14:13 28.05.2018
Սարդարապատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է «Հաղթանակի դար» խորագրով զինվորական շքերթը, որից հետո հանդես է եկել ելույթով:
Վարչապետը շնորհավորել է Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձի կապակցությամբ և նշել, որ առաջին անգամ 100 տարի առաջ հայ ժողովուրդը ունեցավ պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է իրեն:
«100 տարի առաջ այս օրը՝ 1918թ. մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն: Մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիներին, այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանարապետթյուն` Հայաստանի Հանրապետություն: Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր: Այս կարգավիճակը նվաճեց քրտինքով ու արյունով»,- ասել է վարչապետը:
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է նաև հայ ժողովրդի տարած վերջին հաղթանակին՝ թավշյա հեղափոխությանը՝ նշելով, որ որքան անհավանական էր 1918-ի հաղթանակը, նույնքան էլ անհնարին էր թավշյա հեղափոխությունը, սակայն հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հույսը դրեց իր և ոչ թե ուրիշի վրա, հաղթեց, որովհետև ուզում էր հաղթել:
«Աներևակայելի է, թե ինչպես ցեղասպանության ենթարկված, սրի քաշված հայ ժողովուրդը կարողացավ հաղթել թուրքական բանակին, արդյո՞ք կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ո՛չ, չկային: Սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու շանս, բայց հաղթեցինք, որովհետև հասկացանք, որ մեր երակներով հոսում է Մաշտոցի արյունը, Արտաշես արքայի արյունը, Վարդան Մամիկոնյանի արյունը:
Հայը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին 400 տարում առաջին անգամ հույսը դրեց ինքն իր վրա, հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետությունն է ինքնության միակ երաշխիքը: Հաղթեց և դրանից հետո հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է իր բազկին, ներկային ու ապագային: Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը:
Սարդարապատից 100 տարի անց էլ հայ ժողովուրդը հերթական փառահեղ հաղթանակը տարավ, որովհետև հերթական անգամ հույսը դրեց իր վրա, հավատաց իրեն, վստահեց ուժերին և ապագային»,- ասաց վարչապետը:
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...