19:50 25.05.2022
Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաուտերբախը որոշել է մեղմացնել ամռանը երկիր մուտք գործելու կանոնները՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազմամբ։ Այս մասին նա մայիսի 24-ին հայտնել է Funke մեդիայի խմբին։ «Մենք կկասեցնենք 3G մուտքի կանոնը մինչև օգոստոսի վերջ»,- հայտնում է աղբյուրը։ Հունիսի 1-ից երկիր մուտք գործող անձինք այլևս կարիք չունեն պատվաստումների, տեղեկանք հիվանդությունից ապաքինման և ՊՇՌ թեստեր […]
18:38 25.05.2022
Վրաստանը շուտով կունենա հատուկ PCR թեստ 2-3 ժամվա ընթացքում կապիկի ծաղիկ վիրուսի ախտորոշման համար, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։ Հաղորդում է aliq․ ge-ն։ Նրա խոսքերով՝ կասկածելի ախտանիշների ի հայտ գալու դեպքում քաղաքացին պետք է 21 օր գտնվի մեկուսացման մեջ։ Միաժամանակ, Ամիրան Գամկրելիձեն հավելել է, որ վիրուսի տարածման առումով Վրաստանը […]
18:23 25.05.2022
Եվրոպայի օրվա շրջանակում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ոչ վարակիչ հիվանդությունների ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանի հետ այցելել է Գորիսի բժշկական կենտրոն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարի խթանման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը կենտրոնին նվիրաբերել է ժամանակակից ռենտգեն […]
17:08 25.05.2022
Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի առողջապահության և Կուբայի հանրային առողջության նախարարները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանն ու Խոսե Անխել Պորտալ Միրանդան քննարկման շրջանակներում անդրադարձել են երկու երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին: Մասնավորապես, պայմանավորվել են գործակցել առողջության առաջնային պահպանման օղակի, առողջության համապարփակ ապահովագրության, հետբուհական բժշկական կրթության, կլինիկական հետազոտությունների […]
15:13 25.05.2022
Կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։ «Հավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի առաջին դեպքը։ Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է այնտեղ: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի 7-ից […]
14:24 25.05.2022
Իտալիայում այժմ հաստատվել է կապիկի ծաղիկի վարակի վեց դեպք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Լացիո շրջանի առողջապահության նախարար Ալեսիո Դ’Ամատոն։ «Ես ստացել եմ կապիկի ծաղիկի վեցերորդ դեպքի մասին լուրը, որը ուսումնասիրվում է Լազարո Սպալզանանիի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից՝ կապված Կանարյան կղզիների հետ: Ներկայումս հիվանդանոցում չորս մարդ կա, բոլորը լավ կլինիկական վիճակում են»,- նրա […]
23:32 24.05.2022
Ապագա պանդեմիաների դեմ պայքարը արտադրողներից պահանջում է այնպիսի պատվաստանյութերի ստեղծում, որոնք կարող են երկար ժամկետով արգելափակել վարակները: Այդ մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր և Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ ելույթ ունենալով Դավոսի տնտեսական համաժողովում: «Մեզ պատվաստանյութեր են պետք, որոնք երկար ժամանակով արգելափակում են վարակը։ Այսօր պատվաստանյութերը փրկում են միլիոնավոր կյանքեր, բայց դրանք արդյունավետ չեն ինֆեկցիաների […]
19:52 24.05.2022
Առողջապահության համաշխարհային ասամբլեան Ժնևում կայացած 75-րդ հատուկ նստաշրջանի ընթացքում երկրորդ ժամկետով վերընտրել է ԱՀԿ-ի ներկայիս ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին: Ինչպես հայտարարվեց արտահերթ նստաշրջանի ընթացքում, Առողջապահության համաշխարհային ասամբլեան երեքշաբթի փակ նիստում ընդունեց Գլխավոր տնօրենի նշանակման մասին որոշումը։ Ավելի ուշ կազմակերպությունը պարզաբանեց, որ պաշտոնապես Գեբրեյեսուսի պաշտոնավարման նոր ժամկետը սկսվում է 2022 թվականի օգոստոսի 16-ից։ Ըստ ԱՀԿ-ի՝ Առողջապահության […]
19:48 24.05.2022
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում են աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելու Հայաստանի ազգային սառցային շղթան: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ) է տրամադրվել երեք նոր սառցե սենյակ՝ ավելացնելով հանրապետության սառցե սենյակների թիվը: Սառցե սենյակները կապահովեն պատվաստանյութերի պատշաճ պահպանումը, պահեստավորումը, ինչպես նաև՝ պատվաստումների շարունակականությունը։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Սառցե սենյակները […]
18:21 24.05.2022
Մայիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, մահացել է 5 հիվանդ, 605 մարդ առողջացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC)։ Փոխանցում է Aliq Media-ն։ Վերջին մեկ շաբաթում ամբողջ երկրում կատարվել է 113 058 թեստավորում, այդ թվում՝ 103 058 հակագենային թեստ և 10 568 ՊՇՌ […]
16:09 24.05.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, […]
13:35 24.05.2022
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հանդես է եկել Ուկրաինայում «հուսալի բժշկական միջանցք» ստեղծելու նախաձեռնությամբ՝ դիմակայության գոտուց վիրավորներին ու հիվանդներին տարհանելու համար։ Այս մասին նա հայտարարել է Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովում, երեքշաբթի հաղորդել է NTV-ն։ «Հակամարտության գոտուց հիվանդներին և վիրավորներին տարհանելու համար անհրաժեշտ է ստեղծել հուսալի բժշկական միջանցք: Ես կխնդրեի միջազգային հանրությանը` Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
13:22 24.05.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով: Նախարարն անդրադարձել է COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հոգեսոցիալական և առողջապահական հարցերին: Ստորև ամբողջական ելույթը և հայերեն թարգմանությունը. «Հարգարժան […]
12:55 24.05.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ԱՀԿ-ն պարտադիր չի համարում կապիկի ծաղկի դեմ բնակչության զանգվածային պատվաստումների հրատապ իրականացումը։ Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 24-ին, հայտնել է Reuters գործակալությունը։ Փիբոդիի խոսքով՝ փորձագետները եզրակացրել են, որ Աֆրիկայի սահմաններից դուրս բռնկումը չի պահանջի հրատապ պատվաստումների արշավ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է հակավիրուսային դեղամիջոցների և պատվաստանյութերի […]
10:01 24.05.2022
Վիրուսաբան, ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը Ura.ru-ին տված հարցազրույցում խոսել է կապիկի ծաղկի ախտորոշման դժվարությունների մասին։ Նրա խոսքով, բավականին դժվար է բացահայտել հիվանդությունը, եթե չկան տվյալներ, թե կոնկրետ որտեղ և ինչպես է տեղի ունեցել վարակումը։ «Հիվանդությունը կարող է լինել շատ ծանր, նույնիսկ՝ մահացու: Մահացությունը տատանվում է 1-10 տոկոսի միջակայքում: Սև ծաղկի դեպքում մահացությունը […]
23:47 23.05.2022
ԱՄՆ-ում գրանցվել է պոքսվիրուսով վարակման հինգ դեպք, այդ թվում՝ կապիկի ծաղիկը, երկուշաբթի ճեպազրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) պաթոգենների և պաթոլոգիաների բաժնի փոխտնօրեն Ջենիֆեր ՄակՔուիսթոնը: «Բացի Մասաչուսեթսում կապիկի ծաղիկի մեկ հաստատված դեպքից, հայտնաբերվել է նաև պոքսվիրուսի ևս չորս դեպք», – ասաց նա՝ հավելելով, որ նոր վարակներ են գրանցվել Նյու Յորք, Ֆլորիդա և […]
21:29 23.05.2022
Ժնևում ընթացող 7-օրյա Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է աշխարհահռչակ «Kyle House Group» խորհրդատվական ընկերության կազմակերպած բարձրաստիճան ժողովին։ Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, քննարկվել են պատվաստանյութերի հասանելիության ապահովման, նորարարության և համաշխարհային արտադրության կարողությունների հզորացման կարևորությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման մասնակիցների շարքում էին մի շարք երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարներ, ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի […]
20:33 23.05.2022
Միացյալ Թագավորության Առողջապահության Գործակալությունը (UKHSA) խորհուրդ է տալիս մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինքնամեկուսացվել 21 օրով՝ համաձայն գործակալության նորացված ուղեցույցի: Ուղեցույցը, որը օրենսդրական պահանջ չէ, նաև խորհուրդ է տալիս կապիկի ծաղիկով վարակվելու վտանգի տակ գտնվողներին հեռու մնալ խոցելի մարդկանցից՝ հղիներից, մինչև 12 տարեկան երեխաներից և իմունային ճնշված մարդկանցից: Բժիշկները պարզաբանել […]
19:13 23.05.2022
Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային 75-րդ ամենամյա վեհաժողովի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Վրաստանի գործընկերոջ` Զուրաբ Ազարաշվիլիի հետ: Այս մասին նախարարը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք մեր երկրների առողջապահական համակարգերի առաջնահերթություններին, խոսել խնդիրներից, ներկայացրել նոր, համակարգային բարեփոխումների ծրագրերը: Առաջարկել եմ գործընկերոջս փորձի փոխանակում իրականացնել դեղորայքային քաղաքականության ոլորտում: Զուրաբ Ազարաշվիլիին […]
19:01 23.05.2022
Նիդեռլանդներում վեց մարդ վարակվել է կապիկի ծաղիկով, որոնք բոլորն ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդիկ են, երկուշաբթի օրը հայտնել է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը: «Նիդեռլանդներում վեց մարդու մոտ կապիկի ծաղիկ է ախտորոշվել»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ վարակվածներից մի քանիսն այցելել են Բելգիայում Darkland փառատոն։ Նիդեռլանդներում կապիկի ծաղիկի առաջին դեպքը հաստատվել […]
18:52 23.05.2022
Արարատի մարզի Վեդու պոլիկլինիկայում անցկացվել է «Պատվաստումը հոգատարություն է» խորագրով միջոցառումը։ Բժշկական այս արշավն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Արարատի մարզպետարանի, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի […]
16:38 23.05.2022
Պորտուգալիայի իշխանությունները երկրում կապիկի ծաղկի 37 դեպք են հայտնաբերել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Diário de Notícias թերթը։ «Պորտուգալիայում հաստատվել է կապիկի ծաղիկ վիրուսով մարդկանց վարակման ևս 14 դեպք, ընդհանուր՝ մինչ օրս հաստատված 37 դեպք»,- նշել են հանրապետության առողջապահության գլխավոր վարչությունից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը […]
15:54 23.05.2022
Հայաստանում ամբողջական պատվաստվածների (2 դեղաչափ ստացածների) թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը: Մեր երկիրը համաճարակաբանության տեսանկյունից գտնվում է համեմատաբար հանգիստ վիճակում, բայց մի շարք երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեա, Ավստրալիա, Ճապոնիա, Թայվան, COVID-19-ը դեռ չի նահանջում: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Պետք չէ կորցնել զգոնությունը. պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում […]
22:08 22.05.2022
Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։ Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամներից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները. որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր […]
21:47 22.05.2022
COVID-19 վարակի նվազման ֆոնին աշխարհի գրեթե 70 երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Այս մասին կիրակի օրը՝ մայիսի 22-ին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Ժնևում Առողջապահության համաշխարհային 75-րդ ասամբլեայի բացման ժամանակ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր պետություններին COVID-19-ի դեմ պատվաստանյութով ապահովել բնակչության առնվազն 70%-ին: «Մենք նաև կոչ ենք […]
20:30 22.05.2022
«Մետագեյթ». այսպես է կոչվում սարքը, որը ստեղծվել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո զինհաշմադամներին օգնելու համար: Այն վիրտուալ իրականության ու ինժեներական հատուկ լուծումների ամբողջություն է, որն ապահովում է ժամանց, բայց որ շատ ավելի կարևոր է՝ հիվանդանոցի պատերից դուրս հեռավար ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս, կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություն: Այս մասին է ՀՀ կառավարության […]
18:05 22.05.2022
Ավստրիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին կասկածելի դեպքը, հայտնում է ORF-ը: Լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին, հաղորդել են, որ Վիեննայում 35-ամյա տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել կապիկի ծաղիկին բնորոշ ախտանիշներով։ Հիվանդը ունի ջերմություն, դեմքին՝ թարախակալումներ: Նրա վիճակի մասին ճշգրիտ տվյալներ կհայտնվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի օրը, նշել է հեռուստաալիքը։ Հիշեցնենք, մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել մի […]
16:12 22.05.2022
Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ՁԻԱՀ-ի կանխարգելման և վերահսկման գիտական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին ասել է, որ մի շարք եվրոպական երկրներում երեխաների մոտ անհայտ էթիոլոգիայի հեպատիտի բռնկում է տեղի ունեցել, որի պատճառը կարող է նոր վիրուսը լինել,- այս մասին ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ գիտնականները փնտրում են նախկինում անհայտ վիրուս կամ նախկինում […]
15:47 22.05.2022
Մարդկանց մոտ կապիկի ծաղիկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 92-ի, մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կապիկի ախտանշանները վերանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան:Մարդկանց վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան տասնյակ երկրներում: Այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում, […]