-ին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել: Մինչ այդ Իսրայելի հետ սահմանին աշխատել էին օդային տագնապի ազդանշանները, որոնք տեղի բնակչությանը զգուշացնում […]
11:23 29.05.2018
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է սկսել՝ պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը: Նախաձեռնությունը համացանցում հայտարարություն էր տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով այսօր ժամը 11:00-ից դասադուլ և գործադուլ սկսել ոչ միայն ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով, այլև Հոգաբարձուների խորհրդի լուծարման, ֆինանսական աուդիտի անցկացման, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցման: Որպես հիմնավորում բերվում է […]
10:43 29.05.2018
Այս տարի Երևան-Թբիլիսի-Բաթումի երթուղին նոր, արագընթաց էլեկտրագնացք կսպասարկի: Չվերթները կմեկնարկեն հունիսի 15-ից և ամռան ընթացքում կգործեն ամեն օր: Այս մասին տեղեկացնում է «Վրացական երկաթուղի» ընկերության պաշտոնական կայքը: Գնացքը Երևանից կմեկնկի ամեն օր ժամը 15:30-ին և Բաթումի կհասնի հաջորդ օրը ժամը 07:10-ին: Բաթումից հակառակ ուղղությամբ գնացքը կշարժվի 15:40 և Երևանում կլինի հաջորդ օրը ժամը 07:25-ին: Գնացքն այսուհետ կանգառ […]
09:56 29.05.2018
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Լեհաստանի տարածքում ամերիկյան զրահատանկային դիվիզիայի հնարավոր տեղակայման մասին լուրերին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է արձագանքել դեպի իր սահմաններ հյուսիսատլանտյան դաշինքի ենթակառույցների ցանկացած ընդլայնմանը: Բանն այն է, որ Վարշավան հանդես է եկել պաշտոնական նախաձեռնությամբ` ԱՄՆ-ին առաջարկելով Լեհաստանի տարածքում մշտական հիմունքներով ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել: Պեսկովը, մասնավորապես նշել է, […]
20:31 28.05.2018
Այսօր Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնական միջոցառումներին ներկա չեն եղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակներն ու մի շարք պատգամավորներ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր բացակայությունը պատճառաբանել է այն հանգամանքով, թե իրեն միջոցառմանը չեն հրավիրել որպես ԱԺ նախագահի: Բաբլոյանը կարծում է, որ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք: Այս հարցի վերաբերյալ SHANTNEWS.am-ը փորձել է […]
16:44 28.05.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցած «Հաղթանակի դարը» խորագրով տոնակատարության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ: Վարչապետի ուղերձը ներկայացնում ենք ամբողջությամբ. Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, Հայոց բանակի փառապա՛նծ զինվորներ և սպաներ, Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Վեհափա՛ռ Տեր, Ուղիղ 100 տարի առաջ այս […]
14:42 28.05.2018
«Մեր պայքարը լինելու է շարունակական և անզիջում, օրինախախտները պատժվելու են»,- մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին, ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Նա նաև նշեց, որ պետք է հստակ ապացույցներ ունենան, իսկ այդպիսիք լինելու դեպքում ձերբակալություն կլինի: Այս պահին կան բազմաթիվ ձերբակալվածներ և առաջիկայում նրանց թիվը ավելի կմեծանա: «Բոլոր ապօրինի հարստացածները, կոռուպցիոն սխեմաներով […]
14:13 28.05.2018
Սարդարապատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը, որից հետո հանդես է եկել ելույթով: Վարչապետը շնորհավորել է Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ առաջին անգամ 100 տարի առաջ հայ ժողովուրդը ունեցավ պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է իրեն: «100 տարի առաջ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ […]
14:01 28.05.2018
Հայաստանի ազգային հավաքականը ավստրիական Ինսբրուկ քաղաքու նախապատրաստվում է Մալթայի և Մոլդովայի հետ ընկերական հանդիպումներին: Երեկ մեր ընտրանին ժամանել է Ավստրիա և, Վարդան Մինասյանի գլխավորությամբ, առաջին մարզումն անցկացրել: Նշենք, որ Շվեդական «Գոտեբուրգ»-ի պաշտպան Անդրե Չալըշըրը այսօր կմիանա թիմին, իսկ Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին և Կամո Հովհաննիսյանը կմիանան հունիսի 1-ին: ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է մարզման ֆոտոշարքը:
13:57 28.05.2018
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անվանական խաղալիքների վաճառքը կմեկնարկի հունիսի 1-ից: «Ինտերակտիվ Մխիթարյան խաղալիքի թողարկումը նախատեսված է հունիսի 1-ին հայկական «Մանկան» խանութներում: Շուտով հասանելի կլինի նաև միջազգային առաքումը: Մնացեք կապի մեջ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: https://www.facebook.com/HenrikhMkh/photos/a.162645760462802.38767.162286047165440/1830004677060227/?type=3&theater
13:49 28.05.2018
«Առաջին հանրապետության հիմնադրումը պսակվեց երրորդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով և աշխարհահռչակվեց ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ»,- մայիսի 28-ին Սարդարապատում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ուղիղ համեմատական անցկացնելով 100 տարի առաջ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տարած հաղթանակի և 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխության միջև, ասաց, որ հայ ժողովուրդը, […]