TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Շարունակվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթը

17:08 03.08.2022

Շարունակվում է կրծքով կերակրման իրազեկման շաբաթը, այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ կից թվարկելով կրծքով կերակրման դրական հետևանքները երեխաների առողջության վրա:

̰
Խոշոր հրդեհ մերձմոսկովյան «Օզոն»-ի պահեստում․ վեց մարդ է տուժել

16:48 03.08.2022

Մոսկվայի մարզի Իստրա շրջանի «Օզոն»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով,  ըստ նախնական տվյալների, 6 մարդ է տուժել։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով տուժել է վեց մարդ»,- ասել է աղբյուրը։ Հրդեհը, ըստ ԱԻՆ-ի վերջին տվյալների, հասել է 35 հազար քառակուսի մետրի։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՀԿ ներկայացուցչին

13:30 03.08.2022

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ […]

̰
Որոնք են կազմվածքի համար ամենավտանգավոր խմիչքները

13:00 03.08.2022

Սննդաբան Լորեն Մանաքերը զգուշացրել է, որ հայտնի պինա կոլադան, որը հատկապես տարածված է հարավում արձակուրդների ժամանակ, շատ շաքար է պարունակում։ Այն շատ վնասակար է կազմվածքի համար: Մանաքերը հավելել է, որ ոչ պակաս վտանգավոր է Long Island կոկտեյլը, որը միավորում է թունդ ալկոհոլի մի քանի տեսակներ։ Նրա կարծիքով՝ նման ըմպելիքից մարդն արագ հարբում է և կորցնում […]

̰
Մսի վտանգավորությունն ապացուցող հերթական հետազոտությունն է կատարվել

09:32 03.08.2022

Սրտի և արյան անոթների համար մսի վտանգը պարզել են Թաֆթսի համալսարանի Դիետոլոգիայի դպրոցի և Քլիվլենդի Լերների կլինիկական լաբորատորիայի մասնագետները: Գիտական ​​աշխատանքի արդյունքները հրապարակված են Arteriosclerosis Thrombosis and Vascular Biology և JAMA Network Open ամսագրերում։ Հետազոտությանը, որի ժամանակ ուսումնասիրել է կենդանական սնունդ օգտագործելու և աթերոսկլերոտիկ հիվանդության ռիսկի միջև կապը, մասնակցել է 65 տարեկանից բարձր 3931 մարդ: […]

̰
Ինչպե՞ս թարմ պահել մթերքն ամռանը

09:24 03.08.2022

Պատշաճ պահեստավորում և հրաժարում շատ մթերք գնելու սովորությունից՝ այս սկզբունքների պահպանումը հնարավորություն է տալիս  ամռանը միշտ թարմ բանջարեղեն ուտել: Այս մասին ասել է «Պերեկրյոստոկ» էքսպրես առաքման ծառայության օպերատիվ բաժնի ավագ մենեջեր Յուլիա Լեմեշևան, գրում է «Փրայմ» պարբերականը։ Նրա խոսքով՝ հատապտուղները թարմ պահվում են ընդամենը երեք օր: «Դուք կարող եք երկարացնել ժամկետը՝ օգտագործելով մեծ տարաներ, դրա […]

̰
Սննդաբանն անվանել է տարեցների համար ամենաօգտակար հատապտուղները

22:55 02.08.2022

Հապալասը կարող է պաշտպանել կատարակտից, իսկ կեռասը օգնում է քնել, վստահ է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում նշել է տարեցների  և ընդհանրապես բոլորի առողջության համար ամենաօգտակար մյուս հատապտուղները։ Սոլոմատինայի խոսքով՝ հատապտուղները կարող են կանխարգելել բազմաթիվ հիվանդություններ։ Օրինակ՝ հապալասը, մոշը, լոռամիրգը և ելակը պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք դանդաղեցնում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները և […]

̰
Կիպրոսում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

19:26 02.08.2022

Կիպրոս կղզում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցել։ Այս մասին երեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ վարակվածը 40-ամյա տղամարդ է, նրա մոտ եղել են վարակի կլինիկական ախտանիշներ, հայտնում է RT-ն։ «Համապատասխան արձանագրություններն առաջին իսկ պահից իրականացվել են։ Տղամարդը հոսպիտալացվել է Նիկոսիայի հիվանդանոցի հատուկ տարածքում՝ նրա վիճակի դիտարկման և […]

̰
Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն լսելու հնարավորություն են ստացել․ նրանցից 16 երեխաներ են

18:41 02.08.2022

Մեկ ամիս առաջ ծանրալսություն ունեցող 19 վիրահատվածներն այսօր արդեն լսելու հնարավորություն ստացան. նրանցից 16-ը երեխաներ են։ Վերականգնողական փուլից հետո բուժման ցիկլը կամբողջանա և կոխլեար իմպլանտի վիրահատությունը կհամարվի կայացած։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս հաջողությունը պետություն-«Հայկական միջազգային բժշկական հիմնադրամ»- «Էրեբունի» բժշկական կենտրոն գործակցության արդյունքն է։ «Երբ ականատես ենք լինում նման լուսավոր պահերի, վերագտնում […]

̰
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցրել է COVID-19-ի դեմ երկրորդ խթանիչ դեղաչափի կարևորության մասին

17:41 02.08.2022

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է. COVID-19-ի դեմ պատվաստման առաջին խթանիչ դեղաչափից առնվազն 3 ամիս անց անձը կարող է ստանալ երկրորդ խթանիչ դեղաչափը։ Առաջնահերթությունը տրվում է ռիսկի խմբերի անձանց։

̰
«Ռոսպոտրեբնադզորը»  COVID-19-ով վարակվելու վտանգի տակ գտնվող մարդկանց խորհուրդ է տվել կրել դիմակ

17:21 02.08.2022

«Ռոսպոտրեբնադզորը» խորհուրդ է տալիս ռիսկային խմբերի քաղաքացիներին դիմակներ կրել մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում՝ կորոնավիրուսով վարակվելու վտանգը նվազեցնելու համար, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Չնայած այն հանգամանքին, որ Omicron շտամի նոր ենթատեսակներով առաջացած հիվանդությունը հաճախ ընդունում է SARS-ի ձևը, նոր կորոնավիրուսային վարակը էական վտանգ է ներկայացնում քաղաքացիների խոցելի խմբերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի […]

̰
Առողջապահության փոխնախարարը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի իր 3-րդ դեղաչափը

17:09 02.08.2022

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը մարզային բժշկական կազմակերպություններից մեկում ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի իր 3-րդ դեղաչափը: Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդացության ցուցանիշներն օրեցօր աճում են: Մասնագետները խորհուրդ են տալիս օր առաջ ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափը, հատկապես 65 տարեկանից բարձր և ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց: Իսկ ովքեր չունեն ամբողջական պատվաստում, կարող են դիմել պոլիկլինիկական […]

̰
Վրաստանում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը․ վարակաբան

15:55 02.08.2022

Վրաստանում վերջին 7 ամսում հաստատվել է Ղրիմ-Կոնգոյի 42 դեպք, մահացել է 2 հիվանդ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Նա ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկրում ավելացել է Ղրիմ-Կոնգոյի դեպքերի թիվը։ Գամկրելիձեի խոսքերով՝ Ղրիմ-Կոնգոն ամենալուրջ հիվանդություններից է։ Բնորոշվում է բարձր ջերմությամբ, բերանի չորությամբ, գլխապտույտով, փսխումով, լորձաթաղանթների կարմրությամբ։ «7 ամսում […]

̰
Փոքրիկ Մարիան առաջին անգամ լսել է ծնողների ձայնը․ նրա առաջին արձագանքը

15:53 02.08.2022

Փոքրիկ Մարիան այսօր առաջին անգամ լսել է ծնողների ձայնը, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից։ Մարիան լսել է առողջապահության նախարարության ծրագրի` ականջի խխունջի պատվաստման (կոխլեար իմպլանտացիայի) և արհեստավարժ մասնագետների շնորհիվ։ 4 տարվա ընթացքում լիարժեք լսելու հնարավորություն է ստացել 51 երեխա։ Մասնագետներն ասում են՝ բնական է. առաջին արձագանքը կարող է արտահայտվել վախի, զարմանքի, լացի կամ ժպիտի ձևով։

̰
Բայդենը նշանակել է կապիկի ծաղիկի հիվանդության գծով համակարգող

14:55 02.08.2022

ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) համակարգող Ռոբերտ Ֆենթոնը Ջո Բայդեն նշանակմամբ կհամակարգի նաև կապիկի ծաղիկի տարածումն ու վերահսկումը: «Նախագահ Բայդենը նշանակել է Ռոբերտ Ֆենթոնին Սպիտակ տան՝ կապիկի ծաղիկի դեմ պայքարի ազգային համակարգող, իսկ դոկտոր Դեմետր Դասկալակիսին՝ Սպիտակ տանը կապիկի ծաղիկի դեմ պայքարի համակարգողի տեղակալ։ ԱՀԿ-ն նախկինում այդ բռնկումը սահմանել է որպես միջազգային մտահոգության […]

̰
Գանայում մահացել է Մարբուրգի վիրուսով վարակված երեխա

14:47 02.08.2022

Գանայում երեխա է մահացել Մարբուրգի վիրուսից, երեքշաբթի օրը տեղեկացրել է ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերով գլխավոր տնօրենի օգնական Իբրահիմա Սոսե Ֆոլը։ «Անցյալ շաբաթ ես նշեցի ևս երկու դեպք, որոնցից մեկն առաջին հիվանդի կինն է, մյուսը` այս հիվանդի երեխան: Երեխան, ցավոք, մահացել է, բայց կինը ողջ է և ապաքինվում է»,- ասել է նա ՄԱԿ-ի ամենշաբաթյա ճեպազրույցում: […]

̰
ԱՀԿ-ն և ԵՄ-ն սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՎԿԱԿ-ին

13:15 02.08.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Եվրոպական միությունը COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ ապահովելու համար պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ողջ տարածքում։  

̰ ̰
Հուլիսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 110 երեխա

20:50 01.08.2022

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա՝ 59 տղա և 51 աղջիկ։ 46 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 24 երեխա՝ Գավառի, 26 երեխա՝ Սևանի, 11 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 3 երեխա՝ Ճամբարակլի առողջության կենտրոնում։ Ծնվածներից 35-ը լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով։

̰
Կուտակել կրեդիտներ՝ ստանալ հավաստագիր․ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին 

20:00 01.08.2022

Հանրապետությունում բուժաշխատողների պարտադիր հավաստագրման գործընթաց է իրականացվում։ Շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների արդյունքում, որոնք բուժաշխատողները կուտակել են 5 տարիների ընթացքում, բուժաշխատողին կտրվի հավաստագիր։ Իսկ այդ միավորները 5 տարվա ընթացքում հաշվարկվում են մասնագիտական վերապատրաստումների, սեմինարների մասնակցության արդյունքներով։ «Գյումրի» ԲԿ-ի 470 բուժաշխատողներ մասնակցում են պարտադիր հավաստագրման գործընթացին, նրանցից 190-ը բժիշկներն են, 280-ը՝ միջին բուժանձնակազմը։ Մելսիդա Գալոյանը  վիրաբուժական բաժանմունքի […]

̰
ԱԱԻ-ն անդրադարձել է բուժաշխատողների հավաստագրման վերաբերյալ հաճախ հնչող հարցերին

17:14 01.08.2022

Առողջապահության ազգային ինստիտուտն անդրադարձել է բուժաշխատողների հավաստագրման վերաբերյալ հաճախ հնչող հարցերին: Դրանք են. Ինչպե՞ս է կատարվում արտերկրում կրթություն ստացած և վերապատրաստում անցած մասնագետների կրեդիտների հաշվարկը: Եթե կուտակել եմ 220 կրեդիտից ավելի, արդյո՞ք մնացած կրեդիտները կտեղափոխվեն երկրորդ շրջափուլ: Պատասխանները ներկայացվել են ինֆոգրաֆիկայի տեսքով:

̰
Մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել բուստերային պատվաստումներին. ՀՀ ԱՆ

16:30 01.08.2022

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման վտանգի մասին, ներկայացրել  պատվաստումների դրական ազդեցությունը երկրում կորոնավարակի կրկնման ուշացման վրա: Տեսանյութին կից նշել է. մասնագետները խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել բուստերային պատվաստումներին:

̰
Որքան ժամանակ պետք է կերակրել երեխաներին կրծքի կաթով

15:41 01.08.2022

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է: Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը: Ինչպես փոխանցում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ամեն տարի օգոստոսի 1-7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը: Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, […]

̰
Քննարկվում է Հայաստանի և Սերբիայի միջև առողջապահության ոլորտում համագործակցության հուշագիր կնքելու հարցը

15:00 01.08.2022

Հայաստանի և Սերբիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդլայնվում է. առողջապահության ոլորտը կարող է դառնալ հիմնական առանցքներից: Առաջիկայում Բելգրադում ՀՀ դեսպանության բացումը նոր շունչ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Գործընկերներն առանձնացրել են համագործակցությունը զարգացնելու ուղղություններ՝ • բժիշկների փորձի փոխանակման հնարավորություն, • բժշկական […]

̰
Տեսանյութը, որում կետերը սատկացնում են սպիտակ շնաձկանը, հայտնվել է համացանցում

13:39 01.08.2022

Կենսաբան Էլիսոն Թաուները հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են կետերը սպանում սպիտակ շնաձկանը: Այս մասին հայտնում է The Daily Beast-ը։ Այս տարվա սկզբին նկարահանվել են կադրեր, թե ինչպես են կետերը, որոնք նաև հայտնի են որպես «մարդասպան» կետեր, հարձակվում մեծ սպիտակ շնաձկան վրա: Նախկինում նման բան չէր նկարահանվել հեռուստահաղորդման համար։ Կադրերը հաստատում են […]

̰
Կորոնավիրուսով վարակման դեպքերն աշխարհում առաջին անգամ հունիսի կեսերից ի վեր նվազել են

12:53 01.08.2022

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 6,6 միլիոն, ինչը 0,6 միլիոնով պակաս է նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հաշվարկների համաձայն՝ Covid-ի դեպքերը յոթ շաբաթվա ընթացքում առաջին անգամ նվազել են. Անցած շաբաթվա ընթացքում մոտ 15 հազար մարդ է մահացել Covid-ի պատճառով՝ մոտավորապես նույնքան, ինչ նախորդ շաբաթ։ Կայունացում և անկում […]

̰
Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 դեպք, մահացել է 2 մարդ

12:46 01.08.2022

Հուլիսի 25-ից հուլիսի 31-ի դրությամբ, ✓ 1434 նոր դեպք ✓ 6487 թեստավորում ✓ 908 առողջացած ✓ 2 մահվան դեպք Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 426799 դեպք, որոնցից 414809 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1666 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8635 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3161172 թեստավորում:

̰
Սուդանը հաստատել է կապկի ծաղկով հիվանդացության առաջին դեպքը

12:04 01.08.2022

Սուդանում հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook սոցիալական ցանցում։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Սուդանում կապկի ծաղկի առաջին հաստատված դեպքի մասին։ Հանրային առողջության ազգային լաբորատորիան հինգշաբթի օրը դեպքը հաստատել է Արևմտյան Դարֆուր նահանգի 16-ամյա դպրոցականի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հուլիսի 31-ին հիվանդությունից հնարավոր առաջին […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին

11:43 01.08.2022

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպման մասնակիցները զրուցել են առողջապահության ոլորտում հայ-սերբական ներկայիս համագործակցության և հեռանկարների մասին:

̰ ̰
BACK_TO_TOP