Նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ Ղարաբաղյան խնդրի հարցում. Chatham House – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+27.09 oC

Նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ Ղարաբաղյան խնդրի հարցում. Chatham House

13:58 01.06.2018

«Երկու տարի առաջ Հայաստանն ու Ադրբեջանը կագնեցին լայնամասշտաբ պատերազմի եզրագծին: Հայասատնում կատարված քաղաքական նոր փոփոխությունները նոր հնարավորութուններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել երկու կողմերի համար»,- անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ գրել է Լոնդոնի «Chatham House» միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսը:

Նրա խոսքով՝ բողոքի ակցիաների ընթացքում Նիկոլ Փաշինյանը զգուշորեն խուսափել է արտաքին քաղաքական թեմաներից, սակայն այժմ  նրա ղեկավարած կառավարությանը առավել դժվար կլինի հավասարակշռություն պահպանելը:

Բրոերսը նշում է, որ երկու կողմերում էլ հանրային էյֆորիայի ալիք է գրանցվել, Ադրբեջանում՝ քառօրյա պատերազմից հետո, Հայաստանում՝ «թավշյա» հեղափոխությունից հետո, երբ մարդիկ սկսեցին հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է: Ակնկալիքները, սակայն, պետք է զսպվեն:

Փաշինյանը կարճաժամկետ շատ մարտահրավերներ ունի: Ազգային անվտանգությունն, ավանդաբար, եղել է Հայաստանի Լիբերալ ընդդիմության «Աքիլլեսյան գարշապարը»:

1990-ականների վերջերից հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակը սեղմվել է մի նեղ խմբի մեջ, որի մեջ են եղել միայն նախագահներն ու արտգործնախարարները: Լինելով առանց բանակցողների թիմի, բանագնացների, չափազանց զգայուն ինստիտուցիոնալ հիշողություն է կուտակված ընդամենը մի քանի անձանց մոտ: Դրա փոփոխման ընթացքում գործընթացը խոցելի է դառնում:

Բաքուն կարող է ցանկանալ արագ շարժվել առաջ՝ բանակցություններում դիրքերի փոփոխության հույս ունենալով, մինչ Փաշինյանի թիմը կհասցնի լրացնել իր բացը: Ներկայիս խաղաղության առաջարկը, որ հայտնի է «Մադրիդյան սկզբունքներ» անունով, արդեն փոփոխվել է մի քանի անգամ: Երբ, ինչպես նախկին առաջատար բանակցողն է նշել, բանակցությունները բովանդակության մասին չեն, այլ թե «որ փաստաթուղթը պետք է լինի բանակցությունների հիմքը», ինստիտուցիոնալ հիշողությունն առանցքային ռեսուրս է դառնում:

Բացի այդ, հեղինակը նշում է, որ «թավշյա հեղափոխություն»-ն Ադրբեջանին դուրս է բերել իր հարմարավետության գոտուց, քանի որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը ղեկավարում է մեկը, ով Ղարաբաղից չէ: Փաստը, որ Հայաստանը մի խումբ ղարաբաղցիների իշխանության տակ է եղել, երկու տասնամյակ շարունակ եղել է ադրբեջանական վերլուծության հիմնաքարը: «Ղարաբաղյան կլան» ասվածը գրավիչ գաղափար է, երբ պետք է պատասխաններ գտնեին 20 տարվա փակուղու համար: Այդ մտածողությունը ենթադրում է, որ կլանի վերացումից հետո բանակցությունները փակուղուց դուրս են գալու: Դա, սակայն, բոլորովին անիրատեսական է:

Միաժամանակ Բրոերսը անդրադարձել է Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալուն:

«Արցախի ներառումը բանակցություններում, կարևոր է Նիկոլ Փաշինյանի կամ նրան հաջորդող ցանկացած առաջնորդի համար՝ գծել քաղաքական համայնքի այն սահմանները, որին նրանք վերջին հաշվով հաշվետու են»,- գրել է Լորենս Բրոերսը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP